ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 դեկտեմբերի 2015 թվականի N 1435-Ն
ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության կարիքների համար «Հայաստանի Հանրապետության տնտեսության վրա ԵՏՄ-ին անդամակցության առանձին ազդեցությունների գնահատումը 2015 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով» խորագրով զեկույցի մշակման ծառայությունների ձեռքբերումն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված բանակցային ընթացակարգով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման N 12 հավելվածում կատարել փոփոխություն՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
Հավելված |
Հայաստանի Հանրապետության
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
Կոդը |
Անվանումը |
Գնման ձևը |
Չափի միավորը |
Միավորի գինը |
Քանակը |
Գումարը(հազ. դրամ) | |||||||
ՀՀ միջազգային տտնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն |
|||||||||||||
Բաժին N 11 |
Խումբ N 01 |
Դաս N 01 |
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ | ||||||||||
ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ |
|||||||||||||
73211100-1 |
գիտական հետազոտությունների և փորձարարական մշակման ծառայություններ և հարակից խորհրդատվական ծառայություններ |
ՇՀ |
դրամ |
(4,000,000.0) |
(1.0) |
(4,000.0) | |||||||
73211100-2 |
գիտական հետազոտությունների և փորձարարական մշակման ծառայություններ և հարակից խորհրդատվական ծառայություններ |
ԲԸԱՀ |
դրամ |
4,000,000.0 |
1.0 |
4,000.0 |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |