ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2014 թվականի N 1488-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԻԿԱՅԻՆ ԲԵՐՔԻ ՀԱՎԱՔՄԱՆ ԿՈՄԲԱՅՆՆԵՐԻ ԵՎ ԿՈՄԲԱՅՆՆԵՐԻ ՄՈԴՈՒԼՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ`
1) Հայաստանի Հանրապետություն հատիկային բերքի հավաքման կոմբայնների և կոմբայնների մոդուլների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8433510001, 8433510009, 8433900000) երրորդ երկրներից ներմուծումն իրականացվում է յուրաքանչյուր տարվա համար Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կոլեգիայի կողմից հաստատված ներմուծման թույլատրելի ծավալին համապատասխան.
2) հատիկային բերքի հավաքման կոմբայնների և կոմբայնների մոդուլների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8433510001, 8433510009, 8433900000) ներմուծման մեկանգամյա լիցենզիա (թույլտվություն) տալու մասով լիազոր մարմին է ճանաչվում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը:
2. Հաստատել`
1) արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև հատիկային բերքի հավաքման կոմբայնների և կոմբայնների մոդուլների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8433510001, 8433510009, 8433900000)` Հայաստանի Հանրապետություն ներմուծման թույլատրելի ծավալների բաշխման կարգը, հատիկային բերքի հավաքման կոմբայնների և կոմբայնների մոդուլների ներմուծման բնաիրային ծավալների մասին տեղեկատվությունը և արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից հատիկային բերքի հավաքման կոմբայնների և կոմբայնների մոդուլների ներմուծման մեկանգամյա լիցենզիայի (թույլտվություն) ստանալու մասին հայտը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող մասնակիցների կողմից հատիկային բերքի հավաքման կոմբայնների և կոմբայնների մոդուլների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8433510001, 8433510009, 8433900000) ներմուծման մեկանգամյա լիցենզիայի (թույլտվության) ձևը` համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. դեկտեմբերի 26 |
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՏԻԿԱՅԻՆ ԲԵՐՔԻ ՀԱՎԱՔՄԱՆ ԿՈՄԲԱՅՆՆԵՐԻ ԵՎ ԿՈՄԲԱՅՆՆԵՐԻ ՄՈԴՈՒԼՆԵՐԻ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8433510001, 8433510009, 8433900000)` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը կարգավորում է հատիկային բերքի հավաքման կոմբայնների և կոմբայնների մոդուլների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8433510001, 8433510009, 8433900000) ներմուծման թույլատրելի ծավալների բաշխման գործընթացում արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև ծագած հարաբերությունները:
2. Սույն կարգը մշակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի հունիսի 25-ի «Մաքսային միության միասնական մաքսային տարածք ներմուծվող հատիկային բերքի հավաքման կոմբայնների և կոմբայնների մոդուլների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8433510001, 8433510009, 8433900000) նկատմամբ որպես հատուկ պաշտպանական միջոց ներմուծման քվոտավորում կիրառելու մասին» N 143 որոշմամբ հաստատված` արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև հատիկային բերքի հավաքման կոմբայնների և կոմբայնների մոդուլների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8433510001, 8433510009, 8433900000) ներմուծման թույլատրելի ծավալների բաշխման մեթոդաբանությանը համապատասխան:
3. Սույն կարգով սահմանված հարաբերությունները կարգավորվում են նաև Մաքսային միության 2009 թվականի հունիսի 9-ի «Արտաքին առևտրի ոլորտում ապրանքների լիցենզավորման կարգի մասին» Համաձայնագրին համապատասխան:
II. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
4. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները`
1) ներմուծման թույլատրելի ծավալ` քանակ, որը սահմանվում է` ելնելով վերջին երեք տարիների ընթացքում տվյալ ապրանքի ներմուծման միջին քանակից.
2) մեկանգամյա լիցենզիա` պաշտոնական թույլտվություն է, որը տրվում է հաշվետու ժամանակաշրջանում` որոշակի ծավալով (քանակով) ապրանքի ներմուծման համար:
3) հաշվարկված ժամանակաշրջան` ներմուծման սահմանափակման կիրառման տարվան անմիջապես նախորդող երեք տարիները.
4) ապրանք` հատիկային բերքի հավաքման կոմբայնների և կոմբայնների մոդուլների կազմված` աղացող, բաժանող սարքով հագեցած կամ չհագեցած մաքրման և շարժիչի համակարգի աղացող թմբուկով` տեղադրված թրթուռների, անիվների կամ կամրջակների տեղադրումը նախատեսող կրող հիմքին կամ շասսի շրջանակին (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8433510001, 8433510009, 8433900000), որոնց երրորդ երկրից ներմուծման նկատմամբ Եվրասիական տնտեսական միասնական տարածքում որպես հատուկ պաշտպանական միջոց կիրառվում է ներմուծման ծավալների սահմանափակում.
5) արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավաբանական կամ ֆիզիկական անձ.
6) պատմական գնորդներ` հաշվարկված ժամանակաշրջանում ներքին սպառման համար ապրանքի ներմուծում իրականացնող արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներ.
7) հայտատու` արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու նպատակ ունեցող մասնակիցը.
8) լիազոր մարմին` ապրանքի ներմուծման մեկանգամյա լիցենզիա (թույլտվություն) տալու իրավասություն ունեցող պետական մարմին:
III. ՀԱՏԻԿԱՅԻՆ ԲԵՐՔԻ ՀԱՎԱՔՄԱՆ ԿՈՄԲԱՅՆՆԵՐԻ ԵՎ ԿՈՄԲԱՅՆՆԵՐԻ ՄՈԴՈՒԼՆԵՐԻ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8433510001, 8433510009, 8433900000) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
5. Հատիկային բերքի հավաքման կոմբայնների և կոմբայնների մոդուլների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8433510001, 8433510009, 8433900000) ներմուծումների ծավալների բաշխումն իրականացվում է հետևյալ կարգով`
1) 90%` պատմական գնորդների համար` համապատասխան տարվա համար ընդհանուր թույլատրելի ծավալից.
2) 10%` այլ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար` համապատասխան տարվա համար ընդհանուր թույլատրելի ծավալից:
6. Այն դեպքում, եթե սույն կարգով բաշխում իրականացնելու արդյունքում ստացվում է կոտորակային թիվ, ապա բաշխման արդյունքները ենթակա են կլորացման մինչև ամբողջ թիվը:
IV. ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
7. Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև ներմուծման թույլատրելի ծավալների բաշխումն իրականացվում է`
1) 2015 թվականի համար` համապատասխան լիազոր մարմին ներմուծման համար արտաքին տնտեսական գործունեության մասնակցի կողմից դիմումի ներկայացման ժամկետի ավարտից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում.
2) 2016 թվականի համար` համապատասխան լիազոր մարմին ներմուծման համար արտաքին տնտեսական գործունեության մասնակցի կողմից դիմումի ներկայացման ժամկետի ավարտից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում:
8. Լիազոր մարմին ներմուծման համար արտաքին տնտեսական գործունեության մասնակցի կողմից դիմումի ներկայացման ժամկետներն են`
1) 2015 թվականի համար «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում.
2) 2016 թվականի համար` մինչև 2015 օրացուցային տարվա նոյեմբերի 30-ը:
9. Մինչև սույն կարգի 8-րդ կետով սահմանված հայտերի ներկայացման ժամկետի ավարտը` արտաքին տնտեսական գործունեության մասնակցի կողմից հետ կանչված դիմումները համարվում են չներկայացված:
10. Համապատասխան տարվա համար ներմուծման հայտ ներկայացրած պատմական գնորդի համար ներմուծման թույլատրելի ծավալների բաշխման հաշվարկն իրականացվում է հետևյալ բանաձևով`
Vi = Vid * D
որտեղ`
Vi – i-րդ պատմական գնորդին հատկացվող ներմուծման ծավալն է.
Vid – պատմական գնորդի կողմից հաշվարկված ժամանակահատվածում ներմուծված տարեկան միջին քանակությունը,
D – գործակից, որն արտացոլում է հաշվարկված ժամանակաշրջանում ապրանքի ներմուծման ընդհանուր ծավալում պատմական գնորդի մասը:
D գործակիցը հաշվվում է հետևյալ բանաձևով, ընդ որում, գործակցի մեծությունը կլորացվում է մինչև տասնորդական միավորի:
D = Vi p t / V t
որտեղ`
V ipt – i-րդ պատմական գնորդի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման ծավալների տվյալներն են,
Vt - բոլոր պատմական գնորդների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման ծավալների տվյալներն են:
11. Ներմուծման թույլատրելի ծավալի չբաշխված քանակությունից ներմուծման նոր թույլատրելի ծավալ ստանալու համար արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները մինչև հաշվետու ժամանակահատվածի հունիսի 1-ը լիազոր մարմին են ներկայացնում հայտ` սույն կարգի 14-րդ կետի պահանջներին համապատասխան:
12. Չբաշխված ներմուծման թույլատրելի ծավալի բաշխումն իրականացվում է լիազոր մարմնի կողմից` սույն կարգի 10-րդ կետի պահանջներին համապատասխան` հաշվի առնելով բոլոր արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների դիմումները:
13. Մաքսային ոլորտի լիազոր մարմինը լիազոր մարմին է ներկայացնում տեղեկատվություն`
1) սույն կարգի N 1 ձևում ներկայացված` հաշվարկված ժամանակահատվածում արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից հատիկային բերքի հավաքման կոմբայնների և կոմբայնների մոդուլների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8433510001, 8433510009, 8433900000) ներմուծման բնաիրային ծավալների մասին.
2) հաշվետու տարվա ընթացքում եռամսյակային կտրվածքով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող մասնակիցների կողմից հատիկային բերքի հավաքման կոմբայնների և կոմբայնների մոդուլների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8433510001, 8433510009, 8433900000) ներմուծման բնաիրային ծավալների մասին:
V. ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԼԻՑԵՆԶԻԱ (ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ) ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
14. Հայտատուն հատիկային բերքի հավաքման կոմբայնների և կոմբայնների մոդուլների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8433510001, 8433510009, 8433900000) ներմուծման համար մեկանգամյա լիցենզիա (թույլտվություն) ստանալու համար լիազոր մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1) հայտ` համաձայն սույն կարգի N 2 ձևի.
2) արտաքին տնտեսական գործունեության պայմանագրի կամ հաշիվ-ապրանքագրի կրկնօրինակը.
3) իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը հայտի հետ միաժամանակ ներկայացնում են նաև պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ ծանուցման մեջ նշում են գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը:
15. Մեկանգամյա լիցենզիա (թույլտվություն) ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի կրկնօրինակը հաստատվում է հայտատուի ստորագրությամբ:
16. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:
17. Մեկանգամյա լիցենզիա (թույլտվություն) ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը հայտատուի հայեցողությամբ լիազոր մարմին կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն` agro@minagro.am), ինչպես նաև փոստով կամ առձեռն։
18. Մեկանգամյա լիցենզիա (թույլտվություն) ունեցող անձինք մեկանգամյա լիցենզիայի (թույլտվության) ժամկետի ավարտման օրվանից 15 օրվա ընթացքում լիազոր մարմին են ներկայացնում նշված ապրանքի ներմուծման մասին տեղեկատվություն` համաձայն N 1 ձևի:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Ձև N 1
Տեղեկատվություն
հատիկային բերքի հավաքման կոմբայնների ԵՎ կոմբայնների մոդուլների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8433510001, 8433510009, 8433900000) ներմուծման բնաիրային ծավալների մասին
(հաշվարկված ժամանակահատվածի համար)
NN |
ԱՏԳ մասնակիցը |
ՀՎՀՀ-ն | Ներմուծված ապրանքի քանակը (հատ) |
Հաշվարկված ժամանակահատվածում ԱՏԳ մասնակցի ներմուծման բաժինը ընդհանուր ներմուծման նկատմամբ | ||
ընդամենը |
այդ թվում` | |||||
2015 թ. | 2016 թ. | |||||
ԸՆԴԱՄԵՆԸ |
Ձև N 2
Հ Ա Յ Տ
արտաքին տնտեսական գործունեության մասնակԻցների կողմից հատիկային բերքի հավաքման կոմբայնների ԵՎ կոմբայնների մոդուլների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8433510001, 8433510009, 8433900000) ներմուծման մեկանգամյա լիցենզիա (թույլտվություն) ստանալու մասին
1. Հայտ N |
2. Գործողության ժամկետը | ||||
3. Մեկանգամյա լիցենզիայի տեսակը |
4. Պայմանագիր կամ հաշիվ-ապրանքագիր
| ||||
5. Հայտատուն |
6. Վաճառողը | ||||
7. Ուղարկող երկիր |
8. Վաճառողի երկիրը | ||||
9. Պայմանագրի տարադրամը |
10. Արժեքը |
11. Վիճակագրական արժեքը | |||
12. Ծագման երկիր |
13. Քանակը |
14. Չափի միավորը | |||
15. Ապրանքի ծածկագիրը և նկարագրությունը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ | |||||
16. Լրացուցիչ տեղեկատվություն | |||||
17. Մեկանգամյա լիցենզիա (թույլտվություն) տալու հիմքը |
18. Հայտատուի լիազորած անձը |
(ձևը փոփ. 30.06.16 N 668-Ն)
(հավելվածը փոփ. 30.06.16 N 668-Ն)
Հավելված N 2 |
ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԼԻՑԵՆԶԻԱ
(ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ)
ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՏԻԿԱՅԻՆ ԲԵՐՔԻ ՀԱՎԱՔՄԱՆ ԿՈՄԲԱՅՆՆԵՐԻ ԵՎ ԿՈՄԲԱՅՆՆԵՐԻ ՄՈԴՈՒԼՆԵՐԻ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8433510001, 8433510009, 8433900000) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի պետական կառավարման լիազոր մարմին | ||
1. Մեկանգամյա լիցենզիա N |
2. Գործողության ժամկետը | |
3. Մեկանգամյա լիցենզիայի տեսակը ՆԵՐՄՈՒԾՈՒՄ |
4. Պայմանագիր կամ հաշիվ-ապրանքագիր | |
5. Հայտատուն |
6. Վաճառողը | |
7. Ուղարկող երկիրը |
8. Վաճառողի երկիրը | |
9. Պայմանագրի տարադրամը |
10. Արժեքը |
11. Վիճակագրական արժեքը |
12. Ծագման երկիրը |
13. Քանակը |
14. Չափի միավորը |
15. Ապրանքի ծածկագիրը և նկարագրությունը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ | ||
16. Լրացուցիչ տեղեկատվություն | ||
17. Մեկանգամյա լիցենզիա (թույլտվություն) տալու հիմքը |
18. Լիազորած անձը |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |