ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հունիսի 2011 թվականի N 755-Ն
ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1348-Ն ԵՎ N 1349-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 08.11.12 N 1403-Ն)
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասին և 17-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը
որոշում է.
1. Հաստատել՝
1) պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզիա ստացած անձանց կողմից լիցենզավորող մարմին ներկայացվող հաշվետվության ձևը` համաձայն N 3 հավելվածի:
(1-ին կետը լրաց. 08.11.12 N 1403-Ն)
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի «Պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների առևտրի իրականացման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1348-Ն և «Պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1349-Ն որոշումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2011 թ. հունիսի 7
վարչապետ Տ. Սարգսյան
Երևան
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի N 755-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորման կարգը՝ համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:
3. Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը (այսուհետ՝ լիցենզավորող մարմին):
4. Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընթացակարգով տրվող լիցենզիաների պահանջներին համապատասխան:
(4-րդ կետը փոփ. 05.05.16 N 462-Ն)
5. Հայաստանի Հանրապետության տարածքում պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման համար լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեցող սուբյեկտներ են համարվում իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:
6. Թույլատրվում է պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտուրն իրականացնել միայն պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզիայում (այսուհետ՝ լիցենզիա) նշված վայրում:
7. Լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին եզրակացություններ տալու նպատակով լիցենզավորող մարմինն ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով:
8. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:
9. Լիցենզիան տրվում է լիցենզիա ստանալու համար «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում:
(9-րդ կետը խմբ. 21.11.13 N 1282-Ն)
10. Լիցենզիա տալու համար կատարվում է պայթեցման աշխատանքների կատարմամբ զբաղվող մասնագետների մասնագիտական որակավորման ստուգում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
11. Լիցենզիա ստանալու ցանկություն ունեցող հայտատուն հասարակական անվտանգության ապահովման նպատակով և Հայաստանի Հանրապետությունում գործող կանոնների պահանջների համաձայն պարտադիր պետք է ունենա՝
1) սեփականության կամ օգտագործման իրավունքով կամ պահեստային պահատվության պայմանագրով պահեստներ` պայթուցիկ նյութերը և պայթեցման սարքավորումները պահելու համար.
2) սեփականության կամ օգտագործման իրավունքով փոխադրամիջոցներ՝ պայթուցիկ նյութերը և պայթեցման սարքավորումները փոխադրելու համար.
3) պայթեցման աշխատանքների կատարմամբ զբաղվող, մասնագիտական որակավորում անցած մասնագետներ:
(11-րդ կետը խմբ., փոփ. 05.05.16 N 462-Ն)
12. Հայտատուն լիցենզիա ստանալու համար ներկայացնում է՝
1) հայտ` համաձայն N 1 ձևի, նշելով՝
ա. իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը,
բ. լիցենզավորման ենթակա այն գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.
2) տեղեկություններ հայտատուի տրամադրության տակ գտնվող պայթուցիկ նյութերը և պայթեցման սարքավորումները պահելու պահեստների մասին` համաձայն N 2 ձևի.
3) տեղեկություններ հայտատուի տրամադրության տակ գտնվող պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների փոխադրման համար նախատեսված փոխադրամիջոցների մասին` համաձայն N 3 ձևի.
4) տեղեկություններ պայթեցման աշխատանքների կատարմամբ զբաղվող մասնագետների մասին` համաձայն N 4 ձևի.
5) պայթեցման աշխատանքների կատարմամբ զբաղվող մասնագետների մասնագիտական որակավորում անցնելու մասին տրված փաստաթղթերի պատճենը.
6) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը:
(12-րդ կետը փոփ., խմբ. 05.05.16 N 462-Ն)
13. Հասարակական անվտանգության ապահովման նպատակով, բացի նշված փաստաթղթերից, հայտատուն ներկայացնում է նաև պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների փոխադրմամբ զբաղվող անձանց համապատասխան ուսուցում անցնելը հաստատող փաստաթղթի պատճենը:
(13-րդ կետը փոփ. 05.05.16 N 462-Ն)
14. Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են լիցենզավորող մարմին հանձնվել առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով: Լիցենզիաներն ստանալու համար` օրենքով և սույն կարգով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը, հայտատուի հայեցողությամբ, կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային համակարգի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:
(14-րդ կետը փոփ. 05.05.16 N 462-Ն)
III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
15. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե`
1) դիմողի ներկայացրած փաստաթղթերը թերի, կեղծ կամ խեղաթյուրված են.
2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության և այլ իրավական ակտերի պահանջներին.
3) իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու հայցվող՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով.
4) ֆիզիկական անձն իրավունք չունի զբաղվելու հայցվող՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով:
16. Լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել կամ դադարեցվել՝ օրենքով սահմանված կարգով:
17. Լիցենզիա ստանալու մասին հայտերի մերժման, լիցենզիայի գործողության կասեցման կամ լիցենզիայի վերաձևակերպման մասին հայտերի մերժման վերաբերյալ որոշումները կարող են բողոքարկվել դատական կամ վերադասության կարգով: Վերադասության կարգով բողոքարկման ընթացակարգը և ժամկետները սահմանվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
IV. ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
18. Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
19. Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրով և պայթեցման աշխատանքների կատարմամբ զբաղվող անձինք և անհատ ձեռնարկատերերը լիցենզավորող մարմին են ներկայացնում հաշվետվություն՝ յուրաքանչյուր տարվա համար մինչև հաջորդ տարվա փետրվարի 15-ը՝ առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով:
(19-րդ կետը փոփ. 08.11.12 N 1403-Ն, 05.05.16 N 462-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Ձև N 1
Հայաստանի Հանրապետության արտակարգ
իրավիճակների նախարար
պրն ______________________________________
(հայտատուի անվանումը (անունը, ազգանունը)
_______________________________
(գտնվելու վայրը, բնակության վայրը) |
_______________________________
(հեռախոսահամարը) |
Հ Ա Յ Տ
ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ տալ լիցենզիա _______________________________________________
(գործունեության տեսակի անվանումը)
__________________________________________________________________
Լիցենզավորման պայմաններին ու պահանջներին ծանոթացել եմ և պարտավորվում եմ դրանք պահպանել:
Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը՝
1. ______________________________________________________________
2. ______________________________________________________________
3. ______________________________________________________________
4. ______________________________________________________________
5. ______________________________________________________________
Հայտատու |
___________________ |
____________________________ |
|
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
_____ _________________ 20 թ.
(ձևը փոփ. 05.05.16 N 462-Ն)
Ձև N 2
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
ՀԱՅՏԱՏՈՒԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԸ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՊԱՀԵԼՈՒ ՊԱՀԵՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 05.05.16 N 462-Ն)
NN |
Պահեստի անվանումը և տեսակը |
Պահեստի տարողությունը |
Պահեստի գործողության ժամկետը |
Պահեստի գտնվելու վայրը |
Ծանոթա-գրություն |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Հայտատու |
___________________ |
____________________________ |
|
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
Ձև N 3
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
ՀԱՅՏԱՏՈՒԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 05.05.16 N 462-Ն)
NN |
Փոխադրամիջոցի |
Փոխադրամիջոցի |
Ծանոթագրություն |
1 |
2 |
3 |
4 |
Հայտատու |
___________________ |
____________________________ |
|
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
Ձև N 4
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
NN |
Անունը, ազգանունը |
Զբաղեցրած պաշտոնը |
Կրթությունը, մասնագիտությունը |
Տվյալ բնագավառում աշխատանքի ստաժը |
Ծանոթագրություն |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Հայտատու |
___________________ |
____________________________ |
|
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
(հավելվածը փոփ. 08.11.12 N 1403-Ն, խմբ. 21.11.13 N 1282-Ն, փոփ., խմբ. 05.05.16 N 462-Ն)
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի N 755-Ն որոշման
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԼԻՑԵՆԶԻԱ
ՍԵՐԻԱ Ա N 000
ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ
Իրավաբանական անձի անվանումը կամ
անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը ------------------------------------------
________________________________________________________________
Գտնվելու կամ բնակության վայրը -----------------------------------------------------------
________________________________________________________________
Գործունեության իրականացման վայրը
_____________________________________
________________________________________________________________
Գործողության ժամկետը` անժամկետ
Նախարար |
_____________________ |
________________________ |
Տրված է _____ _____________ 20 թ.
Կ.Տ.
(հավելվածը խմբ. 05.05.16 N 462-Ն)
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի N 755-Ն որոշման |
Ձև
Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առԵՎտրի ԵՎ պայթեցման աշխատանքների կատարման լիցենզիա ստացած անձանց կողմից լիցենզավորող մարմին ներկայացվող ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Տեղեկություններ լիցենզիա ստացած |
փաստաթղթի հերթական համարը_____________ _____________________________ (լրացվում է լիցենզավորող մարմնի կողմից) | |||||||||||||||||||||||||
Իրավաբանական անձի անվանումը |
||||||||||||||||||||||||||
Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը |
||||||||||||||||||||||||||
Պետական գրանցման (հաշվառման) համարը |
| |||||||||||||||||||||||||
Հաշվետվությունը ներկայացնելու ամսաթիվը |
| |||||||||||||||||||||||||
1. Տեղեկություններ կատարվող աշխատանքների, պահեստային տարածքների և փոխադրամիջոցների մասին |
Հաշվետու տարում |
Ծանոթագրություն | ||||||||||||||||||||||||
1) պայթուցիկ նյութերի առևտուր |
||||||||||||||||||||||||||
2) պայթեցման սարքավորումների առևտուր |
||||||||||||||||||||||||||
3) պայթեցման աշխատանքների կատարում |
||||||||||||||||||||||||||
4) պահեստներ` պայթուցիկ նյութերը և պայթեցման սարքավորումները պահելու համար |
||||||||||||||||||||||||||
5) փոխադրամիջոցներ` պայթուցիկ նյութերը և պայթեցման սարքավորումները փոխադրելու համար |
||||||||||||||||||||||||||
2. Տեղեկություններ պայթեցման աշխատանքների կատարմամբ զբաղվող մասնագետների մասին |
||||||||||||||||||||||||||
3. Տեղեկություններ պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների փոխադրմամբ զբաղվող անձանց մասին |
ՏՆՕՐԵՆ |
__________________ (ստորագրությունը) |
_____________________ (անունը, ազգանունը) |
(հավելվածը լրաց. 08.11.12 N 1403-Ն, փոփ. 05.05.16 N 462-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |