ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
5 մայիսի 2015 թվականի |
թիվ 62 |
քաղ. Մոսկվա |
«Ապրանքների մասին հայտարարագրի լրացման կարգի մասին» հրահանգում փոփոխություններ կատարելու մասին
Մաքսային միության մաքսային օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի՝ 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ «Ապրանքների մասին հայտարարագրի լրացման կարգի մասին» հրահանգի թիվ 2 հավելվածում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «3920 30 000 0» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «3920 30 000» ծածկագրով:
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2015 թվականի մայիսի 28-ի «Ստիրոլի պոլիմերներից թերթերի և պոլիէթիլենտերեֆտալատի ու վինիլքլորիդի պոլիմերներից թաղանթի առանձին տեսակների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի և Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագնի մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 23 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Վ. Խրիստենկո |
Հրապարակվել է կայքում 08 դեկտեմբերի 2015 թվական: