Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիա
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հոկտեմբերի 2011 թվականի |
թիվ 1/6 |
քաղ. Մոսկվա
Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիային կից աշխատանքային խմբեր ստեղծելու մասին
Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիան
ՈՐՈՇԵՑ՝
1. Ստեղծել Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիային կից աշխատանքային խմբեր՝
1.1 Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմիններում ռիսկերի կառավարման համակարգի զարգացման գծով, և հաստատել դրա Հիմնադրույթն ու կազմը (հավելված թիվ 1 և թիվ 2).
1.2 ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողության զարգացման և կիրառման գծով, և հաստատել դրա Հիմնադրույթն ու կազմը (հավելված թիվ 3 և թիվ 4).
1.3 ապրանքների դասակարգման հարցերով.
1.4 մտավոր սեփականության պաշտպանության հարցերով.
1.5 մաքսային օրենսդրության խախտումների բնագավառում Մաքսային միության անդամ պետությունների քրեական օրենսդրության և վարչական իրավախախտումների մասին օրենսդրության կիրառման հարցերով.
1.6 մաքսային փորձաքննության և փորձագիտական հետազոտությունների գծով:
2. Միավորված կոլեգիայի քարտուղարությանը (Ն.Ա. Վորոնցովա)՝ մինչև 2011 թվականի հոկտեմբերի 30-ը նախապատրաստել «Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիային կից աշխատանքային խմբի մասին» տիպային հիմնադրույթ (այսուհետ՝ տիպային հիմնադրույթ) և ուղարկել Բելառուսի Հանրապետության ՊՄԿ և Ղազախստանի Հանրապետության ՖՆ ՄՀԿ:
3. Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ին և Ղազախստանի Հանրապետության ՖՆ ՄՀԿ-ին՝ մինչև 2011 թվականի նոյեմբերի 15-ը Միավորված կոլեգիայի քարտուղարություն ուղարկել 1.3-1.6-րդ ենթակետերում նշված աշխատանքային խմբերի կազմում թեկնածությունների վերաբերյալ առաջարկներ:
4. Ռուսաստանի ԴՄԾ-ին՝ տիպային հիմնադրույթի հիման վրա նախապատրաստել 1.3-1.6-րդ ենթակետերում նշված աշխատանքային խմբերի վերաբերյալ դրույթներ՝ Միավորված կոլեգիայի հերթական նիստի ժամանակ հաստատելու նպատակով:
Նախագահ՝ |
Ա. Յու. Բելյանինով | |
Նախագահի տեղակալ՝ |
Ա. Ֆ. Շպիլևսկի | |
Նախագահի տեղակալ՝ |
Ս. Ն. Բայմագանբետով |
Հրապարակվել է կայքում 17 սեպտեմբերի 2015 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|