ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունիսի 2020 թվականի N 1043-Ա
Հայաստանի Հանրապետության ԵՎ Վերականգնման վարկերի բանկի ՄԻՋԵՎ «գերմանիայի ֆինանսական համագործակցություն Հայաստանի Հանրապետության հետ. Մասհանման ժամկետի երկարաձգում - «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ / ենթակայաններ) (BMZ ID: 2007 66 352)» ՆԱՄԱԿ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Գերմանիայի ֆինանսական համագործակցություն Հայաստանի Հանրապետության հետ. Մասհանման ժամկետի երկարաձգում - «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ ենթակայաններ) (BMZ ID: 2007 66 352)» նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ստորագրել սույն որոշման 1-ին կետում նշված նամակ-համաձայնագիրը։
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ ապահովել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սույն որոշման 1-ին կետում նշված նամակ-համաձայնագրի ստորագրումը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հունիսի 26 Երևան |