ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մայիսի 2014 թվականի N 553-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 32-րդ մասի 5-րդ կետի «բ» պարբերությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի Մամիկոնյանց 46/5 հասցեում գտնվող վարչական մասնաշենքի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 2014 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 26,800.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների գնումն իրականացվելու է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն, բանակցային ընթացակարգով՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հայտարարելու:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. հունիսի 2 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 22-ի N 553-Ն որոշման |
Աղյուսակ N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.21 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) | |||||||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | |||||||
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի | |||
ՄԱՍ Գ : Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները 1. Քաղաքականության միջոցառումները | ||||||||
1.1. Ծառայություններ | ||||||||
Ծրագրային դասիչը |
Մատուցվող ծառայության անվանումը |
|||||||
Վարչական օբյեկտի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայություններ | ||||||||
1062 |
ԱԾ02 |
Նկարագրությունը | ||||||
Կառույցի հիմնանորոգման և տեխնիկական վերազինման՝ միջնորմների, հատակների, շահագործման համար ոչ պիտանի կենտրոնական աստիճանավանդակի, տանիքի վերակառուցման, գոյություն ունեցող պատուհանների և դռների փոխարինման, ներքին և արտաքին հաղորդակցուղիների /ջրամատակարարման, կոյուղու, էլ.մատակարարման, ջեռուցման, օդափոխության, հակահրդեհային ազդանշանման, տեխնիկական անվտանգության /ազդանշանային/ ու տեսահսկման, ջրահեռացման արդի համակարգերի կառուցման, ներքին և արտաքին հարդարման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում | ||||||||
Քանակական |
X | |||||||
Որակական |
X | |||||||
Ժամկետայնության |
X | |||||||
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) |
X |
X |
X |
26,800.0 |
26,800.0 |
26,800.0 | ||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | ||||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||||||
Ծրագիրը կնպաստի ՀՀ հատուկ քննչական ծառայությունների վարչական օբյեկտի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերմանը | ||||||||
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները) | ||||||||
ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ |
Աղյուսակ N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
Բաժին 2
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը
Ծրագրային դասիչը |
Գործառական դասիչը |
Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) | |
ծրագիրը |
միջոցառումը |
(բաժինը/խումբը /դասը) |
2014 թ. բյուջե (հազ. դրամ) | |
1062 |
ԾՐԱԳԻՐԸ |
|||
ՀՀ հատուկ քննչական ծառայություններ |
26,800.0 | |||
Ծրագրի նկարագրությունը | ||||
Կառույցի հիմնանորոգման և տեխնիկական վերազինման՝ միջնորմների, հատակների, շահագործման համար ոչ պիտանի կենտրոնական աստիճանավանդակի, տանիքի վերակառուցման, գոյություն ունեցող պատուհանների և դռների փոխարինման, ներքին և արտաքին հաղորդակցուղիների /ջրամատակարարման, կոյուղու, էլ.մատակարարման, ջեռուցման, օդափոխության, հակահրդեհային ազդանշանման, տեխնիկական անվտանգության /ազդանշանային/ ու տեսահսկման, ջրահեռացման արդի համակարգերի կառուցման, ներքին և արտաքին հարդարման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում | ||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||
ՀՀ հատուկ քննչական ծառայությունների վարչական օբյեկտի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերում | ||||
Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ |
||||
ԱԾ 02 |
ՀՀ հատուկ քննչական ծառայությունների վարչական օբյեկտի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման ծառայութուններ |
26,800.0 | ||
Մատուցվող ծառայության նկարագրությունը | ||||
Կառույցի հիմնանորոգման և տեխնիկական վերազինման՝ միջնորմների, հատակների, շահագործման համար ոչ պիտանի կենտրոնական աստիճանավանդակի, տանիքի վերակառուցման, գոյություն ունեցող պատուհանների և դռների փոխարինման, ներքին և արտաքին հաղորդակցուղիների /ջրամատակարարման, կոյուղու, էլ.մատակարարման, ջեռուցման, օդափոխության, հակահրդեհային ազդանշանման, տեխնիկական անվտանգության /ազդանշանային/ ու տեսահսկման, ջրահեռացման արդի համակարգերի կառուցման, ներքին և արտաքին հարդարման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում | ||||
Ծառայություն մատուցողի անվանումը | ||||
ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 22-ի N 553-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
Կոդը |
Անվանումը |
Գնման ձևը |
Չափման միավորը |
Միավորի գինը |
Քանակը |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) |
գումարը | ||||||
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
26,800.0 | |||||
Բաժին N 11 Խումբ N 01 Դաս N 01 |
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
26,800.0 | ||||
ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ |
26,800.0 | |||||
71242000 |
Նախագծերի պատրաստում, ծախսերի գնահատում |
ԲԸԱՀ |
դրամ |
26800000 |
1 |
26,800.0 |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |