ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հուլիսի 2008 թվականի N 771-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» և «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Ռադիո» փակ բաժնետիրական ընկերությանը (հասցեն` Հայաստանի Հանրապետություն, Գեղարքունիքի մարզ, գ. Նորատուս) (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող` 467705 հազ. դրամ ընդհանուր հաշվեկշռային արժեքով, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում գտնվող` 20592.3 քառ. մետր մակերեսով և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ռադիոկայանի ավանում գտնվող` 87.3 քառ. մետր մակերեսով անշարժ գույքով (բացառությամբ ընկերության այն անշարժ գույքի, որը տեղակայված է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում չընդգրկված հողատարածքների վրա) և բազմամյա տնկարկներով (գնահատված արժեքը` 605 հազ. դրամ)` համաձայն հավելվածի, վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
1) Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարումից հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
2) Ավելացված արժեքի հարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված կարգով:
(1-ին կետը խմբ. 08.10.08 N 1190-Ն, փոփ. 16.07.09 N 804-Ն)
2. Սույն որոշման հավելվածով առանձնացված գույքը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ռադիոկայանի ավանում գտնվող գույքի, հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:
1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից ձեռք բերված` սույն որոշման հավելվածով նախատեսված բազմամյա տնկիներն անհատույց սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Նորատուսի գյուղական համայնքին:
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 1-ին կետում նշված գույքի առանձնացման գործընթացն օրենքով սահմանված կարգով ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Նորատուսի գյուղական համայնքի ղեկավարի հետ համատեղ կատարել բազմամյա տնկիների հանձնման-ընդունման աշխատանքները` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարումները կատարելով գյուղական համայնքի միջոցների հաշվին:
(2-րդ կետը լրաց. 08.10.08 N 1190-Ն)
3. Սույն որոշման հավելվածում նշված գույքի առանձնացման գործընթացն օրենքով սահմանված կարգով ավարտելուց հետո ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով:
1) Սահմանել`
ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ սահմանված կարգով 2007 թվականի նոյեմբերի 5-ին ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 1194814 հազ. դրամ.
բ. մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 1194814 հազ. դրամ.
գ. որ մրցույթում հաղթողը բաժնետոմսերի ձեռքբերման դիմաց իր կողմից առաջարկված գինը պարտավոր է վճարել 7-ամյա ժամկետում, յուրաքանչյուր տարի` հավասարաչափ:
2) Ընկերության պարտավորությունները 2007 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 42279 հազ. դրամ, այդ թվում`
ա. առևտրային կրեդիտորական պարտքեր` 24092 հազ. դրամ,
բ. կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 1867 հազ. դրամ,
գ. պարտավորություններ` անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 15472 հազ. դրամ,
դ. այլ կրեդիտորական պարտավորություններ` 462 հազ. դրամ,
ե. այլ ընթացիկ պարտավորություններ` 386 հազ. դրամ:
Բացի նշված պարտավորություններից` մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:
3) Ընկերությունը 1999-2007 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
4) Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
ա. մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,
բ. ներդրումների չափը` տարիների կտրվածքով,
գ. սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և միջին աշխատավարձի վերաբերյալ:
5) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա. մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին,
բ. եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը,
գ. մրցույթի հաղթողի կողմից առաջարկված գնի առաջին վճարումը կատարելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է 10 տարվա ընթացքում պահպանել ընկերության գործունեության պրոֆիլը, միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների պատվերով ռադիոծրագրերի հեռարձակումը նախապես համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի հետ, իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված 5160927 դրամ վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` օրենքով սահմանված կարգով:
6) Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
7) Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ ընկերության գտնվելու վայրի:
(3-րդ կետը լրաց., փոփ., 08.10.08 N 1190-Ն)
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 1-ին կետում նշված գույքի առանձնացման գործընթացն օրենքով սահմանված կարգով ավարտելուց հետո`
1) վարչության կողմից ձեռք բերված` ընկերության գլխամասի կողմից զբաղեցված 20592.3 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մեկամսյա ժամկետում անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել ընկերությանը` նրա հետ կնքելով համապատասխան պայմանագիր.
2) ընկերության բաժնետոմսերի մրցույթով մասնավորեցման դեպքում գնորդի կողմից բաժնետոմսերի գնի առաջին վճարման կատարումից հետո սույն կետի 1-ին ենթակետում նշված գույքը երկարաժամկետ վարձակալության տրամադրել ընկերությանը` նրա հետ կնքելով վարձակալության պայմանագիր:
(4-րդ կետը փոփ. 08.10.08 N 1190-Ն, խմբ. 16.07.09 N 804-Ն)
5. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ընկերության հետ կնքել Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված` սույն որոշման 4-րդ կետում նշված անշարժ գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքի հողօգտագործման մասին պայմանագիրը:
(5-րդ կետը փոփ. 16.07.09 N 804-Ն)
6. Գաղտնի:
Հայաստանի Հանրապետության վարչապետ 2008 թ. հուլիսի 28 Երևան
Տ. Սարգսյան
|
Հավելված ՀՀ կառավարության 2008 թվականի հուլիսի 17-ի N 771-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
«ՌԱԴԻՈ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN |
Գույքի անվանումը և հասցեն |
Գնահատված քանակը |
Անշարժ գույքի մակերեսը |
Հաշվեկշռային արժեքը |
1. |
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված հողատարածքների վրա տեղակայված անշարժ գույք (հասցեն` Հայաստանի Հանրապետություն, Գեղարքունիքի մարզ, գ. Նորատուս) և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ռադիոկայանի ավանում գտնվող` 87.3 քառ. մետր մակերեսով անշարժ գույք |
48 |
20679.6 |
467705 |
2. |
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված հողատարածքների վրա տեղակայված անշարժ գույք` |
160 |
- |
0 |
(հավելվածը խմբ. 08.10.08 N 1190-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |