ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հոկտեմբերի 2014 թվականի N 1167-Ն
«ԸՆԴԵՐՔԱԲԱՆ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60-րդ, 61-րդ և 67-րդ հոդվածները և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Ընդերքաբան» բաց բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցի N 17 հասցեում գտնվող` 120 000 000 դրամ շուկայական արժեք ունեցող բնակելի շենքը (ընդհանուր մակերեսը 1673,6 քառ. մետր)` մասնակի հատուցմամբ, 30 516 838 դրամ արժեքով, օտարել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդի համայնքի ղեկավարին սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի շենքի զբաղեցրած 0,05546 հեկտար հողատարածքը նվիրել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը 2014 թվականին հատկացնել 30 516 838 դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների ձեռքբերում» հոդվածով):
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ ապահովել`
1) սույն որոշման 3-րդ կետում նշված գումարն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում օտարման պայմանագրի կնքումը և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո 30-օրյա ժամկետում անշարժ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը.
3) «Ընդերքաբան» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունների մարումը, ինչպես նաև այլ անհրաժեշտ և նախատեսված ծախսերի կատարումը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
6. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցի N 17 հասցեում գտնվող բնակելի շենքում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել սույն որոշման N 4 հավելվածում նշված բնակարանները՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով:
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո 6-ամսյա ժամկետում սույն որոշման N 4 հավելվածում նշված անձանց հետ կնքել բնակարանների գրավի և նվիրատվության պայմանագրեր` դրանցում նախատեսելով, որ`
1) քաղաքացիները բնակարանները չեն կարող օտարել սեփականության իրավունքի պետական գրանցման պահից առնվազն 5 տարի.
2) պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ քաղաքացիների միջոցների հաշվին:
8. Սահմանել, որ բնակելի շենքի ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անցնում է բնակարանների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. նոյեմբերի 3 Երևան |
Հավելված N 1 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.41 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | |||
ոչ ֆինանսական |
ֆինանսական ցուցանիշներ | |||
տարի |
տարի | |||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները 1. Քաղաքականության միջոցառումներ 1.2. Տրանսֆերտներ | ||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը Շենքերի և շինությունների ձեռքբերում Նկարագրությունը Շենքերի և շինությունների ձեռքբերում | |||
1079 |
ԾՏ01 | |||
Շահառուների քանակը |
X |
X | ||
Գումարը (դրամ) |
X |
30 516,838 | ||
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը | ||||
Շահառուների ընտրության չափանիշները |
Կիրառելի չէ | |||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը 1079 Շենքերի և շինությունների ձեռքբերման ծրագիր | ||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը Շենքերի և շինությունների ձեռքբերում |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Ծրագրային դասիչը |
Գործառական դասիչը |
Ծրագիրը/Քաղաքականության միջոցառումը |
ՀՀ 2014 թ. պետական բյուջե | |
ծրագիրը |
միջոցառումը |
(բաժինը/խումբը/դասը) |
(դրամ) | |
1079 |
Ծրագիր |
702 626,738 | ||
Պետական գույքի կառավարման ծրագիր | ||||
Քաղաքականության միջոցառումներ. Տրանսֆերտներ | ||||
ԾՏ01 |
Շենքերի և շինությունների ձեռքբերում |
30 516,838 | ||
Ֆինանսավորման ծախսի նկարագրությունը | ||||
Շենքերի և շինույունների ձեռքբերում |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 3 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Կոդը |
Անվանումը |
Գնման ձևը |
Չափի միավորը |
Միավորի գինը |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) | |
քանակը |
գումարը | |||||
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
30 516,838 | |||||
Բաժին N 11, Խումբ N 01, Դաս N 01 |
30 516,838 | |||||
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
30 516,838 | |||||
ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
30 516,838 | |||||
70121200 | Շենքերի առքի ծառայություններ |
ԲԸԱՀ |
դրամ |
30 516.838 |
1.0 |
30 516,838 |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 4 |
Ց Ա Ն Կ
ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԵՎ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
NN ը/կ |
Նվիրատվության |
Բնակիչների ազգանունները, անունները |
Անձնագրային |
Զբաղեցրած բնակելի տարածքի մակերեսը |
1. |
1 |
Մկրտչյան Գոհար |
AF0409755, տրվ. 046-ի |
65.13 |
2. |
2 |
Թադևոսյան Արտակ |
BA0285039, տրվ. 046-ի |
65.45 |
3. |
3 |
Արշակյան Թամար |
AH0584918, տրվ. 046-ի |
95.57 |
4. |
4 |
Հայրապետյան Արմեն |
AN0340522, տրվ. 046-ի |
69.47 |
5. |
5 |
Խաչատրյան Գագիկ |
AK0433998, տրվ. 046-ի |
77.6 |
6. |
6 |
Երանոսյան Սուրեն |
004657607, տրվ. 046-ի |
70.79 |
7. |
7 |
Թադևոսյան Ալվարդ |
005397641, տրվ. 046-ի |
77.44 |
8. |
8 |
Հարությունյան Ջոնիկ |
AM0226199, տրվ. 046-ի |
68.22 |
9. |
9 |
Խաչատրյան Միլիտոն |
AK0550894, տրվ. 046-ի |
65 |
10. |
10 |
Օհանյան Մարետա |
AM0673902, տրվ. 046-ի |
66.92 |
11. |
11 |
Լորսաբյան Արմեն |
AM0217563 տրվ. 046-ի |
68.49 |
12. |
12 |
Լորսաբյան Կարեն |
AM0212057, տրվ. 046-ի |
79.21 |
13. |
13 |
Հարությունյան Շուշան |
AF0606915, տրվ. 046-ի |
68.73 |
14. |
14 |
Առաքելյան Արմեն |
AF0249743, տրվ. 046-ի |
79.88 |
15. |
15 |
Սիմոնյան Լևոն |
AM0518436, տրվ. 046-ի |
67.54 |
16. |
16 |
Համբարձումյան Զարուբ |
AF0504277, տրվ. 046-ի |
75.12 |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |