ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հուլիսի 2020 թվականի N 395-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅՈՐԴՅԱՑ ՏՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 04703401) իրականացվող՝ 113,162,390 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայորդյաց տների տնտեսական պայմանների բարելավում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
3. Սույն որոշման դրույթները տարածվում են 2020 թվականի հունվարի 1-ից ծագած (ծագող) իրավահարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. հուլիսի 15 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. հուլիսի 15-ի N 395-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅՈՐԴՅԱՑ ՏՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ
1. |
Ծրագրի նպատակը | Ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Հայորդյաց տների (1. Արաբկիր, 2. Մալաթիա, 3.Նոր Նորք, 4. Էջմիածին, 5. Աշտարակ, 6. Գյումրի, 7. Վանաձոր) սաների ուսումնակրթական պայմանները, որտեղ նրանք կրթվում և դաստիարակվում են ազգային եկեղեցական ոգով: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակները |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով օգտվել ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վճարումից ազատվելու արտոնությունից: |
3. |
Բարեգործը (բարեգործները) |
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն |
4. |
Ծրագրի կատարողը |
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, ՀՎՀՀ՝ 04703401: |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
1. ՀՀ, ք. Երևան, Հ. Ներսիսյան 14, 2. ՀՀ, ք. Երևան, Սեբաստիա 32/2, 3. ՀՀ, ք. Երևան, Նոր Նորքի 7-րդ զանգված, 4. ՀՀ, ք. Էջմիածին, Իսի Լե Մուլինո, 5. ՀՀ, ք. Աշտարակ, Սիսակյան, 6. ՀՀ, ք. Գյումրի, Օզանյան 1, 7. ՀՀ, ք. Վանաձոր, Մաշտոցի 116: Բնագավառ` տնտեսական |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի բյուջեն՝ 113.162.390 դրամ: 2020 թ.՝ 56.581.195 դրամ 2021 թ.՝ 56.581.195 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և հավատացյալ ժողովուրդ: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
01 հունվար, 2020 թ. – 31 դեկտեմբեր, 2021 թ: |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայորդյաց տների էլեկտրաէներգիայի և գազի մատակարարում, գազի տեխնիկական սպասարկում և հեռախոսակապ: Արաբկիր Հ/Տ, Մալաթիա Հ/Տ, Նոր Նորքի Հ/Տ, Էջմիածնի Հ/Տ, Աշտարակի Հ/Տ, Գյումրու Հ/Տ, Վանաձոր Հ/Տ Էլեկտրաէներգիայի մատակարարում - 42.000.000 դրամ՝ առանց ԱԱՀ: Գազի մատակարարում - 66.000.000 դրամ՝ առանց ԱԱՀ: Գազի տեխնիկական սպասարկում - 2.462.390 դրամ՝ առանց ԱԱՀ: Հեռախոսակապ - 2.700.000 դրամ՝ առանց ԱԱՀ:
Ընդհանուր -113.162.390 դրամ՝ առանց ԱԱՀ Ծրագրի իրականացման տևողությունը 01 հունվար, 2020 թ. – 31 դեկտեմբեր, 2021 թ.: |
10. |
Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը |
Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արաբկիրի Հայորդյաց Տուն - Նախատեսվում է էլեկտրաէներգիայի մատակարարում 6.000.000 դրամ՝ 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ. (ՀՎՀՀ01520882), 01.08.2013 թ. կնքված թիվ ԿՊ0054 պայմանագրի հիման վրա:
- Նախատեսվում է գազի մատակարարում 12.000.000 դրամ ` 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ. (ՀՎՀՀ 00046317), 01.01.2016 թ. կնքված թիվ N 01301160947 պայմանագրի հիման վրա:
- Նախատեսվում է գազի տեխնիկական սպասարկում 272.402 դրամ՝ 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ. (ՀՎՀՀ00930884), 01.10.2017 թ. կնքված թիվ 07641 պայմանագրի հիման վրա:
- Հեռախոսակապի տրամադրում, պայմանագիր N 112756191 (ՀՎՀՀ 02500052), 600.000 դրամ արժեքով:
Մալաթիայի Հայորդյաց Տուն - Նախատեսվում է էլեկտրաէներգիայի մատակարարում 4.000.000 դրամ՝ 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ. (ՀՎՀՀ 01520882), 01.08.2013 թ. կնքված թիվ ԿՊ0054 պայմանագրի հիման վրա:
- Նախատեսվում է գազի մատակարարում 4.000.000 դրամ՝ 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ. (ՀՎՀՀ 00046317), կնքված թիվ N 01601160947/2 պայմանագրի հիման վրա:
- Նախատեսվում է գազի տեխնիկական սպասարկում 296.948 դրամ (ՀՎՀՀ00930884), 01.10.2017 թ. կնքված թիվ 07646 պայմանագրի հիման վրա:
- Հեռախոսակապի տրամադրում, պայմանագիր N 112756191 (ՀՎՀՀ 02500052 ), 500.000 դրամ արժեքով` առանց ԱԱՀ:
Նոր Նորքի Հայորդյաց տուն - Նախատեսվում է էլեկտրաէներգիայի մատակարարում 9.000.000 դրամ՝ 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ. (ՀՎՀՀ 01520882), 01.08.2013 թ. կնքված թիվ ԿՊ0054 պայմանագրի հիման վրա:
- Նախատեսվում է գազի մատակարարում 8.000.000 դրամ` 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ. (ՀՎՀՀ 00046317), 01.01.2016 թ. կնքված թիվ N 0170116, պայմանագրի հիման վրա:
- Նախատեսվում է գազի տեխնիկական սպասարկում 572.636 դրամ (ՀՎՀՀ 00930884), 01.10.2017 թ. կնքված թիվ 07641 պայմանագրի հիման վրա:
- Հեռախոսակապի տրամադրում, պայմանագիր N 112756191 (ՀՎՀՀ 02500052), 500.000 դրամ արժեքով:
Էջմիածնի Հայորդյաց տուն - Նախատեսվում է էլեկտրաէներգիայի մատակարարում 10.000.000 դրամ՝ 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ. (ՀՎՀՀ 01520882), 01.08.2013 թ. կնքված թիվ ԿՊ0054 պայմանագրի հիման վրա:
- Նախատեսվում է գազի մատակարարում 12.000.000 դրամ՝ 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ. (ՀՎՀՀ 00046317), կնքված 10.11.2015 թ. թիվ N 08311157161 պայմանագրի հիման վրա:
- Նախատեսվում է գազի տեխնիկական սպասարկում 592.552 դրամ` առանց ԱԱՀ՝ 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ. (ՀՎՀՀ 00930884), 01.10.2017 թ. կնքված թիվ 07640 պայմանագրի հիման վրա:
- Հեռախոսակապի տրամադրում պայմանագիր N 114521344` կնքված 05.10.2009 թ. (ՀՎՀՀ 02500052), 500.000 դրամ արժեքով` առանց ԱԱՀ:
Աշտարակի Հայորդյաց տուն - Նախատեսվում է էլեկտրաէներգիայի մատակարարում 4.000.000 դրամ՝ 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ. (ՀՎՀՀ 01520882), 19.05.2008 թ. կնքված թիվ N 20029 պայմանագրի հիման վրա:
- Նախատեսվում է գազի մատակարարում 10.000.000 դրամ՝ 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ. (ՀՎՀՀ 00046317), կնքված 10.11.2015 թ. թիվ N 021111410157 պայմանագրի հիման վրա:
- Նախատեսվում է գազի տեխնիկական սպասարկում 122.138 դրամ՝ 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ. (ՀՎՀՀ 00930884), 01.10.2017 թ. կնքված թիվ Կ.15-0269 պայմանագրի հիման վրա:
- Հեռախոսակապի տրամադրում պայմանագիր N 442` (ՀՎՀՀ 02500052 ), 200.000 դրամ արժեքով:
Գյումրու Հայորդյաց Տուն - Նախատեսվում է էլեկտրաէներգիայի մատակարարում 5.000.000 դրամ՝ 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ. (ՀՎՀՀ 01520882), 23.02.2015 թ. կնքված թիվ N 120656 պայմանագրի հիման վրա:
- Նախատեսվում է գազի մատակարարում 12.000.000 դրամ՝ 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ. (ՀՎՀՀ 00046317), կնքված 10.11.2015 թ. թիվ N 021111410157 պայմանագրի հիման վրա:
- Նախատեսվում է գազի տեխնիկական սպասարկում 265.946 դրամ՝ 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ. (ՀՎՀՀ 00930884), 01.10.2017 թ. կնքված թիվ 07644 պայմանագրի հիման վրա:
Վանաձորի Հայորդյաց Տուն - Նախատեսվում է էլեկտրաէներգիայի մատակարարում 4.000.000 դրամ՝ 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ. (ՀՎՀՀ 01520882), 11.12.2008 թ. կնքված թիվ N 003519 պայմանագրի հիման վրա:
- Նախատեսվում է գազի մատակարարում 8.000.000 դրամ՝ 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ. (ՀՎՀՀ 00046317), կնքված 01.04.2014 թ. թիվ N 021111410157 պայմանագրի հիման վրա:
- Նախատեսվում է գազի տեխնիկական սպասարկում 339.768 դրամ՝ 01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր 2021 թ. (ՀՎՀՀ 00930884), 01.10.2017 թ. կնքված թիվ 07645 պայմանագրի հիման վրա:
- Հեռախոսակապի տրամադրում, պայմանագիր N 112957612 (ՀՎՀՀ 02500052), 400.000 դրամ արժեքով: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Այլ ծախսեր նախատեսված չեն: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառա-վարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ |
չկա |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրություն |
Նախատեսվում է տեխնիկական հսկողություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ֆինանսական բաժինների և ՀՀ բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի կողմից: Ծրագրի ավարտից հետո կտրվի ամփոփ տեղեկություն: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |