ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մարտի 2017 թվականի N 194-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՑ ՄՅՈՒՍ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՏԱՐԱՆՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի N 1930-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 182-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքում մի մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին իրականացվող տարանցման առանձնահատկությունները` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի «Մեկ մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին` մաքսային ձևակերպման գործընթացում գտնվող ապրանքների և տրանսպորտային միջոցների փոխադրման կարգը հաստատելու մասին» N 1930-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասնհինգերորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. մարտի 3 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2017 թվականի մարտի 2-ի N 194-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՑ ՄՅՈՒՍ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՏԱՐԱՆՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Սույն հավելվածով սահմանվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված` ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև մեկնման վայրի մաքսային մարմին, 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված՝ ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև ներքին մաքսային մարմին, 142-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված՝ ներքին մաքսային մարմնից մինչև մեկնման մաքսային մարմին և 142-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով սահմանված` մի ներքին մաքսային մարմնից մինչև մյուս ներքին մաքսային մարմին օտարերկրյա ապրանքների տարանցման առանձնահատկությունները, այն դեպքերում, երբ մաքսային տարանցումն սկսվում և ավարտվում է Հայաստանի Հանրապետության տարածքում:
(1-ին կետը խմբ. 30.07.20 N 1255-Ն)
1.1. Սույն հավելվածի դրույթները չեն տարածվում՝
1) այն ապրանքների նկատմամբ, որոնց համար Եվրասիական տնտեսական միության օրենսդրությամբ սահմանված են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք տարանցման արգելքներ.
2) Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված` ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև մեկնման վայրի մաքսային մարմին և 142-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված՝ ներքին մաքսային մարմնից մինչև մեկնման մաքսային մարմին Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով տեղափոխման համար սահմանափակված ապրանքների տարանցման նկատմամբ, եթե մաքսային մարմիններին սույն կարգով նախատեսված փաստաթղթերի ներկայացման պահի դրությամբ այդ ապրանքներին առնչվող համապատասխան թույլատրող փաստաթղթերը կամ դրանց վերաբերյալ տեղեկությունները մաքսային մարմիններին ներկայացված չեն:
(1.1-ին կետը լրաց. 30.07.20 N 1255-Ն)
2. Հայաստանի Հանրապետության տարածքում մի մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով տեղափոխվող օտարերկրյա ապրանքների համար մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովում չի պահանջվում, բացառությամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 50-րդ գլխով սահմանված դրույթներին համապատասխան՝ ռիսկերի կառավարման համակարգի կիրառմամբ ընտրված դեպքերի, երբ կիրառվող ռիսկի պրոֆիլի շրջանակներում ցուցում է տրվում, որպես ռիսկի նվազեցման միջոցառում մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովում կիրառելու վերաբերյալ:
(2-րդ կետը լրաց. 30.07.20 N 1255-Ն)
3. Հայաստանի Հանրապետության տարածքում մի մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով օտարերկրյա ապրանքները փոխադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 փետրվարի 11-ի N 107-Ն որոշմամբ սահմանված նույնականացման միջոցների կիրառմամբ, իսկ դրա անհնարինության դեպքում` պարտադիր մաքսային ուղեկցմամբ:
4. Մաքսային փոխադրող կամ լիազորված տնտեսական օպերատոր հանդիսացող անձանց կողմից, ինչպես նաև երկաթուղային տրանսպորտով Հայաստանի Հանրապետության տարածքում մի մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով օտարերկրյա ապրանքները տեղափոխվում են առանց մաքսային ուղեկցման:
(4-րդ կետը լրաց. 30.07.20 N 1255-Ն)
5. Հայաստանի Հանրապետության տարածքում մի մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով օտարերկրյա ապրանքների տեղափոխման դեպքում ԵՏՄ-ի միասնական մաքսային օրենսդրությամբ սահմանված՝ տարանցման հայտարարագրի՝
1) 33-րդ և 41-րդ սյունակները ենթակա չեն պարտադիր լրացման այն դեպքում, երբ տարանցման հայտարարագրի էլեկտրոնային տարբերակին էլեկտրոնային եղանակով կցվում են ապրանքների նույնականացման համար անհրաժեշտ և բավարար տեղեկություններ պարունակող փաստաթղթերի պատճեններ` հաշիվ-ապրանքագիր, բեռնագիր կամ դրանց փոխարինող փաստաթղթեր, եթե դրանցում առկա է ապրանքի նկարագրի, քանակի (ըստ չափման լրացուցիչ և հիմնական միավորների), արժեքի և գործարքի արժույթի վերաբերյալ տեղեկատվություն: Սույն ենթակետով նախատեսված փաստաթղթերը համարվում են տարանցման հայտարարագրի բաղկացուցիչ մաս, իսկ դրանցում առկա այն տեղեկությունները, որոնք հայտարարատուի կողմից չեն նշվել մաքսային հայտարարագրում, համարվում են հայտարարագրված տեղեկություններ.
2) 31-րդ դաշտում ապրանքների նկարագրերի լրացման անհնարինության դեպքում լրացվում են «Ապրանքներ` ըստ առևտրային փաստաթղթերի» բառերը:
(5-րդ կետը խմբ. 30.07.20 N 1255-Ն)
6. Հայաստանի Հանրապետության տարածքում մի մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին ֆիզիկական անձանց կողմից «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով օտարերկրյա ապրանքների տեղափոխման դեպքում որպես տարանցման հայտարարագիր կարող է կիրառվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանված ձևով լրացված ուղևորային մաքսային հայտարարագիրը:
(6-րդ կետը փոփ. 30.07.20 N 1255-Ն)
7. Հայաստանի Հանրապետության տարածքում մի մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով օտարերկրյա ապրանքների տեղափոխման դեպքում տարանցման հայտարարագրի փոխարեն կարող են ներկայացվել տրանսպորտային (փոխադրման), առևտրային կամ այլ փաստաթղթեր, որոնք պետք է պարունակեն Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկությունները` հաշվի առնելով սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված առանձնահատկությունները:
(7-րդ կետը փոփ. 30.07.20 N 1255-Ն)
8. Որպես տարանցման հայտարարագիր օգտագործվող տրանսպորտային (փոխադրման), առևտրային կամ այլ փաստաթղթերի հետ մեկտեղ հայտարարատուի (վերջինիս կողմից լիազորված անձի) կողմից մաքսային մարմիններին ներկայացվում է նշված փաստաթղթերի վերաբերյալ թերթիկ՝ 2 օրինակից, համաձայն սույն հավելվածով նախատեսված և հայտարարատուի (վերջինիս կողմից լիազորված անձի) կողմից ընտրված լեզվով լրացված ձևերից մեկի:
(8-րդ կետը խմբ. 30.07.20 N 1255-Ն)
9. Հայաստանի Հանրապետության տարածքում մի մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով օտարերկրյա ապրանքների տեղափոխման դեպքում որպես տարանցման հայտարարագիր մաքսային մարմիններ տրանսպորտային (փոխադրման), առևտրային կամ այլ փաստաթղթեր ներկայացվելու դեպքում՝ նշված փաստաթղթերի էլեկտրոնային օրինակը մաքսային մարմիններ ներկայացնել չի պահանջվում:
10. Տրանսպորտային (փոխադրման), առևտրային կամ այլ փաստաթղթերը, որպես տարանցման հայտարարագիր, մաքսային մարմիններ ներկայացվելու դեպքում՝ նշված փաստաթղթերը գրանցվում, գրանցումը մերժվում, փաստաթղթերը նույնականացվում են, ինչպես նաև նշված դեպքերում մաքսային տարանցումն ավարտվում է ԵՏՄ-ի միասնական մաքսային օրենսդրությանը համապատասխան:
11. Տրանսպորտային (փոխադրման), առևտրային կամ այլ փաստաթղթերը, որպես տարանցման հայտարարագիր, մաքսային մարմիններ ներկայացվելու դեպքում դրանց վրա մաքսային մարմնի պաշտոնատար անձանց կողմից կատարվում են այն բոլոր անհրաժեշտ նշումները, որոնք ենթակա կլինեին լրացվելու տարանցիկ հայտարարագրում՝ հաշվի առնելով սույն առանձնահատկությունները: Մաքսային մարմնի պաշտոնատար անձանց կողմից համապատասխան նշում է կատարվում նաև ապրանքների փաստացի քաշի վերաբերյալ, որը հաստատվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի անձնական կնիքով:
12. Որպես տարանցման հայտարարագիր՝ մաքսային մարմիններ ներկայացված տրանսպորտային (փոխադրման), առևտրային կամ այլ փաստաթղթերի հիման վրա հաշվառման և հսկողության նպատակով մաքսային մարմինների կողմից ավտոմատ հայտարարագրման էլեկտրոնային համակարգում ձևավորվում է տարանցման հայտարարագրի տեսք ունեցող փաստաթուղթ, որին կցվում են սույն հավելվածի 7-րդ կետում նշված փաստաթղթերի էլեկտրոնային պատճենները և որտեղ, հաշվի առնելով սույն առանձնահատկությունները, լրացվում են տարանցիկ հայտարարագրի լրացման կարգին համապատասխան լրացման ենթակա անհրաժեշտ տեղեկությունները, այդ թվում՝
1) ապրանքի մասին տվյալները (անվանումը, քաշը, քանակը, փաթեթավորումը, տեղերի քանակը, առկայության պարագայում՝ նաև ԱՏԳԱԱ-ի ծածկագիրը).
2) ապրանքներ տեղափոխող կամ հասցեատեր հանդիսացող անձի մասին տվյալները (կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, ՀՎՀՀ-ն, լիազոր ներկայացուցչի անունը, ազգանունը, պաշտոնը, իսկ ֆիզիկական անձանց դեպքում` անունը, ազգանունը, հասցեն և անձնագրի տվյալները).
3) տրանսպորտային միջոցի մասին տվյալները (փոխադրամիջոցի ծածկագիրը, անվանումը, մակնիշը, մոդելը, պետհամարանիշը (համարը).
4) նշանակման մաքսային մարմինը և նշանակման վայրը.
5) փոխադրման ժամկետը.
6) ապրանքն ուղեկցող փաստաթղթերի տվյալները (անվանումը, տեսակը, համարը, էջերի թիվը).
7) փոխադրվող ապրանքների նկատմամբ մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:
(12-րդ կետը լրաց. 30.07.20 N 1255-Ն)
13. Սույն հավելվածի 12-րդ կետի համաձայն էլեկտրոնային համակարգում լրացված տվյալների հիման վրա ապրանքները հաշվառվում են մաքսային մարմնի կողմից:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Ձև
Форма
Form
Թ Ե Ր Թ Ի Կ
ՈՐՊԵՍ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ (ՓՈԽԱԴՐՄԱՆ), ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱՄ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ЛИСТОК
ОТНОСИТЕЛЬНО ИСПОЛЬЗУЕМЫХ В КАЧЕСТВЕ ТРАНЗИТНОЙ ДЕКЛАРАЦИИ ТРАНСПОРТНЫХ (ПЕРЕВОЗОЧНЫХ), КОММЕРЧЕСКИХ ИЛИ ИНЫХ ДОКУМЕНТОВ
RECORD SHEET
ON TRANSPORTATION (CARRIER), COMMERCIAL OR OTHER DOCUMENTATION USED AS А TRANSIT DECLARATION
N ___________________________________________________
(լրացվում է ուղարկող մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից)
(заполняется должностным лицом таможенного органа отправления )
(to be completed by the official of the customs authority of departure)
___________________________________________________
(մաքսային մարմնի անվանումը)
(наименование таможенного органа)
(name of the customs authority)
Տարանցման հայտարարագրի փոխարեն կից ներկայացվում են ստորև նշված փաստաթղթերը:
Հաստատում եմ, որ իմ կողմից ներկայացված տեղեկությունները հավաստի են, և ես տեղյակ եմ ոչ ճիշտ տեղեկություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության մասին:
Вместо транзитной декларации прилагаются нижеуказанные документы.
Подтверждаю, что представленные мной сведения достоверны, и мне известно об ответственности, установленной законодательством Республики Армения за представление неверных сведений.
The documents listed below shall be attached instead of a transit declaration.
I confirm that the information submitted by me is reliable and I am informed about the liability established under the legislation of the Republic of Armenia for providing false information.
Որպես տարանցման հայտարարագիր ներկայացվող փաստաթղթերի ցանկը
Перечень документов, представляемых в качестве транзитной декларации
List of documents submitted as a transit declaration
NN п/п, |
Наименование документа |
Номер документа (при наличии) и дата |
Количество листов |
Տեղյակ եմ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 150-րդ հոդվածով սահմանված պարտավորությունների մասին:
Мне известно об обязательствах, установленных статьей 150 Таможенного кодекса Евразийского экономического союза
I am informed about the obligations established under Article 150 of the Customs Code of the Eurasian Economic Union
______________________________ (наименование перевозчика) (փոխադրողի անվանումը) (name of the carrier) |
__________________________________________________ (имя, фамилия, паспортные данные представителя перевозчика) (փոխադրողի ներկայացուցչի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները) (name, surname, passport data of the representative of the carrier) | |
___________________ (ստորագրությունը) (подпись) (signature) |
________________________________________ (ամսաթիվը) (дата) (date) |
Տեղյակ եմ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 149-րդ և 153-րդ հոդվածներով սահմանված պարտավորությունների մասին:
Мне известно об обязательствах, установленных статьями 149 и 153 Таможенного кодекса Евразийского экономического союза.
I am informed about the obligations established under Articles 149 and 153 of the Customs Code of the Eurasian Economic Union.
____________________________ (հայտարարատուի անվանումը և հասցեն) (наименование и адрес декларанта) (name and address of the declarant) |
__________________________________________________ (հայտարարատուի ներկայացուցչի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները) (имя, фамилия, паспортные данные представителя декларанта) (name, surname, passport data of the representative of the declarant) | |
_________________________ (ստորագրությունը) (подпись) (signature) |
________________________________________ (ամսաթիվը) (дата) (date) |
___________________________________________ (մաքսային մարմնի պաշտոնատար անձի անունը, ազգանունը) (имя, фамилия должностного лица таможенного органа) (name, surname of the official of the customs authority) |
_______________ (ստորագրությունը, կնիքը) (подпись, печать) (signature, seal) |
______________ (ամսաթիվը) (дата) (date) |
_____________________________ __________ (տարանցման ժամկետը) (срок транзита) (transit dates) |
____________________________ (տարանցման երթուղին) (маршрут транзита) (transit route) |
(ձևը խմբ. 30.07.20 N 1255-Ն)
(հավելվածը խմբ., լրաց., փոփ. 30.07.20 N 1255-Ն)