ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 սեպտեմբերի 2014 թվականի N 902-Ա
ԱՐԹՈՒՐ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանին 2014 թվականի սեպտեմբերի 15-17-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)՝ «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Արթուր Առաքելյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արթուր Առաքելյանի` Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. սեպտեմբերի 17 Երևան |