ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՀՍՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԵԷԴ/0044/01/12 |
14 հունիսի 2019 թվական |
ք. Երևան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Լ. Թադևոսյանի | |
մասնակցությամբ` դատավորներ |
Հ. Ասատրյանի | |
Ս. Ավետիսյանի | ||
Ե. Դանիելյանի | ||
ա. պողոսՅԱՆԻ | ||
Ս. Օհանյանի |
քննարկելով դատապարտյալ Տիգրան Ռոլանդի Չավուշյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հունիսի 12-ի որոշման մեջ առկա անհստակությունների լուծման հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Դատապարտյալ Տիգրան Չավուշյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հունիսի 12-ի որոշման եզրափակիչ մասի 1-ի կետում նշվել է՝ «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2013 թվականի հունիսի 6-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել»: Մինչդեռ, նույն որոշման բովանդակությունից հետևում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նշված որոշման դեմ Տիգրան Չավուշյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի օգոստոսի 7-ի որոշմամբ վերադարձվել է։
Բացի այդ, Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հունիսի 12-ի որոշման եզրափակիչ մասի 3-րդ կետի համաձայն Տիգրան Չավուշյանի նկատմամբ նշանակվող ազատազրկման ձևով պատժին գումարվել է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով՝ երկու դրվագով նշանակված տուգանքը՝ 150.000 (հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի չափով և վերջնական պատիժ նշանակվել ազատազրկում՝ 11 (տասնմեկ) տարի ժամկետով ու տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի` 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով, որը ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային բաժնի՝ 2018 թվականի փետրվարի 20-ի թիվ Ե/Պ/14-207 գրության համաձայն՝ Տ.Չավուշյանը կրել է։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առկա են անհստակություններ, որոնք անհրաժեշտ է լուծել:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 430-րդ հոդվածի համաձայն. «Դատավճիռ կամ այլ դատական որոշում կայացրած դատարանն իրավունք ունի լուծել դրա ի կատար ածման ընթացքում ծագած կասկածները և անհստակությունները (…) »:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 430-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. ՀՀ վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հունիսի 12-ի որոշման եզրափակիչ մասի 1-ին կետում նշված` «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2013 թվականի հունիսի 6-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել։» նախադասությունը փոխարինել «ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի օգոստոսի 7-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել։» նախադասությամբ։
2. ՀՀ վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հունիսի 12-ի որոշման եզրափակիչ մասի 3-րդ կետում «2011 թվականի հոկտեմբերի 12-ից» բառերից հետո ավելացնել «, իսկ 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ տուգանքի ձևով նշանակված պատիժը համարել կրած:» բառերը:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Լ. Թադևոսյան Դատավորներ` Հ. Ասատրյան Ս. Ավետիսյան Ե. Դանիելյան Ա. Պողոսյան Ս. Օհանյան