ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մարտի 2015 թվականի N 229-Ա
«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1183-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի N 1408-Ն որոշման հավելվածի 32-րդ կետին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին համապատասխան`
1. Հաստատել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 29-ի «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հունվարի 9-ի N 5-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1183-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. մարտի 30 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. մարտի 30-ի N 229-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Ս. Սարգսյան |
- ՀՀ Նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Աշոտյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարար |
Հ. Հակոբյան |
- ՀՀ սփյուռքի նախարար |
Վ. Սարգսյան |
- ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար (համաձայնությամբ) |
Գ. Հարությունյան |
- ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ (համաձայնությամբ) |
Ռ. Մարտիրոսյան |
- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Դավթյան |
- ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Քարամյան |
- ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ |
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Հ. Հովսեփյան |
- ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար (համաձայնությամբ) |
Ս. Լպուտյան |
- Հայաստանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի նախագահի առաջին տեղակալ (համաձայնությամբ) |
Դ. Հայրապետյան |
- «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Լ. Ավետիսյան |
- «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալ (համաձայնությամբ) |
Հ. Մուսայելյան |
- «Սինոփսիս Հայաստան» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն |
Տ. Լիլոյան |
- ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Ենգոյան |
- Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի վարիչ (համաձայնությամբ) |
Ա. Մովսիսյան |
- Երևանի պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնի դոցենտ (համաձայնությամբ) |
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Ն. Հարությունյան |
- Երևանի պետական համալսարանի մանկավարժության ամբիոնի վարիչ |
Մ. Ապրեսյան |
- Երևանի պետական համալսարանի անգլերեն լեզվի N 1 ամբիոնի վարիչ |
Է. Հարությունյան |
- Երևանի պետական համալսարանի սոցիալական փիլիսոփայության և բարոյագիտության ամբիոնի վարիչ |
Գ. Հաջյան |
- Երևանի պետական համալսարանի ալիքային պրոցեսների տեսության և ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր |
Ռ. Հարությունյան |
- Երևանի պետական համալսարանի գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ |
Ա. Վաղարշյան |
- Երևանի պետական համալսարանի պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոնի վարիչ |
Ա. Աթանեսյան |
- Երևանի պետական համալսարանի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ |
Ս. Շուքուրյան |
- Երևանի պետական համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար |
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Ռ. Քարամյան |
- Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ասպիրանտ |
Յ. Աշրաֆյան |
- Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի մագիստրոս |
Մ. Մալխասյան |
- Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ասպիրանտ |
Ա.Նինոյան |
- Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանող |
Լ. Կժդրյան |
- Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանող |
Ռ. Ալավերդյան |
- Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի մագիստրոս |
Մ. Քարամյան |
- Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանող |
Ա. Մնացականյան |
- Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ուսանողուհի |
(հավելվածը փոփ. 11.12.15 N 1206-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |