ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 2014 թվականի N 1423-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման N 11 հավելվածի NN 11.25 և 12 աղյուսակներում կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի N 916-Ն որոշմամբ նախատեսված՝ 2014 թվականի սեպտեմբերի 19-21-ը Երևանում կայացած «Հայաստան-սփյուռք» 5-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանած օտարերկրյա քաղաքացիներին մուտքի արտոնագրերի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից ազատելու արդյունքում չգանձված պետական տուրքի գումարը վճարողների փոխարեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը 2014 թվականին հատկացնել 180.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. դեկտեմբերի 18 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1423-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.25 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | |||
ոչ ֆինանսական |
ֆինանսական | |||
տարի |
տարի | |||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները | ||||
Ծրագրային |
Անվանումը Նկարագրությունը | |||
1114 |
ԾՏ09 | |||
Շահառուների քանակը |
60 |
0.0 | ||
Գումարը (հազ. դրամ) |
x |
180.0 | ||
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը |
միանվագ |
0.0 | ||
Շահառուների ընտրության չափանիշները | ||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | ||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1423-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն
_______________________________________________________________________
Բաժին 2.
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը
Ծրագրային դասիչը |
Գործառական դասիչը |
Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) | |
ծրագիրը |
միջոցառումը |
ՀՀ 2014 թվականի պետական բյուջե | ||
1114 |
ԾՐԱԳԻՐ |
|||
Սփյուռքի հայապահպանության ծրագիր |
180.0 | |||
Ծրագրի նկարագրությունը | ||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||
Քաղաքականության միջոցառումներ. Տրանսֆերտներ |
||||
ԾՏ09 |
2014 թվականի սեպտեմբերի 19-21-ը Երևանում կայացած` «Հայաստան-սփյուռք» 5-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանած օտարերկրյա քաղաքացիներին մուտքի արտոնագրերի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից ազատում |
180.0 | ||
Ֆինանսավորման ծախսի նկարագրությունը | ||||
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |