ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մայիսի 2019 թվականի N 487-Ա
ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Չեղարկել ՍԱԾ ԳՀԾՁԲ-19/6 ծածկագրով ծրագրային ապահովման սպասարկման ծառայությունների գնման նպատակով հայտարարված գնանշման հարցման ընթացակարգը:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության ծառայությանը ծրագրային ապահովման սպասարկման ծառայությունները ձեռք բերել մեկ անձից՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա:
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված միջոցների շրջանակներում գնումն իրականացվելու է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ մեկ անձից գնում կատարելու ձևով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:
(3-րդ կետը լրաց. 06.06.19 N 717-Ա)
4. Սույն որոշման 2-րդ կետում նշված գնման գործընթացի արդյունքում կնքվելիք պայմանագրում նախատեսել դրույթ այն մասին, որ պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, և դրա գործողությունը տարածվում է կողմերի միջև փաստացի ծագած հարաբերությունների վրա՝ 2019 թվականի հունվարի 1-ից:
(4-րդ կետը լրաց. 06.06.19 N 717-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. մայիսի 7 Երևան |