ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հուլիսի 2019 թվականի N 957-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1058-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 28-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող` առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական հաշվետվության օրինակելի ձևը հաստատելու մասին» N 1058-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման hավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն hավելվածի.
2) որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունները (այսուհետ` կազմակերպություն) սույն որոշման 1-ին կետով հաստատված օրինակելի ձևով կազմված հաշվետվությունները (եռամսյակային պարբերականությամբ` աճողական) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն են ներկայացնում մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը, իսկ տարեկան հաշվետվությունները` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 25-ը.
2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը կազմակերպությունների տարեկան հաշվետվություններն ամփոփում և տեղադրում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջում մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 31-ը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. օգոստոսի 1 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2019 թվականի հուլիսի 25-ի N 957-Ն որոշման |
«Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 28-ի N 1058-Ն որոշման |
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ` ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ
|
»: |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |