ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հոկտեմբերի 2019 թվականի N 1495-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 229-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի մարտի 30-ի «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 29-ի N 1183-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 229-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում՝
ա. «ՀՀ կրթության և գիտության նախարարության» բառերը փոխարինել «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության» բառերով,
բ. «Ա. Շագաֆյան-ՀՀ կրթության և գիտության նախարարության տեսչական մարմնի ղեկավար» բառերը փոխարինել «Ա. Շագաֆյան-Կրթության տեսչական մարմնի ղեկավար» բառերով.
2) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում՝
ա. «Ռ. Կարապետյան-ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան» բառերը փոխարինել «Ռ. Կարապետյան-ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական» բառերով,
բ. «Ա. Իսրայելյան-Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի արտաքին կապերի գծով տեղակալ, պատմ. գիտ. թեկ., դոցենտ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Գ. Հայրապետյան-Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ, տ.գ.թ., դոցենտ (համաձայնությամբ)» բառերով.
3) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում՝
ա. «Ս. Ղազարյան-Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Շ. Հակոբյան-Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող» բառերով.
բ. «Ա. Մնացականյան-Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ուսանողուհի» բառերը փոխարինել «Հ. Վարդումյան-Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հոկտեմբերի 17 Երևան |