ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2014 թվականի N 1503-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի N 814-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 10.1-ին հոդվածների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի N 777-Ն որոշման N 1 հավելվածի 47-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության համայնքներում (բնակավայրերում) բնակելի կառուցապատման օբյեկտների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի և դրանց կատալոգների ներդրման ու կիրառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի N 1136-Ն ու 2010 թվականի ապրիլի 15-ի N 440-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 814-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԱԶՄԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՏԱԼՈԳՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՈՒ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
2) որոշման նախաբանից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 111-Ն որոշման N 2 հավելվածի 38-րդ կետի» բառերը.
3) որոշման 1-ին կետում «Հանրապետության համայնքներում (բնակավայրերում) բնակելի կառուցապատման օբյեկտների» բառերը փոխարինել «Հանրապետությունում» բառով.
4) 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
5) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.
«3.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հնգօրյա ժամկետում՝
1) բազմակի օգտագործման նախագծերն ու դրանց կատալոգները տեղադրել նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում (www.mud.am).
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված նյութերն էլեկտրոնային կրիչներով տրամադրել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` բնակչության իրազեկման ու հետագա կիրառման նպատակով:».
6) որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ` կարգ) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԱԶՄԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՏԱԼՈԳՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՈՒ ԿԻՐԱՌՄԱՆ».
7) կարգի 1-ին կետում «Հանրապետության համայնքներում (բնակավայրերում) անհատական բնակելի կառուցապատման համար նախատեսված հողամասերում բազմակի օգտագործման օբյեկտների օրինակելի նախագծերի (այսուհետ` բազմակի օգտագործման նախագծեր)» բառերը փոխարինել «Հանրապետությունում բնակելի, հասարակական, արտադրական նշանակության բազմակի օգտագործման օբյեկտների (այսուհետ՝ օբյեկտ) օրինակելի նախագծերի (այսուհետ` օրինակելի նախագծեր)» բառերով.
8) կարգի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Օրինակելի նախագծեր են համարվում քաղաքաշինության բնագավառի պետական լիազորված մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) ղեկավարի հրամանով կիրարկման մեջ դրված` սույն կարգի պահանջներին համապատասխան մշակված ճարտարապետաշինարարական նախագծերը: Օրինակելի նախագծերը կառուցապատողի կողմից օգտագործվում են կամավորության սկզբունքով` սույն կարգին համապատասխան և նրան են տրամադրվում անվճար:».
9) կարգի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Օրինակելի նախագծերն ու կատալոգը մշակվում են լիազոր մարմնի պատվերով` նրա կողմից տրված նախագծային առաջադրանքի հիման վրա: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փորձագիտական դրական եզրակացություն ստացած օրինակելի նախագծերը լիազոր մարմնի ղեկավարի հրամանով հաստատվում և ընդունվում են կիրառման:».
10) կարգի 4-րդ կետում «կազմվում է» բառերը փոխարինել «կարող է կազմվել» բառերով.
11) կարգի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Կառուցապատողը 2012 թվականի հունիսի 7-ի N 814-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում և 4-րդ կետում նշված համապատասխան ինտերնետային կայքերից ստացված տեղեկատվության հիման վրա կատալոգից ընտրում է համապատասխան օբյեկտն ու դրա նախագծային փաստաթղթերը և դիմում համայնքի ղեկավարին (այսուհետ՝ իրավասու մարմին)`
1) հաստատված գոտևորման նախագիծ չունեցող տարածքներում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ճարտարապետահատակագծային առաջադրանք (նախագծման թույլտվություն) ստանալու հայտով.
2) հաստատված գոտևորման նախագիծ ունեցող տարածքներում` կառուցապատվող հողամասի վրա ընտրված օբյեկտի տեղանշման հատակագիծը (այսուհետ՝ տեղանշման հատակագիծ) ճշտելու և օբյեկտի ինժեներական ենթակառուցվածքների մատակարարման (ջրամատակարարում, ջրահեռացում, էլեկտրամատակարարում, գազամատակարարում) տեխնիկական պայմանները (այսուհետ` տեխնիկական պայմաններ) ստանալու դիմումով (համաձայն N 1 ձևի)` նշելով կատալոգից ընտրված օբյեկտի տիպը և սույն կետում նշված ձևաթղթով սահմանված այլ տեղեկություններ:».
12) կարգի 6-րդ կետում`
ա. «5-րդ կետում» բառերը փոխարինել «5-րդ կետի 2-րդ ենթակետով» բառերով,
բ. 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) ընտրված օբյեկտի կառուցման համար նախատեսված հողամասի նպատակային և գործառնական նշանակության նկատմամբ սեփականության կամ օգտագործողի՝ անշարժ գույքը փոփոխելու իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը և տեղեկատվություն հողամասում առկա շինությունների, այդ թվում` ինքնակամ շինությունների (առկայության դեպքում) մասին.»,
գ. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) կառուցապատվող հողամասի վրա ընտրված օբյեկտը տեղադրելու (տեղանշման հատակագծի) վերաբերյալ առաջարկությունը:».
13) կարգի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Հաստատված գոտևորման նախագիծ ունեցող տարածքներում օրինակելի նախագծերով կառուցապատում իրականացնելու համար ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրում չի պահանջվում:».
14) կարգի 8-րդ կետում «դիմումի հիման վրա,» բառերը փոխարինել «դիմումն ստանալու օրվանից» բառերով և կետից հանել «և կազմում է տեղանշման հատակագիծը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, սույն կարգի 14-րդ կետով առաջադրված պայմանները» բառերը.
15) կարգի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Մատակարարող կազմակերպությունների կողմից տեխնիկական պայմաններն իրավասու մարմնին տրամադրվում են վերջինիս հարցումն ստանալու օրվանից հնգօրյա ժամկետում:».
16) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9.1-ին կետով.
«9.1. Իրավասու մարմինը ճշտում է տեղանշման հատակագիծը (օբյեկտի տեղադիրքն օրենսդրության և նորմատիվատեխնիկական պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտության դեպքում), կցում մատակարար կազմակերպությունների կողմից ստացված տեխնիկական պայմանները և սույն կարգի 14-րդ կետով առաջադրված պայմանները (առկայության դեպքում) ու տրամադրում կառուցապատողին համաձայն N 2 ձևի:».
17) կարգի 10-րդ կետում «բնակելի կառուցապատման օբյեկտի շինարարության թույլտվությունը տրվում է եռօրյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» N 91 որոշմամբ» բառերը փոխարինել «օբյեկտի շինարարության թույլտվությունը տրվում է եռօրյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերով, իսկ «երաշխավորագիրը» բառից հետո կետը լրացնել «(կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` փորձագիտական եզրակացությունը)» բառերով.
18) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10.1-ին և 10.2-րդ կետերով.
«10.1. Օրինակելի նախագծերի տեղակապման նախագծերը մշակվում են տեղակապվող օբյեկտի ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:
10.2. Սույն կարգի 10-րդ կետով սահմանված գործառույթներն իրավասու մարմինն իրականացնում է կառուցապատողի դիմումն ստանալու օրվանից 7-օրյա ժամկետում:».
19) կարգի 11-րդ կետում «Կառուցապատողը բնակելի կառուցապատման» և «կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» N 91 որոշման N 2 հավելվածով» բառերը համապատասխանաբար փոխարինել «Կառուցապատողն իր կողմից ընտրված» և «օրենսդրությամբ» բառերով.
20) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11.1-ին կետով.
«11.1. Եթե կառուցապատողի կողմից ընտրված օբյեկտի ծավալահատակագծային լուծումներում նախատեսվող փոփոխությունները (ճակատային հատվածում նոր բացվածքների, պատշգամբների իրականացում և այլն) առաջացնում են հաստատված նախագծի կոնստրուկտորական մասում որոշակի փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն, ապա նշված փոփոխությունների էսքիզային առաջարկը կցվում է սույն կարգի 5-րդ կետում նշված դիմումին (կամ հայտին): Սույն կետով սահմանված դեպքերում տեղակապման նախագծի հետ մշակվում են նաև հաստատված օրինակելի նախագծում կատարվող փոփոխությունները:».
21) կարգի 12-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
22) կարգի 13-րդ կետից հանել «Բնակելի կառուցապատման» բառերը, իսկ «կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը հաստատելու մասին» N 626-Ն որոշմամբ» բառերը փոխարինել «օրենսդրությամբ» բառով.
23) կարգի 14-րդ կետից հանել «բնակելի կառուցապատման» բառերը, իսկ «8-րդ կետով» բառերը փոխարինել «9.1-ին կետով» բառերով.
24) կարգի 16-րդ կետից հանել «Բազմակի օգտագործման բնակելի կառուցապատման» բառերը.
25) կարգի N 1 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ձև N 1
Հայաստանի Հանրապետության համայնքի ղեկավար
__________________________________________________________________________ -ին
(համայնքի (իրավասու մարմնի) ղեկավարի անունը, ազգանունը)
Կառուցապատող ___________________________________________________________-ից
(ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը,
հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)
Դ Ի Մ ՈՒ Մ
Խնդրում եմ տրամադրել Հայաստանի Հանրապետությունում բազմակի օգտագործման օբյեկտների օրինակելի նախագծերի կատալոգից ընտրված_____________________________ ________________________________________________________________________________
(բնակելի, հասարակական, արտադրական նշանակության բազմակի օգտագործման օբյեկտի տիպը)
կառուցման համար նախատեսված հողամասի վրա օբյեկտի ճշտված տեղանշման հատակագիծը և անհրաժեշտ ինժեներական ենթակառուցվածքների մատակարարման (ջրամատակարարում, ջրահեռացում, էլեկտրամատակարարում, գազամատակարարում) տեխնիկական պայմանները:
Կառուցապատման համար նախատեսված հողամասը գտնվում է________________________ ________________________________________________________________________________
(մարզը, համայնքը, գտնվելու վայրը)
1. Կից ներկայացնում եմ`
1) կառուցապատվող հողամասի ծածկագիրը, հատակագիծը` կից հողօգտագործումների (կառուցապատումների) նյութերով.
2) օբյեկտի կառուցման համար նախատեսված հողամասի սեփականության (օգտագործման (վարձակալության, կառուցապատման) իրավունքի վկայականի պատճենը.
3) տեղեկատվություն հողամասում առկա շենքերի, շինությունների մասին ____________________
________________________________________________________________________________.
(այդ թվում` ինքնակամ շինությունների (առկայության դեպքում)
4) կառուցապատվող հողամասի վրա ընտրված օբյեկտը տեղադրելու վերաբերյալ առաջարկությունը
_______________________________________________________________:
(Մ 1:100 կամ 1:50 տեղանշման հատակագծի առաջարկը)
2. Էլեկտրոնային համակարգի կիրառման դեպքում ներկայացվում են սույն ձևում նշված փաստաթղթերի տեսաներածված օրինակները:
Կառուցապատող ____________________________________________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
____ ___________ 20 թ.».
26) կարգի N 2 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ձև N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
___________________________________________________________
(ՀՀ մարզը, համայնքը)
ԲԱԶՄԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՏԵՂԱՆՇՄԱՆ ՀԱՏԱԿԱԳԾԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ
____ ____________ 20 թ. N _____
Տրվում է կառուցապատող ________________________________________________________-ին
(ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը, հեռախոսահամարը,
էլեկտրոնային հասցեն)
________________________________________________________ օբյեկտի կառուցման համար,
(օբյեկտի անվանումը՝ բնակելի, հասարակական, արտադրական նշանակության
բազմակի օգտագործման օբյեկտի տիպը)
այդ թվում՝
1. Հողամասի վրա օբյեկտի տեղանշման հատակագիծը՝ ____________________________ թերթ:
2. Ինժեներական ենթակառուցվածքների մատակարարման տեխնիկական պայմանները՝
1) ջրամատակարարում___________________________________________________________ ,
2) ջրահեռացում _________________________________________________________________ ,
3) էլեկտրամատակարարում
_______________________________________________________________________________ ,
4) գազամատակարարում __________________________________________________________:
3. Էլեկտրոնային համակարգի կիրառման դեպքում սույն ձևում նշված փաստաթղթերը տրամադրվում են դիմումին կից ներկայացված փաստաթղթերի տեսաներածված պատճենները դրանց բնօրինակների հետ տեղում համեմատվելուց հետո:
(անունը, ազգանունը, ստորագրությունը)
Հայաստանի Հանրապետության համայնքի ղեկավար
_______________________________
Կ.Տ.
_____ ____________ 20 թ.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության 2014 թ. դեկտեմբերի 26
վարչապետՀ. Աբրահամյան
Երևան