ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հուլիսի 2014 թվականի N 974-Ա
«ՀԱՅԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ենթակայության «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության հանդեպ պարտավորությունների մարման նպատակով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 426-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն) հետ կնքել պահանջի դիմաց գույք և գույքային իրավունքի ձեռքբերման ու պարտավորությունների մարման մասին պայմանագիր, համաձայն որի սույն որոշման N 1 հավելվածում նշված ընկերության ակտիվներն օտարվում են Հայաստանի Հանրապետությանը՝ դրանց գնի դիմաց որպես վճարում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը հանդիպական պահանջի հաշվանցով մարված է համարում սույն որոշման N 2 հավելվածում նշված՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հանդեպ ընկերության քաղաքացիաիրավական բնույթի առկա պարտավորությունները՝ ձեռք բերվող ակտիվների գնի գումարի չափով:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝ թույլատրել «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության միջև գույքի առուվաճառքի պայմանագրի կնքումը, համաձայն որի «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության սեփականությունը հանդիսացող՝ 7320,8 մլն դրամ հաշվեկշռային արժեք ունեցող «Նաիրիտ-2» փակ բաժնետիրական ընկերության 53,27 տոկոս և 983,4 մլն դրամ հաշվեկշռային արժեք ունեցող «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության 3,5967 տոկոս՝ 8304,2 մլն դրամ ընդհանուր հաշվեկշռային արժեքով բաժնետոմսերը (այսուհետ՝ գույք) հաշվեկշռային արժեքով օտարվում են «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերությանը, իսկ վերջինս դրա դիմաց հանդիպական պահանջի հաշվանցով մարված է համարում «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության առկա պարտավորությունները՝ ձեռք բերվող ակտիվների պայմանագրային գնի գումարի չափով:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված պայմանագրի ստորագրումից հետո «Նաիրիտ-2» փակ բաժնետիրական ընկերության 46,73 տոկոս բաժնեմասը և Տեղ-Ստեփանակերտ գազատարը սահմանված կարգով՝ հանձնման-ընդունման ակտով հանձնել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին և, որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն, գրանցելուց հետո՝
1) «Նաիրիտ-2» փակ բաժնետիրական ընկերության՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին.
2) Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Տեղ-Ստեփանակերտ գազատարն ամրացնել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. սեպտեմբերի 17 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 24-ի N 974-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ
NN ը/կ |
Ակտիվները |
Ակտիվի հաշվեկշռային արժեքը 2014 թ. հունիսի 16-ի դրությամբ (մլն դրամ) |
1. |
Հայաստանի Հանրապետության, ի դեմս Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հանդեպ դեբիտորական պարտքի պահանջի իրավունք |
1446,2 |
2. |
Գազատար Տեղ-Ստեփանակերտ (L=27,513 կմ, D=700 մմ, L=63,692 կմ, D=500 մմ) |
585,3 |
3. |
«Նաիրիտ-2» ՓԲԸ-ի 46,73 տոկոս բաժնեմաս |
6420,0 |
Ընդամենը |
8451,5 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 24-ի N 974-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ «ՀԱՅԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԻՐԱՎԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
NN ը/կ |
Պարտավորությունը և դրա առաջացման հիմքը |
Պարտավորության հաշվանցվող գումարը 2014 թ. հունիսի 16-ի դրությամբ (մլն դրամ) |
1 |
2 |
3 |
1. |
ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 1999թ. սեպտեմբերի 15-ի N 1 (23)/CP-99 վարկային պայմանագրով տրամադրված բյուջետային վարկի պարտավորություն |
4559,6 |
2. |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից 2003 թ. մարտի 28-ի N1 (44)/CP-2003 վարկային պայմանագրով «Հայէներգո» ՓԲԸ-ին տրամադրված բյուջետային վարկի պարտավորություն (իրավահաջորդության կարգով փոխանցվել է «Հայգազարդ» ՓԲԸ-ին)-1188,887 հազ. ԱՄՆ-ի դոլար |
489,6 |
3. |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, «Հայէներգո» և «Սևան-Հրազդանյան կասկադ ՓԲԸ-ների միջև 2003թ.մարտի 28-ի N 4(47)/CP-2003 պարտքի փոխանցման պայմանագրով «Սևան-Հրազդանյան կասկադ» ՓԲԸ-ին փոխանցված բյուջետային վարկի պարտավորություն (իրավահաջորդության կարգով փոխանցվել է «Հայգազարդ» ՓԲԸ-ին)-4877,958 հազ. ԱՄՆ-ի դոլար |
2009,0 |
4. |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և «Հայգազարդ» ՓԲԸ-ի միջև 2006 թ. դեկտեմբերի 25-ին կնքված հաշտության համաձայնության հիման վրա «Հայթուրթրեյդ» ՓԲԸ-ից ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը փոխանցված «Հայգազարդ» ՓԲԸ-ի հանդեպ պահանջի իրավունք-1703,507 հազ. ԱՄՆ-ի դոլար |
701,6 |
5. |
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ -ի մասնավորեցման պայմանագրի 7.6-րդ կետի կատարման վերաբերյալ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Հայգազարդ» ՓԲԸ-ների միջև 2003 թ. հոկտեմբերի 13-ին կնքված համաձայնագրի համաձայն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հանդեպ «Հայգազարդ» ՓԲԸ-ի պարտավորություն |
691,6 |
|
Ընդամենը |
8451,5 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |