ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հոկտեմբերի 2017 թվականի N 1119-Ա
«ԵՐԵՎԱՆԻ Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1262-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի N 657-Ն որոշման N 1 հավելվածի 26-րդ կետին համապատասխան՝
1. Հաստատել «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1064-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1262-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
|
Հավելված հոկտեմբերի 4-ի N 1119-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
«ԵՐԵՎԱՆԻ Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Ա. Բերբերյան | - | ՀՀ Նախագահի օգնական (համաձայնությամբ) |
Կ. Աճեմյան | - | ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Ա. Վարդանյան | - | ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Ա. Պողոսյան | - | ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ |
Շ. Քոչարյան | - | ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Ա. Միրզախանյան | - | ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ |
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Մ. Մկրտչյան | - | ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
Ս. Սիմոնյան | - | ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետի տեղակալ |
Ռ. Սուքիասյան | - | ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ |
Ն. Հարությունյան | - | ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար |
Հ. Կարապետյան | - | Երևանի Բ. Ժամկոչյանի անվան N 119 ավագ դպրոցի տնօրեն (համաձայնությամբ) |
Հ. Մաղաքյան | - | «Գարդման Տուր» ՍՊԸ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Ս. Ասատրյան | - | Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ |
Է. Ավագյան | - | Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի գերմաներենի ամբիոնի դոցենտ |
Ս. Ապրեսովա | - | Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի ավագ դասախոս |
Է. Ավակովա | - | Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռուսաց և սլավոնական լեզվաբանության ամբիոնի դասախոս |
Ա. Մկրյան | - | Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի եվրոպական և ասիական լեզուների ամբիոնի դասախոս |
Ռ. Սանդուխչյան | - | Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնի դասախոս |
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Ք. Աբրահամյան | - | Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռուսաց և օտար լեզուների և միջազգային հաղորդակցությունների ֆակուլտետի եվրոպագիտության բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող |
Ա. Հակոբյան | - | Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի թարգմանության և միջմշակութային հաղորդակցման ֆակուլտետի գերմաներենի և երկրագիտության բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող |
Մ. Հայրապետյան | - | Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի մանկավարժության բաժնի 4-րդ կուրսի ուսանող |
Վ. Մելիքյան | - | Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռուսաց և օտար լեզուների և միջազգային հաղորդակցությունների ֆակուլտետի եռալեզու թարգմանչության բաժնի 4-րդ կուրսի ուսանող |
Մ. Ներսիսյան | - | Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռուսաց և օտար լեզուների և միջազգային հաղորդակցությունների ֆակուլտետի տեղեկատվության և հանրային հաղորդակցման տեխնոլոգիաների բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող |
Ս. Սարգսյան | - | Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի լեզվաբանության և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |