ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հոկտեմբերի 2013 թվականի N 1114-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Քանդակագործ Դավիթ Բեջանյանի մահարձանի պատրաստման, տեղադրման, գերեզմանի բարեկարգման աշխատանքների իրականացման ծախսերին որպես աջակցություն` Դավիթ Բեջանյանի այրի Նադեժդա Սարգսյանին տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը 2013 թվականին հատկացնել 2277.41 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացում` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հոկտեմբերի 21 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 17-ի N 1114-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.17 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) | |||
ոչ ֆինանսական |
ֆինանսական | |||
տարի |
տարի | |||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները | ||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը |
|||
Աջակցություն հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների ընտանիքներին | ||||
1069 |
ԾՏ05 |
Նկարագրությունը | ||
Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների գերեզմանի բարեկարգում, մահարձանի և հուշատախտակի պատրաստում և տեղադրում | ||||
Շահառուների քանակը |
Տրանսֆերտ ստացող անձանց քանակը մշակված չէ |
|||
Գումարը (հազ. դրամ) |
X |
2,277.41 | ||
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը |
միանվագ |
|||
Շահառուների ընտրության չափանիշները | ||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | ||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |