ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբերի 2020 թվականի N 830-Ա
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԱՊԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի կողմից (քաղ. Երևան, Կ. Ուլնեցու 64, ՀՎՀՀ` 01009295) իրականացվող` 132,165,476 դրամ ընդհանուր արժողությամբ «Երեխաների կարճաժամկետ ապաստանում և ճգնաժամային միջամտություն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.
1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Հյուսիս» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2008 թվականի օգոստոսի 6-ին կնքված N 222226 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի մատակարարում` 3,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ՀայՌուսգազարդ», այսուհետ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2013 թվականի հուլիսի 7‑ին կնքված N 013.08.13.0948 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 4,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Էյ- ի- Ջի-Սերվիս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00930884) 2010 թվականի ապրիլի 9-ին N Ե-1118 պայմանագրում (2018 թվականի նոյեմբերի 27-ի N 9/Ե-1118 համաձայնագիր) նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցում` 126,476 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2017 թվականի նոյեմբերի 2-ին կնքված պայմանագրում (հաշվառման քարտ N 7-14-56) նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 1,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Վեոն Արմենիա», այսուհետ «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2009 թվականի հունիսի 12-ին կնքված N 114371430 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 96,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2012 թվականի նոյեմբերի 27-ին կնքված N 023/27/112012 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում` 700,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
7) «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2016 թվականի հոկտեմբերի 10-ին կնքված N 3425591 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 80,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
8) «Թամարա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 03500525) 2016 թվականի նոյեմբերի 29-ին կնքված նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում իր կողմից արտադրված կամ գնված ապրանքների մատակարարում` 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
9) «Դավիթ 84» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00833046) 2014 թվականի նոյեմբերի 26-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում իր կողմից արտադրված հացամթերքի մատակարարում` 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
10) «Գրանդ Քենդի» հայ կանադական ՀՁ ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02226764) 2016 թվականի ապրիլի 22-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում իր կողմից արտադրվող քաղցրավենիքի և հրուշակեղենի մատակարարում` 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
11) «Սիթի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01282006) 2018 թվականի նոյեմբերի 26-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում տնտեսական ապրանքների և սննդամթերքի մատակարարում` 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
12) «Էվրի դեյ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 09104669) 2019 թվականի հունիսի 6-ին կնքված N J 494-19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում շշալցված ջրի մատակարարում` 240,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
13) «ՓրայսուոթերհաուսԿուպերս Արմենիա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02588296) 2020 թվականի նոյեմբերի 4-ին կնքված N TLS002/11-20/YVN նամակ համաձայնագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում հաշվապահական հաշվառման ծառայությունների մատուցում` 4,896,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
14) «Էյվիսի քոնսալթինգ ընդ աուդիտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00433357) 2020 թվականի հոկտեմբերի 22-ին կնքված N 34 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած աուդիտի ծառայությունների մատուցում` 560,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
15) «Պատրոն ՌՄ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00861057) 2013 թվականի հոկտեմբերի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում համակարգչային տեխնիկայի վերանորոգման, քարթրիջների լիցքավորման կամ մատակարարման ծառայությունների մատուցում` 500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
16) «Դոքս Քոմպյուտր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 04718853) 2015 թվականի նոյեմբերի 2-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում համակարգչային տեխնիկայի կամ այլ ապրանքների մատակարարում` 500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
17) «Լատտե» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01257241) 2019 թվականի նոյեմբերի 6-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում մանկական հագուստի, տնտեսական ապրանքների և այլ պարագաների մատակարարում` 4,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
18) «Չիմեգ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01848326) 2018 թվականի նոյեմբերի 22-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում իր կողմից արտադրված կամ գնված ապրանքների մատակարարում` 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
19) «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01808789) 2020 թվականի հոկտեմբերի 30‑ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում վառելիքի մատակարարում` 800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
2020 թ. դեկտեմբերի 23 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. դեկտեմբերի 23-ի N 830-Ա որոշման |
«ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԱՊԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ»
Ծ Ր Ա Գ Ի Ր
1 |
Ծրագրի անմիջական նպատակը |
ՀՀ ոստիկանության, ԱՍՀՆ և այլ կառույցների կողմից ուղղորդվող, «ԹԵԺ ԳԻԾ» ծառայության ահազանգերի կամ ծնողների, խնամակալների դիմումների, ինչպես նաև անձամբ դիմելու պարագայում բռնության ենթարկված, անապաստան, լքված, կրթությունից և այլ հանրային ծառայություններից դուրս մնացած, ինչպես նաև այլ տրավմատիկ տարաբնույթ իրադարձությունների, մասնավորապես Արցախի պատերազմից և COVID-19-ից տուժած, և ընտանեկան հանգամանքների պատճառով վարքային և հոգեհուզական խնդիրներ ունեցող երեխաների համար «ճգնաժամի միջամտության» ծառայությունների մատուցում։ Ճգնաժամի միջամտությունը իրականացվում է երեք ճանապարհով` 1) Ներկենտրոնային՝ «Երեխաների աջակցության կենտրոն»-ում այդ երեխաների ժամանակավոր ապաստանում, խնդիրների հնարավոր կարգավորում՝ ինտենսիվ բազմամասնագիտական աջակցության միջոցով, ինչը թույլ կտա երեխային անվտանգ ձևով վերամիավորել ընտանիքի հետ կամ դրա անհնարինության դեպքում տեղավորել խնամքի այլընտրանքային տարբերակներում։ Ծրագիրը գործում է ՀՀ ողջ տարածքի, ինչպես նաև Արցախի հանրապետությունից տեղափոխված երեխաների համար։ Ծրագիրը ՀՀ ոստիկանության աջակցությամբ օգնում է նաև արտերկրում ժամանակավորապես բնակվող ՀՀ քաղաքացիների՝ վերը նշված իրավիճակների մեջ հայտնվելու հիմքով միջպետական համաձայնագրերի շրջանակներում Հայաստան տեղափոխվող երեխաներին, ինչպես նաև հայազգի կամ օտարազգի՝ առանց ուղեկցման կամ ուղեկցողից առանձնացված և Հայաստան տեղահանված երեխաներին։ 2) Ճգնաժամի միջամտություն առանց ապաստանման՝ այն երեխաների համար, ովքեր տուժել են մեկանգամյա կամ բազմակի տրավմաներից, սակայն ունեն ընտանեկան կայուն կապեր և իրենք են այցելում Կենտրոն՝ ծառայություններ ստանալու նպատակով։ 3) Արտակենտրոնային՝ (մոբիլ ծառայություններ) ստացված ահազանգերի առնչությամբ սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրում դժվար իրավիճակում հայտնված երեխաներին` անմիջապես նրանց ընտանիքում և կոնկրետ համայնքում։ Արտակենտրոնային ծառայությունները մատուցվում են հետևյալ ծրագրերի շրջանակներում՝ «Գործենք միասին հանուն Ծաղկահովիտ համայնքում մանկական աղքատության նվազեցման»՝ Արագածոտնի մարզում, «Ընտանեկան միջավայր և համայնքահեն ծառայություններ Հայաստանի երեխաների համար»՝ Շիրակի, Կոտայքի, Սյունիքի, Արմավիրի, Արարատի մարզերում, «Աջակցություն տեղահանված երեխաներին»՝ ՀՀ բոլոր մարզերում և Երևանում, «Աղքատության հաղթահարումը՝ ՀՀ Տաուշի մարզում»՝ Տաուշի մարզի Բերդի տարածաշրջանում։ |
2 |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
«Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի բարեգործական ծրագրի շրջանակներում նախատեսվող մասնագիտական ծառայությունների մատուցման, սննդամթերքի, հագուստի, գրենական պիտույքների, սանիտարատեխնիկական պարագաների գնման, ընթացիկ վերանորոգման, ինչպես նաև էլեկտրաէներգիայի, գազի, ջրի, կապի ծառայությունների համար ակնկալում ենք ԱԱՀ-ից ազատում: |
3 |
Բարեգործը |
Ամերիկայի Հայ օգնության ֆոնդ, Նյու Յորքի գրասենյակ: |
4 |
Ծրագրի կատարողը |
«Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամ, |
5 |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Իրականացման վայրը` ք. Երևան և ՀՀ բոլոր մարզեր, Արցախ |
6 |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 132,165,476 դրամ: Միջոցները ստացվելու են ԱՄՆ-ի ՀՕՖ-ի Նյու Յորքի գրասենյակից: |
7 |
Բարեգործություն ստացողը |
Բարձր սոցիալական ռիսկի ներքո գտնող` անապաստան, խնամազուրկ, լքված, բռնությունների զոհ, կրթությունից դուրս մնացած, օրենքի հետ կոնֆլիկտի մեջ գտնվող, վարքային խնդիրներ ունեցող երեխաները և նրանց ընտանիքները, ինչպես նաև Արցախից տեղափոխված երեխաները և նրանց ընտանիքները, որոնք արագ միջամտության և աջակցության կարիք ունեն և Կենտրոն են ուղղորդվում ՀՀ Ոստիկանության անչափահասների բաժանմունքի (գործող պայմանագրի համաձայն), լիազորված նախարարության՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ուղեգրող նամակով, ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության մարզային բաժինների, դեպք վարողների, համայնքային սոցիալական աշխատողների ահազանգով, պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների, ծնողների կողմից, ինչպես նաև իրենց՝ երեխաների ահազանգով: |
8 |
Ծրագրի իրականացման տևողությունը և (կամ սկիզբը, ավարտը |
01.01.2021 թ. - 31.12.2021 թ. |
9 |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցառումների ծավալը |
Արագ միջամտության և աջակցության կարիք ունեցող երեխաների սոցիալական, հոգեբանական, բժշկական, սոցիալ-մանկավարժական և մասնագիտական այլ աջակցության, խնամքի և օգնության կազմակերպում` Ապաստանման, Թեժ գիծ, Արտակենտրոնային, Խնամատարության ծառայությունների միջոցով: Այդ երեխաներից` առավել բարձր ռիսկի ներքո և կյանքի ու զարգացման համար վտանգավոր պայմաններում գտնվողները ժամանակավորապես ապաստանվում են Կենտրոնում և ստանում 7/24 հոգածություն, խնամք, պաշտպանություն, սոցիալ-հոգեբանական, առողջապահական, իրավական ծառայություններ, իսկ բարձր ռիսկի ներքո, սակայն պաշտպանության այլ՝ ընտանեկան կամ համայնքային հնարավորություններ ունեցող երեխաները աջակցություն են ստանում անմիջապես իրենց համայնքում և ընտանիքում: |
10 |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Վերապատրաստման ծառայությունների ձեռքբերում – 3, 70,000 դրամ Ակնկալում ենք 2021 թ. հունվարի 01-ից մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ը ԱԱՀ-ից ազատում հետևյալ կազմակերպությունների/ծառայությունների գծով` 1. «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Հյուսիս» մասնաճյուղ, պայմանագիր N 222226, կնքված 06.08.2008թ. համաձայնագիր առ 26․08․2015թ, |
11 |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը կկազմեն 21,574,000 դրամ կամ ծրագրի ընդհանուր արժողության 16.3 %-ը: Կազմակերպչական ծախսերը ներառում են կապի ծառայությունների (876, 000 դրամ), հաշվապահական և աուդիտորական ծառայությունների (5,456,000 դրամ), գրասենյակային պիտույքների (1,000,000 դրամ), շինության պահպանման և սպասարկման ծախսեր (2,500,000 դրամ) և վարչական աշխատակազմի աշխատավարձի (11,742,000 դրամ) համար նախատեսված ծախսեր |
12 |
Համագործակցությունը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կառույցների (կազմակերպությունների հետ |
ՀՀ Ոստիկանություն, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Երեխաների իրավունքների պաշտպանության մարզային բաժիններ, համայնքային Խնամակալության հանձնաժողովներ, միջազգային կազմակերպություններ, ՀԿ-ներ և այլն: |
13 |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Վերահսկողությունը իրականացվելու է ՀՕՖ-ի Նյու Յորքի և հայաստանյան գրասենյակների, «Երեխաների աջակցության կենտրոն» Հիմնադրամի Խորհրդի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |