ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 2020 թվականի N 627-Ա
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը ինչպես նաև 2014 թվականի օգոստոսի 6-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագրի (վարկ ՀՄ. 8374-АМ) (այսուհետ` ծրագիր) շրջանակներում ձեռք բերված գույքի շահագործումը ծրագրերի պահանջներին համապատասխան ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին (այսուհետ` տեսչական մարմին) օգտագործման իրավունքով ժամանակավոր պահատվության հանձնված 6850000 դրամ ընդհանուր սկզբնական արժեքով Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող գույքը ամրացնել տեսչական մարմնին՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Տեսչական մարմնի «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն) ժամանակավոր պահատվության հանձնված 12975000 դրամ ընդհանուր սկզբնական արժեքով Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող գույքն անհատույց, սեփականության իրավունքով հանձնել կազմակերպությանը՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ գույքի հանձնման-ընդունման հետ կապված ծախսերն իրականացնելով տեսչական մարմնի և կազմակերպության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. ապրիլի 28 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի N 627-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN |
Գույքի անվանումը (մակնիշը, համարը) |
Ձեռք- բերման տարե- |
Քանակը |
Միավորի սկզբնական արժեքը (դրամ) |
Ընդհանուր սկզբնական արժեքը (դրամ) |
1. |
Ինֆրակարմիր ջերմաչափ Stanley STHT0-77365 |
2018 թ. |
7 |
64 800 |
453 600 |
2. |
Խոնավաչափ օդի |
2018 թ. |
5 |
42 145 |
210 725 |
3. |
Խոնավաչափ մսի DM300R |
2018 թ. |
5 |
88 830 |
444 150 |
4. |
Խոնավաչափ սորուն նյութերի համար TK100 fiber Moisture Meter |
2018 թ. |
5 |
59 535 |
297 675 |
5. |
Նմուշառման գործիք սորուն նյութերի համար ОЛИС РПО-1,6х35 |
2018 թ. |
5 |
86 940 |
434 700 |
6. |
Նմուշառման գործիք կարագի և պանրի համար |
2018 թ. |
5 |
73 920 |
369 600 |
7. |
Մսեղիքի սղոցման սղոց JARVIS Model 444 |
2018 թ. |
2 |
1 383 000 |
2 766 000 |
8. |
Ավտոմեքենայի սառնարան |
2018 թ. |
10 |
116 375 |
1 163 375 |
9. |
Թերմոպայուսակ |
2018 թ. |
10 |
70 980 |
709 800 |
Ընդամենը |
6 850 000 |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի N 627-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN |
Գույքի անվանումը |
Ձեռք- բերման տարե- թիվը |
Քանակը (հատ) |
Միավորի սկզբնական արժեքը (դրամ) |
Ընդհանուր սկզբնական արժեքը (դրամ) |
1. |
Թափահարող սարք (Ռոզբենգալ թեստի համար) |
2019 թ. |
5 |
507180 |
2535900 |
2. |
Չորացման պահարան |
2019 թ. |
5 |
576000 |
2880000 |
3. |
Ցենտրիֆուգ |
2019 թ. |
5 |
756000 |
3780000 |
4. |
Փոսիկավոր սալիկարյան կաթիլային հետազոտման համար (Ռոզբենգալ թեստի համար) |
2019 թ. |
30 |
11550 |
346500 |
5. |
Պտուտակային կափարիչով փորձանոթներ |
2019 թ. |
500 |
1260 |
630000 |
6. |
Մեխանիկական կաթոցիկ |
2019 թ. |
20 |
41700 |
834000 |
7. |
Մեխանիկական կաթոցիկի ծայրակալ |
2019 թ. |
30000 |
6.40 |
192000 |
8. |
Լաբորատոր աթոռներ |
2019 թ. |
10 |
58905 |
589050 |
9. |
Լաբորատոր սեղան |
2019 թ. |
10 |
118755 |
1187550 |
Ընդամենը |
12 975 000 |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |