ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հունիսի 2015 թվականի N 586-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՈՆԴԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՐՏԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ ՉԱՓԱՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի N 48 որոշմամբ հաստատված կարգի 42-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից 2015 թվականի ընթացքում համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին հսկիչ գնումների վարկային քարտային հաշիվներով կատարվող ծախսերի չափաքանակը` 500.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կենցաղային և հանրային սննդի այլ նյութեր» հոդվածով):
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հունիսի 5 Երևան |