Գլխավոր տեղեկություն
Номер
N 757-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.08.2014-29.09.2018)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.08.13/43(1056) Հոդ.713
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.07.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.08.2014
Дата вступления в силу
14.08.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
29.09.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հուլիսի 2014 թվականի N 757-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 1561-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 29-ի «Կուտակային կենսաթոշակը ծրագրային վճարի տեսքով վճարվելու դեպքում դրա հաշվարկման մեթոդաբանությունը սահմանելու մասին» N 1561-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման նախաբանում «59-րդ հոդվածի 3-րդ մասը» բառերը փոխարինել «54-րդ հոդվածի 2-րդ մասը» բառերով.

2) որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետում «54-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված» բառերը փոխարինել «49-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված» բառերով.

3) որոշման հավելվածի 5-րդ կետում «54-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» ենթակետին համապատասխան» բառերը փոխարինել «49-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին համապատասխան» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. օգոստոսի 4

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան