ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 սեպտեմբերի 2014 թվականի N 952-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԲԺՇԿԱԿԱՆ, ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ, ԴԵՂԱԳԻՏԱԿԱՆ, ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՆԵՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի բժշկական, ստոմատոլոգիական, դեղագիտական և հանրային առողջապահական մասնագիտությունների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի բժշկական, ստոմատոլոգիական, դեղագիտական և հանրային առողջապահական նեղ մասնագիտությունների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` մինչև 2016 թվականի սեպտեմբերի 15-ը մշակել և հաստատել առողջապահության բնագավառի բժշկական, ստոմատոլոգիական, դեղագիտական և հանրային առողջապահական մասնագիտությունների և նեղ մասնագիտությունների գծով մասնագետի որակավորման բնութագրերը:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հետ համատեղ մինչև 2016 թվականի դեկտեմբերի 15-ը սահմանել առողջապահության բնագավառի բժշկական, ստոմատոլոգիական, դեղագիտական և հանրային առողջապահական մասնագիտությունների և նեղ մասնագիտությունների գծով հետբուհական մասնագիտացման և վերապատրաստման ուսումնական ծրագրերը և այդ ծրագրերի ավարտական վկայագրերի նմուշները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. սեպտեմբերի 11 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի N 952-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԲԺՇԿԱԿԱՆ, ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ, ԴԵՂԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. ԲԺՇԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1) Ընտանեկան բժշկություն
2) Ներքին հիվանդություններ (թերապիա)
3) Մանկաբուժություն
4) Նյարդաբանություն
5) Հոգեբուժություն և բժշկական հոգեբանություն
6) Սրտաբանություն
7) Մաշկաբանություն և վեներոլոգիա
8) Ընդհանուր վիրաբուժություն
9) Վնասվածքաբանություն և օրթոպեդիկ վիրաբուժություն
10) Ուռուցքաբանություն
11) Ակնաբանություն
12) Քիթ-կոկորդ-ականջաբանություն
13) Մանկաբարձություն և գինեկոլոգիա
14) Շտապ և անհետաձգելի բժշկություն
15) Անեսթեզիոլոգիա և ինտենսիվ թերապիա
16) Ֆիզիկական և վերականգնողական բժշկություն
17) Բժշկական ախտորոշիչ ճառագայթաբանություն
18) Արյունաբանություն, տրանսֆուզիոն բժշկություն և արյան պաշարում
19) Կլինիկական ախտաբանություն
20) Թոքաբանություն և տուբերկուլյոզ
21) Ինֆեկցիոն հիվանդություններ
22) Ուռոլոգիա
23) Նյարդավիրաբուժություն
24) Պլաստիկ և վերակառուցողական վիրաբուժություն
25) Սրտանոթային վիրաբուժություն
26) Կլինիկական լաբորատոր ախտորոշում
27) Էնդոկրինոլոգիա
28) Մանկական վիրաբուժություն
2. ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1) Ընդհանուր (ընտանեկան) ստոմատոլոգիա
3. ԴԵՂԱԳԻՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1) Ընդհանուր դեղագիտություն
4. ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1) Հանրային առողջապահություն և կանխարգելիչ բժշկություն
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի N 952-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԲԺՇԿԱԿԱՆ, ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ, ԴԵՂԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆԵՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. ԲԺՇԿԱԿԱՆ ՆԵՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1) Ալերգոլոգիա և իմունոլոգիա
2) Հերիատրիա
3) Հոմեոպաթիա
4) Սեռախտաբանություն
5) Երիկամաբանություն և հեմոդիալիզ
6) Աղեստամոքսաբանություն
7) Ռևմատոլոգիա
8) Կլինիկական դիետոլոգիա և նուտրիցիոլոգիա
9) Մասնագիտական ախտաբանություն (պրոֆպաթոլոգիա)
10) Ավիացիոն բժշկություն
11) Կլինիկական դեղաբանություն
12) Նեոնատոլոգիա
13) Մանկական ալերգոլոգիա և իմունոլոգիա
14) Մանկական ռեանիմացիա և ինտենսիվ թերապիա
15) Մանկական թոքաբանություն
16) Մանկական սրտաբանություն
17) Մանկական երիկամաբանություն
18) Մանկական ներզատաբանություն
19) Մանկական աղեստամոքսաբանություն և սնուցում
20) Մանկական ռևմատոլոգիա
21) Մանկական ինֆեկցիոն հիվանդություններ
22) Զարգացման մանկաբուժություն
23) Դեռահասային բժշկություն
24) Մանկական նյարդաբանություն
25) Երեխաների և դեռահասների հոգեբուժություն
26) Թմրաբանություն
27) Հոգեթերապիա
28) Դատահոգեբուժական փորձաքննություն
29) Կլինիկական հոգեբանություն
30) Ինտերվենցիոն սրտաբանություն
31) Ինտենսիվ սրտաբանություն և կարդիոռեանիմացիա
32) Բժշկական կոսմետոլոգիա
33) Մանկական մաշկաբանություն
34) Որովայնային վիրաբուժություն
35) Կրծքային վիրաբուժություն
36) Դիմածնոտային վիրաբուժություն
37) Կոլոռեկտալ վիրաբուժություն (պրոկտոլոգիա)
38) Էնդոկրին վիրաբուժություն
39) Այրվածքաբանություն
40) Մանկական վնասվածքաբանություն և օրթոպեդիա
41) Վիրաբուժական ուռուցքաբանություն (օնկովիրաբուժություն)
42) Ճառագայթային ուռուցքաբանություն
43) Հակաուռուցքային քիմիոթերապիա
44) Մանկական ակնաբանություն
45) Սուրդոլոգիա
46) Մանկական քիթ-կոկորդ-ականջաբանություն
47) Պերինատոլոգիա
48) Վերարտադրողական բժշկություն (ռեպրոդուկտոլոգիա)
49) Էնդոկրին գինեկոլոգիա
50) Մանկական գինեկոլոգիա
51) Ցավի կառավարում
52) Ինտենսիվ թերապիա
53) Մանկական անէսթեզիոլոգիա
54) Բժշկական թունաբանություն
55) Բժշկական գենետիկա
56) Ամոքիչ (պալիատիվ) բժշկություն
57) Սպորտային բժշկություն
58) Ֆիզիոթերապիա
59) Մանուալ թերապիա
60) Ռեֆլեքսոթերապիա
61) Կինեզոթերապիա
62) Բալնեոթերապիա (ջրաբուժություն)
63) Բարոթերապիա
64) Ռենտգենաբանական ախտորոշում
65) Ուլտրաձայնային ախտորոշում (սոնոգրաֆիա)
66) Կոմպյուտերային տոմոգրաֆիկ և միջուկամագնիսային-ռեզոնանսային ախտորոշում
67) Ռադիոնուկլիդային ախտորոշում (միջուկային բժշկություն)
68) Ինտերվենցիոն ճառագայթաբանություն
69) Ճառագայթային բժշկություն
70) Մանկական արյունաբանություն և ուռուցքաբանություն
71) Ախտաբանական անատոմիա և կլինիկական մորֆոլոգիա
72) Դատաբժշկական փորձաքննություն
73) Ախտաբանական ֆիզիոլոգիա
74) Ֆթիզիատրիա
75) Մանկական ուռոլոգիա
76) Անոթանյարդավիրաբուժություն
77) Մանկական և նորածնային նյարդավիրաբուժություն
78) Էսթետիկ վիրաբուժություն
79) Սրտային վիրաբուժություն
80) Անոթային վիրաբուժություն
81) Կլինիկական կենսաքիմիա
82) Լաբորատոր արյունաբանություն
83) Լաբորատոր թունաբանություն
84) Լաբորատոր գենետիկա
85) Կլինիկական բջջաբանություն
86) Լաբորատոր իմունոլոգիա (շճաբանություն)
87) Կլինիկական լաբորատոր կենսաբանություն
2. ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՆԵՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1) Վիրաբուժական ստոմատոլոգիա և իմպլանտոլոգիա
2) Օրթոդոնտիա
3) Օրթոպեդիկ ստոմատոլոգիա
4) Մանկական ստոմատոլոգիա
5) Էնդոդոնտոլոգիա
6) Մուկալոգիա
7) Վերականգնողական ստոմատոլոգիա
8) Պարոդոնտոլոգիա
3. ԴԵՂԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1) Դեղագործության կազմակերպում և կառավարում
2) Դեղաձևերի տեխնոլոգիա
3) Դեղագործական քիմիա և ֆարմակոգնոզիա
4) Կլինիկական դեղագիտություն (ֆարմացիա)
4. ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆԵՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1) Առողջապահության կառավարում և կազմակերպում
2) Շրջակա միջավայրի հիգիենա
3) Համաճարակաբանություն
4) Մանրէաբանություն
5) Վիրուսաբանություն
6) Սնկաբանություն
7) Մակաբուծաբանություն
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|