ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴ/0076/01/09
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Լ. Թադևոսյանի | |
մասնակցությամբ` դատավորներ |
Հ. Ասատրյանի | |
Ս. Ավետիսյանի | ||
Ե. Դանիելյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի | ||
քարտուղարությամբ` |
Մ. Ավագյանի |
2018 թվականի դեկտեմբերի 25-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով դատապարտյալ Արշակ Վարազդատի Զատիկյանի վճռաբեկ բողոքի հիման վրա նոր հանգամանքի հիմքով հարուցված վարույթով գործը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)` 2009 թվականի օգոստոսի 11-ի դատավճռով Արշակ Զատիկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 2.1-րդ կետերով, 266-րդ հոդվածի 4-րդ մասով, 268-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 354-րդ հոդվածով: Ա.Զատիկյանը ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով դատապարտվել է ազատազրկման՝ 8 (ութ) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման, 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 2.1-րդ կետերով՝ ազատազրկման՝ 5 (հինգ) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման, 266-րդ հոդվածի 4-րդ մասով՝ տուգանքի՝ 100.000 ՀՀ դրամի չափով, 268-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով՝ ազատազրկման՝ 1 (մեկ) տարի ժամկետով, 354-րդ հոդվածով՝ ազատազրկման՝ 6 (վեց) ամիս ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 354-րդ հոդվածով Ա.Զատիկյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու սկզբունքով նրա նկատմամբ պատիժ է սահմանվել ազատազրկում՝ 8 (ութ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կարգով՝ դատավճիռների համակցությամբ, Ա.Զատիկյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատժին մասնակիորեն գումարվել է ՀՀ գերագույն դատարանի՝ 1998 թվականի հունվարի 16-ի դատավճռով նշանակված և չկրած պատժից 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումը, և նրա նկատմամբ պատիժ է սահմանվել ազատազրկում՝ 9 (ինը) տարի 3 (երեք) ամիս ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կանոններով՝ 9 (ինը) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկմանը մասնակիորեն գումարվել է Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի Խիմկիի քաղաքային դատարանի՝ 2000 թվականի հունիսի 29-ի դատավճռով Ա.Զատիկյանի նկատմամբ նշանակված պատժից 3 (երեք) տարի ազատազրկումը, և վերջինիս նկատմամբ պատիժ է սահմանվել ազատազրկում՝ 12 (տասներկու) տարի 3 (երեք) ամիս ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կանոններով՝ վերջնական պատժի ժամկետին հաշվակցվել է Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի Խիմկիի քաղաքային դատարանի՝ 2000 թվականի հունիսի 29-ի դատավճռով Ա.Զատիկյանի նկատմամբ նշանակված պատժի կրած մասը` 7 (յոթ) տարի 5 (հինգ) ամիս 10 (տասը) օր ժամկետը, և թողնվել է կրելու 4 (չորս) տարի 9 (ինը) ամիս 20 (քսան) օր ժամկետով ազատազրկում։ ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կարգով՝ դատավճիռների համակցությամբ, նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու սկզբունքով, Ա.Զատիկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 2.1-րդ կետերով, 266-րդ հոդվածի 4-րդ մասով, և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու սկզբունքով, նրա նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում՝ 9 (ինը) տարի 6 (վեց) ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման, և տուգանք` 50.000 ՀՀ դրամի չափով։
2. Մեղադրողի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2009 թվականի հոկտեմբերի 30-ի որոշմամբ բողոքը մասնակիորեն բավարարել է և Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2009 թվականի օգոստոսի 11-ի դատավճիռը պատժի մասով փոփոխել: Ա.Զատիկյանը ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով դատապարտվել է ազատազրկման՝ 8 (ութ) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման, 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 2.1-րդ կետերով՝ ազատազրկման՝ 6 (վեց) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման, 266-րդ հոդվածի 4-րդ մասով՝ տուգանքի՝ 100.000 ՀՀ դրամի չափով, 268-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով՝ ազատազրկման՝ 1 (մեկ) տարի ժամկետով, 354-րդ հոդվածով՝ ազատազրկման՝ 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով՝ նույն օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նշանակված պատժին` 8 (ութ) տարի ժամկետով ազատազրկմանը մասնակիորեն գումարվել է 354-րդ հոդվածով նշանակված պատժից 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումը, և Ա.Զատիկյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 8 (ութ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կիրառմամբ՝ 8 (ութ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկմանը մասնակիորեն գումարվել է Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի Խիմկիի քաղաքային դատարանի՝ 2000 թվականի հունիսի 29-ի դատավճռով Ա.Զատիկյանի նկատմամբ նշանակված պատժից 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկումը, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 11 (տասնմեկ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կիրառմամբ՝ վերջնական պատժին հաշվակցվել է (հանվել է) Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի Խիմկիի քաղաքային դատարանի՝ 2000 թվականի հունիսի 29-ի դատավճռով Ա.Զատիկյանի նկատմամբ նշանակված պատժի կրած մասը` 7 (յոթ) տարի 5 (հինգ) ամիս 10 (տասը) օր ժամկետը, և թողնվել է կրելու ազատազրկում՝ 3 (երեք) տարի 9 (ինը) ամիս 20 (քսան) օր ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կարգով՝ նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է ՀՀ գերագույն դատարանի՝ 1998 թվականի հունվարի 16-ի դատավճռով նշանակված պատժի չկրած մասից 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումը, և Ա.Զատիկյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի 9 (ինը) ամիս 20 (քսան) օր ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով՝ նույն օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 2.1-րդ կետերով նշանակված պատժին՝ 6 (վեց) տարի ժամկետով ազատազրկմանը, մասնակիորեն գումարվել է 268-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով նշանակված պատժից 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը, 266-րդ հոդվածի 4-րդ մասով նշանակված պատժից՝ 50.000 ՀՀ դրամի չափով տուգանքը, և Ա.Զատիկյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 6 (վեց) տարի 6 (վեց) ամիս ժամկետով և տուգանք՝ 50.000 ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կարգով՝ դատավճիռների համակցությամբ, նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Ա.Զատիկյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 10 (տասը) տարի 6 (վեց) ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման, և տուգանք՝ 50.000 ՀՀ դրամի չափով: Պատժի սկիզբը հաշվվել է 2009 թվականի մարտի 27-ից:
3. Նշված որոշման դեմ Ա.Զատիկյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի՝ 2010 թվականի հունվարի 11-ի որոշմամբ վերադարձվել է:
4. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2011 թվականի հունիսի 21-ի որոշմամբ Արշակ Զատիկյանի դիմումը բավարարվել է, և ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1-րդ կետով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքները համապատասխանեցվել են ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ու 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքներին, և նրա մեղադրանքից հանվել են ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1-րդ կետը և 268 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը։ Նույն որոշմամբ դատապարտյալի նկատմամբ հանցանքների համակցությամբ նշանակված պատիժն ու դատավճիռը մնացած մասով թողնվել են անփոփոխ:
5. Դատապարտյալ Արշակ Զատիկյանի կողմից նոր հանգամանքի հիմքով բերված բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը 2018 թվականի դեկտեմբերի 5-ի որոշմամբ հարուցել է դատական ակտի վերանայման վարույթ, և վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
6. Արշակ Զատիկյանը դատապարտվել է այն բանի համար, որ «(…) [նա] 2009թ. մարտ ամսվա ընթացքում, չպարզված օրը, Ա.Զարբաբյանից, առանց իրացնելու նպատակի, (…) ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերի հասնող 3 գրամ չափով «ափիոն» տեսակի թմրամիջոց և պրեկուրսոր հանդիսացող 3 մլ ծավալով քացախաթթվի անհիդրիդ, որը նույնպես հետագա օրերին ինքն իրեն ներարկելու միջոցով գործածել է: Դրանից հետո, 2009 թվականի մարտ ամսվա ընթացքում, չպարզված օրը, Ա.Զարբաբյանից առանց իրացնելու նպատակի (…) ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերի հասնող 3 գրամ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոց և պրեկուրսոր հանդիսացող 3 մլ ծավալով քացախաթթվի անհիդրիդ, որը նույնպես հետագա օրերին ինքն իրեն ներարկելու միջոցով գործածել է: Այնուհետև, նույն ամսվա ընթացքում, տարբեր օրերին, ևս երկու անգամ Ա.Զարբաբյանից առանց իրացնելու նպատակի, (…) ապօրինի ձեռք է բերել յուրաքանչյուր դեպքում 3-ական գրամ խոշոր չափերի հասնող «ափիոն» տեսակի թմրամիջոց և պրեկուրսոր հանդիսացող 3-ական մլ ծավալով քացախաթթվի անհիդրիդ, որի մի մասն ինքն իրեն ներարկելու միջոցով գործածել է, իսկ խոշոր չափերի հասնող 1.962 գրամ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցն ապօրինի պահել է (…) իր բնակարանում (…):
Բացի այդ, 2009 թվականի մարտի 17-ին Ա.Զարբաբյանից (…) իրացնելու նպատակով (…) ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերի հասնող՝ 2 գրամ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոց, որից խոշոր չափերի հասնող՝ 1.3 գրամ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցը, ինչպես նաև նախկինում ձեռք բերածից 1 մլ ծավալով պրեկուրսոր հանդիսացող քացախաթթվի անհիդրիդը, Էջմիածին քաղաքի «Չարենց» թաղամասում նույն օրն ապօրինի իրացրել է Մ.Ավետիսյանին և Ժ.Հարությունյանին (...)»1:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոշարադրյալ հիմնավորումներով.
7. Բողոք բերած անձը, հղում կատարելով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործող) նյութերի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածը և ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը, փաստարկել է, որ նշված փոփոխություններով բարելավվել է իր վիճակը, հետևաբար դրանք ենթակա են կիրառման իր նկատմամբ:
8. Բողոքաբերը խնդրել է իր վերաբերյալ կայացված դատական ակտերով հաստատված արարքները համապատասխանեցնել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքին և փոփոխել իր նկատմամբ նշանակված վերջնական պատիժը կամ ազատել հետագա պատիժը կրելուց` արարքի ապաքրեականացման հիմքով:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 17-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Արշակ Զատիկյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի՝ 2010 թվականի հունվարի 11-ի որոշումը վերանայելու համար:
10. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «(…) Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:
ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»:
11. Քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Դրա հետ մեկտեղ ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնն ունի նաև բացառություն: Մասնավորապես, քրեական օրենքի հետադարձության կանոնը սկսում է գործել այն դեպքերում, երբ նոր օրենքը կա'մ վերացնում է արարքի հանցավորությունը (ապաքրեականացում), կա'մ մեղմացնում է պատիժը, կա'մ այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը: Թվարկված պայմաններն ունեն իմպերատիվ բնույթ, և նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրանցից առնվազն մեկի առկայության պարագայում նոր օրենքի գործողությունը տարածվում է մինչև այն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն2:
12. ՀՀ սահմանադրական դատարանը (այսուհետ` նաև Սահմանադրական դատարան), 2017 թվականի փետրվարի 17-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման շրջանակներում անդրադառնալով արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու կառուցակարգին, արձանագրել է. «(...) [Ե]լնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից և վերջինիս` սույն որոշման մեջ բացահայտված բովանդակությամբ կիրառումն ապահովելու համար իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում արարքի պատժելիությունը վերացնող օրենքի հետադարձ կիրառումը պատիժ կրող անձանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վերաբերյալ իրավակարգավորումների շրջանակներում` արարքի պատժելիությունը վերացնող օրենքի ուժի մեջ մտնելը դիտարկելով որպես դատական ակտը վերանայելու համար նոր հանգամանք (…)»3:
Արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցվածության մեջ գտնվող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից` արարքի պատժելիությունը վերացնող օրենքն ուժի մեջ մտնելն իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում պետք է ընկալվի որպես նոր հանգամանք, և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով (...)»4:
13. Նախորդ կետում մեջբերված Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի ընդունմամբ նախկինում կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը ենթակա են վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49.1-րդ գլխով սահմանված` նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման կանոններով: Այլ կերպ` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը նոր հանգամանք է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու համար։
14. ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի համաձայն` «1. Իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը`
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:
2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝
(...) 2) խոշոր չափերով,
(...)
պատժվում են ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: (...)
4. Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պատրաստելու նպատակով պրեկուրսորներ ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը`
պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով: (...)»:
ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի համաձայն՝ «1. Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝
պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝
(...) 2) խոշոր չափերով՝
պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: (...)»:
Մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը (2018 թվականի հունիսի 27-ը) թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածում «ափիոն» տեսակի թմրամիջոցի համար որպես խոշոր չափ է սահմանված եղել 0.5 գրամից մինչև 10 գրամը ներառյալ։ Նույն օրենսգրքի թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող 4-րդ հավելվածում «քացախաթթվի անհիդրիդ» տեսակի պրեկուրսորի համար որպես խոշոր չափ է սահմանվել 0.23-2.3 կգ-ը ներառյալ, իսկ որպես առանձնապես խոշոր չափ՝ ավելի, քան 2.3 կգ-ը:
Վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչելուց հետո ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածով «ափիոն» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանվել 0.5 գրամից մինչև 2.5 գրամը ներառյալ, իսկ որպես խոշոր չափ՝ 2.5 գրամից մինչև 12.5 գրամը ներառյալ: Նույն որոշման 3-րդ հավելվածով «քացախաթթվի անհիդրիդ» տեսակի պրեկուրսորի համար նախկինում սահմանված չափերը փոփոխության չեն ենթարկվել:
15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Արշակ Զատիկյանը ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 266-րդ հոդվածի 4-րդ մասով, 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով դատապարտվել է՝
- առանց իրացնելու նպատակի խոշոր չափերի հասնող 3 գրամ չափով «ափիոն» տեսակի թմրամիջոց և պրեկուրսոր հանդիսացող 3 մլ ծավալով քացախաթթվի անհիդրիդ ապօրինի ձեռք բերելու համար,
- առանց իրացնելու նպատակի խոշոր չափերի հասնող 3 գրամ չափով «ափիոն» տեսակի թմրամիջոց և պրեկուրսոր հանդիսացող 3 մլ ծավալով քացախաթթվի անհիդրիդ ապօրինի ձեռք բերելու համար,
- ևս երկու անգամ առանց իրացնելու նպատակի յուրաքանչյուր դեպքում 3-ական գրամ խոշոր չափերի հասնող «ափիոն» տեսակի թմրամիջոց և պրեկուրսոր հանդիսացող 3-ական մլ ծավալով քացախաթթվի անհիդրիդ ապօրինի ձեռք բերելու համար, որի մի մասն ինքն իրեն ներարկելու միջոցով գործածել է, իսկ խոշոր չափերի հասնող 1.962 գրամ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցն ապօրինի պահել է իր բնակարանում,
- իրացնելու նպատակով խոշոր չափով` 2 գրամ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոց ձեռք բերելու համար, որից խոշոր չափերի հասնող՝ 1,3 գրամ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցը, ինչպես նաև նախկինում ձեռք բերածից 1 մլ ծավալով պրեկուրսոր հանդիսացող քացախաթթվի անհիդրիդը նույն օրն ապօրինի իրացրել է5:
16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-14-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների, դրանց և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները հիմք չեն Ա.Զատիկյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով, 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքների իրավական որակման փոփոխության: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները հիմք են Ա.Զատիկյանի կողմից կատարված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքի իրավական որակման փոփոխության։
Մասնավորապես, «ափիոն» տեսակի թմրամիջոցի խոշոր չափի նվազագույն և առավելագույն սահմանների օրենսդրական փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է, որ դրանց արդյունքում 2 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոցն այսուհետ ոչ թե խոշոր, այլ զգալի չափի է։ Ուստի` դատապարտյալ Ա.Զատիկյանի արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասին։ Նման պայմաններում թմրամիջոցի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին պետք է տալ հետադարձ ուժ և գործողությունը տարածել մինչև դրանց ուժի մեջ մտնելը Ա.Զատիկյանի կողմից կատարված հանցանքի վրա, քանի որ դրանք բարելավում են վերջինի վիճակը:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 17-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Արշակ Զատիկյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի՝ 2010 թվականի հունվարի 11-ի որոշումը վերանայելու համար։
17. Վերանայման արդյունքում անհրաժեշտ է բեկանել և փոփոխել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2009 թվականի հոկտեմբերի 30-ի որոշումը` Ա.Զատիկյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որակված արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և Ա.Զատիկյանի նկատմամբ այդ հոդվածի սանկցիայի շրջանակներում որպես պատիժ նշանակել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով` հաշվի առնելով պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները, ինչպես նաև գործի նյութերում առկա` Ա.Զատիկյանի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոններով՝ նույն օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Ա.Զատիկյանի նկատմամբ նշանակված պատժին` 8 (ութ) տարի ժամկետով ազատազրկմանը պետք է գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 354-րդ հոդվածով նշանակված պատժից 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումը և պատիժ նշանակել ազատազրկում՝ 8 (ութ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կիրառմամբ՝ 8 (ութ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկմանն անհրաժեշտ է մասնակիորեն գումարել Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի Խիմկիի քաղաքային դատարանի՝ 2000 թվականի հունիսի 29-ի դատավճռով Ա.Զատիկյանի նկատմամբ նշանակված պատժից 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկումը, և պատիժ նշանակել ազատազրկում՝ 11 (տասնմեկ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կանոններով՝ վերջնական պատժին պետք է հաշվակցել (հանել) Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի Խիմկիի քաղաքային դատարանի՝ 2000 թվականի հունիսի 29-ի դատավճռով Ա.Զատիկյանի նկատմամբ նշանակված պատժի կրած մասը` 7 (յոթ) տարի 5 (հինգ) ամիս 10 (տասը) օր ժամկետը, և թողնել կրելու ազատազրկում՝ 3 (երեք) տարի 9 (ինը) ամիս 20 (քսան) օր ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված կանոններով՝ նշանակված պատժին պետք է մասնակիորեն գումարել ՀՀ գերագույն դատարանի՝ 1998 թվականի հունվարի 16-ի դատավճռով Ա.Զատիկյանի նկատմամբ նշանակված պատժի չկրած մասից 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումը և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 4 (չորս) տարի 9 (ինը) ամիս 20 (քսան) օր ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոններով՝ նույն օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժին՝ 4 (չորս) տարի ժամկետով ազատազրկմանը, անհրաժեշտ է մասնակիորեն գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նշանակված պատժից 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը, 266-րդ հոդվածի 4-րդ մասով նշանակված պատիժ տուգանքը՝ 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով, և Ա.Զատիկյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով և տուգանք՝ 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով: Նշանակված պատժին ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոններով՝ դատավճիռների համակցությամբ, անհրաժեշտ է մասնակիորեն գումարել 4 (չորս) տարի 9 (ինը) ամիս 20 (քսան) օր ազատազրկում պատժից 4 (չորս) տարի ժամկետով ազատազրկումը և Ա.Զատիկյանի նկատմամբ պետք է վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 8 (ութ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով և տուգանք՝ 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով: Միևնույն ժամանակ, պատժի սկիզբը հաշվելով 2009 թվականի մարտի 27-ից` Ա.Զատիկյանին պետք է անհապաղ ազատ արձակել սահմանված պատիժը կրած լինելու հիմքով։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Արշակ Վարազդատի Զատիկյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2010 թվականի հունվարի 11-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:
2. Դատապարտյալ Արշակ Վարազդատի Զատիկյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2009 թվականի հոկտեմբերի 30-ի որոշումը բեկանել ու փոփոխել:
3. Արշակ Վարազդատի Զատիկյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որակված արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոններով՝ նույն օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Ա.Զատիկյանի նկատմամբ նշանակված պատժին` 8 (ութ) տարի ժամկետով ազատազրկմանը գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 354-րդ հոդվածով նշանակված պատժից 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումը և պատիժ նշանակել ազատազրկում՝ 8 (ութ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ կետի կիրառմամբ՝ 8 (ութ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկմանը մասնակիորեն գումարել Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի Խիմկիի քաղաքային դատարանի՝ 2000 թվականի հունիսի 29-ի դատավճռով Ա.Զատիկյանի նկատմամբ նշանակված պատժից 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկումը, և պատիժ նշանակել ազատազրկում՝ 11 (տասնմեկ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ կետի կանոններով՝ վերջնական պատժին հաշվակցել (հանել) Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի Խիմկիի քաղաքային դատարանի՝ 2000 թվականի հունիսի 29-ի դատավճռով Ա.Զատիկյանի նկատմամբ նշանակված պատժի կրած մասը` 7 (յոթ) տարի 5 (հինգ) ամիս 10 (տաս) օր ժամկետը, և թողնել կրելու ազատազրկում՝ 3 (երեք) տարի 9 (ինը) ամիս 20 (քսան) օր ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված կանոններով՝ նշանակված պատժին մասնակիորեն գումարել ՀՀ գերագույն դատարանի՝ 1998 թվականի հունվարի 16-ի դատավճռով Ա.Զատիկյանի նկատմամբ նշանակված պատժի չկրած մասից 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումը և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 4 (չորս) տարի 9 (ինը) ամիս 20 (քսան) օր ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոններով՝ նույն օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժին՝ 4 (չորս) տարի ժամկետով ազատազրկմանը, մասնակիորեն գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նշանակված պատժից 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը, 266-րդ հոդվածի 4-րդ մասով նշանակված պատիժ տուգանքը՝ 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով, և Ա.Զատիկյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով և տուգանք՝ 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով: Նշանակված պատժին ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոններով՝ դատավճիռների համակցությամբ, մասնակիորեն գումարել 4 (չորս) տարի 9 (ինը) ամիս 20 (քսան) օր ազատազրկում պատժից 4 (չորս) տարի ժամկետով ազատազրկումը և Ա.Զատիկյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 8 (ութ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով և տուգանք՝ 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով:
Պատժի սկիզբը հաշվել 2009 թվականի մարտի 27-ից և Արշակ Վարազդատի Զատիկյանին անհապաղ ազատ արձակել՝ սահմանված պատիժը կրած լինելու հիմքով:
4. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2009 թվականի հոկտեմբերի 30-ի որոշումը մնացած մասով թողնել անփոփոխ:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
__________________
1 Տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթ 126-137:
2 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գասպար Պողոսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշման 16-17-րդ կետերը։
3 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 17-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման 7-րդ կետը:
4 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 17-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման եզրափակիչ մասը:
5 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:
Նախագահող` Լ. Թադևոսյան Դատավորներ` Հ. Ասատրյան Ս. Ավետիսյան Ե. Դանիելյան Ա. Պողոսյան Ս. Օհանյան