ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 սեպտեմբերի 2020 թվականի N 599-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայաստանի Հանրապետությունում Հայ կրթական հիմնարկության կողմից իրականացվող՝ 90,944,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Համակարգիչներ սոցիալապես անապահով ուսանողներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում Հայ կրթական հիմնարկության կողմից (ՀՎՀՀ՝ 01542952) «Տեխնոֆորում» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01253291) 2020 թվականի օգոստոսի 19-ին կնքված N ՄՊ-ՀՏ-20/001 պայմանագրում նշված գործարքը, որով նախա-տեսվում է Dell Vostro Notebook 3591 մոդելի 320 դյուրակիր համակարգչի մատակարարում՝ 90,944,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1‑ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. Հայաստանի Հանրապետությունում Հայ կրթական հիմնարկությանը` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. սեպտեմբերի 30 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. սեպտեմբերի 30-ի N 599-Ա որոշման |
«ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ»
ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Համակարգիչների տրամադրում Հայ Կրթական Հիմնարկության կողմից հովանավորվող, վճարովի համակարգում սովորող և համակարգչի կարիք ունեցող ուսանողներին։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ակնկալվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից։ |
3. |
Բարեգործը |
ԱՄՆ Հայ Կրթական Հիմնարկություն |
4. |
Ծրագրի կատարողը |
Հայաստանի Հանրապետությունում Հայ Կրթական Հիմնարկության մասնաճյուղ, ՀՀ, ք. Երևան, Սայաթ Նովա 19, Անի Պլազա Հյուրանոց, Բիզնես հարկ, 2-րդ սենյակ, ՀՎՀՀ` 01542952) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, բնագավառը՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
Բյուջեն՝ 90,944,000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Կազմակերպության կողմից հովանավորվող 320 անապահով ուսանող։ Քանի որ աշխարհում տիրող նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված երկրում ուսուցումը անցել է առցանց և հիբրիդային եղանակի, ՀԿՀ տնօրենների խորհուրդը որոշում է կայացրել ուսանողների՝ հատկապես մարզերից եկած, տրամադրել դյուրակիր համակարգիչներ՝ ավելի հասանելի դարձնելու համար կրթությունը նրանց համար։ Ուսանողների ընտրությունը կատարվել է հաշվի առնելով ուսանողների գնահատված կարիքը (ցուցակը կցվում է)։ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2020 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 30-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
320 հատ դյուրակիր համակարգիչների ձեռքբերում՝ 90,944,000 դրամ արժողությամբ (Յուրաքանչյուրի գինը՝ 284,200 դրամ) |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների և ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
320 հատ Dell Vostro Notebook 3591 10th Generation Intel Core i3-1005G1 Processor (4MB Cache, up to 3.4 GHz) Windows 10 Pro 64 մակնիշի դյուրակիր համակարգիչների ձեռքբերում՝ 90,944,000 դրամ արժողությամբ (Յուրաքանչյուրի գինը՝ 284,200 դրամ) |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում։ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, և այլ կազմակերպությունների հետ |
Համագործակցություն չի նախատեսվում |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Արդյունավետության նկատմամբ վերահսկողությունն իրականացնելու է ԱՄՆ-ի Հայ Կրթական Հիմնարկության բարերարների խորհուրդը և ՀՀ-ում մասնաճյուղի տնօրինությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |