ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 սեպտեմբերի 2013 թվականի N 775-Ա
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ Մ. ԺԱՐՐՈՅԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
ԱՊՀ երկրների Հիդրոօդերևութաբանության միջպետական խորհրդի 25-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության գլխավոր քարտուղար Մ. Ժարրոյի` 2013 թվականի հոկտեմբերի 16-17-ը Հայաստանի Հանրապետություն այցի հետ կապված ծախսերը` 258000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացրած հաշվետվության:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. սեպտեմբերի 4 Երևան |