ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հուլիսի 2021 թվականի N 1139-Լ
ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ` ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՏԵՂԱՎՈՐՎԱԾ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԿԱՑԱՐԱՆ ՏՐԱՄԱԴՐԱԾ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) ռազմական դրությամբ պայմանավորված` Սյունիքի մարզում ժամանակավորապես տեղավորված Արցախի Հանրապետության քաղաքացիներին կացարան տրամադրած տնտեսավարողներին աջակցություն տրամադրելու մասին միջոցառումը` համաձայն N 1 հավելվածի.
2) ռազմական դրությամբ պայմանավորված` Սյունիքի մարզում ժամանակավորապես տեղավորված Արցախի Հանրապետության քաղաքացիներին կացարան տրամադրած տնտեսավարողներին աջակցություն տրամադրելու մասին միջոցառման կիրառման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
15.07.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1139-Լ որոշման |
Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ ՈՒ Մ
ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ` ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՏԵՂԱՎՈՐՎԱԾ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԿԱՑԱՐԱՆ ՏՐԱՄԱԴՐԱԾ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Միջոցառման նպատակն է օժանդակել ռազմական դրությամբ պայմանավորված` Սյունիքի մարզում ժամանակավորապես տեղավորված Արցախի Հանրապետության քաղաքացիներին կացարան տրամադրած տնտեսավարողներին՝ վերջիններիս կողմից կացարանների տրամադրման արդյունքում առաջացած գույքային վնասների փոխհատուցմանը կամ գործունեության վերականգնմանն աջակցելու նպատակով։
(1-ին կետը խմբ. 18.11.21 N 1893-Լ)
2. Միջոցառման շահառու են ռազմական դրությամբ պայմանավորված` Սյունիքի մարզում ժամանակավորապես տեղավորված Արցախի Հանրապետության քաղաքացիներին կացարան տրամադրած, փաստացի գործունեություն իրականացնող այն հանգստյան տները, հյուրանոցները և հյուրատները, որոնք ընդգրկված են եղել ՀՀ կառավարության 2020 թվականի նոյեմբերի 23-ի N 1822-Ն և 2020 թվականի դեկտեմբերի 08-ի N 1987-Ն որոշումների շրջանակներում օժանդակություն ստացած շահառուների ցանկում (այսուհետ՝ շահառու)։
3. Օժանդակության ձևը՝ միանվագ աջակցություն (ֆինանսական միջոցների տրամադրում) պայմանագրի կնքման միջոցով, հետևյալ հաշվարկով՝
ԱՉ = ՀՔ*ՕՔ*ՄԱ*0.4–ԿՓ-Օ
Սույն կետի կիրառության նպատակով`
1) ԱՉ-ն պետության կողմից տրամադրվող աջակցության չափն է.
2) ՀՔ-ն շահառուի կողմից հյուրընկալված՝ Արցախի Հանրապետության քաղաքացիների թվաքանակը, որը սահմանված է՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2020 թվականի նոյեմբերի 23-ի N 1822-Ն և 2020 թվականի դեկտեմբերի 08-ի N 1987-Ն որոշումների շրջանակներում օժանդակություն ստացած շահառուների ցանկերը.
3) ՕՔ-ն աջակցության ամսվա (2020 թվականի հոկտեմբեր) օրերի քանակն է.
4) ՄԱ-ն հոկտեմբեր ամսին շահառուների կողմից հյուրանոցային ծառայությունների մեկ օրվա միջինացված արժեքն է (10000 դրամ).
5) ԿՓ-ն ՀՀ կառավարության 2020 թվականի նոյեմբերի 23–ի N 1822-Ն և 2020 թվականի դեկտեմբերի 08-ի N 1987-Ն որոշումների շրջանակներում շահառուների ստացած օժանդակության չափն է.
6) Օ-ն ՀՀ կառավարության 2021 թվականի մարտի 4-ի N 310-Լ որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակում ստացած օժանդակության չափն է։
(3-րդ կետը փոփ. 18.11.21 N 1893-Լ)
1. Սույն միջոցառման շրջանակում օժանդակություն ստացած տնտեսավարողների ցանկը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքէջում:
(հավելվածը խմբ., փոփ. 18.11.21 N 1893-Լ)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
15.07.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1139-Լ որոշման |
Կ Ա Ր Գ
ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ` ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՏԵՂԱՎՈՐՎԱԾ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԿԱՑԱՐԱՆ ՏՐԱՄԱԴՐԱԾ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ
1. Միջոցառման չափանիշներին բավարարող շահառուները, աջակցությունից օգտվելու նպատակով, մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ը դիմում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ` նախարարություն)` լրացնելով էլեկտրոնային հայտով պահանջվող տեղեկատվությունը և կցելով հետևյալ փաստաթղթերը`
1) ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցման/հաշվառման վկայականը (առկայության դեպքում) և իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված քաղվածքը, որը կարող է ներբեռնվել էլեկտրոնային եղանակով.
2) հայտով ներկայացված ամբողջ տեղեկատվության հավաստիությունը հաստատող փաստաթուղթ։
2. Նախարարությունը շահառուների ընտրության նպատակով ստացված տեղեկատվության ստուգումը և համապատասխանությունը սույն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետով սահմանված ցանկին իրականացնում է հայտերի ներկայացման ժամկետի ավարտից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում: Թերությունների առկայության կամ մերժման դեպքում դրանց վերաբերյալ հայտատուին տեղեկացումը կատարվում է էլեկտրոնային եղանակով` նույն ժամկետում:
3. Հայտի թերությունները կարող են շտկվել այդ մասին հայտատուին տեղեկացնելուց հետո առավելագույնը 10 օրվա ընթացքում։
4. (կետն ուժը կորցրել է 18.11.21 N 1893-Լ)
5. Սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված ժամկետների ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուներին գրավոր ծանուցվում է (հայտում լրացված էլեկտրոնային փոստի հասցեների միջոցով)՝ շահառու դառնալու վերաբերյալ պայմանագիր կնքելու կամ պայմանագրի կնքումը մերժելու (նշելով մերժման հիմքերը) վերաբերյալ։
(5-րդ կետը խմբ. 18.11.21 N 1893-Լ)
6. Ծանուցումն ուղարկելուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում տնտեսավարողի և նախարարության միջև կնքվում է օժանդակության տրամադրման պայմանագիր, որից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում իրականացվում է վճարում՝ շահառուի կողմից ներկայացված բանկային հաշվին փոխանցում իրականացնելու միջոցով։
(6-րդ կետը լրաց. 18.11.21 N 1893-Լ)
(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 18.11.21 N 1893-Լ)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
15.07.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հուլիսի 2021 թվական: