ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հոկտեմբերի 2014 թվականի N 1014-Ա
ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ՝ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ Եվրոպայի խորհրդի կազմակերպած «Եվրոպական դատարանի վճիռների կատարման վերաբերյալ պետությունների գործողությունների ծրագրերը և հաշվետվությունները. ներկայիս պրակտիկան և հետագա հեռանկարները» թեմայով բազմակողմ քննարկմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանի՝ 2014 թվականի հոկտեմբերի 12-14-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արման Թաթոյանի՝ Ստրասբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. հոկտեմբերի 16 Երևան |