Գլխավոր տեղեկություն
Номер
N 415-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.04.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.04.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.04.2017
Дата вступления в силу
22.04.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 ապրիլի 2017 թվականի N 415-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻ ԴԻՄԱՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՇԱՀՈՒԹԱԲԱԺՆԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՐՈՒՄԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով և հաշվի առնելով «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ֆինանսական վիճակը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը 2013-2015 թվականների գործունեության արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ ընդամենը 28,254.0 հազ. դրամի չափով պարտավորության մարումը, որպես Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության կողմից իրականացված ստուգումների արդյունքում լրացուցիչ արձանագրված 24,350.0 հազ. դրամ շահութաբաժնի մայր գումարի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ժամկետում այն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե չվճարելու դիմաց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մինչև սույն որոշման ընդունման օրվա դրությամբ հաշվարկված տոկոսների (տույժի) գծով 3,904.0 հազ. դրամ գումարի հանրագումար, ինչպես նաև պետական պատվերի շրջանակներում կատարված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում վերականգնման ենթակա 21483.1 հազ. դրամը վճարել մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը` ամսական հավասարաչափ համամասնությամբ:

2. Սահմանել, որ`

1) մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ֆինանսական արդյունքներով առաջացած որևէ տարվա վնասի առկայությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ սույն որոշման 1-ին կետով սահմանվող` տվյալ տարվա ամսական համամասնությամբ նախատեսված պարտավորությունների մարման համար.

2) սույն որոշման ընդունման օրվա դրությամբ դադարեցվում է շահութաբաժնի գծով հետաձգված պարտավորության ամբողջ ծավալի նկատմամբ տոկոսների (տույժի) հաշվարկումը.

3) շահութաբաժնի գծով հետաձգված պարտավորության ամսական համամասնությունների (չափաքանակների) չպահպանման դեպքում ամսական համամասնության խախտման հետևանքով չկատարված պարտավորության մասով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տոկոսների հաշվարկումը շարունակվում է` մինչև այդ մասով պարտավորության մնացորդի ամբողջական մարումը:

3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի (մասնակիցների) ընդհանուր ժողովում սույն որոշման 1-ին կետում նշված շահութաբաժնի չափը և ամսական համամասնությունները հաստատելու մասին որոշման ընդունումը` վճարման առաջին ժամկետ սահմանելով սույն որոշման ընդունմանը հաջորդող առաջին ամիսը.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված պետական պատվերի շրջանակներում կատարված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում վերականգնման ենթակա գումարի վճարման ամսական համամասնությունները.

3) «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի (մասնակիցների) ընդհանուր ժողովի որոշման ընդունումից հետո 15-օրյա ժամկետում ապահովել շահութաբաժնի վճարման չափի և ամսական համամասնությունների հաստատման մասին տարեկան ընդհանուր ժողովի որոշման արձանագրության քաղվածքը և պետական պատվերի շրջանակներում կատարված անվճար բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում վերականգնման ենթակա գումարի վճարման ամսական համամասնությունները հաստատելու մասին որոշման պատճենը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. ապրիլի 21

Երևան