ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 նոյեմբերի 2014 թվականի N 1304-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 806-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի «Զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 28-ի N 517 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 806-Ն որոշումը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման մասին հաստատված չափորոշիչներում, համատեղ հրամաններում և այլ գերատեսչական իրավական ակտերում կատարել սույն որոշումից բխող անհրաժեշտ փոփոխությունները և լրացումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից։
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1304-Ն որոշման |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հուլիսի 2013 թվականի N 806-Ն
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՇԱՀԱՌՈՒ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ, ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 517 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների համար սույն որոշման N 2 հավելվածում ներկայացված փաթեթի մասով պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունն ու սպասարկումը ֆինանսավորվում են «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
2. Հաստատել`
1) սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների փաթեթը` համաձայն N 2 հավելվածի.
3) սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման ուղեգրի ձևը` համաձայն N 3 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում`
1) հաստատել սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման չափորոշիչը, ինչպես նաև պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման մասին հաստատված չափորոշիչներում և այլ գերատեսչական իրավական ակտերում կատարել սույն որոշումից բխող անհրաժեշտ փոփոխությունները և լրացումները.
2) մշակել և, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ, հաստատել սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման գները:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հետ համատեղ հրամաններով հաստատել սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամների, փրկարար ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման ուղեգրման կարգերը:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 28-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բժշկական հաստատություններում զինծառայողների հետազոտման և բուժման՝ ծախսերի հետագա փոխհատուցմամբ, կարգը հաստատելու մասին» N 517 որոշումը:
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՇԱՀԱՌՈՒ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ, ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ
1. Սույն կարգով կարգավորվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամներին, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին, ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների համար (այսուհետ՝ զինծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ) անվճար բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները:
2. Ծրագրի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն ու սպասարկում են տրամադրվում`
1) «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի համաձայն զինծառայող հանդիսացող և նրանց հավասարեցված անձանց (բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցների, այդ թվում՝ երկրապահ կամավորականների), ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողներին.
2) սույն կետի 1-ին ենթակետում ընդգրկված անձանց (բացառությամբ ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների) ընտանիքների հետևյալ անդամներին`
ա. 18 տարին չլրացած երեխաներին, անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան ուսանող զավակներին, ինչպես նաև 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակներին, եթե վերջիններս հաշմանդամ են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը,
բ. ծնողներին, ամուսնուն,
գ. խնամքի տակ գտնվող` 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված, կամ մինչև 23 տարեկան ուսանող քրոջը և եղբորը, ինչպես նաև նրա խնամքի տակ գտնվող` 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ քրոջը և եղբորը, եթե վերջիններս հաշմանդամ են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը: Քույրը և եղբայրը համարվում են զինծառայողի խնամքի տակ գտնվող, եթե նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության առնվազն 3-րդ աստիճանի սահմանափակում:
3. Ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների ընտանիքների անդամների, Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցների (այդ թվում՝ երկրապահ կամավորականների) և նրանց ընտանիքների անդամների, երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողների, ինչպես նաև ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամների բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում և փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման համաձայն՝ տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված «Առողջապահություն» բաժնի համապատասխան ծրագրերի շրջանակներում:
4. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» և «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն` զինծառայողները և նրանց ընտանիքների անդամներն անվճար բժշկական օգնություն ու սպասարկում են ստանում համապատասխան գերատեսչական բժշկական հիմնարկներում, որը ծրագրի շրջանակներում լրացուցիչ չի փոխհատուցվում:
5. Ծառայության անցկացման վայրում գերատեսչական բժշկական հիմնարկների բացակայության, գերատեսչական բժշկական հիմնարկներում բժշկական օգնության ու սպասարկման տվյալ տեսակի բացակայության, ինչպես նաև անհետաձգելի հիվանդանոցային բժշկական օգնություն ու սպասարկում պահանջող դեպքերում զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնությունն իրականացվում է բժշկական օգնության ու սպասարկման տվյալ տեսակի իրականացման համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համապատասխան պայմանագիր ունեցող բժշկական կազմակերպություններում` ծրագրի համար հատկացված միջոցների շրջանակներում:
II. ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
6. Ծրագրի շրջանակներում զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնությունն ու սպասարկումը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված և բժշկական կազմակերպությունների հետ կնքված պայմանագրային գումարների սահմաններում:
7. Ծրագրի շրջանակներում բժշկական կազմակերպությունների տվյալ տարվա պայմանագրային գումարները հաշվարկվում են հետևյալ սկզբունքներով`
1) նախորդ տարվա ընթացքում բժշկական կազմակերպությունների կողմից ծրագրի շրջանակներում փաստացի կատարված աշխատանքների ծավալների համամասնությամբ.
2) ծրագրի շրջանակներում նախորդ տարում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման փաստացի կատարված աշխատանքների ծավալ չունեցող և առաջին անգամ պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպությունների համար` կանխատեսվող հիվանդների հաշվարկային թվաքանակի և մեկ հիվանդի բուժման միջին գնի արտադրյալով:
8. Ծրագրի ընդհանուր պայմանագրային գումարի շրջանակներում բժշկական կազմակերպությունների ֆինանսավորումն իրականացվում է բժշկական օգնության փաստացի դեպքերի դիմաց՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետով հաստատված կարգով սահմանված գներով, սակայն ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման տվյալ ծրագրի համար հաստատված եռամսյակային համամասնությունները:
9. Ծրագրի շրջանակներում բժշկական օգնության ու սպասարկման գները հաստատվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համաձայնեցմամբ:
10. Ծրագրի համար հաստատված պայմանագրային գումարներից բժշկական օգնության ծավալների կանխատեսվող շեղումների (գերակատարում, թերակատարում) դեպքերում առանձին բժշկական կազմակերպությունների պայմանագրային գումարներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից կարող են կատարվել վերաբաշխումներ՝ ելնելով տվյալ տարվա ընթացքում փաստացի կատարված բժշկական օգնության ծավալներից:
11. Բժշկական կազմակերպությունների կողմից ծրագրի շրջանակներում իրականացված բժշկական օգնության ծավալների մասին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն հաշվետվություններ ներկայացնելու կարգը, ժամկետները և հաշվարկների առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և բժշկական կազմակերպության միջև կնքված պայմանագրով:
III. ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՒՂԵԳՐՈՒՄԸ
12. Ծրագրի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն ու սպասարկում ստանալու համար զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները պետք է բժշկական կազմակերպություն ներկայացնեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետով հաստատված ձևի ուղեգիրը, համապատասխան կարգավիճակը և անձը հաստատող փաստաթղթեր:
13. Ծրագրի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման ուղեգրելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ռազմաբժշկական կամ բժշկական վարչությունները (այսուհետ՝ գերատեսչական մարմին), Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության հոսպիտալներն ու պոլիկլինիկաները (այսուհետ՝ գերատեսչական բժշկական հիմնարկ), ինչպես նաև առողջության առաջնային պահպանում իրականացնող բժշկական կազմակերպությունները (այսուհետ՝ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություն):
14. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում ծառայողներին և սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված՝ նրանց ընտանիքների անդամներին ծրագրի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման համար ուղեգրող գերատեսչական մարմին և գերատեսչական բժշկական հիմնարկ են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բժշկական վարչությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պոլիկլինիկան, հոսպիտալը:
15. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարն առանձին դեպքերում սոցիալական փաթեթի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման ուղեգրեր կարող է տրամադրել նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի կողմից ներկայացված միջնորդագրերի հիման վրա:
16. Ծրագրի շրջանակներում զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման համար հիմք են համապատասխան կարգավիճակը հաստատող հետևյալ փաստաթղթերը, ընդ որում, համապատասխան փաստաթղթերի պատճենները պահվում են ինչպես ուղեգրող մարմիններում և կազմակերպություններում, այնպես էլ բժշկական օգնություն ու սպասարկում իրականացրած կազմակերպություններում`
1) սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված անձանց համար՝ զինծառայողի կամ փրկարար ծառայողի ծառայողական վկայականը կամ տեղեկանք զինվորական կամ փրկարար ծառայության մասին.
2) սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունում նշված անձանց համար՝ զինծառայողի կամ փրկարար ծառայողի ծառայողական վկայականը կամ տեղեկանք զինվորական կամ փրկարար ծառայության մասին, զավակի ծննդյան վկայականը, անգործունակ ճանաչված զավակի դեպքում՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը, հաշմանդամ զավակի դեպքում՝ նաև զավակի հաշմանդամության վկայականը, ուսանող զավակի դեպքում` նաև տեղեկանք ուսումնական հաստատությունից.
3) սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունում նշված անձանց համար՝ զինծառայողի կամ փրկարար ծառայողի ծառայողական վկայականը կամ տեղեկանք զինվորական կամ փրկարար ծառայության մասին, ծնողների դեպքում՝ նաև զինծառայողի ծննդյան վկայականը, կնոջ (ամուսնու) դեպքում՝ նաև ամուսնության վկայականը.
4) սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությունում նշված անձանց համար՝ զինծառայողի կամ փրկարար ծառայողի ծառայողական վկայականը կամ տեղեկանք զինվորական կամ փրկարար ծառայության մասին, քրոջ (եղբոր) և զինծառայողի ծննդյան վկայականները, ծնողների` աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության առնվազն 3-րդ աստիճանի սահմանափակման մասին լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքը, ուսանող քրոջ (եղբոր) դեպքում՝ նաև տեղեկանք ուսումնական հաստատությունից, հաշմանդամ քրոջ (եղբոր) դեպքում՝ նաև հաշմանդամության մասին լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքը.
5) սույն կետում նշված փաստաթղթերի բնօրինակները ներկայացնելու անհնարինության դեպքում ներկայացվում են այդ փաստաթղթերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կրկնօրինակները կամ արխիվային փաստաթղթերը.
6) սույն հավելվածի 15-րդ կետով սահմանված կարգով ուղեգրման դեպքում ուղեգրի հետ միասին ներկայացվում է միայն անձը հաստատող փաստաթուղթ:
17. Ծրագրի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն ու սպասարկում ստանալու համար զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին ուղեգիր տրվում է`
1) հիվանդանոցային բժշկական օգնության ու սպասարկման համար՝
ա. Երևան քաղաքի բժշկական կազմակերպություններում բժշկական օգնություն ու սպասարկում ստանալու համար՝ Երևանի տարածքում գործող համապատասխան գերատեսչական մարմնի կամ գերատեսչական բժշկական հիմնարկի կողմից (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ծառայությունների դեպքերի),
բ. մարզային բժշկական կազմակերպություններում բժշկական օգնություն ու սպասարկում ստանալու համար՝ համապատասխան գերատեսչական մարմնի կամ տվյալ տարածաշրջանի գերատեսչական բժշկական հիմնարկի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ քաղաքացուն սպասարկող ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության կողմից (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ծառայությունների դեպքերի),
գ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ծառայությունների դեպքում՝ միայն համապատասխան գերատեսչական մարմնի կողմից.
2) դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների համար՝
ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշված ծառայությունների մասով (բացառությամբ համակարգչային-ռենտգենային տոմոգրաֆիա, կորոնարոանգիոգրաֆիա, մագնիսական-ռեզոնանսային տոմոգրաֆիա, անգիոգրաֆիկ համակարգչային տոմոգրաֆիա և անոթների անգիոգրաֆիկ հետազոտությունների)՝ համապատասխան գերատեսչական մարմնի կամ գերատեսչական բժշկական հիմնարկի, իսկ ծառայության անցկացման վայրում դրա բացակայության դեպքում՝ քաղաքացուն սպասարկող ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության կողմից,
բ. համակարգչային-ռենտգենային տոմոգրաֆիա, կորոնարոանգիոգրաֆիա, մագնիսական-ռեզոնանսային տոմոգրաֆիա, անգիոգրաֆիկ համակարգչային տոմոգրաֆիա և անոթների անգիոգրաֆիկ հետազոտությունների համար՝ միայն համապատասխան գերատեսչական մարմնի կամ գերատեսչական բժշկական հիմնարկի կողմից:
18. Անհետաձգելի հիվանդանոցային բուժօգնություն պահանջող դեպքերում զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները կարող են ծրագրի շրջանակներում բժշկական օգնություն ու սպասարկում ստանալ շտապ օգնության ծառայության ուղեգրով կամ հիվանդանոցային բուժօգնություն իրականացնող բժշկական կազմակերպության ընդունարանի բժշկի եզրակացության հիման վրա՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում սույն կարգով սահմանված համապատասխան կարգավիճակը և անձը հաստատող փաստաթղթերը բժշկական կազմակերպություն ներկայացնելու պայմանով:
19. Ծրագրի շրջանակներում պայմանագրային գումարի ամսական համամասնության սպառման դեպքում բժշկական կազմակերպությունը բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնում է հերթագրման եղանակով: Հերթագրումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման 3-րդ կետի 4-րդ ենթակետով հաստատված` պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման նպատակով բնակչության հերթագրման կարգի:
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշման |
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՇԱՀԱՌՈՒ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ, ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱԹԵԹԸ
1. Սույն իրավական ակտով կանոնակարգվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնող կազմակերպություններում «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամներին, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին, ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողներին (այսուհետ՝ զինծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ) տրամադրվող բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների հետ կապված հարաբերությունները:
2. Ծրագրի շրջանակներում փոխհատուցման ենթակա են`
1) զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների հիվանդանոցային բժշկական օգնության ու սպասարկման մասով վիրահատական և թերապևտիկ բուժումը (բացառությամբ սույն հավելվածի 5-րդ կետով նախատեսված բժշկական օգնության ու սպասարկման տեսակների.
2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 28-ի N 57-Ն հրամանով հաստատված` նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունների չափորոշիչում ընդգրկված`
ա. սիներակի (Վ. Կավա/V. Cava) ֆիլտրի տեղադրումը, սկլեռոպլաստիկան և կեռատոպլաստիկան, մետաղական կոնստրուկցիաների արժեքը (վնասվածքաբանական վիրահատությունների ժամանակ), լիթոտրիպսիան (հեռահար, պերկուտան, ուրեթերոռենոսկոպիկ) ծառայությունները Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի 2-րդ կետում ընդգրկված անձանց համար՝ ամբողջությամբ,
բ. գլխուղեղի անոթային հիվանդությունների էնդովասկուլյար բուժման (ներառյալ միկրոկաթետերի, միկրոպարույրի կամ օնիքսի արժեքը), սրտի վիրահատական և ներանոթային միջամտությունների իրականացման (ընդ որում, կորոնար անոթների ստենտավորման փոխհատուցումը ներառում է ինչպես դեղապատ, այնպես էլ` ոչ դեղապատ ստենտի արժեքը), այդ թվում` սրտի փականների պրոթեզավորման, սրտի ռիթմը վարող սարքերի իմպլանտացիայի ծառայությունների մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում ընդգրկված անձանց (բացառությամբ քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձանց), ինչպես նաև նրանց մինչև 18 տարեկան երեխաներին՝ ամբողջությամբ, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետում ընդգրկված անձանց (բացառությամբ մինչև 18 տարեկան երեխաների), քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձանց՝ մասնակիորեն, պետական մասնակցության չափով, ընդ որում, պետական մասնակցության չափաբաժինը, տարբերակված ըստ սույն պարբերությունում նշված շահառուների տարբեր խմբերի, որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետով հաստատված կարգով սահմանված գներով.
3) զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները:
3. Ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների ընտանիքների անդամների, Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցների (այդ թվում՝ երկրապահ կամավորականների) և նրանց ընտանիքների անդամների, երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողների, ինչպես նաև ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամների բժշկական օգնությունն ու սպասարկումը (ներառյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ծառայությունները) իրականացվում և փոխհատուցվում է տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված «Առողջապահություն» բաժնի համապատասխան ծրագրերի շրջանակներում, ընդ որում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված`
1) սիներակի (Վ. Կավա/V. Cava) ֆիլտրի տեղադրումը, սկլեռոպլաստիկան և կեռատոպլաստիկան, մետաղական կոնստրուկցիաների արժեքը (վնասվածքաբանական վիրահատությունների ժամանակ), լիթոտրիպսիան (հեռահար, պերկուտան, ուրեթերոռենոսկոպիկ) ծառայությունները ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների ընտանիքների անդամների, Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցների (այդ թվում՝ երկրապահ կամավորականների) և նրանց ընտանիքների անդամների, երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողների, ինչպես նաև ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամների համար փոխհատուցվում են ամբողջությամբ.
2) գլխուղեղի անոթային հիվանդությունների էնդովասկուլյար բուժման (ներառյալ միկրոկաթետերի, միկրոպարույրի կամ օնիքսի արժեքը), սրտի վիրահատական և ներանոթային միջամտությունների իրականացման (ընդ որում, կորոնար անոթների ստենտավորման փոխհատուցումը ներառում է ինչպես դեղապատ, այնպես էլ` ոչ դեղապատ ստենտի արժեքը), այդ թվում` սրտի փականների պրոթեզավորման, սրտի ռիթմը վարող սարքերի իմպլանտացիայի ծառայությունները Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցների (այդ թվում՝ երկրապահ կամավորականների), երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողների համար փոխհատուցվում են մասնակիորեն՝ պետության մասնակցության չափով.
3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում ներառված ծառայությունները փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետով հաստատված կարգով սահմանված գներով:
4. Հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումը ներառում են բուժման համար անհրաժեշտ միջոցների ամբողջ ծավալը, այդ թվում`
1) մասնագիտացված կոնսուլտացիաները.
2) լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը (ներառյալ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները).
3) անհրաժեշտ դեղերով ապահովումը և բուժական միջամտությունները.
4) հիվանդին հիվանդասենյակով ապահովելը.
5) աշխատակազմի աշխատանքի վարձատրությունը.
6) կոմունալ, տնտեսական և այլ անհրաժեշտ ծախսերը:
5. Ծրագրի շրջանակներում զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար փոխհատուցման ենթակա չեն`
1) արտահիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումը (բացառությամբ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների), այդ թվում՝ ստոմատոլոգիական ծառայությունները.
2) տուբերկուլյոզի, հոգեկան և թմրաբանական հիվանդությունների, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց հիվանդանոցային փորձաքննության, ուռուցքաբանական հիվանդությունների քիմիաթերապևտիկ բուժման, վերականգնողական բուժօգնության, երիկամային քրոնիկ անբավարարության դեպքում կատարվող հեմոդիալիզի, մանկաբարձական բուժօգնության (ծննդօգնություն և հղիության ախտաբանություն), ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բժշկական օգնությունը և ծառայությունները.
3) ֆիզիոթերապևտիկ միջոցառումները և բուժումը.
4) ռեպրոդուկտիվ (վերարտադրողական) ֆունկցիայի և էրեկտիլ դիսֆունկցիայի (իմպոտենցիա) հետ կապված հետազոտությունները և բուժումը, հակաբեղմնավորիչ կոնսերվատիվ միջամտությունները, այդ թվում` ներարգանդային պարույրի (ՆԱՊ) տեղադրումը և հեռացումը, դիսմենորեան, հակաբեղմնավորիչ միջոցները.
5) վերջույթների և դրանց առանձին սեգմենտների պրոթեզավորումը.
6) պրոթեզները, էնդոպրոթեզները, բժշկական սարք, իմպլանտները, տեսողական և լսողական սարքերը, ինչպես նաև այլ կարգավորիչ բժշկական հարմարանքները: Սույն ենթակետում նշված բացառությունները չեն տարածվում՝
ա. սրտի վիրահատական միջամտությունների վրա,
բ. ներանոթային միջամտությունների վրա.
7) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 28-ի N 57-Ն հրամանով հաստատված` նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունների չափորոշիչում ընդգրկված բժշկական օգնության ու սպասարկման տեսակները (բացառությամբ սույն հավելվածի 2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված բժշկական օգնության ու սպասարկման տեսակների).
8) 2014 թվականի ընթացքում բժշկական օգնության ու սպասարկման այն ծառայությունները, որոնք մատուցվում և փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածի N 1.1 ձևով ներկայացված` առողջության ապահովագրության բազային փաթեթի շրջանակներում բազային փաթեթից օգտվելու իրավունք ունեցող անձանց համար:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետում ընդգրկված անձինք, ովքեր միաժամանակ սոցիալական փաթեթի առողջապահական փաթեթի շահառուներ են՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված սոցիալական փաթեթի հատկացման կարգի 2-րդ կետի 6-րդ ենթակետի, ծրագրի շրջանակներում օգտվում են միայն բժշկական օգնության ու սպասարկման այն տեսակներից, որոնք ընդգրկված չեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված սոցիալական փաթեթի շահառուների` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների փաթեթում:
7. Սույն հավելվածի 5-րդ կետում նշված բժշկական օգնության ու սպասարկման տեսակները (ծրագրի շրջանակներում չփոխհատուցվող) զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար պետական պատվերի շրջանակներում իրականացվում և փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման համաձայն՝ տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված «Առողջապահություն» բաժնի համապատասխան ծրագրերի շրջանակներում:
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշման |
Ձև
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՇԱՀԱՌՈՒ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ, ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ
ՈՒ Ղ Ե Գ Ի Ր N ________
1. Բժշկական կազմակերպությունը, ուր ուղեգրվում է քաղաքացին _________________________
_____________________________________________________________________________
2. Քաղաքացի __________________________________________________________________
(անունը, ազգանունը, տարիքը, բնակության վայրը, հեռախոսահամարը)
3. Ուղեգրող կազմակերպության անվանումը _________________________________________
_____________________________________________________________________________
(անհրաժեշտ է նշել նաև ՀՀ մարզը կամ քաղաքը, գտնվելու վայրը)
4. Ուղեգրվող քաղաքացու նախնական ախտորոշումը __________________________________
____________________________________________________________________________
(անհրաժեշտության դեպքում կցել կատարված հետազոտությունների արդյունքները)
5. Ուղեգրման նպատակը ________________________________________________________
(դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտման տեսակը, հիվանդանոցային բուժումը)
6. Անվճար բժշկական օգնության ու սպասարկման իրականացման հիմքերը`
քաղաքացին _______________________________________________________________ է։
Ուղեգրող բժիշկ _____________________________________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
Կազմակերպության ղեկավար ___________________________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
____ __________________ 201 թ. |
Կ. Տ. |
(զինծառայողների համար սույն ուղեգիրն ուժի մեջ է տալու պահից երեք օրվա ընթացքում, իսկ մնացած շահառուների համար՝ երեք ամիս)»:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |