ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մայիսի 2019 թվականի N 603-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝
1. Հետ վերցնել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանին ամրացված՝ սույն որոշման հավելվածում նշված գույքը և սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության «Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց», «Թիավարության մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց», «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց», «Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց», «Արմավիրի մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց», «Ռազմիկ Կարապետյանի անվան մենապայքարային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց», «Գյումրու ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց», «Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոց», «Գյումրու սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոց», «Հրազդանի մականախաղի և շախմատի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց», «Սպիտակի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» և «Երևանի օլիմպիական մանկապատանեկան համալիր մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություններին:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարողին և առաջարկել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնում-ընդունումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. մայիսի 24 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 29-ի N 603-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN |
Անվանումը |
Կազմակերպությունը |
Ձեռքբերման տարեթիվը |
Սկզբնական արժեքը (դրամ) |
Մնացորդային արժեքը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
Համակարգիչ Dell ՕptiPlexs 755 Desktօp |
«Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ |
26.02.2008 |
490,162 |
- |
2. |
Համակարգիչ Dell ՕptiPlexs 755 Desktօp |
«Թիավարության մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ |
26.02.2008 |
490,162 |
- |
3. |
Համակարգիչ Dell ՕptiPlexs 755 Desktօp |
«Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ |
26.02.2008 |
490,162 |
- |
4. |
Համակարգիչ Dell ՕptiPlexs 755 Desktօp |
«Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ |
26.02.2008 |
490,162 |
- |
5. |
Համակարգիչ Dell ՕptiPlexs 755 Desktօp |
«Արմավիրի մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ |
26.02.2008 |
490,162 |
- |
6. |
Համակարգիչ Dell ՕptiPlexs 755 Desktօp |
«Ռազմիկ Կարապետյանի անվան մենապայքարային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ |
26.02.2008 |
490,162 |
- |
7. |
Համակարգիչ Dell ՕptiPlexs 755 Desktօp |
«Գյումրու ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ |
26.02.2008 |
490,162 |
- |
8. |
Համակարգիչ Dell ՕptiPlexs 755 Desktօp |
«Գյումրու սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ |
26.02.2008 |
490,162 |
- |
9. |
Համակարգիչ i3, 2130 CPՍ, 2GB RAM |
«Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՊՈԱԿ |
09.07.2011 |
169,609 |
- |
10. |
Համակարգիչ i3, 2130 CPՍ, 2GB RAM |
«Հրազդանի մականախաղի և շախմատի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ |
09.07.2011 |
169,609 |
- |
11. |
Համակարգիչ i3, 2130 CPՍ, 2GB RAM |
«Սպիտակի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՊՈԱԿ |
09.07.2011 |
169,609 |
- |
12. |
Համակարգիչ i3, 2130 CPՍ, 2GB RAM |
«Երևանի օլիմպիական մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՊՈԱԿ |
09.07.2011 |
169,609 |
- |
Ընդամենը` |
|
4,599,732 |
- |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |