ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մարտի 2018 թվականի N 197-Ա
ԱԼԲԵՐՏ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2018 թ. մարտի 2-ի N 197 -Աորոշման |
Կ Ա Զ Մ
ԱԼԲԵՐՏ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Ամիրյան |
- ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Ա. Ջանջուղազյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
Գ. Գրիգորյան |
- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ |
Ս. Խաչատրյան |
- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
Ա. Սուքիասյան |
- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) |
Ս. Հովհաննիսյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ |
Հովնան եպիսկոպոս Հակոբյան |
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ) |
Ա. Սուքիասյան |
- Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Շ. Միրզախանյան |
- «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Դ. Մուրադյան |
- «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի ռեկտոր (համաձայնությամբ) |
Հ. Խաչատրյան |
- «Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Վ. Չալդրանյան |
- «Հայկական ազգային կինոակադեմիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Մ. Մկրտչյան |
- Ա. Մկրտչյանի որդին (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|