Գլխավոր տեղեկություն
Номер
N 261-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.03.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.03.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.03.2019
Дата вступления в силу
27.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

        

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մարտի 2019 թվականի N 261-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1412-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԳԻՆԱՓ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1412-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝

1) որոշման հավելվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ, 17-րդ, 18-րդ, 19-րդ, 20-րդ, 21-րդ, 22-րդ, 23-րդ, 24-րդ, 25-րդ, 26-րդ, 27-րդ, 28-րդ, 30-րդ, 32-րդ, 33-րդ, 34-րդ և 35-րդ տողերի «Ծագման երկիրը» սյունակը լրացնել «ԵՄ պետություններ» բառերով.

2) որոշման հավելվածի 2-րդ, 5-րդ և 6-րդ տողերի «Ծագման երկիրը» սյունակը լրացնել «Եգիպտոս» բառով.

3) որոշման հավելվածի 43-րդ տողի «Ծագման երկիրը» սյունակը լրացնել «ԵՄ պետություններ, Չինաստան, Բրազիլիա, Արգենտինա» բառերով.

4) որոշման հավելվածի 7-րդ և 8-րդ տողերի «Տեխնիկական բնութագիրը» սյունակը լրացնել «Պոլիէստեր թափանցիկ և գունավոր թաղանթներ, հաստությունը՝ 12-120 միկրոն» բառերով։

       

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

      

2019 թ. մարտի 26

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան