ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մարտի 2015 թվականի N 198-Ա
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`
Հաստատել «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-231-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. մարտի 10 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. մարտի 10-ի N 198-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Միջոցառման անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտն ընդունելու առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
1. |
«Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2015 թ. ապրիլի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
2. |
«Սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների լիազորությունների իրականացման կարգը, սոցիալական ծառայությունների տրամադրման կարգերը և պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2015 թ. հուլիսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
3. |
«Սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրման դեպքերը և կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2015 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
4. |
«Միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2015 թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
5. |
«Սոցիալական աջակցության վճարովի (համավճարով) ծառայություններից ձևավորված ֆինանսական միջոցներից սոցիալական աջակցության ֆինանսավորման դեպքերն ու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2015 թ. նոյեմբերի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
6. |
«Սոցիալական պաշտպանության ոլորտի խրախուսման և զարգացման ֆոնդի միջոցներ մուտքագրելու և օգտագործելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2015 թ. դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |