ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 մարտի 2013 թվականի N 227-Ա
«ՌԱԴԻՈՖԻԶԻԿԱՅԻ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՀԱՏՈՒԿ ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ ԲՅՈՒՐՈ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ, 22-րդ հոդվածները և 68-րդ հոդվածի 7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, որպես «Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ հատուկ կոնստրուկտորական բյուրո» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) պետական սեփականություն հանդիսացող` 8780 հատ հասարակ անվանական բաժնետոմսերի կառավարման լիազորություններն իրականացնող մարմնի, հավանություն տալ ընկերության վերակազմակերպմանը` առանձնացման ձևով նոր փակ բաժնետիրական ընկերության ստեղծմամբ:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` ընկերության բաժանիչ հաշվեկշիռը կազմելիս ապահովել վերակազմակերպվող ընկերության կանոնադրական կապիտալում նոր ստեղծվող ընկերության բաժնետերերի բաժնետոմսերին (բաժնեմասերին) համապատասխանող գույքի և պարտավորությունների համամասնորեն բաշխումը` վերակազմակերպման հետևանքով ստեղծված ընկերության միջև:
3. Առանձնացված և պետական գրանցում ստացած նոր փակ բաժնետիրական ընկերության Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող պետական բաժնետոմսերի (բաժնեմասերը) կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը և թույլատրել Կենտրոնական դեպոզիտարիայի միջոցով կատարել դրանց փոխանակումը ԳԿ կոնցեռն «ՌԱՍԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականության իրավունքով պատկանող «Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ հատուկ կոնստրուկտորական բյուրո» փակ բաժնետիրական ընկերության 8780 հատ հասարակ անվանական բաժնետոմսերի հետ:
4. (կետն ուժը կորցրել է 24.10.19 N 1476-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. մարտի 18 Երևան |