«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 նոյեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հոկտեմբերի 2002 թվականի N 1758-Ն
«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՖՈՆԴ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպություն։
2. Սահմանել, որ՝
ա) «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան ու նպատակն են՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով՝
Հայաստանի Հանրապետության տարածքում ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների և օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասերի պետական հաշվառման իրականացումը, ինչպես նաև ընդերքօգտագործման փաստաթղթերի և օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվությունների ընդունումը և տնօրինումը.
երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման համար տրամադրված ընդերքի տեղամասերի հաշվառման մատյանի, օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի և հանքավայրերի ու օգտակար հանածոների երևակումների պետական կադաստրի վարումը, ինչպես նաև երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքում ստացած տեղեկությունների ընդունումը և պահպանումը.
երկրաբանական տեղեկության միասնական համակարգի ստեղծումը, վարումը և տնօրինումը, պահպանությունը և Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով երկրաբանական տեղեկության տրամադրումը.
միասնական կոորդինատային համակարգով տրամադրված ընդերքի տեղամասերի ծայրակետային կոորդինատների համադրումը ֆոնդային նյութերի հետ, ֆոնդային նյութերում փոփոխությունների կատարումը և համապատասխան առաջարկությունների ներկայացումը Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն.
օգտակար հանածոների պաշարների, հանքավայրերի, երևակումների և երկրաբանական ուսումնասիրությունների պետական հաշվառման տվյալների հիման վրա ընդերքօգտագործման ֆոնդի ստեղծումը և վարումը.
բ) երկրաբանական ֆոնդում առկա ընդերքի մասին տեղեկության տրամադրման հետ կապված հետևյալ ծառայությունների մատուցում՝
ա) փաստաթղթերի պատճենահանում և տրամադրում,
բ) համակարգչային սկանավորում,
գ) համակարգչային տպում,
դ) հանքավայրի (տեղամասի), հանքերևակման վերաբերյալ տրամադրվող տեղեկատվության ամփոփում:
Մատուցվող ծառայությունների համար գանձվող վճարների առավելագույն չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարը:
գ) «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվում է 924320 դրամ հաշվեկշռային արժեքով գույք:
(2-րդ կետը խմբ. 25.10.12 N 1347-Ն)
3. «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի իրավասությունը, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը:
(3-րդ կետը փոփ. 15.05.08 N 653-Ն)
4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝
ա) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը և նրան սեփականության իրավունքով հանձնվող գույքի կազմը.
բ) սահմանված կարգով ապահովել «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
|