Գլխավոր տեղեկություն
Номер
N 208-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.03.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.03.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.03.2014
Дата вступления в силу
11.03.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մարտի 2014 թվականի N 208-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 441-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐՈՎ ԵՎ ԴՐԱ ՀԱՄԱՁԱՅՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳԻՆԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՆՈՎ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 Թույլատրել Հայաստանի Հանրապետության դատախազությանը ձեռք բերել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված պետական կառավարման մարմինների և պետության հիմնարկների կողմից ձեռք բերվող որոշ ապրանքատեսակների տեխնիկական բնութագրերը հաստատելու մասին» N 441-Ն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական բնութագրերի պարամետրերից տարբերվող տեխնիկական բնութագրերով և 1.1-ին կետի համաձայն սահմանված առավելագույն գինը գերազանցող գնով ապրանքատեսակ՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. մարտի 10

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

մարտի 6-ի N 208-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 441-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐՈՎ ԵՎ ԴՐԱ ՀԱՄԱՁԱՅՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳԻՆԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՆՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿԻ

NN
ը/կ

Ձեռք բերվող ապրանքի
անվանումը

Չափի միավորը

Քանակը

Միավորի գինը

Տեխնիկական բնութագիրը

1.

Սկաներ

հատ

2

330000

Տեսակը՝ A4 ֆորմատի պլանշետային սկաներ` փաստաթղթերի ավտոմատ սկանավորման հնարավորությամբ (ADF)
Սկանավորման էլեմենտի տիպը՝ Dual CIS (LED)
Սկանավորման արագությունը և որակը՝
200dpi մոնոխրոմ 23(միակողմանի)/46(երկկողմանի)էջ/րոպե, 150dpi գունավոր 13 (միակողմանի)/26(երկկողմանի)էջ/րոպե, խտությունը 600X600dpi, մոնոխրոմ/գունավոր սկանավորման խորությունը 8/24bit
Թղթի չափսերը՝ պլանշետի համար – 216X297մմ, ADF-ի համար լայնությունը` 89-216 մմ, երկարությունը` 89-965 մմ, թղթի քաշը` 28-127գ/մ2
Ղեկավարման վահանը՝ 9 տարբեր սցենարների ընտրության համար նախատեսված LED էկրան և 5 ղեկավարման կոճակներ (միացում, վերև, ներքև, միակողմանի սկանավորման թողարկում և երկկողմանի սկանավորման թողարկում)
Համակարգչի հետ միացման կապուղին՝ USB2.0 ստանդարտով (միացման լարը պետք է ներառվի սարքի հետ):

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան