ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 20-ին
«ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀO-6-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը «սույն օրենքով» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ,» բառերով:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում «, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով սահմանված ժամկետներում» բառերը փոխարինել «` օրենքով սահմանված կարգով» բառերով:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում`
1) 6-րդ մասում`
ա. «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պարզում է» բառերը փոխարինել «պարզում է օրենքով սահմանված կարգով» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հանրապետական հանձնաժողովի ներքին գործավարությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:».
2) 7-րդ մասը «վերադարձվում է դիմումատուին» բառերից հետո լրացնել «, որից հետո հայտարարված զորակոչի ժամանակ օրենքով սահմանված կարգով ձևակերպվում է քաղաքացու` պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու իրավունքը» բառերով:
Հոդված 4. Օրենքի 8.1-ին հոդվածի 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հանրապետական հանձնաժողովի որոշումները դատական կարգով վիճարկելիս հանրապետական հանձնաժողովի անունից դատարանում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:»:
Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ մասը «օրենքով» բառից առաջ լրացնել «շարքային կազմի պարտադիր զինծառայողների համար» բառերով:
Հոդված 7. Օրենքի 17-րդ հոդվածում`
1) 6-րդ մասի «օրենքով սահմանված կարգով» բառերը փոխարինել «սույն օրենքով սահմանված այլընտրանքային աշխատանքային ծառայության ժամկետը լրանալու կամ ժամկետից շուտ` օրենքով սահմանված կարգով հաշմանդամություն ունեցող ճանաչվելու դեպքերում» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«7. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերում այլընտրանքային աշխատանքային ծառայության ժամկետը լրանալու օրվան կամ օրենքով սահմանված կարգով տրված հաշմանդամություն ունեցող ճանաչվելու վերաբերյալ տեղեկանքն այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ներկայացվելու օրվան հաջորդող օրն այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրի կազմակերպության ղեկավարի հրամանով այլընտրանքային աշխատանքային ծառայողը հանվում է կազմակերպության հաստիքացուցակներից: Այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրի կազմակերպության ղեկավարի հրամանում պարտադիր նշվում են այլընտրանքային աշխատանքային ծառայողին կազմակերպության հաստիքացուցակներից հանելու հիմքը և այլընտրանքային աշխատանքային ծառայողի պարտավորությունը` հրամանի պատճենն այլընտրանքային աշխատանքային ծառայողին հանձնելու օրվանից 7-օրյա ժամկետում վերջինիս կողմից իր զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու վերաբերյալ: Սույն մասում նշված՝ այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրի կազմակերպության ղեկավարի հրամանի պատճենը եռօրյա ժամկետում ուղարկվում է նաև հանրապետական հանձնաժողով:»:
Հոդված 8. Օրենքի 19-րդ հոդվածում`
1) 5-րդ մասի երկրորդ պարբերության «չի կարող շաբաթական 48 ժամից ավելի կամ պակաս լինել» բառերը փոխարինել «սահմանվում է շաբաթական 48 ժամ» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. Այլընտրանքային աշխատանքային ծառայողների մասով սույն օրենքով չկարգավորված աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով:»:
Հոդված 9. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասում «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «օրենքով սահմանված կարգով» բառերով:
Հոդված 10. | Եզրափակիչ և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքը, բացառությամբ 2-րդ հոդվածի, ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 2-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 133-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2018 թ. հունվարի 10 Երևան ՀՕ-4-Ն
ՆախագահՍ. Սարգսյան