«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 մայիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 ապրիլի 2005 թվականի N 562-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ ՎԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 282 ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական գույքի հաշվառման համակարգի ներդրումն ապահովող միջոցառումների մասին» N 282 որոշման 5-րդ կետով, ինչպես նաև պետական գույքի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել պետական գույքի հաշվառման և գրանցամատյան վարելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 18.12.08 N 1543-Ն)
1.1. Հաստատել հաշվառման օբյեկտների մասին տեղեկատվություն ներկայացնելու ձևերը` համաձայն N 2 հավելվածի:
(1.1-ին կետը լրաց. 18.12.08 N 1543-Ն)
1.2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին`
ա) նախարարության և մարզպետարանների ենթակայության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները, արհեստական կառույցները, ճանապարհային կահավորանքն ու ճանապարհային մաս հանդիսացող այլ շինությունները դասակարգել ըստ նշանակության (ընդհանուր օգտագործման միջպետական, հանրապետական և մարզային), ընդ որում, այն ավտոմոբիլային ճանապարհները, արհեստական կառույցները, ճանապարհային կահավորանքն ու ճանապարհային մաս հանդիսացող այլ շինությունները, որոնց հաշվեկշռային արժեքները հնարավոր չէ առանձնացնել՝ հաշվառել զրոյական արժեքներով,
բ) ապահովել նախարարության և մարզպետարանների ենթակայության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների, արհեստական կառույցների, ճանապարհային կահավորանքի ու ճանապարհային մաս հանդիսացող այլ շինությունների նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետության սեփականության իրավունքի գրանցումը:
(1.2-րդ կետը լրաց. 28.04.11 N 559-Ն)
1.3. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` ամփոփել սույն որոշման 1.2-րդ կետով սահմանված աշխատանքների արդյունքները և համապատասխան տեղեկատվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն:
(1.3-րդ կետը լրաց. 28.04.11 N 559-Ն, փոփ. 10.11.11 N 1579-Ն)
1.4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` ամփոփել սույն որոշման 1.2-րդ կետով սահմանված աշխատանքները և 1.3-րդ կետի համաձայն ներկայացված տեղեկատվությունը և արդյունքները սույն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ կետով սահմանված ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն` սույն որոշման N 2 հավելվածի N 2.1 ձևով:
(1.4-րդ կետը լրաց. 28.04.11 N 559-Ն, փոփ. 10.11.11 N 1579-Ն)
1.5. Առաջարկել Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ներկայացնել սույն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի (այսուհետ` կարգ) 10-րդ կետով սահմանված տեղեկատվությունն այն պետական ոչ առևտրային կազմակերպությունների և պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների վերաբերյալ, որոնց հիմնադրի, ինչպես նաև լիազորված պետական մարմնի լիազորությունները, որպես պատվիրակված լիազորություն, վերապահվել են Երևանի քաղաքապետին:
(1.5-րդ կետը լրաց. 28.04.11 N 559-Ն)
1.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշման 1.2-րդ կետում նշված անշարժ գույքի նկատմամբ պետական սեփականության իրավունքների գրանցումներն իրականացնել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(1.6-րդ կետը լրաց. 28.04.11 N 559-Ն, փոփ. 10.11.11 N 1579-Ն)
1.7. Հաստատել պետական գույքի հաշվառման գրանցամատյանից տեղեկատվություն տրամադրելու կարգը՝ համաձայն N 3 հավելվածի:
(1.7-րդ կետը լրաց. 30.07.15 N 875-Ն)
1.8. Հաստատել պետական գույքի հաշվառման գրանցամատյանից տեղեկատվություն տրամադրելու տեղեկանքների ձևերը՝ համաձայն N 4 հավելվածի:
(1.8-րդ կետը լրաց. 30.07.15 N 875-Ն)
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական գույքի հաշվառման համակարգի ներդրումն ապահովող միջոցառումների մասին»
N 282 որոշման 3-րդ կետի «գ» ենթակետը և 4-րդ կետը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
|
վարչապետ |
Ա. Մարգարյան |
|
|
2005 թ. մայիսի 18 |
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ ՎԱՐԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են պետական գույքի հաշվառման հետ կապված հարաբերությունները։
2. Պետական գույքի հաշվառում է համարվում պետական գույքի վիճակի և չափերի, նպատակային նշանակության, ինչպես նաև օգտագործողների և օգտագործման ձևերի մասին տեղեկությունները պետական գույքի հաշվառման գրանցամատյանում գրանցելը:
(2-րդ կետը խմբ. 30.07.15 N 875-Ն)
3. Պետական հաշվառման օբյեկտներ են հանդիսանում սեփականության իրավունքով պետությանը պատկանող շարժական (բացառությամբ դրամական միջոցների) և անշարժ գույքը (բացառությամբ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու չկառուցապատված հողի), այդ թվում՝ միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհները, արհեստական կառույցները, ճանապարհային կահավորանքն ու ճանապարհային մաս հանդիսացող այլ շինությունները, ջրամբարներն ու ջրատարները, պետական կառավարչական հիմնարկներին, պետական այլ հիմնարկներին և պետական ոչ առևտրային կազմակերպություններին (այդ թվում` որոնց հիմնադրի, ինչպես նաև լիազորված պետական մարմնի լիազորությունները փոխանցվել են Երևանի քաղաքապետին) ամրացված գույքը, ինչպես նաև հիմնարկների հաշվեկշռում հաշվառված մտավոր սեփականության օբյեկտները, պետական մասնակցությամբ առևտրային և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը, իրավաբանական անձանց (այդ թվում` որոնց հիմնադրի, ինչպես նաև լիազորված պետական մարմնի լիազորությունները, որպես պատվիրակված լիազորություն, փոխանցվել են Երևանի քաղաքապետին) կանոնադրական կապիտալում պետական բաժնեմասը (բաժնետոմսերը), այլ պետություններում գտնվող (այդ թվում` դիվանագիտական առաքելությունների համար օգտագործվող)` Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը:
(3-րդ կետը խմբ. 18.12.08 N 1543-Ն, 28.04.11 N 559-Ն, փոփ. 30.07.15 N 875-Ն)
4. Սույն կարգով հաշվառման ենթակա չէ այն պետական գույքը, որի մասին տեղեկությունները պետական գաղտնիք են:
5. Պետական գույքի հաշվառման գրանցամատյանը (այսուհետ՝ գրանցամատյան) թղթային և էլեկտրոնային կրիչների վրա պարունակվող տեղեկատվական համակարգ է, որը պարունակում է հաշվառման ենթակա օբյեկտների մասին միասնական մեթոդաբանական և ծրագրային-տեխնիկական սկզբունքներով կազմված տեղեկություններ։
6. Գրանցամատյանը վարում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը՝ ապահովելով հաշվառման ենթակա օբյեկտների մասին տվյալների մուտքագրման անընդհատությունը և գրանցամատյանում պարունակվող տվյալների համադրելիությունը հաշվառման ու վերահսկման այլ տեղեկատվական համակարգերի տվյալների հետ։
7. Պետական հաշվառման օբյեկտների մասին տվյալները պետք է ներկայացվեն սույն կարգի 10-րդ կետին համապատասխան:
(7-րդ կետը փոփ. 18.12.08 N 1543-Ն, խմբ. 05.04.12 N 401-Ն)
8. Գրանցամատյանին կից պետք է պահվեն նաև նշված տեղեկություններին վերաբերող բոլոր համապատասխան փաստաթղթերի պատճենները։
9. Սույն կարգի 6-րդ կետում նշված գրանցամատյանը վարելու սկզբունքների ապահովման նպատակով գրանցամատյանում ներառված տվյալները յուրաքանչյուր տարի պարտադիր կարգով նորացվում են: Ընդ որում՝
ա) գրանցամատյանում ներառված որևէ գույքի բնութագրիչների փոփոխության, ինչպես նաև նոր գույքի ավելացման կամ գրանցամատյանում ներառված որևէ գույքի դուրսգրման դեպքում պետական կառավարման մարմինների ղեկավարները 10 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին պետք է տեղեկացնեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունն իրավասու է իրականացնել պետական գույքի հաշվառման բազայում ներառված գույքի ընտրանքային ուսումնասիրություն և արդյունքում հայտնաբերված թերությունների և (կամ) պետական կառավարման մարմինների կողմից ներկայացված տեղեկատվության հետ անհամապատասխանության դեպքում դրա մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
(9-րդ կետը խմբ. 05.04.12 N 401-Ն, 30.07.15 N 875-Ն)
10. Պետական մարմինների ղեկավարները յուրաքանչյուր տարի` մինչև ապրիլի 1-ը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն են ներկայացնում՝
ա) պետական կառավարչական և պետական այլ հիմնարկներին ամրացված և հիմնարկի հաշվեկշռում հաշվառված հիմնական միջոցների և մտավոր սեփականության օբյեկտների մասին տեղեկանքը (N 2 հավելվածի N 1 ձև),
բ) պետական կառավարչական և պետական այլ հիմնարկներին ամրացված և հիմնարկի հաշվեկշռում հաշվառված, ինչպես նաև պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի մասին տեղեկանքը (N 2 հավելվածի N 2 ձև),
գ) պետական կառավարչական և պետական այլ հիմնարկներին ամրացված և հիմնարկի հաշվեկշռում հաշվառված ճանապարհների, արհեստական կառույցների, ճանապարհային կահավորանքի ու ճանապարհային մաս հանդիսացող այլ շինությունների մասին տեղեկանքը (N 2 հավելվածի N 2.1 ձև),
դ) պետական կառավարչական և պետական այլ հիմնարկներին ամրացված և հիմնարկի հաշվեկշռում հաշվառված ջրամբարների և ջրատարների մասին տեղեկանքը (N 2 հավելվածի NN 2.2 և 2.3 ձևեր),
ե) (ենթակետն ուժը կորցրել է 30.07.15 N 875-Ն)
զ) պետական կառավարչական հիմնարկներին անհրաժեշտ անշարժ գույքի մասին տեղեկանքը (N 2 հավելվածի N 3 ձև),
է) պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր (բաժնեմաս) ունեցող իրավաբանական անձանց մասին տեղեկանքը (N 2 հավելվածի N 4 ձև),
ը) պետական կառավարչական և պետական այլ հիմնարկների հաշվեկշռում հաշվառված մտավոր սեփականության օբյեկտների մասին տեղեկանքը (N 2 հավելվածի N 5 ձև):
(10-րդ կետը խմբ. 18.12.08 N 1543-Ն, 28.04.11 N 559-Ն, փոփ. 10.11.11 N 1579-Ն, 30.07.15 N 875-Ն)
11. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը սույն կարգի 10-րդ կետում նշված ժամկետներում ներկայացված տեղեկություններն ստանալուց հետո`
ա) սահմանված կարգով դրանք գրանցում է պետական գույքի հաշվառման գրանցամատյանում,
բ) (ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 N 559-Ն)
գ) պետական մարմինների ղեկավարների պահանջի դեպքում 10-օրյա ժամկետում գրանցամատյանից տրամադրում է անհրաժեշտ տեղեկություններ պետական հաշվառման օբյեկտների մասին:
դ) սույն կարգի 10-րդ կետով սահմանված տեղեկանքների ներկայացման ժամկետներից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում տեղեկատվություն սույն կարգի 10-րդ կետի կատարման ընթացքի մասին:
(11-րդ կետը փոփ., լրաց. 18.12.08 N 1543-Ն, փոփ. 28.04.11 N 559-Ն)
(հավելվածը խմբ., փոփ. 18.12.08 N 1543-Ն, 28.04.11 N 559-Ն, փոփ. 10.11.11 N 1579-Ն, խմբ. 05.04.12 N 401-Ն, խմբ., փոփ. 30.07.15 N 875-Ն)
Հայաստանի Հանրապետության | |
կառավարության աշխատակազմի | |
ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 18-ի N 562-Ն որոշման |
Ձև N 1
Ձ Ե Վ Ե Ր
ՀԱՇՎԱՌՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
__________________________________________________________________________________________________
(պետական կառավարչական հիմնարկի անվանումը)
պետական կառավարչական և պետական այլ հիմնարկներին ամրացված և հիմնարկի հաշվեկշռում հաշվառված հիմնական միջոցների և մտավոր սեփականության օբյեկտների մասին (20 թ. հունվարի 1 -ի դրությամբ)
(վերնագիրը փոփ. 30.07.15 N 875-Ն)
NN |
Անշարժ գույքը (շենքեր, շինություններ, ճանապարհներ, արհեստական կառույցներ, ճանապարհային կահավորանք, ճանապարհային մաս հանդիսացող այլ շինություններ, ջրատարներ |
Տրանսպորտային |
Այլ հիմնական միջոցներ (բացառությամբ անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների) |
Մտավոր սեփականության օբյեկտներ | ||||||
անշարժ գույքի անվանումը |
գտնվելու վայրը |
հաշվեկշռային արժեքը |
տրանսպորտային միջոցի անվանումը |
պետհամարանիշը |
հաշվեկշռային արժեքը |
քանակը |
հաշվեկշռային արժեքը |
քանակը |
հաշվեկշռային արժեքը | |
Ընդամենը |
Հիմնարկի ղեկավար |
_____________________________ (ստորագրությունը) |
___________________________ |
Կ.Տ. |
Ձև N 2
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
—————————————————————————————————
(պետական կառավարչական հիմնարկի անվանումը)
պետական կառավարչական և պետական այլ հիմնարկներին ամրացված և հիմնարկի հաշվեկշռում հաշվառված, ինչպես նաև պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի մասին (20 թ. հունվարի 1-ի դրությամբ)
(լրացվում է յուրաքանչյուր շենքի, շինության, շենքի բացվածքի (տարածքի) և անավարտ շինարարության համար առանձին)
1. |
Անվանումը և տեսակը (շենք (առանձին կանգնած կամ ստորաբաժանված), շինություն, շենքի բացվածք (տարածք) կամ անավարտ շինարարություն) |
|
2. |
Գտնվելու վայրը (մարզը, քաղաքը (գյուղը), հասցեն) |
|
3. |
(տողը հանվել է 30.07.15 N 875-Ն) |
|
4. |
Պատրաստվածության աստիճանը (մինչև 50%, 50%-ից մինչև 100%, 100%) |
|
5. |
Շենքի, շինության շահագործման հանձնման տարեթիվը |
|
6. |
Անշարժ գույքի նշանակությունը (արտադրական, վարչական, օժանդակ և այլն) |
|
7. |
Շենքի, շինության շինանյութի տեսակը (քարից, երկաթբետոնյա կոնստրուկցիաներից, թեթևացված քարից և այլն) |
|
8. |
Շենքի, շինության հարկայնությունը, այդ թվում՝ |
|
8.1. |
հիմնարկին ամրացված հարկերը |
|
9. |
Ընդհանուր մակերեսը (քառ. մետր), այդ թվում` |
|
9.1. |
նկուղ (քառ. մետր) |
|
9.2. |
կիսանկուղ (քառ. մետր) |
|
9.3. |
n-րդ հարկ (քառ. մետր) |
|
10. |
Անշարժ գույքի սպասարկման համար հատկացված հողամասի մակերեսը (հա) |
|
11. |
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքի գրանցման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, սեփականության իրավունքի գրանցման վկայականի համարը |
|
12. |
Անշարժ գույքի ծանրաբեռնված լինելը (վարձակալություն, սերվիտուտ, գրավ և այլն) |
|
13. |
Հաշվեկշռին հանձնման- ընդունման տարեթիվը |
|
14. |
Անշարժ գույքի հաշվեկշռային արժեքը (հազ. դրամ) |
|
15. |
(տողը հանվել է 30.07.15 N 875-Ն) |
|
16. |
Օգտագործողի անունը (անվանումը) և կազմակերպաիրավական ձևը (ՊԿՀ, ՊՈԱԿ, ՓԲԸ, ՍՊԸ և այլն) |
|
17. |
Օգտագործման տրամադրման հիմքերը |
|
18. |
Օգտագործման տրամադրված շենքի, շինության, տարածքի և այլն մակերեսը (քառ. մետր) |
|
19. |
Օգտագործման պայմանագրի կնքման ամսաթիվը |
|
20. |
Օգտագործման տրամադրման ժամկետները |
|
21. |
Օգտագործման իրավունքի գրանցման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, օգտագործման իրավունքի գրանցման վկայականի համարը |
|
22. |
(տողը հանվել է 30.07.15 N 875-Ն) |
|
23. |
(տողը հանվել է 30.07.15 N 875-Ն) |
|
24. |
(տողը հանվել է 30.07.15 N 875-Ն) |
|
25. |
(տողը հանվել է 30.07.15 N 875-Ն) |
|
26. |
(տողը հանվել է 30.07.15 N 875-Ն) |
Հիմնարկի ղեկավար |
_____________________________ (ստորագրությունը) |
___________________________ |
Կ.Տ. |
Ձև N 2.1
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
___________________________________________________________________________________
(պետական կառավարչական հիմնարկի անվանումը)
պետական կառավարչական և պետական այլ հիմնարկներին ամրացված և հիմնարկի հաշվեկշռում հաշվառված ճանապարհների, արհեստական կառույցների, ճանապարհային կահավորանքի ու ճանապարհային մաս հանդիսացող այլ շինությունների մասին (20 թ. հունվարի 1-ի դրությամբ)
(լրացվում է յուրաքանչյուր ճանապարհի հատվածի համար առանձին)
1. |
Ճանապարհի անվանումը |
|
2. |
Նշանակությունը (միջպետական, հանրապետական և մարզային նշանակության) |
|
3. |
Պայմանանիշը և համարը |
|
4. |
Երկարությունը (կմ) |
|
5. |
Շահագործման հանձնելու տարեթիվը |
|
6. |
Հաշվեկշռային արժեքը (հազ. դրամ) |
|
7. |
Ճանապարհի վրա գտնվող արհեստական կառույցների, ճանապարհային կահավորանքի, ճանապարհային մաս հանդիսացող այլ շինությունների թիվը |
|
8. |
Ճանապարհի և դրա վրա գտնվող արհեստական կառույցների, ճանապարհային կահավորանքի, ճանապարհային մաս հանդիսացող այլ շինությունների տեխնիկական վիճակը |
|
9. |
Ճանապարհների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, սեփականության իրավունքի գրանցման վկայականի համարը |
|
10. |
Հաշվեկշռին հանձնման-ընդունման ամսաթիվը |
Հիմնարկի ղեկավար |
_____________________________ (ստորագրությունը) |
___________________________ |
Կ.Տ. |
Ձև N 2.2
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
_________________________________________________________________________________
(պետական կառավարչական հիմնարկի անվանումը)
պետական կառավարչական և պետական այլ հիմնարկներին ամրացված և հիմնարկի հաշվեկշռում հաշվառված ջրամբարների մասին (20 թ. հունվարի 1-ի դրությամբ)
(լրացվում է պետական կառավարչական և պետական այլ հիմնարկների ենթակայության յուրաքանչյուր հիմնարկի կամ կազմակերպության համար առանձին)
1. |
Ջրամբարի անվանումը |
|
2. |
Գտնվելու վայրը |
|
3. |
Տեսակը |
|
4. |
Շահագործման հանձնելու տարեթիվը |
|
5. |
Մակերեսը (քառ. մետր) |
|
6. |
Ծավալը (խոր. մետր) |
|
7. |
Հաշվեկշռային արժեքը (հազ. դրամ) |
|
8. |
Սեփականության իրավունքի գրանցման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, սեփականության իրավունքի գրանցման վկայականի համարը |
Հիմնարկի ղեկավար |
_____________________________ (ստորագրությունը) |
___________________________ |
Կ.Տ. |
Ձև N 2.3
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
_____________________________________________________________
(պետական կառավարչական հիմնարկի անվանումը)
պետական կառավարչական և պետական այլ հիմնարկներին ամրացված և հիմնարկի հաշվեկշռում հաշվառված ջրատարների մասին (20 թ. հունվարի 1-ի դրությամբ)
(լրացվում է պետական կառավարչական և պետական այլ հիմնարկների ենթակայության յուրաքանչյուր հիմնարկի կամ կազմակերպության համար առանձին)
1. |
Ջրատարի անվանումը |
|
2. |
Գտնվելու վայրը |
|
3. |
Տեսակը |
|
4. |
Շահագործման հանձնելու տարեթիվը |
|
5. |
Գծամետրը |
|
6. |
Տրամագիծը (մմ) |
|
7. |
Հաշվեկշռային արժեքը (հազ. դրամ) |
|
8. |
Սեփականության իրավունքի գրանցման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, սեփականության իրավունքի գրանցման վկայականի համարը |
Հիմնարկի ղեկավար |
_____________________________ (ստորագրությունը) |
___________________________ |
Կ.Տ. |
Ձև N 2.4
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
________________________________________________________________-
(պետական կառավարչական հիմնարկի անվանումը)
պետական կառավարչական և պետական այլ հիմնարկներին ամրացված անշարժ գույքի օգտագործողների մասին (20 թ. հունվարի 1-ի դրությամբ)
(լրացվում է պետական կառավարչական և պետական այլ հիմնարկների ենթակայության յուրաքանչյուր հիմնարկի կամ կազմակերպության համար առանձին)
1. |
Անվանումը և տեսակը (շենք (առանձին կանգնած կամ ստորաբաժանված), շինություն, շենքի բացվածք (տարածք) կամ անավարտ շինարարություն) |
|
2. |
Գտնվելու վայրը (փոստային դասիչը, մարզը, քաղաքը (գյուղը), հասցեն) |
|
3. |
Օգտագործողի անունը (անվանումը) և կազմակերպաիրավական ձևը (ՊԿՀ, ՊՀ, ՊՈԱԿ, ՓԲԸ, ՍՊԸ և այլն) |
|
4. |
Օգտագործման տրամադրման հիմքերը |
|
5. |
Օգտագործման տրամադրված շենքի, շինության, տարածքի և այլն մակերեսը (քառ. մետր) |
|
6. |
Օգտագործման պայմանագրի կնքման ամսաթիվը |
|
7. |
Օգտագործման տրամադրման ժամկետները |
|
8. |
Օգտագործման իրավունքի գրանցման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, օգտագործման իրավունքի գրանցման վկայականի համարը |
|
9. |
Օգտագործողի աշխատողների ցուցակային թիվը |
|
10. |
Օգտագործողի ղեկավար աշխատողների թիվը |
|
11. |
Օգտագործողի պետական հիմունքներով սովորողների թիվը |
|
12. |
Օգտագործողի վճարովի հիմունքներով սովորողների թիվը |
|
13. |
Գործող նորմատիվներով օգտագործողին հասանելիք տարածքի նվազագույն մակերեսը (քառ. մետր) |
Հիմնարկի ղեկավար |
_____________________________ (ստորագրությունը) |
___________________________ |
Կ.Տ. |
Ձև N 3
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
___________________________________________________________________________________
(պետական կառավարչական հիմնարկի անվանումը)
պետական կառավարչական հիմնարկներին անհրաժեշտ անշարժ գույքի մասին (20 թ. հունվարի 1-ի դրությամբ)
(լրացվում է յուրաքանչյուր շենքի, շինության և անավարտ շինարարության համար առանձին)
1. |
Անվանումը և տեսակը (շենք (առանձին կանգնած կամ ստորաբաժանված), շինություն կամ անավարտ շինարարություն) |
|
2. |
(տողը հանվել է 30.07.15 N 875-Ն) |
|
3. |
Հավանական օգտագործողին սեփականության իրավունքով պատկանող տարածքի մակերեսը (քառ. մետր) |
|
4. |
Հավանական օգտագործողին ամրացված տարածքի մակերեսը (քառ. մետր) |
|
5. |
Հավանական օգտագործողի կողմից այլ անձանցից վարձակալած (անհատույց օգտագործման իրավունք ձեռք բերած) տարածքի մակերեսը (քառ. մետր) |
|
6. |
Գտնվելու վայրը (մարզը, քաղաքը (գյուղը) |
|
7. |
Անշարժ գույքի նշանակությունը (արտադրական, վարչական, օժանդակ և այլն) |
|
8. |
Շենքի, շինության շինանյութի տեսակը (քարից, երկաթբետոնյա կոնստրուկցիաներից, թեթևացված քարից և այլն) |
|
9. |
Հարկայնությունը |
|
10. |
Ընդհանուր մակերեսը (քառ. մետր), այդ թվում՝ |
|
10.1. |
նկուղ (քառ. մետր) |
|
10.2. |
կիսանկուղ (քառ. մետր) |
|
10.3. |
ո-րդ հարկ (քառ. մետր) |
|
11. |
Հավանական օգտագործողի անունը (անվանումը) և կազմակերպաիրավական ձևը |
|
12. |
Օգտագործման տրամադրման ժամկետները |
|
13. |
(տողը հանվել է 30.07.15 N 875-Ն) |
|
14. |
(տողը հանվել է 30.07.15 N 875-Ն) |
|
15. |
(տողը հանվել է 30.07.15 N 875-Ն) |
|
16. |
(տողը հանվել է 30.07.15 N 875-Ն) |
Հիմնարկի ղեկավար |
_____________________________ (ստորագրությունը) |
___________________________ |
Կ.Տ. |
Ձև N 4
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր (բաժնեմաս) ունեցող իրավաբանական անձանց մասին
________________________________________________________________________________________________________________________________________________________________
(պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի (բաժնեմասի) կառավարման լիազորություններն իրականացնող պետական մարմնի անվանումը)
NN |
Իրավաբանական անձի անվանումը |
Կազմակերպա-իրավական ձևը |
Պետական մասնակցության |
Գտնվելու վայրը, հեռախոսահամարը և փոստային հասցեն | |
(հազ. դրամ) |
% | ||||
1. |
|||||
2. |
|||||
Հիմնարկի ղեկավար |
————————————— |
———————————————— |
Կ.Տ. |
Ձև N 5
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
__________________________________________________________________
(պետական կառավարչական հիմնարկի անվանումը)
պետական կառավարչական և պետական այլ հիմնարկների հաշվեկշռում հաշվառված մտավոր սեփականության օբյեկտների մասին (20 թ. հունվարի 1-ի դրությամբ)
(վերնագիրը փոփ. 30.07.15 N 875-Ն)
Օբյեկտի անվանումը |
Նախորդ տարվա վերջի մնացորդը (քանակը) |
Ընթացիկ տարի |
Հաշվետու տարվա (ժամանա-կաշրջանի վերջին մնացորդը) |
Հաշվե-կշռային արժեքը | |
ավելացումը (քանակը) |
նվազեցումը (քանակը) | ||||
Ա. Մտավոր գործունեության արդյունքները |
|||||
I. Հեղինակային իրավունքի օբյեկտներ, ընդամենը |
|||||
այդ թվում` |
|||||
II. Հարակից իրավունքներ, ընդամենը |
|||||
այդ թվում` |
|||||
III. Արդյունաբերական սեփականության իրավունքի օբյեկտներ (գյուտ, օգտակար մոդել, արդյունաբերական |
|||||
այդ թվում` |
|||||
IV. Սելեկցիոն նվաճումներ, ընդամենը |
|||||
այդ թվում` |
|||||
V. Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաներ, ընդամենը |
|||||
այդ թվում` |
|||||
VI. Չբացահայտված տեղեկատվություն` ներառյալ արտադրության գաղտնիքները (նոու-հաու), ընդամենը |
|||||
այդ թվում` |
|||||
Բ. Քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների անհատականացման միջոցները |
|||||
I. Ֆիրմային անվանումներ, ընդամենը |
|||||
այդ թվում` |
|||||
II. Ապրանքային նշաններ (սպասարկման նշաններ), ընդամենը |
|||||
այդ թվում` |
|||||
III. Աշխարհագրական նշումներ |
|||||
այդ թվում` |
|||||
Գ. Մտավոր սեփականության այլ օբյեկտները |
|||||
այդ թվում` |
|||||
Հիմնարկի ղեկավար |
_____________________________ (ստորագրությունը) |
___________________________ |
Կ.Տ. |
(հավելվածը լրաց. 18.12.08 N 1534-Ն, խմբ. 28.04.11 N 559-Ն, փոփ., լրաց. 30.07.15 N 875-Ն)
Հավելված N 3 |
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են պետական գույքի հաշվառման գրանցամատյանում (այսուհետ՝ գրանցամատյան) առկա տեղեկություններից տեղեկատվություն տրամադրելու գործընթացի հետ կապված հարաբերությունները:
2. Գրանցամատյանից տեղեկատվությունը (այսուհետ՝ տեղեկատվություն) տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 562-Ն որոշման N 4 հավելվածով (այսուհետ՝ N 4 հավելված) սահմանված ձևերին համապատասխան:
3. Գրանցամատյանում առկա տեղեկատվությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, պետական հիմնարկներին և կազմակերպություններին, ինչպես նաև իրավաբանական ու ֆիզիկական անձանց (այսուհետ` դիմումատու):
4. Տեղեկատվություն ստանալու համար դիմումատուն սույն կարգին կից դիմումի ձևին համապատասխանող գրավոր դիմում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն:
5. Դիմումատուի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ներկայացված դիմումը պետք է լինի հայերենով, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ, և դրանում պետք է նշվի`
1) դիմումատուի անունը, ազգանունը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը և կազմակերպաիրավական ձևը կամ դրանց կողմից լիազորված անձի անունը, ազգանունը,
2) դիմումատուի գտնվելու վայրը (հասցեն),
3) հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում),
4) հայցվող տեղեկատվությունը,
5) տեղեկատվություն ստանալու եղանակի մասին նշում:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը գրանցամատյանից տեղեկատվությունը դիմումատուին տրամադրում է դիմումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում` մատուցվող ծառայությունների դիմաց սույն կարգի 9-րդ կետին համապատասխան և 11-րդ կետով սահմանված չափով վճարը կանխիկ կամ փոխանցման միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից նշված բանկային հաշվին փոխանցելուց հետո:
7. Գրանցամատյանում առկա տեղեկատվությունը տրամադրվում է էլեկտրոնային կրիչով և (կամ) թղթային եղանակով՝ դիմումատուի կողմից նշված եղանակին և սույն կարգի 8-րդ կետով սահմանված ձևերին համապատասխան: Ընդ որում՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պաշտոնական կայքի միջոցով՝ դիմումատուի կողմից էլեկտրոնային եղանակով դիմումը ներկայացնելու դեպքում տեղեկատվությունը տրամադրվում է համացանցի միջոցով և (կամ) էլեկտրոնային կրիչով և (կամ) թղթային եղանակով՝ սույն կարգի 8-րդ կետով սահմանված ձևերին համապատասխան:
8. Գրանցամատյանում առկա տեղեկատվությունը տրամադրվում է համապատասխանաբար`
1) պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի մասին տեղեկանքի (N 4 հավելվածի N 1 ձև) ձևով.
2) պետական սեփականություն հանդիսացող տրանսպորտային միջոցների մասին տեղեկանքի (N 4 հավելվածի N 2 ձև) ձևով.
3) պետական սեփականություն հանդիսացող մտավոր սեփականության օբյեկտների մասին տեղեկանքի (N 4 հավելվածի N 3 ձև) ձևով.
4) պետական սեփականություն հանդիսացող ճանապարհների մասին տեղեկանքի (N 4 հավելվածի N 4 ձև) ձևով.
5) պետական սեփականություն հանդիսացող ջրատարների և ջրամբարների մասին տեղեկանքի (N 4 հավելվածի N 5 ձև) ձևով.
6) Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր (բաժնեմաս) ունեցող իրավաբանական անձանց մասին տեղեկանքի (N 4 հավելվածի N 6 ձև) ձևով:
9. Գրանցամատյանից տեղեկատվություն ստանալու հետ կապված ծախսերը կրում է դիմումատուն` բացառությամբ «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերով նախատեսված՝ տեղեկատվության անվճար տրամադրման դեպքերի:
10. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, պետական հիմնարկներին և կազմակերպություններին, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով այլ դիմումատուներին սույն կարգով նախատեսված տեղեկատվությունը տրամադրվում է անվճար:
11. Թղթային եղանակով տրամադրվող՝ 10 էջը գերազանցող տեղեկատվության համար գանձվող գումարի չափը չպետք է գերազանցի տեղեկատվության տրամադրման համար կատարված փաստացի և ողջամիտ ծախսերը, սակայն յուրաքանչյուր էջի համար գանձվող գումարը չպետք է գերազանցի 10 դրամը:
12. Սույն կարգին համապատասխան մատուցվող ծառայությունների դիմաց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից հավաքագրված դրամական միջոցներն օգտագործվում են գրանցամատյանի վարման աշխատանքների հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով:
13. Եթե Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը չի տիրապետում դիմումատուի կողմից պահանջվող տեղեկատվությանը, կամ տեղեկատվության տրամադրումն իր լիազորությունների շրջանակից դուրս է, կամ տեղեկատվությունը հանդիսանում է պետական գաղտնիք կամ օրենքով պահպանվող այլ տեղեկատվություն, ապա տվյալ դիմումատուի դիմումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը պարտավոր է դրա մասին գրավոր տեղեկացնել դիմումատուին:
Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր պետական
գույքի կառավարման վարչության պետ
պարոն _________________________ -ին
_______________________________________________________
(դիմումատուի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը,
կազմակերպաիրավական ձևը կամ դիմումատուի լիազորված անձի անունը, ազգանունը)
_________________________________________________
(դիմումատուի գտնվելու վայրը (հասցեն)
Հեռախոսահամարը _______________________
Էլեկտրոնային փոստը _______________________
ԴԻՄՈՒՄ
Խնդրում եմ տրամադրել |
____________________________________________________
(նշել հայցվող տեղեկատվությունը) |
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
Խնդրում եմ տեղեկատվությունը տրամադրել
__________________________________________ եղանակով:
(նշել էլեկտրոնային կրիչով կամ թղթային ձևը)
Դիմումատու |
_______________________________ |
_______________________________ |
_____ _______________ -ի 20 թ.
(հավելվածը լրաց. 30.07.15 N 875-Ն)
Հավելված N 4 |
Ձ ԵՎ Ե Ր
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ
Ձև N 1
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԱՍԻՆ
NN |
Անվանումը |
Գտնվելու վայրը |
Հաշվե-կշռային արժեքը (հազ. դրամ) |
Սպասարկ-ման համար հատկաց-ված հողա-մասի մակերեսը (հա) |
Շենքի կամ շինության մակերեսը (քառ. մ) |
Սեփա-կանության իրավունքի գրանցման վկայականի |
Անշարժ գույքն օգտագործողի |
Օգտա-գործման տրամա-դրված անշարժ գույքի մակերեսը (քառ. մ) | |||||
ընդհանուր |
նկուղ |
կիսա-նկուղ |
հա-մարը |
ամսա-թիվը |
անունը (անվանումը) |
կազմա-կերպաիրա-վական ձևը |
հողա-մասը |
շենքը կամ շինու-թյունը | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
Ձև N 2
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
NN |
Տրանսպորտային միջոցի անվանումը և մակնիշը |
Պետական համարանիշը |
Հաշվեկշռային |
1 |
2 |
3 |
4 |
Ձև N 3
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
NN |
Անվանումը |
Քանակը |
Հաշվեկշռային արժեքը |
1 |
2 |
3 |
4 |
Ձև N 4
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ
NN |
Ճանապարհի անվանումը |
Նշանակությունը |
Պայմանանիշը և համարը |
Սեփականության իրավունքի գրանցման վկայականի |
Երկարությունը (կմ) |
Հաշվեկշռային արժեքը (հազ. դրամ) | |
համարը |
ամսաթիվը | ||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
Ձև N 5
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՋՐԱՏԱՐՆԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
NN |
Ջրատարի կամ ջրամբարի անվանումը |
Գտնվելու վայրը |
Տեսակը |
Շահագործ-ման հանձնման տարեթիվը |
Սեփականության իրավունքի վկայականի գրանցման |
Ջրատարի |
Ջրատարի գծամետրը |
Ջրամբարի մակերեսը (քառ. մ) |
Հաշվե-կշռային արժեքը | |
տարեթիվը |
համարը |
|||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
Ձև N 6
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ (ԲԱԺՆԵՄԱՍ) ՈՒՆԵՑՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ
|
(հավելվածը լրաց. 30.07.15 N 875-Ն)