ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունիսի 2015 թվականի N 1328-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Մ. Օհանջանյան 92/1 հասցեում գտնվող՝ 2729.1 հազ. դրամ սկզբնական արժեքով, 461.1 քառ. մետր ընդհանուր մակերեսով ինֆեկցիոն մասնաշենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար առանձնացված 0.076 հեկտար մակերեսով, 94.840 հազ. դրամ կադաստրային արժեքով հողամասը (այսուհետ` գույք-1) հետ վերցնել և անհատույց, սեփականության իրավունքով նվիրաբերել Մեղրիի քաղաքային համայնքին:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին բաժնետիրական ընկերության ընդհանուր ժողովում կողմ քվեարկել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Մ. Օհանջանյան 92 հասցեում գտնվող՝ 20181.6 հազ. դրամ սկզբնական արժեքով, 1788.4 քառ. մետր մակերեսով չշահագործվող նախկին շենքն ու շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար առանձնացված 0.844 հեկտար մակերեսով, 1053.2 հազ. դրամ կադաստրային արժեքով հողամասը (այսուհետ` գույք-2) անհատույց, սեփականության իրավունքով նվիրաբերել Մեղրիի քաղաքային համայնքին՝ գույք-1 և գույք-2՝ որպես բնակելի շենք վերակառուցելու և 2015 թվականի հունիսի 13-ին Մեղրիի քաղաքային համայնքի Զորավար Անդրանիկի փողոցի N 7 բնակելի շենքում բռնկված հրդեհի պատճառով տուժած ընտանիքներին ու Մեղրիի քաղաքապետարանում հաշվառված և բնակարանի կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին սեփականության իրավունքով, անհատույց տրամադրելու պայմանով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝ սահմանված կարգով Մեղրիի քաղաքային համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույք 1-ի նվիրաբերության պայմանագրի կնքման և հանձնման-ընդունման աշխատանքները՝ դրանում նախատեսելով, որ նվիրաբերության պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման Մեղրիի քաղաքային համայնքի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Մեղրիի քաղաքային համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և նվիրաբերության պայմանագրի կնքումը՝ դրանում նախատեսելով, որ նվիրաբերության պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման Մեղրիի քաղաքային համայնքի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. նոյեմբերի 23 Երևան |