«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 մայիսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 05007192
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
9 փետրվարի 2007 թ. |
N 39-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 2-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 5-րդ գլուխները, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 7-րդ հոդվածները, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել՝
1.1. «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է):
1.2. «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի անբաժանելի մաս կազմող «Ղեկավարների կենսագրական տվյալների վերաբերյալ» տեղեկանքի ձևը՝ համաձայն հավելված 2-ի (կցվում է):
1.3. «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի անբաժանելի մաս կազմող «Վարկային ռիսկի հաշվարկը»՝ համաձայն հավելված 3-ի (կցվում է):
1.4. «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի անբաժանելի մաս կազմող «Շուկայական ռիսկի հաշվարկը»՝ համաձայն հավելված 4-ի (կցվում է):
1.5. «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի անբաժանելի մաս կազմող «Գործառնական ռիսկի հաշվարկը»՝ համաձայն հավելված 5-ի (կցվում է):
1.6. «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի անբաժանելի մաս կազմող «50 տոկոս ռիսկի կշռին բավարարող հիփոթեքային վարկերի տրամադրման նվազագույն պայմանները»՝ համաձայն հավելված 6-ի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի սեպտեմբերի 20-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 237-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
Հավելված 1
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2007 թվականի փետրվարի 9-ի
թիվ 39-Ն որոշմամբ
ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ 2
Գ Լ ՈՒ Խ I
ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
1. Սույն կանոնակարգը սահմանված է «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների համաձայն և կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ինվեստիցիոն և բաժանորդագրական գործունեությունը, թղթակցային հաշիվների բացումը և վարումը, դրանց համար սահմանվող հիմնական տնտեսական նորմատիվների հաշվարկման կարգը, հաշվարկին մասնակցող տարրերի կազմը և սահմանաչափերը:
Գ Լ ՈՒ Խ II
ԲԱՆԿԵՐԻ ԻՆՎԵՍՏԻՑԻՈՆ ԵՎ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
2. Բանկերը ինվեստիցիոն և բաժանորդագրական գործունեություն իրականացնում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի, ինվեստիցիոն և բաժանորդագրական գործունեությունը կարգավորող այլ օրենքների և դրանց հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի համաձայն:
3. Բանկը «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում նախատեսվող գործարքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) նախագահի նախնական համաձայնությունն ստանալու նպատակով Կենտրոնական բանկ է ներկայացնում՝
3.1. Կենտրոնական բանկի նախագահի նախնական համաձայնությունն ստանալու վերաբերյալ դիմում:
3.2. Բանկի իրավասու մարմնի որոշումը՝ մեկ այլ անձի կանոնադրական կապիտալում 4.99 տոկոս և ավելի մասնակցություն կամ իր ընդհանուր կապիտալի 15 տոկոսը գերազանցող մասնակցություն, կամ այլ անձանց կանոնադրական կապիտալներում բանկի ընդհանուր կապիտալի 35 տոկոսը գերազանցող մասնակցություն ձեռք բերելու վերաբերյալ:
3.3. Հետևյալ տեղեկություններն այն անձի վերաբերյալ, որի կանոնադրական կապիտալում բանկը ցանկանում է ձեռք բերել 4.99 տոկոս և ավելի մասնակցություն կամ իր ընդհանուր կապիտալի 15 տոկոսը գերազանցող մասնակցություն, այն անձանց վերաբերյալ, որոնց կանոնադրական կապիտալներում բանկը մասնակցություն ունի և այն անձի վերաբերյալ, որի կանոնադրական կապիտալում մասնակցություն ձեռք բերելու դեպքում այլ անձանց կանոնադրական կապիտալներում բանկի մասնակցությունը կգերազանցի բանկի ընդհանուր կապիտալի 35 տոկոսը՝
3.3.1. իրավաբանական անձի կանոնադրությունը, իսկ այլ պետությունում գրանցված լինելու դեպքում՝ այդ պետության օրենսդրությամբ սահմանված իրավաբանական անձի հիմնադիր փաստաթուղթը (նոր ստեղծվողների կանոնադրության նախագիծը),
3.3.2. 1 տոկոս և ավելի բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող բաժնետերերի, մասնակիցների, փայատերերի, լիակատար ընկերների կամ այլ մասնակիցների (այսուհետ՝ մասնակիցներ) ցուցակը՝ համապատասխան կշիռներով,
3.3.3. ղեկավարների ցուցակն ու յուրաքանչյուր ղեկավարի կենսագրական տվյալները, իսկ նոր ստեղծվողների համար՝ ղեկավարների հավանական թեկնածուների ցուցակն ու կենսագրական տվյալները՝ սահմանված ձևին համապատասխան,
3.3.4. վերջին երեք տարիների հաշվետու ժամանակաշրջանի հաշվապահական հաշվեկշիռը, ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը, դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունը, սեփական կապիտալում փոփոխությունների մասին հաշվետվությունը՝ կազմված Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, իսկ եթե իրավաբանական անձը գրանցված է այլ պետությունում, ապա՝ հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներին համապատասխան (սույն տեղեկությունը չի պահանջվում նոր ստեղծվող իրավաբանական անձանց դեպքում),
3.3.5. վերջին տարվա ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը հաստատող անկախ աուդիտորական եզրակացությունը՝ կազմված Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, իսկ եթե իրավաբանական անձը գրանցված է այլ պետությունում, ապա՝ հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներին համապատասխան (սույն տեղեկությունը չի պահանջվում նոր ստեղծվող իրավաբանական անձանց դեպքում),
3.3.6. բաժնետոմսերի բաց բաժանորդագրության կամ ազատ շրջանառության դեպքում՝ նաև բաժնետոմսերի թողարկման ազդագիրը,
(3.3.6 կետը փոփ. 27.07.10 թիվ 171-Ն)
3.3.7. բանկի հայեցողությամբ՝ այլ տեղեկություններ:
3.4. Ծրագիր՝ տվյալ անձի կանոնադրական կապիտալում բանկի կողմից 4.99 տոկոս և ավելի մասնակցություն կամ իր ընդհանուր կապիտալի 15 տոկոսը գերազանցող մասնակցություն, կամ այլ անձանց կանոնադրական կապիտալներում բանկի կողմից իր ընդհանուր կապիտալի 35 տոկոսը գերազանցող մասնակցություն ձեռք բերելու մասին: Ծրագիրը պետք է լինի իրատեսական, և դրանում պետք է ընդգրկվեն գործարքի կատարման արդյունքում բանկի՝ հաջողության հասնելու հավանականության մասին տեղեկություններ, և նախատեսված բոլոր կանխատեսումները հիմնավորված լինեն կոնկրետ հաշվարկներով: Ծրագրում պետք է հիմնավորվի, որ նախատեսվող գործարքը կնպաստի ֆինանսական շուկայում տվյալ բանկի գործունեության զարգացմանը:
3.5. Կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով նախատեսված դեպքերում՝ տվյալ անձի համաձայնությունը՝ տրամադրելու իր հաշվետվությունները բանկի հաշվետվություններին միավորելու նպատակով:
4. Բանկը «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում նախատեսվող գործարքի վերաբերյալ Կենտրոնական բանկի նախագահի նախնական համաձայնությունը կարող է ստանալ, եթե.
4.1. ներկայացված փաստաթղթերում չեն արտացոլվել անարժանահավատ կամ կեղծ տվյալներ.
4.2. նախնական համաձայնությունն ստանալու վերաբերյալ դիմումը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահին նախորդող մեկ տարվա ընթացքում բանկը չի խախտել հիմնական տնտեսական նորմատիվները.
4.3. (4.3 կետն ուժը կորցրել է 23.05.08 թիվ 163-Ն)
4.4. տվյալ ներդրումը կնպաստի ֆինանսական շուկայում տվյալ բանկի գործունեության զարգացմանը.
4.5. օտարերկրյա պետությունում գործող բանկում մասնակցություն ձեռք բերելու կամ մասնակցությամբ բանկ ստեղծելու դեպքում Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով՝ տվյալ պետությունում բանկային վերահսկողության համար պատասխանատու մարմինը պատշաճ և միջազգային չափանիշներին համապատասխան վերահսկողություն է իրականացնում տվյալ պետությունում գրանցված բանկերի գործունեության նկատմամբ, կամ տվյալ պետությունը Կենտրոնական բանկին հնարավորություն է ընձեռում վերստուգել կամ պատշաճ վերահսկողություն իրականացնել այդպիսի մասնակցությամբ բանկի գործունեության նկատմամբ:
5. Սույն կանոնակարգի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ստանալուց հետո Կենտրոնական բանկը նախնական համաձայնություն տալու համար քննարկում է դրանք և օրենքով սահմանված մեկամսյա ժամկետում որոշում կայացնում:
6. Բանկի լիազորված ներկայացուցիչը (ներկայացուցիչները) կարող է մասնակցել սույն կանոնակարգի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերի քննարկմանը:
7. Կենտրոնական բանկի նախագահը մերժում է դիմումը «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:
Գ Լ ՈՒ Խ III
ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՂԹԱԿՑԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ
8. Բանկերը և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը Կենտրոնական բանկում բացում են Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով թղթակցային հաշիվներ:
9. Բանկերը և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը կարող են Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով թղթակցային հաշիվներ բացել Հայաստանի Հանրապետության տարածքում և արտասահմանում գործող բանկերում: Բանկերը և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը կարող են անկանխիկ ոսկով թղթակցային հաշիվներ բացել Հայաստանի Հանրապետության տարածքում և արտասահմանում գործող բանկերում: Հաշվի բացման մասին հաշվետեր բանկը պետք է հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնի Կենտրոնական բանկին:
(9-րդ կետը լրաց. 08.02.11 թիվ 26-Ն)
10. Սույն կանոնակարգի և սույն կանոնակարգի հիման վրա Կենտրոնական բանկի ընդունած այլ իրավական ակտերի իմաստով՝ «նոստրո» հաշիվը թղթակից բանկում տվյալ բանկի անունով բացված Հայաստանի Հանրապետության դրամով, արտարժույթով, այդ թվում` անկանխիկ ոսկով հաշիվն է, իսկ «լորո» հաշիվը՝ թղթակից բանկի անունով տվյալ բանկում բացված Հայաստանի Հանրապետության դրամով, արտարժույթով, այդ թվում` անկանխիկ ոսկով հաշիվը:
(10-րդ կետը փոփ. 08.02.11 թիվ 26-Ն)
Գ Լ ՈՒ Խ IV
ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ
11. Կենտրոնական բանկը բանկերի համար սահմանում է բանկային գործունեության հետևյալ հիմնական տնտեսական նորմատիվները.
11.1. բանկի կանոնադրական կապիտալի և ընդհանուր (սեփական) կապիտալի (այսուհետ՝ ընդհանուր կապիտալ) նվազագույն չափերը,
11.2. բանկի ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվը՝ ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև սահմանային հարաբերակցությունը,
11.3. բանկի իրացվելիության նորմատիվները՝
11.3.1. բանկի բարձր իրացվելի ակտիվների և ընդհանուր ակտիվների գումարների միջև սահմանային հարաբերակցությունը (ընդհանուր իրացվելիություն).
11.3.2. բանկի բարձր իրացվելի ակտիվների և ցպահանջ պարտավորությունների միջև սահմանային հարաբերակցությունը (ընթացիկ իրացվելիություն).
11.4. մեկ փոխառուի, խոշոր փոխառուների գծով ռիսկի առավելագույն չափը (չափերը).
11.4.1. մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը.
11.4.2. խոշոր փոխառուների գծով ռիսկի առավելագույն չափը.
11.5. բանկի հետ կապված մեկ անձի, բոլոր անձանց գծով ռիսկի առավելագույն չափը (չափերը).
11.5.1. բանկի հետ կապված մեկ անձի գծով ռիսկի առավելագույն չափը.
11.5.2. բանկի հետ կապված բոլոր անձանց գծով ռիսկի առավելագույն չափը.
11.6. Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը.
11.7. արտարժույթի տնօրինման նորմատիվ:
(11.7 կետը լրաց. 14.10.09 թիվ 297-Ն)
12. Օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի համար չեն սահմանվում բանկային գործունեության տնտեսական նորմատիվներ, բացառությամբ Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափի նորմատիվի:
13. Եթե բանկն ունի դուստր ընկերություն, ապա Կենտրոնական բանկի կողմից սահմանվող բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները (բացի Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափից և արտարժույթի տնօրինման նորմատիվից) կիրառվում են նաև բանկի համախմբված հաշվետվությունների նկատմամբ՝ հիմք ընդունելով Կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի ապրիլի 2-ի թիվ 87 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող համախմբված հաշվետվությունների կազմման կարգը»:
(13-րդ կետը լրաց. 27.07.10 թիվ 171-Ն)
14. Բանկերի կանոնադրական կապիտալի համալրման կարգը և արժույթը սահմանվում են Կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ով սահմանված կարգով:
15. Գործող բանկի կանոնադրական կապիտալի նվազագույն չափը հիսուն միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ է: Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և նոր ստեղծվող բանկերի կանոնադրական կապիտալը կարող է համալրվել բացառապես Հայաստանի Հանրապետության դրամով: Մինչև 2005 թվականի հունիսի 28-ը բանկերի կանոնադրական կապիտալի արտարժույթով համալրված մասը վերագնահատման ենթակա չէ:
16. Բանկի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանվում է.
ա) մինչև 2009 թվականի հունվար 1-ը՝ երկու միլիարդ չորս հարյուր միլիոն (2.400.000.000) Հայաստանի Հանրապետության դրամ գումար,
բ) նոր ստեղծվող բանկերի համար՝ մինչև 2009 թվականի հունվար 1-ը՝ հինգ միլիարդ (5.000.000.000) Հայաստանի Հանրապետության դրամ գումար,
գ) 2009 թվականի հունվար 1-ի դրությամբ և դրանից հետո՝ բանկի և նոր ստեղծվող բանկերի համար՝ հինգ միլիարդ (5.000.000.000) Հայաստանի Հանրապետության դրամ գումար:
17. Ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը (Ն1 նորմատիվ) սահմանվում է 12 տոկոս:
18. Բանկի բարձր իրացվելի ակտիվների և ընդհանուր ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը (Ն21 նորմատիվ) սահմանվում է 15 տոկոս:
(18-րդ կետը փոփ. 18.09.07 N 297-Ն)
19. Բանկի բարձր իրացվելի ակտիվների և ցպահանջ պարտավորությունների միջև նվազագույն հարաբերակցությունը (Ն22 նորմատիվ) սահմանվում է 60 տոկոս:
20. Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը (Ն31 նորմատիվ) չպետք է գերազանցի ընդհանուր կապիտալի 20 տոկոսը:
21. Խոշոր փոխառուների գծով ռիսկի առավելագույն չափը (Ն32 նորմատիվ) չպետք է գերազանցի ընդհանուր կապիտալի 500 տոկոսը:
22. Բանկի հետ կապված մեկ անձի գծով ռիսկի առավելագույն չափը (Ն41 նորմատիվ) չպետք է գերազանցի ընդհանուր կապիտալի 5 տոկոսը:
23. Բանկի հետ կապված բոլոր անձանց գծով ռիսկի առավելագույն չափը (Ն42 նորմատիվ) չպետք է գերազանցի ընդհանուր կապիտալի 20 տոկոսը:
24. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և օտարերկրյա բանկերի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի կողմից Հայաստանի Հանրապետության դրամով ներգրավված միջոցների դիմաց Կենտրոնական բանկում դրամով տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը սահմանվում է ներգրավված միջոցների 8 տոկոսի չափով:
(24-րդ կետը խմբ. 21.11.07 թիվ 368-Ն, փոփ. 01.02.11 թիվ 21-Ն)
24.1 Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և օտարերկրյա բանկերի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի կողմից արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը սահմանվում է ներգրավված միջոցների 12 տոկոսի չափով, որից 9%-ը պահուստավորվում է Հայաստանի Հանրապետության դրամով, իսկ 3%-ը՝ արտարժույթով, բացառությամբ առարկայազուրկ մետաղական հաշիվներով (այսուհետ` մետաղական հաշիվ) ներգրավված միջոցների, որոնց դիմաց պահուստավորումն ամբողջությամբ իրականացվում է Հայաստանի Հանրապետության դրամով:
(24.1-րդ կետը լրաց. 21.11.07 թիվ 368-Ն, խմբ. 16.03.10 թիվ 46-Ն, փոփ. 27.07.10 թիվ 171-Ն, 01.02.11 թիվ 21-Ն, լրաց. 08.02.11 թիվ 26-Ն)
24.2. Արտարժույթի տնօրինման նորմատիվը բաղկացած է երկու տարրերից՝ արտարժութային դիրք և ըստ առանձին արտարժույթների դիրք:
Արտարժութային դիրքի և բանկի ընդհանուր կապիտալի միջև առավելագույն հարաբերակցությունը սահմանվում է 10 տոկոս: Ընդ որում, արտարժութային դիրքը 2010 թվականի ապրիլի 14-ից մինչև 2010 թվականի հուլիսի 31-ը ներառյալ իրենից ներկայացնում է բոլոր արտարժույթների երկար դիրքերի հանրագումարը, իսկ 2010 թվականի օգոստոսի 1-ից՝ արտարժութային համախառն դիրքը:
Ըստ առանձին արտարժույթների յուրաքանչյուր արտարժույթի դիրքի և բանկի ընդհանուր կապիտալի միջև առավելագույն հարաբերակցությունը սահմանվում է 7 տոկոս: Ընդ որում, ըստ առանձին արտարժույթների յուրաքանչյուր արտարժույթի դիրքը 2010 թվականի ապրիլի 14-ից մինչև 2010 թվականի հուլիսի 31-ը ներառյալ իրենից ներկայացնում է յուրաքանչյուր արտարժույթի երկար դիրքը, իսկ 2010 թվականի օգոստոսի 1-ից՝ յուրաքանչյուր արտարժույթի բաց դիրքը:
(24.2 կետը լրաց. 14.10.09 թիվ 297-Ն, խմբ. 19.03.10 թիվ 53-Ն)
Գ Լ ՈՒ Խ V
ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԿԱԶՄԸ
25. Բանկի կանոնադրական կապիտալի և ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը, Ն1, Ն21, Ն22, Ն31, Ն32, Ն41, Ն42 հիմնական տնտեսական նորմատիվները հաշվարկվում են ամսական, պարտադիր պահուստավորման նորմատիվը՝ որպես կանոն, 28 կամ 35 օրերի կտրվածքով՝ ըստ Կենտրոնական բանկի կողմից սահմանված պահուստավորման օրացույցի, իսկ արտարժույթի տնօրինման նորմատիվը՝ օրական կտրվածքով:
(25-րդ կետը փոփ. 18.11.08 թիվ 325-Ն, լրաց. 14.10.09 թիվ 297-Ն, 27.07.10 թիվ 171-Ն)
26. Հիմնական տնտեսական նորմատիվների և չբաշխված շահույթի հաշվարկում վարկերի ու դեբիտորական պարտքերի, ինչպես նաև ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստներն ընդգրկվում են Կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի մարտի 23-ի թիվ 63 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման» և Կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 188 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի ձևավորման և օգտագործման» կարգերին համապատասխան հաշվարկված գումարների չափով:
27. Բանկը պարտավոր է սույն կանոնակարգի 16-րդ կետում սահմանված ժամանակացույցի առաջին օրերի դրությամբ, ինչպես նաև յուրաքանչյուր ամսվա միջին օրական հաշվարկով (ամսվա ընթացքում ընդհանուր կապիտալի օրական մեծությունների հանրագումարը հարաբերած ամսվա օրերի թվին) ապահովել ընդհանուր կապիտալի նվազագույն չափը:
28. Բանկի ընդհանուր կապիտալը նրա հիմնական և լրացուցիչ կապիտալների հանրագումարն է` համապատասխան պակասեցումները կատարելուց հետո: Ընդ որում, հիմնական տնտեսական նորմատիվների մեծությունը հաշվարկելիս լրացուցիչ կապիտալն ընդհանուր կապիտալի հաշվարկում ընդգրկվում է հիմնական կապիտալի (սույն կանոնակարգի 28.1-րդ կետի համաձայն կատարվող պակասեցումները հաշվի առած) առավելագույնը 50%-ի չափով:
28.1. Հիմնական կապիտալը հետևյալ տարրերի հանրագումարի և հիմնական կապիտալի մեծությունից պակասեցվող տարրերի տարբերությունն է.
ա) կանոնադրական կապիտալ, ներառյալ բաժնետոմսերի հավելավճար,
բ) գլխավոր պահուստ,
գ) չբաշխված շահույթ (եկամուտների պահուստներ): Ընդ որում՝ բանկի չբաշխված շահույթը բանկի ընդհանուր կապիտալի հաշվարկում ներառվում է բանկի համալրված կանոնադրական կապիտալի առավելագույնը 150 տոկոսի չափով:
Հիմնական կապիտալի մեծությունից պակասեցվող տարրերն են.
ա) բանկի կողմից այլ բանկերին, վարկային կազմակերպություններին, ապահովագրական ընկերություններին, ինչպես նաև «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ֆինանսական գործառնություններ (բացառությամբ՝ ի պահ ընդունման, հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգի ստեղծման և սպասարկման գործառնությունների) իրականացնող անձանց տրված երկարաժամկետ ստորադաս փոխառությունների զուտ հաշվեկշռային արժեքի (ֆինանսական ակտիվների արժեք՝ հանած կորուստների ծածկման պահուստները, եթե այդպիսիք կան) չափով,
բ) բանկի կողմից հետ գնված սեփական բաժնետոմսերի, փայամասնակցության կամ մասնակցության գումարի չափով,
գ) ոչ նյութական ակտիվների (այդ թվում՝ շահագործումից դուրս) հաշվեկշռային արժեքի չափով (բացառությամբ՝ բանկի գործունեության ընթացքում օգտագործվող համակարգչային ծրագրերի և դրանց օգտագործման իրավունքների, Վիզա, Մաստեր Քարտ, Ամերիքան Էքսպրես, Սվիֆտ, ՍիԲիԷյՆեթ, Արքա և Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ՝ նաև այլ վճարահաշվարկային (այդ թվում՝ էլեկտրոնային պլաստիկ քարտերի սպասարկման) համակարգերից օգտվելու իրավունք տվող վճարումների չափով),
դ) այլ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ինչպես նաև «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ֆինանսական գործառնություններ (բացառությամբ՝ ի պահ ընդունման, հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգի ստեղծման և սպասարկման գործառնությունների) իրականացնող անձանց կանոնադրական կապիտալներում իրականացված ներդրումների զուտ հաշվեկշռային արժեքի (ֆինանսական ակտիվների արժեք՝ հանած կորուստների ծածկման պահուստները, եթե այդպիսիք կան) չափով.
1) եթե կանոնադրական կապիտալում ներդրումը կազմում է տվյալ անձի կանոնադրական կապիտալի 4.99 տոկոսը կամ ավելին, կամ
2) եթե կանոնադրական կապիտալում ներդրումը փոքր է տվյալ անձի կանոնադրական կապիտալի 4.99 տոկոսից, սակայն գերազանցում է բանկի հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 15 տոկոսը, կամ
3) եթե բոլոր անձանց կանոնադրական կապիտալում ներդրումները գերազանցում են բանկի հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 35 տոկոսը,
Բացառություն են կազմում այն ներդրումները, որոնց արդյունքում բանկը ձեռք է բերում սույն ենթակետում նշված կազմակերպության կապիտալում 100 տոկոս մասնակցություն՝ պայմանով, որ ներդրումը կատարվել է այդ կազմակերպությունը հետագայում լուծարելու կամ բանկին միացնելու նպատակով, և Կենտրոնական բանկը տեղեկացվել է այդ նպատակի մասին: Այդ ներդրումները չեն նվազեցվում ներդրումը կատարելու պահից 6 ամսվա ընթացքում:
ե) բանկի սեփականությունը հանդիսացող և բանկային գործունեության համար չօգտագործվող նյութական ակտիվների (հիմնական միջոցների և այլ նյութական ակտիվների, այդ թվում՝ գրավի տնօրինման արդյունքում կամ այլ պահանջներից առաջացած սեփականացված ակտիվների, շահագործումից դուրս և այլ հիմնական միջոցների, ինչպես նաև բանկի գործունեության համար չօգտագործվող հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ ներդրումների) հաշվեկշռային արժեքի չափով, այդ ակտիվները օրենքով սահմանված կարգով բանկի սեփականությունը համարվելու օրվանից վեց ամիս հետո, իսկ ակտիվը ֆինանսական լիզինգով տրամադրվելու նպատակով ձեռք բերվելու կամ ֆինանսական լիզինգի պայմանագրի լուծման կամ ավարտի դեպքում՝ այդ ակտիվը բանկի սեփականությունը համարվելու (վարձատուի հաշվեկշռում որպես հիմնական միջոց ճանաչվելու) օրվանից մեկ տարի հետո,
զ) բանկի սեփականությունը հանդիսացող և բանկի գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների (հիմնական միջոցների, այդ թվում՝ անշարժ գույքի (շենքերի և շինությունների), այլ հիմնական միջոցների, ինչպես նաև բանկի գործունեության համար օգտագործվող հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ ներդրումների), հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 25 տոկոսը գերազանցող գումարի չափով: Սույն ենթակետի իմաստով՝ նյութական ակտիվի արժեքը հավասար է նյութական ակտիվի սկզբնական արժեքի և կապիտալ ներդրումների հանրագումարին՝ նվազեցված դրանց գծով կատարված ամորտիզացիոն հատկացումների, արժեզրկումից և վերագնահատումից կորուստների չափով,
է) բանկի կողմից վարձակալված հիմնական միջոցի բարելավմանն ուղղված կապիտալ ներդրումների հաշվեկշռային մնացորդի չափով:
ը) սույն պարբերության «դ» ենթակետում նշված կազմակերպություններից տարբեր այլ առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում կատարված ներդրումների դեպքում,
1) եթե կանոնադրական կապիտալում ներդրումը կազմում է տվյալ անձի կանոնադրական կապիտալի 4.99 տոկոսը կամ ավելին, կամ
2) եթե կանոնադրական կապիտալում ներդրումը փոքր է տվյալ անձի կանոնադրական կապիտալի 4.99 տոկոսից, սակայն գերազանցում է բանկի հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 15 տոկոսը, կամ
3) եթե բոլոր անձանց (այդ թվում՝ սույն պարբերության «դ» ենթակետում նշված) կանոնադրական կապիտալում ներդրումները գերազանցում են բանկի հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 35 տոկոսը,
ընդ որում, նվազեցումները կատարվում են առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում կատարված ներդրումների և սույն ենթակետի 1-ին, 2-րդ կամ 3-րդ կետերում նշված մեծությունների տարբերություններից առավելագույնի չափով:
(28.1-րդ կետը խմբ. 18.09.07 N 297-Ն, փոփ. 23.05.08 թիվ 163-Ն, լրաց. 14.10.09 թիվ 297-Ն, խմբ., լրաց 19.03.10 թիվ 54-Ն, լրաց. 08.02.11 թիվ 26-Ն, փոփ. 12.04.11 թիվ 94-Ն)
28.2. Լրացուցիչ կապիտալը բաղկացած է.
ա) բանկի սեփականությունը հանդիսացող և բանկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների վերագնահատման պահուստից՝ ոչ ավելի, քան բանկի հիմնական կապիտալի հաշվեկշռային արժեքի 25 տոկոսի և բանկի սեփականությունը հանդիսացող ու բանկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների արժեքի (նյութական ակտիվի սկզբնական արժեքի և կապիտալ ներդրումների հանրագումար՝ նվազեցված դրանց գծով կատարված ամորտիզացիոն հատկացումների, արժեզրկումից և վերագնահատումից կորուստների չափով) տարբերության չափը: Եթե նշված տարբերությունը բացասական մեծություն է, ապա բանկի սեփականությունը հանդիսացող և բանկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների վերագնահատման պահուստը չի ներառվում լրացուցիչ կապիտալի հաշվարկում: Այն արտահայտվում է հետևյալ բանաձևով՝
նվազագույն (ՎՊՀ, ՀԿ* 0.25-(ՆԱՍԿ + ՆԱԿՆ - ՆԱԱՄ - ՆԱԱԶ - ՆԱՎԳ), եթե ՀԿ* 0.25-ՎՊ=(ՆԱՍԿ + ՆԱԿՆ - ՆԱԱՄ - ՆԱԱԶ - ՆԱՎԳ) ≥ 0
0, եթե ՀԿ* 0.25-(ՆԱՍԿ + ՆԱԿՆ - ՆԱԱՄ - ՆԱԱԶ - ՆԱՎԳ) < 0
որտեղ՝
ՎՊ | - | լրացուցիչ կապիտալի հաշվարկում ներառվող՝ բանկի սեփականությունը հանդիսացող և բանկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների վերագնահատման պահուստն է, |
ՎՊՀ | - | բանկի սեփականությունը հանդիսացող և բանկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների վերագնահատման պահուստի հաշվեկշռային մեծությունն է, |
ՀԿ | - | բանկի հիմնական կապիտալի հաշվեկշռային արժեքն է, |
ՆԱՍԿ | - | բանկի սեփականությունը հանդիսացող ու բանկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների սկզբնական արժեքն է, |
ՆԱԿՆ | - | բանկի սեփականությունը հանդիսացող ու բանկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների կապիտալ ներդրումների արժեքն է, |
ՆԱԱՄ | - | բանկի սեփականությունը հանդիսացող ու բանկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների սկզբնական արժեքի և կապիտալ ներդրումների գծով կատարված ամորտիզացիոն հատկացումներն են, |
ՆԱԱԶ | - | բանկի սեփականությունը հանդիսացող ու բանկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների սկզբնական արժեքի և կապիտալ ներդրումների արժեզրկումից կորուստներն են, |
ՆԱՎԳ | - | բանկի սեփականությունը հանդիսացող ու բանկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների սկզբնական արժեքի և կապիտալ ներդրումների վերագնահատումից կորուստներն են: |
Լրացուցիչ կապիտալի հաշվարկում չեն ընդգրկվում բանկային գործունեության համար չօգտագործվող նյութական ակտիվների, հիմնական կապիտալի մեծությունից պակասեցվող ոչ նյութական ակտիվների վերագնահատման պահուստները:
բ) Հաշվեկշռի միավորման (կոնսոլիդացիայի) ընթացքում առաջացած արտարժութային տարբերությունների պահուստից:
գ) Այլ պահուստներից:
դ) Բանկի կողմից ներգրավված երկարաժամկետ ստորադաս փոխառություններից: Ընդ որում, բանկի ընդհանուր կապիտալի հաշվարկում ներառման առումով երկարաժամկետ ստորադաս փոխառություններն ունեն առաջնահերթություն` լրացուցիչ կապիտալի այլ տարրերի նկատմամբ: Ընդ որում, ներգրավված երկարաժամկետ ստորադաս փոխառությունները, սկսած դրանց մարման ժամկետի սկզբին նախորդող հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ տարվա հունվարի 1-ից, լրացուցիչ կապիտալի հաշվարկից պետք է նվազեցվեն դրանց սկզբնական ընդհանուր գումարի քսան տոկոսի չափով:
(28.2-րդ կետը խմբ. 18.09.07 N 297-Ն, լրաց. 18.11.08 թիվ 325-Ն, 14.10.09 թիվ 297-Ն)
29. Սույն կանոնակարգի իմաստով՝ բանկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվներ են այն ակտիվները, որոնք բանկի կողմից օգտագործվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով սահմանված գործառնություններն իրականացնելու համար: Ընդ որում, բանկային գործունեության համար օգտագործվող սեփական շենքեր և շինություններ (անշարժ գույք) են համարվում այն նյութական ակտիվները, որտեղ բանկը և նրա տարածքային ստորաբաժանումներն իրականացնում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով նախատեսված գործառնություններ, ինչպես նաև այն շենքերը և շինությունները, որոնք զբաղեցրել են բանկի ներկայացուցչությունները:
29.1. Սույն կանոնակարգի իմաստով երկարաժամկետ ստորադաս փոխառություն է համարվում այն փոխառությունը, որի գծով առկա են հետևյալ բոլոր պայմանները միաժամանակ.
1. փոխառությունը տրամադրվել է հինգ տարուց ոչ պակաս ժամկետով, և
2. փոխառությունը ժամկետից շուտ մարման ենթակա չէ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, և
3. փոխառությունն ամբողջությամբ վճարված է, և
4. փոխառությունը չի տրամադրվել փոխառուի նկատմամբ որոշակի պարտավորության կամ պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով կամ որպես դրանք ապահովելու միջոց, և
5. փոխառությունը ենթակա չէ մարման, եթե փոխառության գումարի և/կամ դրա տոկոսների մարումը վճարման օրվա դրությամբ կհանգեցնի բանկի տնտեսական նորմատիվներից որևէ մեկի խախտմանը:
(29.1-րդ կետը լրաց. 18.09.07 N 297-Ն, փոփ. 23.05.08 թիվ 163-Ն, խմբ. 18.11.08 թիվ 325-Ն, լրաց. 14.10.09 թիվ 297-Ն)
30. Եթե նոր ստեղծվող կամ գործող բանկի 51 և ավելի տոկոս կազմող մասնակից(ներ)ը իրավաբանական անձ է(են), որի(ոնց) վարկանիշը ըստ Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (փակագծում՝ Մուդիզ) վարկանշային գործակալությունների տրամադրած երկարաժամկետ ավանդների ներգրավման վարկանիշների՝ Ա-(Ա3) և բարձր է, ապա ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվի հաշվարկի մեջ հիմնական կապիտալի մեծությունը բազմապատկվում է հինգով: Սույն կետի դրույթը չի տարածվում Ն1, Ն31, Ն32, Ն41, Ն42 նորմատիվների, ինչպես նաև արտարժույթի տնօրինման նորմատիվի հաշվարկում օգտագործվող ընդհանուր կապիտալի հաշվարկի վրա:
(30-րդ կետը լրաց. 27.07.10 թիվ 171-Ն)
31. Բանկի ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների միջև նվազագույն հարաբերակցությունը որոշվում է՝
Ն1 =Կընդ/ՌԿԱբանաձևով,
որտեղ`
Կընդ-ընդհանուր կապիտալն է՝ ամսվա միջին օրական հաշվարկով,
ՌԿԱ-վարկային ռիսկի, շուկայական ռիսկի և գործառնական ռիսկի հանրագումարն է, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
ՌԿԱ = ՎՌ + (25/3)*(ՇՌ+ԳՌ),
ՎՌ-վարկային ռիսկն է՝ հաշվարկված սույն կանոնակարգի հավելված 3-ով սահմանված կարգի համաձայն,
ՇՌ-շուկայական ռիսկն է` հաշվարկված սույն կանոնակարգի հավելված 4-ով սահմանված կարգի համաձայն,
ԳՌ-գործառնական ռիսկն է՝ հաշվարկված սույն կանոնակարգի հավելված 5-ով սահմանված կարգի համաձայն:
32. Այն օրերին, երբ բանկի հաշվեկշիռը փոփոխություններ չի կրել (ներառյալ՝ ոչ աշխատանքային օրերը), օրական տվյալների հաշվարկում ընդգրկվում են նախորդ օրվա տվյալները:
33. Բանկի բարձր իրացվելի ակտիվների և ընդհանուր ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը հաշվարկվում է՝
Ն21=Աբի/Աընդ բանաձևով,
որտեղ`
Աբի - միջին օրական հաշվարկով բարձր իրացվելի ակտիվներն են ամսվա ընթացքում, որը որոշվում է
Աբի = (Աբի1+Աբի2+...+ԱբիՆ)/Ն բանաձևով,
որտեղ`
Աբի1+Աբի2+...+ԱբիՆ - բանկի բարձր իրացվելի ակտիվներն են ըստ օրերի, իսկ «Ն»-ը՝ հաշվետու ամսվա օրերի թիվն է:
Աընդ - միջին օրական հաշվարկով ընդհանուր ակտիվներն են ամսվա ընթացքում, որը որոշվում է
Աընդ = Աընդ1+Աընդ2+...+ԱընդՆ/Ն բանաձևով,
որտեղ`
Աընդ1+Աընդ2+...+ԱընդՆ - բանկի ընդհանուր ակտիվներն են ըստ օրերի, իսկ «Ն»-ն՝ հաշվետու ամսվա օրերի թիվը:
34. Բարձր իրացվելի ակտիվների հաշվարկում ընդգրկվում են ստորև թվարկված այն ակտիվները (առանց այդ ակտիվների (բացառությամբ սույն կետի 34.4, 34.5, 34.6 և 34.7 կետերում նշված ակտիվների) գծով հաշվեգրված տոկոսների), որոնց համար չկա դրանց տնօրինումը սահմանափակող որևէ պայման: Բարձր իրացվելի ակտիվներում չեն ընդգրկվում գրավադրված, ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերը:
34.1. Կանխիկ դրամական միջոցներ (ներառյալ՝ ճանապարհին գտնվող և բանկոմատներում գտնվող դրամական միջոցները), կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթեր (բացառությամբ՝ ճանապարհին գտնվող վճարային փաստաթղթերի)՝ ՎԻԶԱ, ԹՈՄԱՍ ՔՈՒԿ/ՄԱՍՏԵՐ ՔԱՐՏ, ԱՄԵՐԻՔԱՆ ԷՔՍՊՐԵՍ, ՍԻՏԻՔՈՐՊ և Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ՝ նաև այլ վճարային փաստաթղթեր,
(34.1-րդ կետը լրաց. 18.11.08 թիվ 325-Ն)
34.2 Կենտրոնական բանկում թղթակցային հաշիվների միջոցներ, ներդրված ավանդներ, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում վարկային ռեսուրսների հարթակում կնքված մեկ աշխատանքային օրանոց (օվերնայթ) վարկային պայմանագրերով տրամադրված միջոցներ,
(34.2-րդ կետը խմբ. 12.10.10 թիվ 254-Ն)
34.3. բանկային ոսկի (ներառյալ՝ ճանապարհին գտնվող բանկային ոսկին),
(34.3-րդ կետը լրաց. 18.11.08 թիվ 325-Ն)
34.4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից թողարկված փոխանցելի մուրհակներ, որոնց մինչև մարումն ընկած ժամանակահատվածը մինչև 1 տարի է և որոնք ենթակա են պարտադիր վճարման Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության գանձապետական միասնական հաշվի միջոցներից, Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսեր և Կենտրոնական բանկի թողարկած արժեթղթեր՝ ընթացիկ (շուկայական) արժեքով,
(34.4-րդ կետը լրաց. 30.12.08 թիվ 375-Ն, խմբ. 14.10.09 թիվ 297-Ն)
34.5. Կենտրոնական բանկի կողմից «Գ-» և բարձր վարկանիշ ստացած ոչ բանկ կազմակերպությունների արժեթղթեր՝ ընթացիկ (շուկայական) արժեքով,
34.6. Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (փակագծում՝ Մուդիզ) վարկանիշային կազմակերպությունների կողմից տրամադրված Ա+(Ա1) և բարձր վարկանիշ ունեցող պետությունների պետական գանձնապետական պարտատոմսեր՝ ընթացիկ (շուկայական) արժեքով,
34.7. Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (փակագծում՝ Մուդիզ) վարկանիշային կազմակերպությունների տրամադրած Ա+(Ա1) և բարձր վարկանիշ ունեցող կորպորատիվ պարտատոմսեր՝ ընթացիկ (շուկայական) արժեքով,
34.8. ռեզիդենտ և օտարերկրյա բանկերում թղթակցային հաշիվներ (այդ թվում` անկանխիկ ոսկով). ընդ որում, վերջիններիս մեծությունը նվազեցվում է նույն բանկի նկատմամբ ունեցած պարտավորությունների չափով, բայց ոչ ավելի, քան համապատասխան «նոստրո» թղթակցային հաշվի մնացորդն է: Բանկի բարձր իրացվելի ակտիվները հաշվարկելիս ռեզիդենտ և օտարերկրյա բանկերում թղթակցային հաշիվներից առաջին հերթին նվազեցվում է նույն բանկի նկատմամբ «լորո» թղթակցային հաշվի մնացորդը, ապա՝ մնացած պարտավորությունները: Մնացած պարտավորությունները չեն նվազեցվում թղթակցային հաշվից, եթե թղթակից արտասահմանյան բանկի՝ երկարաժամկետ ավանդների ներգրավման վարկանիշը ըստ Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (փակագծում՝ Մուդիզ) վարկանիշային կազմակերպության՝ ԲԲԲ-(Բաա3) և բարձր է:
Բանկի ընդհանուր ակտիվների (Աընդ) հաշվարկում ընդգրկվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշիվների պլանի «Ակտիվներ» կարգի բոլոր հաշիվների հանրագումարը: Ընդհանուր ակտիվների հանրագումարը պակասեցվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից թողարկված փոխանցելի մուրհակներով, որոնց մինչև մարումն ընկած ժամանակահատվածը մինչև 1 տարի է և որոնք ենթակա են պարտադիր վճարման Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության գանձապետական միասնական հաշվի միջոցներից, Կենտրոնական բանկի թողարկած արժեթղթերով և Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսերով, տվյալ բանկում պահվող (ներառյալ՝ բանկի դեպոզիտային հաշիվներում հաշվառվող) բանկային ոսկով, Հայաստանի Հանրապետության դրամով, առաջին խմբի մեջ մտնող արտարժութային միջոցներով, ինչպես նաև այլ արտարժութային միջոցներով ապահովված ակտիվների (եթե վերջիններս հանդիսանում են միևնույն արտարժույթով արտահայտված ակտիվների ապահովում) զուտ հաշվեկշռային արժեքի, ինչպես նաև ռեպո համաձայնագրերի և արժութային սվոպերի գումարների չափով: Ընդհանուր ակտիվների գումարը պակասեցվում է նաև այն վարկերի գումարի զուտ հաշվեկշռային արժեքի չափով, որոնք տրամադրվել են օտարերկրյա բանկերից և ֆինանսական կազմակերպություններից նպատակային կարգով ներգրավված միջոցների հաշվին, որոնց վերադարձն ապահովված է Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Կենտրոնական բանկի երաշխավորությամբ, դրանց տրամադրման ժամկետները չեն գերազանցում ներգրավման ժամկետները, և բանկը դրանց գծով չի ստանձնել լրացուցիչ ռիսկեր: Ընդհանուր ակտիվների հանրագումարը պակասեցվում է նաև սույն կանոնակարգի 34.8-րդ կետի համաձայն թղթակցային «նոստրո» հաշիվներից նվազեցվող գումարների չափով: Ընդհանուր ակտիվների հանրագումարը պակասեցվում է բարձր իրացվելի ակտիվների հաշվարկում չընդգրկվող՝ ռեպո համաձայնագրերով վաճառված, ինչպես նաև գրավադրված՝ սույն կանոնակարգի 34.4, 34.5, 34.6 և 34.7-րդ կետերով սահմանված արժեթղթերի գումարի չափով:
(34.8-րդ կետը լրաց. 30.12.08 թիվ 375-Ն, խմբ. 14.10.09 թիվ 297-Ն, լրաց. 08.02.11 թիվ 26-Ն)
35. Բանկի բարձր իրացվելի ակտիվների և ցպահանջ պարտավորությունների միջև հարաբերակցությունը հաշվարկվում է՝
Ն22= Աբի/Պցպ բանաձևով,
որտեղ՝
Աբի = Աբի1+Աբի2+...+ԱբիՆ/Ն,
որտեղ՝
Աբի1+Աբի2+...+ԱբիՆ - բանկի բարձր իրացվելի ակտիվներն են ըստ օրերի, իսկ «Ն»-ը՝ հաշվետու ամսվա օրերի թիվն է,
Պցպ - միջին օրական հաշվարկով ցպահանջ պարտավորություններն են ամսվա ընթացքում, որը որոշվում է
Պցպ = (Պցպ1+ Պցպ2+...+ ՊցպՆ)/Ն բանաձևով,
որտեղ` Պցպ1+ Պցպ2+...+ ՊցպՆ - բանկի ցպահանջ պարտավորություններն են ըստ օրերի, իսկ «Ն»-ն՝ հաշվետու ամսվա օրերի թիվն է:
36. Ցպահանջ պարտավորությունների հաշվարկում ընդգրկվում են հաշվեկշռի «Պարտավորություններ» կարգում հաշվառվող ցպահանջ կամ մարման սահմանված ժամկետ չունեցող միջոցները (ներառյալ՝ դրանց գծով հաշվեգրված ցպահանջ և մարման սահմանված ժամկետ չունեցող տոկոսները), այդ թվում՝ ժամկետանց պարտավորությունները: Ընդ որում, ցպահանջ պարտավորություններից նվազեցվում են 34.8-րդ կետի առաջին պարբերության համաձայն թղթակցային «նոստրո» հաշիվներից նվազեցվող ցպահանջ պարտավորությունները (ներառյալ՝ դրանց գծով հաշվեգրված տոկոսները): Սույն կանոնակարգի իմաստով՝ ժամկետանց են այն պարտավորությունները, որոնք, բացառությամբ դատարանի կամ միջնորդ դատարանի վարույթում գտնվողների, չեն կատարվել պարտավորությամբ սահմանված ժամկետում: Դատարանի կամ միջնորդ դատարանի վարույթում գտնվող գործերով պարտավորությունները համարվում են ցպահանջ:
37. Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը (Ն31 նորմատիվ) սահմանվում է՝
Ն31 = Ռիսկ/Կընդ բանաձևով,
որտեղ՝
Ռիսկ-բանկի կողմից մեկ փոխառուին (անձին) և նրա հետ փոխկապակցված անձանց տրամադրված վարկերի, այդ թվում՝ բանկային հաշվի վարկավորման, բոլոր այլ փոխառությունների, ֆակտորինգային, լիզինգային գործառնությունների, տրամադրված նախավճարների, կանխավճարների, բանկի մատուցած ծառայության կամ ապրանքի դիմաց տարաժամկետ վճարումների, ակրեդիտիվների, անձի կամ նրա հետ փոխկապակցված անձանց թողարկած արժեթղթերում ներդրումների (ներառյալ՝ մուրհակների), բանկի թղթակցային հաշիվների ու ավանդների, դեբիտորական պարտավորությունների, ռեպո համաձայնագրերի, արժութային սվոպի, ինչպես նաև բանկի նկատմամբ ցանկացած հիմքով ծագած այլ պարտավորությունների, այդ թվում՝ նրա կողմից այլ անձին (որը փոխառուի հետ փոխկապակցված անձ չէ) նույն բանկի հանդեպ ունեցած պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների կամ երաշխավորությունների, ինչպես նաև ցանկացած այլ ապահովվածության արժեքի (ապահովված ընդհանուր պարտավորությունը չգերազանցող գումարի չափով), նրա պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների և երաշխավորությունների, վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների, այլ բանկերի կողմից տվյալ բանկի դրամական միջոցների հաշվին և դրանցով ապահովված միևնույն անձանց տրամադրված փոխառությունների և (կամ) երաշխիքների (եթե այդ փոխառության վերադարձելիության ռիսկը ստանձնել է տվյալ բանկը) գումարն է: Ն31 նորմատիվների ռիսկի հաշվարկում ընդգրկվող տարրերը իրենց համապատասխան պահուստների չափով նվազեցվելուց հետո չեն կշռվում, բացառությամբ «Նոստրո» թղթակցային հաշիվների, միջբանկային ավանդների, միջբանկային վարկերի, օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի նկատմամբ պահանջների, որոնք իրենց համապատասխան պահուստի չափով նվազեցվելուց հետո կշռվում են սույն կանոնակարգի 3-րդ հավելվածի 6-րդ կետով սահմանված ակտիվների համապատասխան ռիսկի կշիռներով:
Կընդ - բանկի ընդհանուր կապիտալն է:
38. Խոշոր փոխառուների գծով ռիսկի առավելագույն չափը (Ն32 նորմատիվ) սահմանվում է՝
Ն32 = Ռիսկ/Կընդ բանաձևով,
որտեղ՝
Ռիսկ-բանկի կողմից խոշոր փոխառուներին (անձանց) և նրանց հետ փոխկապակցված անձանց տրամադրված վարկերի, այդ թվում՝ բանկային հաշվի վարկավորման, բոլոր այլ փոխառությունների, ֆակտորինգային, լիզինգային գործառնությունների, տրամադրված նախավճարների, կանխավճարների, բանկի մատուցած ծառայության կամ ապրանքի դիմաց տարաժամկետ վճարումների, ակրեդիտիվների, անձի կամ նրա հետ փոխկապակցված անձանց թողարկած արժեթղթերում ներդրումների (ներառյալ՝ մուրհակների), բանկի թղթակցային հաշիվների ու ավանդների, դեբիտորական պարտավորությունների, ռեպո համաձայնագրերի, արժութային սվոպի, ինչպես նաև բանկի նկատմամբ ցանկացած հիմքով ծագած այլ պարտավորությունների, այդ թվում՝ նրա կողմից այլ անձին (որը չի հանդիսանում փոխառուի հետ փոխկապակցված անձ և (կամ) բանկի խոշոր փոխառու) նույն բանկի հանդեպ ունեցած պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների կամ երաշխավորությունների, ինչպես նաև ցանկացած այլ ապահովվածության արժեքի (ապահովված ընդհանուր պարտավորությունը չգերազանցող գումարի չափով), նրա պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների և երաշխավորությունների, այլ բանկերի կողմից տվյալ բանկի դրամական միջոցների հաշվին և դրանցով ապահովված միևնույն անձանց տրամադրված փոխառությունների և (կամ) երաշխիքների (եթե այդ փոխառության վերադարձելիության ռիսկը ստանձնել է տվյալ բանկը), վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների գումարն է: Ն32 նորմատիվի ռիսկի հաշվարկում ընդգրկվող տարրերն իրենց համապատասխան պահուստների չափով նվազեցվելուց հետո չեն կշռվում, բացառությամբ «Նոստրո» թղթակցային հաշիվների, միջբանկային ավանդների, միջբանկային վարկերի, օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի նկատմամբ պահանջների, որոնք իրենց համապատասխան պահուստի չափով նվազեցվելուց հետո կշռվում են սույն կանոնակարգի հավելված 3-ով սահմանված ակտիվների համապատասխան կշիռներով:
Խոշոր փոխառու է այն անձը, որի գծով ռիսկը (համաձայն սույն կանոնակարգով սահմանված Ն31 նորմատիվի ռիսկ տարրի հաշվարկման մեթոդաբանության) գերազանցում է բանկի ընդհանուր կապիտալի 5 տոկոսը:
(38-րդ կետը լրաց., խմբ. 18.09.07 N 297-Ն)
38.1. Խոշոր փոխառու է այն անձը, որի գծով բանկի ռիսկը (համաձայն սույն կանոնակարգի 37-րդ կետով սահմանված փոխառուի նկատմամբ ռիսկի հաշվարկման մեթոդաբանության) գերազանցում է բանկի ընդհանուր կապիտալի 5 տոկոսը:
38.2. Ն3.1 և Ն3.2 նորմատիվների հաշվարկին չեն մասնակցում այն իրավաբանական անձինք, որոնք փոխառուի հետ փոխկապակցված են միայն այն հիմքով, որ պետությունը տիրապետում է փոխառուի և այդ իրավաբանական անձի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի քսան տոկոսից ավելիին կամ իրավունք ունի օրենքով չարգելված այլ ձևով կանխորոշել նրանց որոշումները:
(38.2 կետը լրաց. 19.03.10 թիվ 54-Ն)
39. Ն31 և Ն32 նորմատիվները չեն հաշվարկվում Կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ:
(39-րդ կետը լրաց. 19.03.10 թիվ 54-Ն)
40. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող դուստր կազմակերպության նպատմամբ պահանջները Ն31 և Ն32 նորմատիվների հաշվարկի մեջ չեն ընդգրկվում: Ընդ որում, բանկի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող դուստր կազմակերպության և նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ պահանջների գծով Ն31 և Ն32 նորմատիվները հաշվարկելիս ռիսկերի հաշվարկի մեջ ընդգրկվում են միայն.
ա) դուստր կազմակերպության հետ փոխկապակցված անձանց նկատմամբ պահանջները, և
բ) դուստր կազմակերպության կողմից այլ անձանց (որոնք չեն հանդիսանում դուստրի հետ փոխկապակցված անձ) նույն բանկի հանդեպ ունեցած պարտավորությունների դիմաց տրամադրված երաշխիքները և երաշխավորությունները, ինչպես նաև ցանկացած այլ ապահովվածություն հանդիսացող միջոցները (ապահովված ընդհանուր պարտավորությունը չգերազանցող գումարի չափով):
40.1. Սույն կետի համաձայն՝ դուստր կազմակերպությունների համար սահմանված դրույթները տարածվում են բանկի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այն դուստր կազմակերպությունների (բանկեր, վարկային կազմակերպություններ, ինչպես նաև «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին կետում նշված գործունեություն իրականացնող այլ կազմակերպություններ) վրա, որոնց հաշվեկշիռը բանկը միավորում է իր հաշվեկշռում՝ Կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի ապրիլի 2-ի թիվ 87 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող համախմբված հաշվետվությունների կազմման կարգի» համաձայն:
41. Եթե բանկն ունի օտարերկրյա դուստր բանկ, ապա համախմբված հաշվետվությունների նկատմամբ Ն31 և Ն32 նորմատիվների ռիսկի հաշվարկում չեն ընդգրկվում դուստր բանկի գրանցման երկրի պետական պարտատոմսերը, դուստր բանկի գրանցման երկրի կենտրոնական բանկի նկատմամբ պահանջները:
42. Բանկի հետ կապված մեկ անձի գծով ռիսկի առավելագույն չափը (Ն41 նորմատիվ) սահմանվում է՝
Ն41 = Ռիսկ/Կընդ բանաձևով,
որտեղ՝
Ռիսկ - բանկի կողմից տվյալ բանկի հետ կապված մեկ անձին տրամադրվող վարկերի, այդ թվում՝ բանկային հաշվի վարկավորմամբ, բոլոր այլ փոխառությունների, ֆակտորինգային, լիզինգային գործառնությունների, տրամադրված նախավճարների, կանխավճարների, բանկի մատուցած ծառայության կամ ապրանքի դիմաց տարաժամկետ վճարումների, ակրեդիտիվների, անձի կամ նրա հետ փոխկապակցված անձանց թողարկած արժեթղթերում ներդրումների (ներառյալ՝ մուրհակների), բանկի թղթակցային հաշիվների ու ավանդների, դեբիտորական պարտավորությունների, ռեպո համաձայնագրերի, արժութային սվոպի, ինչպես նաև բանկի նկատմամբ ցանկացած հիմքով ծագած այլ պարտավորությունների, այդ թվում՝ նրա կողմից այլ անձին նույն բանկի հանդեպ ունեցած պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների կամ երաշխավորությունների, ինչպես նաև ցանկացած այլ ապահովվածության արժեքի (ապահովված ընդհանուր պարտավորությունը չգերազանցող գումարի չափով), բանկի հետ կապված անձի պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների և երաշխավորությունների, այլ բանկերի կողմից տվյալ բանկի դրամական միջոցների հաշվին և դրանցով ապահովված միևնույն անձին տրամադրված փոխառությունների և (կամ) երաշխիքների (եթե այդ փոխառության վերադարձելիության ռիսկը ստանձնել է տվյալ բանկը), վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների գումարն է: Ն41 նորմատիվների ռիսկի հաշվարկում ընդգրկվող տարրերը, իրենց համապատասխան պահուստների չափով նվազեցվելուց հետո չեն կշռվում, բացառությամբ «Նոստրո» թղթակցային հաշիվների, միջբանկային ավանդների, միջբանկային վարկերի, օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի նկատմամբ պահանջների, որոնք իրենց համապատասխան պահուստի չափով նվազեցվելուց հետո կշռվում են սույն կանոնակարգի 3-րդ հավելվածի 6-րդ կետով սահմանված ակտիվների համապատասխան կշիռներով:
Կընդ - բանկի ընդհանուր կապիտալն է:
43. Բանկի հետ կապված բոլոր անձանց գծով ռիսկի առավելագույն չափը (Ն42 նորմատիվ) սահմանվում է՝
Ն42 = Ռիսկ/Կընդ բանաձևով,
որտեղ՝
Ռիսկ - բանկի կողմից տվյալ բանկի հետ կապված անձանց տրամադրվող վարկերի, այդ թվում՝ բանկային հաշվի վարկավորմամբ, բոլոր այլ փոխառությունների, ֆակտորինգային, լիզինգային գործառնությունների, տրամադրված նախավճարների, կանխավճարների, բանկի մատուցած ծառայության կամ ապրանքի դիմաց տարաժամկետ վճարումների, ակրեդիտիվների, անձի կամ նրա հետ փոխկապակցված անձանց թողարկած արժեթղթերում ներդրումների (ներառյալ՝ մուրհակների), բանկի թղթակցային հաշիվների ու ավանդների, դեբիտորական պարտավորությունների, ռեպո համաձայնագրերի, արժութային սվոպի, ինչպես նաև բանկի նկատմամբ ցանկացած հիմքով ծագած այլ պարտավորությունների, այդ թվում՝ նրա կողմից այլ անձին (որը բանկի հետ կապված անձ չէ) նույն բանկի հանդեպ ունեցած պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների կամ երաշխավորությունների, ինչպես նաև ցանկացած այլ ապահովվածության արժեքի (ապահովված ընդհանուր պարտավորությունը չգերազանցող գումարի չափով), բանկի հետ կապված անձանց պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների և երաշխավորությունների, այլ բանկերի կողմից տվյալ բանկի դրամական միջոցների հաշվին և դրանցով ապահովված միևնույն անձանց տրամադրված փոխառությունների և (կամ) երաշխիքների (եթե այդ փոխառության վերադարձելիության ռիսկը ստանձնել է տվյալ բանկը), վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների գումարն է: Ն42 նորմատիվի ռիսկի հաշվարկում ընդգրկվող տարրերը իրենց համապատասխան պահուստների չափով նվազեցվելուց հետո չեն կշռվում, բացառությամբ «Նոստրո» թղթակցային հաշիվների, միջբանկային ավանդների, միջբանկային վարկերի, օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի նկատմամբ պահանջների, որոնք իրենց համապատասխան պահուստի չափով նվազեցվելուց հետո կշռվում են սույն կանոնակարգի 3-րդ հավելվածի 6-րդ կետով սահմանված ակտիվների համապատասխան կշիռներով:
Կընդ- բանկի ընդհանուր կապիտալն է:
44. Ն41 և Ն42 նորմատիվները չեն հաշվարկվում բանկի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող դուստր կազմակերպությունների (բանկեր, վարկային կազմակերպություններ, ինչպես նաև «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին կետում նշված գործունեություն իրականացնող այլ կազմակերպություններ) նկատմամբ, որոնց հաշվեկշիռը բանկը միավորում է իր հաշվեկշռում՝ Կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի ապրիլի 2-ի թիվ 87 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող համախմբված հաշվետվությունների կազմման կարգի» համաձայն:
45. Ն31, Ն32, Ն41 և Ն42 նորմատիվները հաշվարկվում են ամսվա վերջին օրվա դրությամբ, ինչպես նաև վերոնշյալ նորմատիվների ռիսկերի մեջ ընդգրկվող տարրերի ծագման և տարրերի մեծության յուրաքանչյուր փոփոխության դեպքում: Ամսվա վերջին օրվա դրությամբ Ն31, Ն32, Ն41 և Ն42 նորմատիվները հաշվարկելիս համարիչի «Ռիսկ» տարրը հաշվարկվում է հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ, իսկ ընդհանուր կապիտալը՝ ամսվա միջին օրական հաշվարկով: Ամսվա վերջին օրը Ն31, Ն32, Ն41 և Ն42 նորմատիվները հաշվարկելիս «նոստրո» թղթակցային հաշիվները ռիսկի հաշվարկում ընդգրկվում են ամսվա միջին օրական մեծությամբ:
45.1. Ն31, Ն32, Ն41 և Ն42 նորմատիվների ռիսկերի հաշվարկում ընդգրկվող տարրերի ծագման պահին, ինչպես նաև նշված տարրերի մեծության յուրաքանչյուր փոփոխության դեպքում վերոնշյալ նորմատիվները հաշվարկվում են տվյալ օրվա ընդհանուր կապիտալի նկատմամբ: Ն31, Ն32, Ն41 և Ն42 նորմատիվները «նոստրո» թղթակցային հաշիվների ծագման, ինչպես նաև յուրաքանչյուր փոփոխության դեպքում չեն հաշվարկվում:
46. Ն31, Ն32, Ն41 և Ն42 նորմատիվների ռիսկերի հաշվարկում չեն ընդգրկվում Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերը և սույն կանոնակարգի 28.1-րդ կետի «դ» ենթակետով սահմանված հիմնական կապիտալի հաշվարկից պակասեցվող ներդրումները:
47. Ն31, Ն32, Ն41 և Ն42 նորմատիվների ռիսկերի հաշվարկում ընդգրկվող Կենտրոնական բանկի թողարկած արժեթղթերով, Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսերով կնքված ռեպո համաձայնագրերը հաշվարկի մեջ ընդգրկվում են 0% ռիսկի կշռով, եթե տվյալ գործառնությունների դիմաց ստացված պարտատոմսերի ընթացիկ (շուկայական) արժեքը հավասար է կամ գերազանցում է ռեպո գործառնության արդյունքում տրամադրված միջոցների և վերջիններիս գծով հաշվեգրված ստացվելիք տոկոսների հանրագումարը: Իսկ պարտատոմսով չապահովված մասերը պետք է կշռել 100% ռիսկի կշռով:
48. Ն31, Ն32, Ն41 և Ն42 նորմատիվների ռիսկերի հաշվարկում ընդգրկվող արժութային սվոպերը, որոնց դեպքում բանկը ստացել է Հայաստանի Հանրապետության դրամ կամ առաջին խմբի արտարժույթ, հաշվարկի մեջ ընդգրկվում են 0% ռիսկի կշռով, եթե տվյալ գործառնությունների դիմաց ստացված Հայաստանի Հանրապետության դրամի կամ արտարժույթի մեծությունը հավասար է կամ գերազանցում է սվոպ գործառնության արդյունքում տրամադրված միջոցների և վերջիներիս գծով հաշվեգրված ստացվելիք տոկոսների հանրագումարը: Իսկ չապահովված մասերը պետք է կշռել 100% ռիսկի կշռով:
48.1. Ն31, Ն32, Ն41 և Ն42 նորմատիվների ռիսկերի հաշվարկում ընդգրկվող արտարժույթի առուվաճառքի սփոթ գործարքները, որոնց դեպքում բանկը ստանալու է Հայաստանի Հանրապետության դրամ կամ առաջին խմբի արտարժույթ, հաշվարկի մեջ ընդգրկվում են 0% ռիսկի կշռով, եթե տվյալ գործառնությունների արդյունքում արժույթների տրամադրումն ու ստացումն իրականացվելու է միևնույն բանկային օրվա ընթացքում, որը կարող է և չհամընկել գործարքի կնքման օրվա հետ:
(48.1-րդ կետը լրաց. 18.11.08 թիվ 325-Ն)
49. Ն31 , Ն32 , Ն41 և Ն42 նորմատիվների հաշվարկի մեջ չեն ընդգրկվում այն պահանջները, որոնք ամբողջությամբ ապահովված են.
ա) Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթերով, Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսերով,
բ) Կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքներով կամ երաշխավորություններով,
գ) Որոշման Հավելված 3-ի (այսուհետ՝ Հավելված 3) Աղյուսակ 1-ի 6.6. կետով սահմանված կազմակերպությունների կողմից թողարկված արժեթղթերով,
դ) Հավելված 3-ի Աղյուսակ 1-ի 6.6. կետով սահմանված կազմակերպությունների կողմից տրամադրված երաշխիքներով կամ երաշխավորություններով,
ե) Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (փակագծում՝ Մուդիզ) վարկանիշային գործակալությունների տրամադրած ԱԱ-(Աա3) և ԱԱ-(Աա3)-ից բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի թողարկած արժեթղթերով,
զ) Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (փակագծում՝ Մուդիզ) վարկանիշային գործակալությունների տրամադրած ԱԱ-(Աա3) և ԱԱ-(Աա3)-ից բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի կողմից տրամադրված երաշխիքներով կամ երաշխավորություններով,
է) տվյալ բանկում ներդրված ավանդներով, տվյալ բանկին տրամադրված վարկերից կամ փոխառություններից բխող պահանջի իրավունքով:
Ընդ որում, այդ պահանջները և դրանց ապահովվածությունները պետք է արտահայտված լինեն միևնույն արժույթով, ինչպես նաև պահանջների՝ մինչև մարումն ընկած ժամկետները չպետք է գերազանցեն ապահովվածություն հանդիսացող արժեթղթերի, տվյալ բանկում ներդրված ավանդների՝ մինչև մարումն ընկած ժամկետները, տվյալ բանկին տրամադրված վարկերից կամ փոխառություններից բխող պահանջի իրավունքի իրականացման ժամկետները, ինչպես նաև երաշխիքների կամ երաշխավորությունների տրամադրման ժամկետները: Բացի այդ, փոխառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի առարկայի փաստացի իրացման հնարավորության կամ բանկին տրամադրված երաշխիքի/երաշխավորության կատարման ժամկետների առումով չպետք է լինեն պայմանագրով և/կամ այլ փոխադարձ համաձայնությամբ նախատեսված սահմանափակումներ:
Այն պահանջները, որոնք ամբողջությամբ ապահովված չեն, սույն կետի ա)-է) ենթակետերում նշված ապահովվածության տեսակներով, չապահովված մասով ընդգրկվում են Ն31, Ն32, Ն41 և Ն42 նորմատիվների հաշվարկի մեջ, իսկ ապահովված մասը չի ընդգրկվում Ն31, Ն32, Ն41 և Ն42 նորմատիվների հաշվարկի մեջ: Ընդ որում, Ն31, Ն32, Ն41 և Ն42 նորմատիվների հաշվարկում ընդգրկվող պահանջների չապահովված մասերն իրենց համապատասխան պահուստների չափով նվազեցվելուց հետո չեն կշռվում, բացառությամբ «Նոստրո» թղթակցային հաշիվների, միջբանկային ավանդների, միջբանկային վարկերի, օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի նկատմամբ պահանջների, որոնք իրենց համապատասխան պահուստի չափով նվազեցվելուց հետո կշռվում են սույն կանոնակարգի 3-րդ հավելվածի 6-րդ կետով սահմանված ակտիվների համապատասխան կշիռներով:
(49-րդ կետը խմբ. 02.10.07 թիվ 317-Ն, 23.05.08 թիվ 163-Ն, լրաց. 18.11.08 թիվ 325-Ն, 19.03.10 թիվ 54-Ն)
50. Կենտրոնական բանկում պահուստավորման են ենթակա բանկի կողմից Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով ներգրավված միջոցները: Հայաստանի Հանրապետության դրամով ներգրավված միջոցների դիմաց պահուստավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության դրամով, ԱՄՆ դոլարով ներգրավված միջոցների դիմաց՝ 9%-ը Հայաստանի Հանրապետության դրամով, 3%-ը` ԱՄՆ դոլարով, եվրոյով ներգրավված միջոցների դիմաց՝ 9%-ը Հայաստանի Հանրապետության դրամով, 3%-ը` եվրոյով, մետաղական հաշիվներով ներգրավված միջոցների դիմաց` Հայաստանի Հանրապետության դրամով, իսկ մնացած այլ արժույթներով ներգրավված միջոցների դիմաց՝ 9%-ը Հայաստանի Հանրապետության դրամով, 3%-ը` ԱՄՆ դոլարով: Ընդ որում, արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց արտարժույթով պարտադիր պահուստավորումն իրականացվում է սույն կանոնակարգի 52.1-րդ կետով սահմանված ժամանակահատվածներում, իսկ արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց Հայաստանի Հանրապետության դրամով պարտադիր պահուստավորումն իրականացվում է սույն կանոնակարգի 52.1.1-րդ կետով սահմանված ժամանակահատվածներում: Արտարժույթի փոխարժեքի փոփոխման հետ կապված ռիսկը կրում է բանկը:
(50-րդ կետը խմբ. 16.03.10 թիվ 46-Ն, 27.07.10 թիվ 171-Ն, 01.02.11 թիվ 21-Ն, լրաց. 08.02.11 թիվ 26-Ն)
51. Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պահուստավորման ենթակա գումարի մեծության կարգավորումը կատարվում է , որպես կանոն, յուրաքանչյուր 28 կամ 35 օրը մեկ՝ ըստ Կենտրոնական բանկի կողմից սահմանված պահուստավորման օրացույցի: Կարգավորումը կատարվում է հաշվետու ժամանակաշրջանում փաստացի պահուստավորված և պահուստավորման ենթակա (հաշվարկային) միջոցների միջին օրական գումարների համեմատման միջոցով, այնպես, որ հաշվետու ժամանակաշրջանում փաստացի պահուստավորված միջին օրական գումարը հավասար կամ ավելի լինի պահուստավորման ենթակա (հաշվարկային) միջոցների միջին օրական գումարից: ԱՄՆ դոլարից և եվրոյից տարբերվող արտարժույթներով ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման հաշվարկները կատարվում են կրոս կուրսով՝ հաշվի առնելով Կենտրոնական բանկի կողմից յուրաքանչյուր արտարժույթի համար հայտարարված տվյալ օրվա միջին շուկայական փոխարժեքը:
(51-րդ կետը փոփ. 18.11.08 թիվ 325-Ն, լրաց. 27.07.10 թիվ 171-Ն)
52. ՀՀ դրամով ներգրավված միջոցների դիմաց պահուստավորման ենթակա միջոցների չափի հաշվարկի հաշվետու ժամանակահատվածը 2008 թվականի դեկտեմբերի 17-ից սկսած, որպես կանոն, ընդգրկում է չորեքշաբթիից երեքշաբթի ընկած 28 կամ 35 օրերը՝ ըստ Կենտրոնական բանկի կողմից սահմանված պահուստավորման օրացույցի, իսկ փաստացի պահուստավորված միջոցների հաշվարկը, որպես կանոն, ընդգրկում է հաշվետու ժամանակահատվածի ավարտին հաջորդող 28 կամ 35 օրերը՝ ըստ Կենտրոնական բանկի կողմից սահմանված պահուստավորման օրացույցի: Ընդ որում, փաստացի պահուստավորման վերջնաժամկետ է համարվում վերջին օրվա՝ Կենտրոնական բանկի գործառնական օրվա ավարտը:
(52-րդ կետը խմբ. 25.12.07 թիվ 422-Ն, 18.11.08 թիվ 325-Ն, լրաց. 27.07.10 թիվ 171-Ն)
52.1. Արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց արտարժույթով պահուստավորման ենթակա միջոցների չափի հաշվարկի հաշվետու ժամանակահատվածը 2009 թվականի հունվարի 13-ից, որպես կանոն, ընդգրկում է երեքշաբթիից երկուշաբթի ընկած 28 կամ 35 օրերը, իսկ փաստացի պահուստավորված միջոցների հաշվետու ժամանակահատվածը, որպես կանոն, ընդգրկում է առաջին երեքշաբթիին հաջորդող չորեքշաբթիից երեքշաբթի ընկած 28 կամ 35 օրերը: Ընդ որում, փաստացի պահուստավորման վերջնաժամկետ է համարվում վերջին օրվա՝ Կենտրոնական բանկի գործառնական օրվա ավարտը:
(52.1 կետը լրաց. 25.12.07 թիվ 422-Ն, խմբ. 18.11.08 թիվ 325-Ն, լրաց. 27.07.10 թիվ 171-Ն)
52.1.1. Արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց ՀՀ դրամով պահուստավորման ենթակա միջոցների չափի հաշվարկի հաշվետու ժամանակահատվածը 2010 թվականի օգոստոսի 10-ից, որպես կանոն, ընդգրկում է երեքշաբթիից երկուշաբթի ընկած 28 կամ 35 օրերը՝ ըստ Կենտրոնական բանկի կողմից սահմանված պահուստավորման օրացույցի, իսկ փաստացի պահուստավորված միջոցների հաշվարկը, որպես կանոն, ընդգրկում է հաշվետու ժամանակահատվածի ավարտին հաջորդող չորեքշաբթիից երեքշաբթի ընկած 28 կամ 35 օրերը՝ ըստ Կենտրոնական բանկի կողմից սահմանված պահուստավորման օրացույցի: Ընդ որում, փաստացի պահուստավորման վերջնաժամկետ է համարվում վերջին օրվա՝ Կենտրոնական բանկի գործառնական օրվա ավարտը:
(52.1.1 կետը լրաց. 27.07.10 թիվ 171-Ն)
52.1.2. (52.1.2 կետն ուժը կորցրել է 01.02.11 թիվ 21-Ն)
52.2. Ընթացիկ տարվա պահուստավորման հաշվետու և փաստացի ժամանակահատվածների վերաբերյալ տեղեկատվությունը` պարտադիր պահուստավորման օրացույցը՝ հաստատված Կենտրոնական բանկի խորհրդի կողմից, տեղակայվում է Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում, որպես կանոն, մինչև նախորդ տարվա նոյեմբերի 30-ը: Պահուստավորման օրացույցի օրինակելի ձևը ներկայացված է սույն կանոնակարգի հավելված 7-ում:
(52.2 կետը լրաց. 18.11.08 թիվ 325-Ն, փոփ. 27.07.10 թիվ 171-Ն)
53. Պարտադիր պահուստավորման ենթակա են Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով ներգրավված միջոցները, բացառությամբ Կենտրոնական բանկից ներգրավված լոմբարդային, համակարգային վարկերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի թիվ 717-Ա որոշմամբ հաստատված՝ տնտեսության կայունացման վարկավորման ծրագրի Բաղադրիչ 1-ի միջոցների, հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման նպատակով «ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությունից ներգրաված միջոցների, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի միջև թղթակցային հաշիվների, միմյանցից ներգրաված այլ միջոցների, արժութային սվոփի, Կենտրոնական բանկում բացված կուտակման հաշվում հաշվառվող կանոնադրական կապիտալի համալրման նպատակով ներգրավված միջոցների:
(53-րդ կետը խմբ. 11.03.08 թիվ 56-Ն, լրաց. 07.10.08 N 285-Ն, 30.06.09 թիվ 195-Ն)
53.1 (53.1 կետն ուժը կորցրել է 07.10.08 N 285-Ն)
53.1 Պարտադիր պահուստավորման ենթակա չեն բանկի կողմից ներգրավված այն միջոցները, որոնք համապատասխանում են սույն կանոնակարգի 29.1 կետի երկարաժամկետ ստորադաս փոխառությունների սահմանմանը և ներառվում են բանկի ընդհանուր կապիտալի հաշվարկում:
(53.1 կետը լրաց. 14.10.09 թիվ 297-Ն)
53.2 (53.2 կետն ուժը կորցրել է 07.10.08 N 285-Ն)
53.3 (53.3 կետն ուժը կորցրել է 07.10.08 N 285-Ն)
54. Բանկերի՝ պարտադիր պահուստավորված միջոցների, ինչպես նաև կանոնադրական կապիտալի համալրման նպատակով Կենտրոնական բանկում բացված կուտակման հաշվի մնացորդի նկատմամբ կարող են հաշվարկվել և վճարվել տոկոսներ՝ Կենտրոնական բանկի սահմանած կարգով, պայմաններով ու չափով:
55. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի՝ այլ պետություններում գործող մասնաճյուղերն ինքնուրույն են կատարում իրենց կողմից ներգրավված միջոցների դեպոնացումը տվյալ պետության կենտրոնական (ազգային) բանկում, վերջինիս կողմից սահմանված նորմատիվների սահմաններում և ժամկետներում:
56. Բանկի կողմից Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց փաստացի պահուստավորված միջոցների հաշվառումը տարվում է բանկերի՝ Կենտրոնական բանկում ունեցած Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով թղթակցային (պարտադիր պահուստների) հաշվով՝ հիմք ընդունելով Կենտրոնական բանկից ստացված՝ տվյալ օրվա քաղվածքներում նշված հաշվի փաստացի մնացորդները: Բանկերն ինքնուրույն են տնօրինում, տիրապետում և օգտագործում պարտադիր պահուստների միջոցները:
56.1. Արտարժույթի տնօրինման նորմատիվի հաշվարկման նպատակով արտարժութային դիրքը սույն կանոնակարգի 56.2-րդ կետով սահմանված եղանակներով հաշվարկվող, բանկի արտարժույթով, ինչպես նաև արտարժութային ռիսկ պարունակող դրամային ակտիվների և պարտավորությունների միջև եղած տարբերությունն է: Դրամական ակտիվները կամ պարտավորությունները պարունակում են արտարժութային ռիսկ, երբ դրանց գծով ստացվելիք կամ վճարվելիք գումարների մեծությունները հաշվարկվում են արտարժույթի և/կամ արժութային զամբյուղի՝ դրամի նկատմամբ փոխարժեքի միջոցով և, հետևաբար, կարող են տատանվել վերջինիս փոփոխությամբ պայմանավորված: Արտարժույթի տնօրինման նորմատիվի հաշվարկման իմաստով արտարժութային ակտիվ կամ պարտավորություն են համարվում նաև թանկարժեք մետաղների բանկային կամ ստանդարտացված ձուլակտորները, ինչպես նաև թանկարժեք մետաղների բանկային կամ ստանդարտացված ձուլակտորներով արտահայտված պահանջներն ու պարտավորությունները, մետաղական հաշիվները: Ընդ որում, արտարժույթի տնօրինման նորմատիվի հաշվարկման իմաստով բանկային ոսկին, ոսկու ստանդարտացված ձուլակտորները, որոնց հարգը փոքր չէ 999-ից, դրանցով արտահայտված պահանջներն ու պարտավորությունները և մետաղական հաշիվները դիտվում են որպես արտարժույթի մեկ տեսակ:
Արտարժութային փակ դիրք՝ բանկի արտարժույթով ակտիվների և պարտավորությունների միջև եղած քանակական հավասարությունն է:
Արտարժութային բաց դիրք՝ բանկի արտարժույթով ակտիվների և պարտավորությունների միջև եղած քանակական անհավասարությունն է:
Համախառն արտարժութային դիրք՝ հաշվարկվում է որպես տարբեր արտարժույթների դիրքերի բացարձակ մեծությունների հանրագումար:
Արտարժութային երկար դիրք՝ արտարժույթով բանկի ակտիվային հաշիվների մնացորդները գերազանցում են արտարժույթով պարտավորությունների հաշիվների մնացորդներին:
Արտարժութային կարճ դիրք՝ արտարժույթով բանկի պարտավորությունների հաշիվների մնացորդները գերազանցում են արտարժույթով ակտիվային հաշիվների մնացորդներին:
Եթե ակտիվը կամ պարտավորությունը կցված է որևէ արժութային զամբյուղի (բացառությամբ ՍԴՌ-ի), ապա տվյալ զամբյուղի մեջ մտնող արտարժույթները մասնակցում են համապատասխան արտարժութային դիրքերի հաշվարկին տվյալ զամբյուղի կառուցվածքում իրենց տեսակարար կշռին համապատասխան:
(56.1 կետը լրաց. 14.10.09 թիվ 297-Ն, փոփ. 19.03.10 թիվ 54-Ն, խմբ. 08.02.11 թիվ 26-Ն)
56.2. Ըստ առանձին արժույթների դիրքի հաշվարկն իրականացվում է արտարժույթների առանձին տեսակներով, ինչպես դրանց գծով ածանցյալ գործիքները (սվոփ, ֆյուչերս, ֆորվարդ, օպցիոն) ներառյալ, այնպես էլ առանց դրանց, և ամփոփվում ըստ արտարժութային երկու խմբերի, ընդ որում 2010 թվականի օգոստոսի 1-ից առանց ածանցյալ գործիքների արտարժութային դիրքի հաշվարկում ներառվում են՝
1) սույն կանոնակարգի հավելված 3-ի Աղյուսակ 1-ի 6.6-րդ կետով սահմանված կազմակերպությունների հետ կնքված ածանցյալ գործարքները,
2) Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (փակագծում՝ Մուդիզ) վարկանշային գործակալությունների կողմից տրամադրված երկարաժամկետ ավանդների ներգրավման Ա+(Ա1) և Ա+(Ա1)-ից բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական (ազգային) բանկերի հետ կնքված ածանցյալ գործիքները,
3) Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (փակագծում՝ Մուդիզ) վարկանշային գործակալությունների կողմից տրամադրված երկարաժամկետ ավանդների ներգրավման Ա+(Ա1) և Ա+(Ա1)-ից բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա բանկերի հետ կնքված ածանցյալ գործիքները:
(56.2 կետը լրաց.14.10.09 թիվ 297-Ն, խմբ.27.07.10 թիվ 171-Ն)
56.3 Բանկերը թարմացնում են վարկանշային գործակալությունների սահմանած վարկանիշները՝ հիմք ընդունելով սույն կանոնակարգի 56.2-րդ կետում նշված վարկանշային գործակալությունների կողմից տվյալ օրվան վերաբերող վարկանիշները: Եթե սույն կանոնակարգի 56.2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված կազմակերպությունն ունի երկու և ավելի վարկանշային գործակալության կողմից տրված վարկանիշներ, ապա բանկը հիմք է ընդունում ամենացածր վարկանիշը: Սույն կանոնակարգի 56.2-րդ կետում նշված կազմակերպությունների համար վարկանիշները հիմք են ընդունվում՝ կախված ածանցյալ գործիքի արժույթից:
(56.3 կետը լրաց. 27.07.10 թիվ 171-Ն)
56.4. Արտարժույթի տնօրինման նորմատիվի արտարժութային դիրքը հաշվարկվում է բանկի համախառն արտարժութային դիրքի նկատմամբ, ինչպես ածանցյալ գործիքները ներառյալ, այնպես էլ առանց դրանց, ընդ որում 2010 թվականի օգոստոսի 1-ից առանց ածանցյալ գործիքների արտարժութային դիրքի հաշվարկում ներառվում են սույն կանոնակարգի 56.2-րդ կետի 1-3 ենթակետերով սահմանված ածանցյալ գործիքները՝ սույն կանոնակարգի 56.3-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխան: Արտարժութային բաց դիրքը հաշվարկվում է յուրաքանչյուր օրվա դրությամբ և արտահայտվում Հայաստանի Հանրապետության դրամով: Պասիվային սալդոն նշվում է բացասական նշանով՝ ցույց տալով արտարժութային կարճ դիրքը, իսկ ակտիվային սալդոն՝ դրական նշանով՝ ցույց տալով արտարժութային երկար դիրքը:
(56.4 կետը լրաց. 27.07.10 թիվ 171-Ն)
57. Արտարժույթի առաջին խմբի մեջ մտնում են ՍԴՌ-ը, ՍԴՌ-ի զամբյուղի մեջ մտնող արտարժույթները, շվեյցարական ֆրանկը, կանադական դոլարը, շվեդական կրոնը, դանիական կրոնը, ավստրալիական դոլարը և բանկային ոսկին: Արտարժույթի երկրորդ խմբի մեջ մտնում են այլ արտարժույթները:
58. ՍԴՌ-ի զամբյուղի մեջ մտնում են ԱՄՆ-ի դոլարը, եվրոն, ճապոնական իենը և անգլիական ֆունտ ստեռլինգը:
59. Սույն կանոնակարգում «բանկային ոսկի» հասկացությունը կիրառվում է «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սահմանված նշանակությամբ, իսկ «թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորներ» հասկացությունը` «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սահմանված նշանակությամբ:
(59-րդ կետը լրաց. 08.02.11 թիվ 26-Ն)
60. Սույն կանոնակարգի իմաստով՝ առաջնային գրավ է համարվում այն գրավը, որի դեպքում գրավառու բանկը գրավ դրված գույքի նկատմամբ ունի այդ գույքի արժեքից լրիվ ծավալով բավարարում ստանալու նախապատվության իրավունք տվյալ գրավի այլ գրավառուների հանդեպ:
61. Սույն կանոնակարգի իմաստով՝ ոչ բանկ կազմակերպություններ են համարվում բոլոր իրավաբանական անձինք, բացառությամբ բանկերի:
Գ Լ ՈՒ Խ VI
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
62. Սույն կանոնակարգով սահմանված պահանջների չկատարման դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը, ինչպես նաև դրանց ղեկավարները կրում են պատասխանատվություն «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն:
Գ լ ու խ VII
Անցումային դրույթներ
63. (63-րդ կետն ուժը կորցրել է 01.02.11 թիվ 21-Ն)
64. (64-րդ կետն ուժը կորցրել է 01.02.11 թիվ 21-Ն)
(VII-րդ գլուխը լրաց. 25.12.07 թիվ 422-Ն, խմբ.18.11.08 թիվ 325-Ն)
Հավելված 2 |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1._________________________________________________________________
(պաշտոնը)
2. Ընդհանուր տեղեկատվություն.
Անունը, ազգանունը, հայրանունը _____________________________________________
Սեռը _______________________________________________________________
Ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը __________________________________________
Ծննդավայրը __________________________________________________________
Քաղաքացիությունը _____________________________________________________
Ընտանեկան դրությունը տվյալ պահին ___________________________________________
Անձնագրի սերիան և համարը,
սոցիալական քարտի համարը
(oտարերկրյա անձանց համար, օրինակ,
սոցիալական պաշտպանվածության համարը) ________________________________________
Մշտական և տվյալ պահին բնակության վայրերը ______________________________________
Հեռախոսահամարները _______________________________________________
3. Աշխատանքային գործունեությունը
N |
Կազմակերպության անվանումը |
Գտնվելու վայրը |
Աշխատանքի ընդունման և ազատման ժամկետները |
Պաշտոնը |
Ծանոթա- գրություն |
ա. |
|
|
|
|
|
բ. |
|
|
|
|
|
գ. |
|
|
|
|
|
4. Այլ տեղեկություններ.
_____________________ |
___________________ |
Հավելված 3 |
Վարկային ռիսկի հաշվարկ
Գ լ ու խ 1
Վարկային ռիսկի հաշվարկ
1. Վարկային ռիսկի հաշվարկն իրականացվում է սույն հավելվածով սահմանված սկզբունքների համաձայն:
2. Կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկում ընդգրկելու նպատակով վարկային ռիսկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
ՎՌ = (ՎՌ1+ՎՌ2+…+ՎՌՆ)/Ն,
որտեղ՝
ՎՌ-վարկային ռիսկն է՝ ամսվա միջին օրական հաշվարկով,
ՎՌ1+ՎՌ2+…+ՎՌՆ -վարկային ռիսկն է` ըստ օրերի,
Ն-հաշվետու ամսվա օրերի թիվն է:
3. Վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում են բանկի ակտիվները, հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունները և հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունները՝ սույն հավելվածով սահմանված սկզբունքների համաձայն: Ընդ որում, վարկային ռիսկի հաշվարկում չեն ընդգրկվում սույն կանոնակարգի 28.1-րդ կետով սահմանված հիմնական կապիտալի մեծությունից պակասեցվող ակտիվները:
4. Վարկային ռիսկը հաշվարկելիս բանկի ակտիվները, հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունները, հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունները ծախսերի հաշվին ձևավորված իրենց համապատասխան հնարավոր կորուստների պահուստի գումարների չափով նվազեցվելուց հետո կշռվում են սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված ակտիվների համապատասխան ռիսկի կշիռներով: Վարկային ռիսկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
ՎՌ = (Ա1-Պ1)*Ռ1 + (Ա2-Պ2)*Ռ2 +…+ (Ա10-Պ10)*Ռ10,
որտեղ՝
Ա1, Ա2, ..., Ա10-ը բանկի ակտիվների (բացառությամբ այն ակտիվների, որոնք պակասեցվում են հիմնական կապիտալից), հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների և հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունների հանրագումարն են՝ խմբավորված ըստ ռիսկի միևնույն կշիռների,
Պ1, Պ2, …, Պ10-ը համապատասխան ակտիվների, հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների և հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունների գծով հնարավոր կորուստների պահուստների հանրագումարն են՝ խմբավորված ըստ ռիսկի միևնույն կշիռների,
Ռ1, Ռ2, ..., Ռ10-ը համապատասխան ակտիվների ռիսկի կշիռներն են:
Ընդ որում, (Ա-Պ) հաշվարկը հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների և հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունների գծով իրականացվում է սույն հավելվածի 12-րդ կետի համաձայն:
(4-րդ կետը խմբ. 27.07.10 թիվ 171-Ն)
5. Վարկային ռիսկի հաշվարկման ընթացքում բանկերը կիրառում են սույն հավելվածի 3-րդ գլխով սահմանված վարկային ռիսկի զսպման մեխանիզմները (այսուհետև՝ ՎՌԶՄ):
Գ լ ու խ 2
Վարկային ռիսկի հաշվարկում oգտագործվող ռիսկի կշիռներ
6. Վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում են հետևյալ ակտիվային հաշիվների մնացորդները՝ ներքոհիշյալ ռիսկի կշիռներով.
Աղյուսակ 1
ՎԱՐԿԱՅԻՆ ՌԻՍԿԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՌԻՍԿԻ ԿՇԻՌՆԵՐԻ ԱՂՅՈՒՍԱԿ | ||
Ակտիվների տեսակները |
Ռիսկի կշիռներ (տոկոս) | |
դրամային ակտիվների համար |
արտարժութային ակտիվների համար | |
6.1. Կանխիկ դրամական միջոցներ (Հայաստանի Հանրապետության դրամով և առաջին խմբի մեջ մտնող արտարժույթներով, ռուբլով), ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ՝ կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթեր (Հայաստանի Հանրապետության դրամով և առաջին խմբի մեջ մտնող արտարժույթներով) | 0 | 0 |
6.2. Բանկային ոսկի բանկի դրամապահոցում | 0 | - |
6.3. Կենտրոնական բանկում թղթակցային հաշվի միջոցներ, ներդրված ավանդներ, բանկի կանոնադրական կապիտալի համալրման համար բացված կուտակային հաշվի մնացորդներ և դրանց գծով հաշվարկված տոկոսներ, այլ պահանջներ Կենտրոնական բանկի նկատմամբ | 0 | 0 |
6.4. Հայաստանի Հանրապետության դրամով Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթեր, Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսեր (ներառյալ՝ ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերը և բացառությամբ՝ ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերի) և դրանց գծով հաշվարկված տոկոսներ | 0 | - |
6.5. Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ պահանջներ՝ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված հարկային պարտավորությունների կանխավճարների գծով | 0 | - |
6.6. Պահանջներ Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի, Եվրոպական կենտրոնական բանկի, Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի, Ասիական զարգացման բանկի, Աֆրիկյան զարգացման բանկի, Միջամերիկյան զարգացման բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, Եվրոպական ներդրումային հիմնադրամի, Սկանդինավյան ներդրումային բանկի, Կարիբյան զարգացման բանկի, Իսլամական զարգացման բանկի և Եվրոպական զարգացման բանկի խորհրդի նկատմամբ | 0 | 0 |
6.7. Տվյալ բանկում պահվող (ներառյալ՝ տվյալ բանկի դեպոզիտային հաշիվներում հաշվառվող)՝ բանկային ոսկով, Հայաստանի Հանրապետության դրամով, առաջին խմբի մեջ մտնող արտարժութային միջոցներով, ինչպես նաև այլ արտարժութային միջոցներով (եթե վերջիններս հանդիսանում են միևնույն արտարժույթով արտահայտված ակտիվների ապահովում) ապահովված պահանջներ | 0 | 0 |
6.8. Ռեպո համաձայնագրեր, արժութային սվոպ և դրանց գծով հաշվարկված տոկոսներ, եթե տվյալ գործառնությունների դիմաց ստացված համապատասխան արժեթղթի ընթացիկ (շուկայական) արժեքը կամ արժույթի մեծությունը հավասար է կամ գերազանցում է ռեպո կամ սվոպ գործառնության արդյունքում տրամադրված միջոցների և վերջիններիս գծով հաշվեգրված ստացվելիք տոկոսների հանրագումարին | 0 | 0 |
6.9. Ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթեր, արժութային սվոպով վաճառված արժույթ, եթե տվյալ գործառնությունների դիմաց ստացված միջոցների, դրանց գծով վճարվելիք տոկոսների հանրագումարը հավասար է կամ գերազանցում է ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերի ընթացիկ (շուկայական) արժեքին կամ արժութային սվոպով վաճառված արժույթի մեծությանը | 0 | 0 |
6.10. Արտարժույթով Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթեր, Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսեր (ներառյալ՝ ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերը և բացառությամբ՝ ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերի) և դրանց գծով հաշվարկված տոկոսներ | - | 10 |
6.11. Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ պահանջներ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ապահովված պահանջներ, որոնք, համաձայն Կենտրոնական բանկի նախագահի 28.03.2006 թ. թիվ 1/202-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում վարվող բանկային հաշիվներից անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում հաշվառելու և կատարելու կարգի»՝ համարվում են անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորություններ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից թողարկված փոխանցելի մուրհակներ, որոնց մինչև մարումն ընկած ժամանակահատվածը մինչև 1 տարի է և որոնք ենթակա են պարտադիր վճարման Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության գանձապետական միասնական հաշվի միջոցներից | 10 | 10 |
6.12. Դատական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բռնագանձման ենթակա գումարների դիմաց փոխանցելի Հայաստանի Հանրապետության պետական մուրհակներ (ներառյալ՝ ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերը և բացառությամբ՝ ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերի) և դրանց գծով հաշվարկված տոկոսներ | 20 | 20 |
6.13. Ճանապարհին գտնվող կանխիկ դրամական միջոցներ (Հայաստանի Հանրապետության դրամով և առաջին խմբի մեջ մտնող արտարժույթներով), բանկային ոսկի, ինչպես նաև ճանապարհին գտնվող՝ Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթեր (Հայաստանի Հանրապետության դրամով և առաջին խմբի մեջ մտնող արտարժույթներով) | 20 | 20 |
6.14. Թղթակցային հաշիվներ (այդ թվում` անկանխիկ ոսկով) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում և օտարերկրյա բանկերի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերում, դրանց գծով հաշվարկված տոկոսներ | 20 | 30 |
6.15. Պահանջներ օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի նկատմամբ | /ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/ 0 /Ա+/Ա1/-ից /Ա-/Ա3/ 20 /ԲԲԲ+/Բաա1/-ից /ԲԲԲ-/Բաա3/ 50 /ԲԲ+/Բա1/-ից /Բ-/Բ3/ 100 /(Բ-)-ից ցածր/(Բ3)-ից ցածր/ 150 վարկանիշ չունեցող 100 |
/ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/ 0 /Ա+/Ա1/-ից /Ա-/Ա3/ 20 /ԲԲԲ+/Բաա1/-ից /ԲԲԲ-/Բաա3/ 50 /ԲԲ+/Բա1/-ից /Բ-/Բ3/ 100 /(Բ-)-ից ցածր/ (Բ3)-ից ցածր/ 150 վարկանիշ չունեցող 100 |
6.16. Պահանջներ օտարերկրյա տեղական կառավարման մարմինների նկատմամբ | /ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/ 20 /Ա+/Ա1/-ից /ԲԲԲ-/Բաա3/ 50 /ԲԲ+/Բա1/-ից /Բ-/Բ3/ 100 /(Բ-)-ից ցածր/(Բ3)-ից ցածր/ 150 վարկանիշ չունեցող 100 |
/ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/ 20 /Ա+/Ա1/-ից /ԲԲԲ-/Բաա3/ 50 /ԲԲ+/Բա1/-ից /Բ-/Բ3/ 100 /(Բ-)-ից ցածր/ (Բ3)-ից ցածր/ 150 վարկանիշ չունեցող 100 |
6.17. Կարճաժամկետ պահանջներ օտարերկրյա բանկերի նկատմամբ | /Ա-1+,Ա-1/Ֆ1+,Ֆ1/Պ-1/ 20 /Ա-2/Ֆ2/Պ-2/ 50 /Ա-3/Ֆ3/Պ-3/ 100 /Ա-3-ից ցածր/Ֆ3-ից ցածր/ՆՊ/ 150 վարկանիշ չունեցող 100 |
/Ա-1+,Ա-1/Ֆ1+,Ֆ1/Պ-1/ 20 /Ա-2/Ֆ2/Պ-2/ 50 /Ա-3/Ֆ3/Պ-3/ 100 /Ա-3-ից ցածր/ Ֆ3-ից ցածր/ՆՊ/ 150 վարկանիշ չունեցող 100 |
6.18. Երկարաժամկետ պահանջներ օտարերկրյա բանկերի նկատմամբ | /ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/ 20 /Ա+/Ա1/-ից /ԲԲԲ-/Բաա3/ 50 /ԲԲ+/Բա1/-ից /Բ-/Բ3/ 100 /(Բ-)-ից ցածր/(Բ3)-ից ցածր/ 150 վարկանիշ չունեցող 100 |
/ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/ 20 /Ա+/Ա1/-ից /ԲԲԲ-/Բաա3/ 50 /ԲԲ+/Բա1/-ից /Բ-/Բ3/ 100 /(Բ-)-ից ցածր/ (Բ3)-ից ցածր/ 150 վարկանիշ չունեցող 100 |
6.19. Կենտրոնական բանկի կողմից վարկանիշ ստացած ոչ բանկ կազմակերպությունների նկատմամբ պահանջներ | «Ա+»-ից «Բ -» 20 «Գ+»-ից «Գ -» 50 «Դ+»-ից «Դ -» 100 «Ե+»-ից «Զ» 150 վարկանիշ չունեցող 100 | «Ա+»-ից «Բ -» 30 «Գ+»-ից «Գ -» 75 «Դ+»-ից «Դ -» 150 «Ե+»-ից «Զ» 225 վարկանիշ չունեցող 150 |
6.20. Կարճաժամկետ պահանջներ օտարերկրյա ոչ բանկ կազմակերպությունների նկատմամբ | /Ա-1+,Ա-1/Ֆ1+,Ֆ1/Պ-1/ 20 /Ա-2/Ֆ2/Պ-2/ 50 /Ա-3/Ֆ3/Պ-3/ 100 /Ա-3-ից ցածր/Ֆ3-ից ցածր/ՆՊ/ 150 վարկանիշ չունեցող 100 |
/Ա-1+,Ա-1/Ֆ1+,Ֆ1/Պ-1/ 20 /Ա-2/Ֆ2/Պ-2/ 50 /Ա-3/Ֆ3/Պ-3/ 100 /Ա-3-ից ցածր/ Ֆ3-ից ցածր/ՆՊ/ 150 վարկանիշ չունեցող 100 |
6.21. Երկարաժամկետ պահանջներ օտարերկրյա ոչ բանկ կազմակերպությունների նկատմամբ | /ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/ 20 /Ա+/Ա1/-ից /Ա-/Ա3/ 50 /ԲԲԲ+/Բաա1/-ից /ԲԲ-/Բա3/ 100 /(ԲԲ-)-ից ցածր/(Բա3)-ից ցածր/ 150 վարկանիշ չունեցող 100 |
/ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/ 20 /Ա+/Ա1/-ից /Ա-/Ա3/ 50 /ԲԲԲ+/Բաա1/-ից /ԲԲ-/Բա3/ 100 /(ԲԲ-)-ից ցածր/(Բա3)-ից ցածր/ 150 վարկանիշ չունեցող 100 |
6.22. Հիփոթեքային վարկեր, դրանց գծով հաշվարկված տոկոսներ, որոնք բավարարում են սույն կանոնակարգի հավելված 6-ով սահմանված «50 տոկոս ռիսկի կշռին բավարարող հիփոթեքային վարկերի տրամադրման նվազագույն պայմաններին» | 50 | 75 |
6.23. Այլ պահանջներ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և օտարերկրյա բանկերի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի նկատմամբ | 50 | 75 |
6.24. Ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պահանջներ, հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ (բացառությամբ՝ բոլոր հիփոթեքային վարկերի, թանկարժեք մետաղների և քարերի գրավով ապահովված վարկերի), որոնց գծով բավարարված են ներքոհիշյալ պայմանները միաժամանակ. ա. փոխառուի և նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ պահանջների (բացառությամբ՝ բոլոր տեսակի հիփոթեքային վարկերի, թանկարժեք մետաղների և քարերի գրավով ապահովված վարկերի) և հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների հանրագումարը չի գերազանցում 5 մլն ՀՀ դրամը, բ. փոխառուի և նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ սույն կետի «ա» ենթակետին բավարարող պահանջների, հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների հանրագումարը (բացառությամբ՝ բոլոր տեսակի հիփոթեքային վարկերի, թանկարժեք մետաղների և քարերի գրավով ապահովված պահանջների) չի գերազանցում «ա» ենթակետով սահմանված մեծությունների հանրագումարի 0.2%-ը |
75 | 110 |
6.25. Պահանջներ Հայաստանի Հանրապետության համայնքների նկատմամբ | 100 | 150 |
6.26. Դատարանի վճռով սառեցված կամ կալանված միջոցներ, դրանց գծով հաշվարկված տոկոսներ | 100 | 150 |
6.27. Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ պահանջներ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված հարկային պարտավորություններից ավելի վճարված գումարների (գերավճարների) գծով | 100 | - |
6.28. Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ պահանջներ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ապահովված պահանջներ, որոնք, համաձայն Կենտրոնական բանկի նախագահի 28.03.2006թ. թիվ 1/202-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում վարվող բանկային հաշիվներից անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում հաշվառելու և կատարելու կարգի», չեն համարվում անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորություններ | 100 | 150 |
6.29. Հիմնական միջոցներ և ոչ նյութական ակտիվներ հաշվեկշռային արժեքով | 100 | - |
6.30. Ոչ ստանդարտ և կասկածելի դասակարգված վարկեր և դեբիտորական պարտքեր, միջին ռիսկային և բարձր ռիսկային դասակարգված արժեթղթեր | 100 | 150 |
6.31. Կանոնակարգ 2-ի 28.1-րդ կետի երկրորդ պարբերության «ը» ենթակետով սահմանված ներդրումների այն մասը, որը չի նվազեցվում բանկի հիմնական կապիտալից | 150 | 225 |
6.31.1. Ոսկու ստանդարտացված ձուլակտորներ (999 հարգից ոչ պակաս) |
- | 50 |
6.32 Բոլոր այն հաշվեկշռային ակտիվները, որոնք ընդգրկված չեն 6.1-6.31.1-րդ կետերում |
100 | 150 |
(Աղյուսակը խմբ. 23.05.08 թիվ 163-Ն, 18.11.08 թիվ 325-Ն, լրաց. 30.12.08 թիվ 375-Ն, խմբ. 19.03.10 թիվ 54-Ն, լրաց., խմբ. 08.02.11 թիվ 26-Ն)
7. Սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված պահանջների մեջ ընդգրկվում են հաշվեկշռային պահանջները և դրանց գծով հաշվարկված տոկոսները:
8. Սույն կանոնակարգի իմաստով՝ անավարտ ժամկետային գործառնությունների թվին են դասվում հետևյալ ածանցյալ գործիքները՝ ֆորվարդ, ֆյուչերս, սվոպ (բացառությամբ` արժութային սվոպի), oպցիոն: Հաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունների ռիսկով կշռման համար հիմք է ընդունվում ակտիվում դրանց հաշվեկշռային ամբողջ արժեքը:
9. Սույն հավելվածի 6.8 և 6.9 կետերում նկարագրված պայմաններին չբավարարող ռեպո համաձայնագրերի, արժութային սվոպի, ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերի, արժութային սվոպով վաճառված արժույթի չապահովված մասերը ռիսկով կշռելու համար պետք է հիմք ընդունել տվյալ փոխառուի/գործիքի ռիսկի կշիռը:
10. Բանկերը բոլոր ոչ բանկ կազմակերպությունների (այդ թվում` Կենտրոնական բանկից վարկանիշ ստացած ոչ բանկ կազմակերպությունների) նկատմամբ պահանջները կարող են կշռել յուրաքանչյուր ակտիվի նկատմամբ սույն հավելվածի 6-րդ կետով համապատասխան արժույթի համար սահմանված «վարկանիշ չունեցող» ակտիվին համապատասխանող ռիսկի կշռով` հաշվի չառնելով վերջիններիս անհատական վարկանիշները: Նման մոտեցման կիրառման դեպքում բանկերը տարին մեկ անգամ ընտրում են սույն կետում նշված մոտեցումը, որով պետք է առաջնորդվեն և տեղեկացնեն այդ մասին Կենտրոնական բանկին` մինչև յուրաքանչյուր տարվան նախորդող տարվա դեկտեմբերի 31-ը:
(10-րդ կետը խմբ. 08.02.11 թիվ 26-Ն)
10.1. (10.1-րդ կետն ուժը կորցրել է 23.05.08 թիվ 163-Ն)
11. Եթե միևնույն ակտիվը սույն հավելվածի 1-ին աղյուսակի համաձայն ռիսկով կշռելիս ստանում է մեկից ավելի ռիսկի կշիռներ, բանկը պետք է ընտրի ամենացածր ռիսկի կշիռը` բացառությամբ հետևյալ դեպքերի.
1) ոչ ստանդարտ, կամ կասկածելի դասակարգված ակտիվները, միջին ռիսկային և բարձր ռիսկային դասակարգված արժեթղթերը կամ դատարանի որոշմամբ սառեցված կամ կալանված ակտիվները կշռվում են այդ ակտիվների համար սահմանված ամենաբարձր ռիսկի կշռով,
2) այն դեպքում, երբ 6.24-րդ կետին բավարարող պահանջները միաժամանակ բավարարում են 6.17-ից 6.21-րդ կետերին, ապա տվյալ պահանջը վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկելու նպատակով պետք է հիմք ընդունել 6.17-ից 6.21-րդ կետերով սահմանված վարկանիշներին համապատասխան ռիսկի կշիռները:
(11-րդ կետը լրաց. 18.09.07 N 297-Ն, խմբ. 08.02.11 թիվ 26-Ն)
12. Վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկելու նպատակով հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների և հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունների նկատմամբ կիրառվում են սույն հավելվածի 13-րդ կետով սահմանված վարկային ռիսկի փոխարկման գործոնները (ՎՌՓԳ): Հետհաշվեկշռային հոդվածները պահուստի չափով նվազեցնելուց հետո ՎՌՓԳ-ների միջոցով վերածվում են հաշվեկշռային վարկային ռիսկի, որից հետո կշռվում են սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված ռիսկի համապատասխան կշիռներով: Հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունները և հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունները ՎՌՓԳ-ների միջոցով վերածվում են հաշվեկշռային վարկային ռիսկի հետևյալ բանաձևի համաձայն՝
ՀՎՌ=(ՀՀ-Պ)*ՎՌՓԳ,
որտեղ՝
ՀՎՌ-ՎՌՓԳ-ների միջոցով հաշվեկշռային վարկային ռիսկի վերածված հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններն ու հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնություններն են, որոնք վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկելու նպատակով կշռվում են սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված համապատասխան ռիսկի կշիռներով,
ՀՀ-հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններն ու հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնություններն են,
Պ- հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների գծով ձևավորված պահուստի մեծությունն է,
ՎՌՓԳ-սույն հավելվածի 13-րդ կետով սահմանված վարկային ռիսկի փոխարկման գործոններն են:
13. Վարկային ռիսկի փոխարկման գործոններ
Աղյուսակ 2
Հետհաշվեկշռային հոդվածներ | ՎՌՓԳ (%) | |
Դրամային հոդվածներ | Արտարժութային հոդվածներ | |
13.1. Հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնություններ | 1 | 1.5 |
13.2. Պայմանագրով մինչև մեկ տարի ժամկետայնությամբ հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ (բացառությամբ՝ երաշխավորությունների (երաշխիքների)) | 20 | 30 |
13.3. Պայմանագրով մեկ տարի և ավելի ժամկետայնությամբ հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ (բացառությամբ՝ երաշխավորությունների (երաշխիքների)) | 50 | 75 |
13.4. Երաշխավորություններ/երաշխիքներ | 100 | 100 |
(13-րդ կետը խմբ. 19.03.10 թիվ 54-Ն)
14. Սույն հավելվածով սահմանվող հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների շարքին են դասվում երաշխավորությունները/երաշխիքները, ակրեդիտիվները, վարկային գծերի, օվերդրաֆտների և վարկային քարտերի չօգտագործված մասերը: Եթե միևնույն հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնության պայմանագրի համաձայն բանկը միաժամանակ իրականացնում է արտարժույթի առք ու վաճառք, ապա վարկային ռիսկի հաշվարկում հետհաշվեկշռային պայմանագիրն ընդգրկվում է մեկ անգամ՝ ակտիվ առաջացնող մեծության չափով:
Գ լ ու խ 3
Վարկային ռիսկի զսպման մեխանիզմ
15. Վարկային ռիսկի հաշվարկի ընթացքում կիրառվում են ՎՌԶՄ-ները: ՎՌԶՄ-ն հնարավորություն է տալիս ճշգրտել բանկի վարկային ռիսկի գնահատականը, եթե առկա են վարկային ռիսկը ճշգրտող գործոններ: ՎՌԶՄ-ի կիրառման արդյունքում պահանջի ապահովված մասը ստանում է ապահովվածության կամ ապահովվածություն տրամադրող անձի ռիսկի կշիռը, իսկ չապահովված մասը՝ փոխառուի/գործիքի ռիսկի կշիռը:
16. Պահանջները, հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունները, հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունները, դրանց գծով հաշվարկված տոկոսները (այսուհետ՝ ՎՌԶՄ-ին ենթակա պահանջ) կարող են ճանաչվել ՎՌԶՄ-ի առարկա, եթե միաժամանակ բավարարված են հետևյալ պայմանները.
ա. ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի գծով առկա է սույն հավելվածի 26-րդ կետով սահմանված առաջնային ֆինանսական գրավ, որը վերագնահատվում է նվազագույնը վեց ամիսը մեկ անգամ, կամ Ստանդարտ և Փուրզ/Ֆիթչ/Մուդիզ վարկանիշային գործակալությունների կամ Կենտրոնական բանկի կողմից վարկանիշ ստացած այլ սուբյեկտի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության, Կենտրոնական բանկի երաշխիք կամ երաշխավորություն,
բ. առկա են ապահովվածությունը հաստատող համապատասխան փաստաթղթեր,
գ. գրավի առարկայի՝ մինչև մարումն ընկած ժամկետը, երաշխիքի/երաշխավորության (այսուհետ՝ ապահովվածություն) տրամադրման ժամկետը մեծ կամ հավասար է ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի մինչև մարումն ընկած ժամկետին (չկա բացասական ժամկետային անհամապատասխանություն),
դ. փոխառուի վարկունակության և գրավի առարկայի, երաշխիք կամ երաշխավորություն տրամադրողի միջև չկա դրական կորելացիա (օրինակ՝ երաշխավորը փոխառուի հետ փոխկապակցված անձ չէ, կամ գրավը փոխառուի կողմից թողարկված արժեթուղթ չէ և այլն),
ե. փոխառուի կողմից պայմանագրով սահմանված պարտավորությունների չկատարման դեպքում բանկն ունի գրավի իրացման արտադատարանային իրավունք (միայն գրավի դեպքում),
զ. փոխառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի առարկայի փաստացի իրացման հնարավորության կամ բանկին տրամադրված երաշխիքի/երաշխավորության կատարման ժամկետների առումով չկան պայմանագրով և/կամ այլ փոխադարձ համաձայնությամբ նախատեսված սահմանափակումներ,
է. ապահովվածության կամ ապահովվածություն տրամադրող անձի ռիսկի կշիռը ցածր է ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի ռիսկի կշռից:
(16-րդ կետը լրաց., փոփ. 18.09.07 N 297-Ն, խմբ. 23.05.08 թիվ 163-Ն, 14.10.09 թիվ 297-Ն, 19.03.10 թիվ 54-Ն)
17. ՎՌԶՄ-ները չեն տարածվում՝
ա. ՎՌԶՄ-ին ենթակա այն պահանջների նկատմամբ, որոնք դասակարգվել են որպես ոչ ստանդարտ և կասկածելի վարկեր և դեբիտորական պարտքեր, միջին ռիսկային և բարձր ռիսկային արժեթղթեր,
բ. ռեպո համաձայնագրերի, արժութային սվոպի, ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերի և արժութային սվոպով վաճառված արժույթների, դրանց գծով հաշվարկված տոկոսների նկատմամբ:
(17-րդ կետը խմբ. 23.05.08 թիվ 163-Ն)
18. ՎՌԶՄ-ի կիրառումը ապահովելու նպատակով անհրաժեշտ է կատարել սույն հավելվածի 25-րդ կետով սահմանված արժեքի տատանման գործակիցների միջոցով ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի և ապահովվածության մեծության ճշգրտում, եթե դրանց գծով սույն հավելվածի 25-րդ կետով սահմանված են արժեքի տատանման գործակիցներ, կամ ՎՌԶՄ-ին ենթակա պահանջը և համապատասխան ապահովվածությունն արտահայտված են տարբեր արժույթներով:
(18-րդ կետը խմբ. 23.05.08 թիվ 163-Ն)
19. Արժեքի տատանման գործակիցների կիրառման դեպքում.
ա. ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի ճշգրտված արժեքը կլինի բարձր ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի արժեքից՝ համաձայն սույն հավելվածի 20-րդ կետի,
բ. ապահովվածության ճշգրտված արժեքը կլինի ցածր ապահովվածության արժեքից՝ համաձայն սույն հավելվածի 21-րդ կետի:
20. ՎՌԶՄ շրջանակներում արժեքի տատանման գործակիցների կիրառման դեպքում բանկերը ճշգրտում են միայն այն ՎՌԶՄ-ին ենթակա պահանջները, որոնց գծով սույն հավելվածի 25-րդ կետով սահմանված են արժեքի տատանման գործակիցներ: Հաշվարկն իրականացվում է հետևյալ բանաձևի համաձայն.
Վռճ = (Վռ-Պ) (1+Գվ),
որտեղ՝
«Վռճ»-ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի ճշգրտված մեծությունն է՝ հաշվի առած արժեքի տատանման գործակիցը,
«Վռ»-ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի մեծությունն է՝ հնարավոր կորուստների պահուստի գումարների չափով նվազեցնելուց և արժեքը ճշգրտելուց առաջ,
«Պ»-ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի գծով ձևավորված հնարավոր կորուստների պահուստի մեծությունն է:
«Գվ»-25-րդ կետով սահմանված արժեքի տատանման գործակիցն է:
21. ՎՌԶՄ շրջանակներում արժեքի տատանման գործակիցների կիրառման դեպքում, ինչպես նաև ՎՌԶՄ ենթակա պահանջը և ապահովվածությունը տարբեր արժույթներով լինելու դեպքում բանկերը ճշգրտում են ապահովվածության արժեքը, եթե դրանց գծով սույն հավելվածի 25-րդ կետով սահմանված են արժեքի տատանման գործակիցներ: Հաշվարկն իրականացվում է հետևյալ բանաձևի համաձայն.
Աճ = Ա(1-Գգ-Գփխ),
որտեղ՝
«Աճ»-ապահովվածության ճշգրտված արժեքն է՝ հաշվի առած արժեքի տատանման գործակիցը,
«Ա»-ապահովվածության արժեքն է,
«Գգ»-25-րդ կետով սահմանված արժեքի տատանման գործակիցն է,
«Գփխ»-փոխարժեքի տատանման գործակիցն է:
Եթե ՎՌԶՄ-ին ենթակա պահանջը և ապահովվածությունը տարբեր արժույթներով են, ապա որպես փոխարժեքային տատանման գործակից (այսուհետև՝ Գփխ)՝ հիմք է ընդունվում 8%-ը: Հակառակ դեպքում, եթե ՎՌԶՄ-ին ենթակա պահանջը և ապահովվածությունը միևնույն արժույթներով են, ապա «Գփխ»-ն հավասար է 0%-ի:
22. Եթե պահանջի գծով առկա չեն արժեքի տատանման գործակիցներ, ապա ՎՌԶՄ ենթակա պահանջի արժեքը հավասար է պահանջի և հնարավոր կորուստների պահուստի տարբերությանը: Եթե պահանջի գծով առկա է արժեքի տատանման գործակից, ապա ՎՌԶՄ ենթակա պահանջի ճշգրտված արժեքը որոշվում է սույն հավելվածի 20-րդ կետի համաձայն: Հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների դեպքում ՎՌԶՄ ենթակա պահանջի արժեքը որոշվում է սույն հավելվածի 12-րդ կետի համաձայն: Ապահովվածության ճշգրտված արժեքը հաշվարկվում է սույն հավելված 21-րդ կետի համաձայն:
(22-րդ կետը փոփ. 23.05.08 թիվ 163-Ն)
23. ՎՌԶՄ շրջանակներում ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի ապահովված մասը ստանում է 20% և ավելի բարձր ռիսկի կշիռ, բացառությամբ սույն հավելվածի 23.1-րդ, 23.2-րդ և 23.3-րդ կետերում ներկայացված դեպքերի:
23.1. Ֆինանսական գրավով ապահովված ՎՌԶՄ-ին ենթակա պահանջը վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում է 0% ռիսկի կշռով, եթե բավարարված են հետևյալ պայմանները միաժամանակ.
ա. Ապահովվածությունը Հայաստանի Հանրապետության դրամով Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթուղթ է, Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմս կամ այլ երկրների կենտրոնական բանկերի կամ կառավարությունների կողմից թողարկված արժեթուղթ, որը, համաձայն սույն հավելվածի 6-րդ կետի, վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում է 0% ռիսկի կշռով,
բ. գրավը վերագնահատվում է ամեն օր,
գ. փոխառուն (պարտապանը) դասվում է սույն հավելվածի 27-րդ կետով սահմանվող շուկայի հիմնական մասնակիցների շարքին:
23.2. Երաշխիքով կամ երաշխավորությամբ ապահովված պահանջը վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում է 0% ռիսկի կշռով, եթե երաշխիք կամ երաշխավորություն տրամադրողը
ա) Հայաստանի Հանրապետության կառավարությունն է կամ Կենտրոնական բանկը,
բ) դասվում է սույն հավելվածի 27-րդ կետով սահմանված շուկայի հիմնական մասնակիցների շարքին, որոնց նկատմամբ պահանջները, սույն հավելվածի 6-րդ կետի համաձայն, վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում են 0% ռիսկի կշռով:
(23.2-րդ կետը խմբ. 23.05.08 թիվ 163-Ն)
23.3. Պահանջի ապահովված մասը վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում է 10% ռիսկի կշռով, եթե՝
ա. գրավը արտարժույթով Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթուղթ, Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմս է, որը, սույն հավելվածի 6-րդ կետի համաձայն, վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում է 10% ռիսկի կշռով, ինչպես նաև բավարարված են սույն հավելվածի 23.1-րդ կետով սահմանված պայմանները, բացառությամբ 23.1-րդ կետի «ա» ենթակետով սահմանված պայմանի, կամ
բ. գործարքը բավարարում է սույն հավելվածի 23.1-րդ կետով սահմանված պայմաններին, բացառությամբ 23.1-րդ կետի «գ» ենթակետի:
24. Եթե ՎՌԶՄ-ին ենթակա պահանջն ունի մեկ տեսակից ավելի ապահովվածություն, որոնց հանրագումարը գերազանցում է պահանջի մեծությունը, և որոնք ունեն տարբեր ռիսկի կշիռներ, ապա ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի ապահովված մասի ռիսկի կշիռը որոշելու համար հիմք պետք է ընդունել ապահովվածությունների ռիսկի կշիռները՝ ըստ ռիսկի կշիռների աճման կարգի (սկզբում հիմք ընդունելով առավել ցածր ռիսկի կշիռ ունեցող ապահովվածության ռիսկի կշիռը, այնուհետ՝ հաջորդող ապահովվածությունների ռիսկի կշիռները):
25. Արժեքի տատանման գործակիցներ
Աղյուսակ 3
Արժեթղթերի տեսակներ և վարկանիշներ |
Մարմանը |
Արժեքի տատանման գործակիցներ (%) | |
Կենտրոնական բանկեր (Կառավարություն) տեղական կառավարման մարմիններ |
Այլ թողար-կողներ | ||
25.1. Հայաստանի Հանրապետության դրամով Կենտրոնական բանկի թողարկած արժեթղթեր, Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսեր, /ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/ վարկանիշ ունեցող օտարերկրյա կենտրոնական բանկերի, կառավարությունների, տեղական կառավարման մարմինների թողարկած պարտատոմսեր, |
< 1 տարի |
1 |
|
≥ 1 տարի, |
2 |
| |
≥ 5 տարի |
4 |
| |
25.3. Օտարերկրյա բանկերի և ոչ բանկ կազմակերպությունների՝ /ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/ վարկանիշ ունեցող պարտատոմսեր, |
< 1 տարի |
|
1 |
≥ 1 տարի, |
|
4 | |
< 5 տարի |
|
8 | |
25.5. Արտարժույթով Կենտրոնական բանկի թողարկած արժեթղթեր, Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսեր, |
< 1 տարի |
2 |
|
≥ 1 տարի, |
3 |
| |
≥ 5 տարի |
6 |
| |
25.7. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների և օտարերկրյա բանկերի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի թողարկած պարտատոմսեր, |
< 1 տարի |
|
2 |
< 5 տարի |
|
6 | |
≥ 5 տարի |
|
12 |
25.10. /ԲԲ+/Բա1/-ից /ԲԲ-/Բա3/ վարկանիշ ունեցող օտարերկրյա կենտրոնական բանկերի, կառավարությունների, տեղական կառավարման մարմինների թողարկած պարտատոմսեր, |
20 |
25.16. Կենտրոնական բանկի կողմից վարկանիշ ստացած ոչ բանկ կազմա-կերպությունների բաժնետոմսեր, որոնց վարկանիշը «Գ» և ավելի բարձր է, |
30 |
26. Ֆինանսական գրավի առարկաները, որոնք կարող են օգտագործվել ՎՌԶՄ-ում.
26.1. Կենտրոնական բանկի թողարկած արժեթղթեր:
26.2. Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսեր Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից թողարկված փոխանցելի մուրհակներ, որոնց մինչև մարումն ընկած ժամանակահատվածը մինչև 1 տարի է և որոնք ենթակա են պարտադիր վճարման Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության գանձապետական միասնական հաշվի միջոցներից, դատական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բռնագանձման ենթակա գումարների դիմաց փոխանցելի Հայաստանի Հանրապետության պետական մուրհակներ:
(26.2 կետը լրաց. 30.12.08 թիվ 375-Ն)
26.3. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների և օտարերկրյա բանկերի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի թողարկած պարտատոմսեր:
26.4. Կենտրոնական բանկի կողմից վարկանիշ ստացած ոչ բանկ կազմակերպությունների թողարկած պարտատոմսեր, որոնց վարկանիշը «Գ-» և ավելի բարձր է:
26.5. /ԲԲԲ-/Բաա3/ և ավելի բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա կենտրոնական բանկերի, կառավարությունների, տեղական կառավարման մարմինների թողարկած պարտատոմսեր:
26.6. Օտարերկրյա բանկերի կողմից թողարկված /ԲԲԲ-/Բաա3/ և ավելի բարձր վարկանիշ ունեցող պարտատոմսեր:
26.7. Օտարերկրյա ոչ բանկ կազմակերպությունների կողմից թողարկված /Ա-/Ա3/ և ավելի բարձր վարկանիշ ունեցող պարտատոմսեր:
26.8. Օտարերկրյա բանկերի ու ոչ բանկ կազմակերպությունների /Ա-2/Ֆ2/Պ-2/ և ավելի բարձր վարկանիշ ունեցող պարտատոմսեր:
26.9. Կենտրոնական բանկի կողմից վարկանիշ ստացած «Գ-» և ավելի բարձր վարկանիշ ունեցող ոչ բանկ կազմակերպությունների բաժնետոմսեր:
26.10. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների բաժնետոմսեր:
26.11. /ԲԲԲ-/Բաա3/ և ավելի բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա բանկերի բաժնետոմսեր, որոնք մտնում են սույն հավելվածի 28-րդ կետով սահմանված բորսայական ինդեքսների մեջ:
26.12. /Ա-/Ա3/ և ավելի բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա ոչ բանկ կազմակերպությունների բաժնետոմսեր, որոնք մտնում են սույն հավելվածի 28-րդ կետով սահմանված բորսայական ինդեքսների մեջ:
27. Շուկայի հիմնական մասնակիցներ: Սույն կանոնակարգի իմաստով՝ շուկայի հիմնական մասնակիցների շարքին են դասվում.
27.1. Պետությունները/կառավարությունները, կենտրոնական բանկերը և տեղական կառավարման մարմինները:
27.2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը, վարկային կազմակերպությունները և օտարերկրյա բանկերի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերը:
27.3. Օտարերկրյա բանկերը:
27.4. Այլ ֆինանսական կազմակերպությունները (ներառյալ՝ ներդրումային և ապահովագրական ընկերությունները), որոնց նկատմամբ պահանջները սույն հավելվածի 6-րդ կետի համաձայն՝ վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում են 20% ռիսկի կշիռով:
28. Բորսայական ինդեքսներ: Սույն կանոնակարգի իմաստով՝ բորսայական ինդեքսների շարքին են դասվում սույն հավելվածի 4-րդ աղյուսակում սահմանված ինդեքսները:
Աղյուսակ 4
Բորսայական ինդեքսների անվանումը Երկիրը Օլ Օրդս (All Ords) Ավստրալիա ԷյԹիԷքս (ATX) Ավստրիա ԲԵԼ 20 (BEL20) Բելգիա Եվրոնեքստ 100 (Euronext 100) միջազգային ՍիԷյՍի 40 (CAC 40) Ֆրանսիա ԻԲԵՔՍ 35 (IBEX 35) Իսպանիա ԷյԻԷքս(AEX) Նիդերլանդներ Հանգ Սենգ (Hang Seng) Հոնկոնգ Նիկկեի 225 (Nikkei225) Ճապոնիա ԴԱՔս (DAX) Գերմանիա ՍՄԻ (SMI) Շվեյցարիա ՕԷմԷքս (ՕMX) Շվեդիա Սի և Փի 500 (S&P500) ԱՄՆ Դոու Ջոնս(Dow Jones) ԱՄՆ ՆԱՍԴԱՔ (NASDAQ) ԱՄՆ ՖՏՍԵ 100 (FTSE100) Միացյալ Թագավորություն ՖՏՍԵ միդ-250 (FTSE mid-250) Միացյալ Թագավորություն
Գ լ ու խ 4
Վարկային ռիսկի հաշվարկի ընթացքում վարկանիշների կիրառման սկզբունքները
29. Կենտրոնական բանկի կողմից վարկանիշ ստացած ոչ բանկ կազմակերպությունների նկատմամբ պահանջները ռիսկով կշռելու համար պետք է օգտագործել Կենտրոնական բանկի սահմանած վարկանիշները: Ընդ որում, Կենտրոնական բանկի կողմից սահմանվող վարկանիշների կիրառման դեպքում յուրաքանչյուր օրվա համար պետք է հիմք ընդունել Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում առկա վարկանիշները:
30. Օտարերկրյա կենտրոնական բանկերի, կառավարությունների, տեղական կառավարման մարմինների, օտարերկրյա բանկերի և ոչ բանկ կազմակերպությունների նկատմամբ պահանջները ռիսկով կշռելու համար օգտագործվում են միայն /Ստանդարտ և Փուրզ/Ֆիթչ/Մուդիզ/ վարկանիշային գործակալությունների սահմանած վարկանիշները: Ընդ որում, Ստանդարտ և Փուրզ ու Ֆիթչ վարկանիշային գործակալությունների կողմից սահմանված երկարաժամկետ վարկանիշների սանդղակները համընկնում են:
31. Բանկերը պարտավոր են թարմացնել վարկանիշային գործակալությունների սահմանած վարկանիշները՝ հիմք ընդունելով սույն հավելվածի 30-րդ կետով սահմանված վարկանիշային գործակալությունների կողմից տվյալ օրվան վերաբերող վարկանիշները:
32. Եթե տվյալ պահանջն ունի միայն մեկ վարկանիշային գործակալության կողմից տրված վարկանիշ, ապա տվյալ պահանջի ռիսկի կշիռը որոշելու համար հիմք է ընդունվում միայն տվյալ վարկանիշը: Եթե միևնույն պահանջի համար առկա է երկու տարբեր վարկանիշ՝ տրամադրված տարբեր վարկանիշային գործակալությունների կողմից, բանկը պետք է հիմք ընդունի ամենացածր վարկանիշը: Իսկ միևնույն պահանջի համար երեք և ավելի վարկանիշների առկայության դեպքում բանկը պետք է հիմք ընդունի երկու ամենաբարձր վարկանիշներից առավել ցածր վարկանիշը:
33. Օտարերկրյա կենտրոնական բանկերի, կառավարությունների, տեղական կառավարման մարմինների նկատմամբ պահանջները վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկելու համար պետք է հիմք ընդունել վարկանիշները՝ կախված գործիքների տեսակից և արժույթից: Իսկ օտարերկրյա բանկերի և ոչ բանկ կազմակերպությունների նկատմամբ պահանջների համար հիմք պետք է ընդունել վարկանիշները՝ կախված պահանջների ժամկետայնությունից, արժույթից և գործիքների տեսակից:
(33-րդ կետը լրաց. 23.05.08 թիվ 163-Ն)
34. Սույն հավելվածի առումով կարճաժամկետ պահանջներ են համարվում ցպահանջ և մինչև 90 օր (ներառյալ) մարման ժամկետ ունեցող պահանջները, իսկ երկարաժամկետ՝ 90 օրից ավելի մարման ժամկետ ունեցող և մարման սահմանված ժամկետ չունեցող պահանջները:
35. ՎՌԶՄ-ի կիրառման ընթացքում օտարերկրյա կառավարությունների, կենտրոնական բանկերի, օտարերկրյա առևտրային բանկերի երաշխիքներով/երաշխավորություններով ապահովված պահանջները ռիսկով կշռելիս բանկերը պետք է օգտագործեն վարկանիշային կազմակերպության սահմանած երկարաժամկետ ավանդների ներգրավման վարկանիշները, իսկ վարկանիշ ունեցող օտարերկրյա ոչ բանկ կազմակերպությունների երաշիքներով/երաշխավորություններով ապահովված պահանջների դեպքում պետք է օգտագործեն «թողարկողի վարկանիշ» վարկանիշները:
36. Եթե առկա չէ կարճաժամկետ վարկանիշ, ապա օտարերկրյա բանկերի և ոչ բանկ կազմակերպությունների նկատմամբ կարճաժամկետ պահանջի ռիսկի կշիռը որոշելու համար հիմք կարող է ընդունվել սույն հավելվածի 6.18-րդ և 6.21-րդ կետերում ներկայացված երկարաժամկետ վարկանիշներին համապատասխան կշիռներից մեկ մակարդակ ավելի բարենպաստ ռիսկի կշիռը: Սույն կետի կիրառման իմաստով՝ բացառություն են կազմում 20% և 150% ռիսկի կշիռները (այսինքն՝ կարճաժամկետ պահանջները պետք է կշռել, համապատասխանաբար, 20% և 150% ռիսկի կշռով):
(36-րդ կետը փոփ. 23.05.08 թիվ 163-Ն)
37. Օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի, տեղական կառավարման մարմինների, ինչպես նաև Կենտրոնական բանկի կողմից վարկանիշ ստացած ոչ բանկ կազմակերպությունների նկատմամբ և' կարճաժամկետ, և' երկարաժամկետ պահանջները ռիսկով կշռելու, ինչպես նաև վերոնշյալ անձանց նկատմամբ սույն կանոնակարգով սահմանված վարկանիշները կիրառելու նպատակով պետք է հիմք ընդունել բացառապես երկարաժամկետ վարկանիշները:
38. Եթե անձի/գործիքի նկատմամբ կարճաժամկետ պահանջի ռիսկի կշիռը 150% է, ապա տվյալ անձի նկատմամբ ցանկացած վարկանիշ չունեցող պահանջները (թե' երկարաժամկետ, թե' կարճաժամկետ) վարկային ռիսկի հաշվարկում պետք է ընդգրկվեն 150% ռիսկի կշռով:
39. (39-րդ կետն ուժը կորցրել է 23.05.08 թիվ 163-Ն)
40. Ֆինանսական խմբի մեջ գտնվող ցանկացած անձի տրված վարկանիշը չի տարածվում/կիրառվում ֆինանսական խմբի և ֆինանսական խմբի մեջ մտնող անձանց վրա:
41. Ֆինանսական խմբին տրված վարկանիշը չի տարածվում/կիրառվում խմբի մեջ մտնող անձանց վրա:
Հաստատված է |
Շուկայական ռիսկի հաշվարկ
Գ լ ու խ 1
Շուկայական ռիսկի հաշվարկ
1. Շուկայական ռիսկը հաշվարկվում է սույն հավելվածով սահմանված սկզբունքների համաձայն:
2. Շուկայական ռիսկն արտարժութային, տոկոսադրույքի և կապիտալի գործիքների գնային ռիսկերի հանրագումարն է, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
ՇՌ = ԱՌ+ՏՌ+ԿԳԳՌ,
որտեղ՝
ՇՌ-շուկայական ռիսկն է,
ԱՌ-արտարժութային ռիսկն է,
ՏՌ-տոկոսադրույքի ռիսկն է` ամսվա միջին օրական հաշվարկով,
ԿԳԳՌ-կապիտալի գործիքների գնային ռիսկն է` ամսվա միջին օրական հաշվարկով:
3. Շուկայական ռիսկի հաշվարկում տոկոսադրույքի և կապիտալի գործիքների գնային ռիսկերը հաշվարկվում են միայն այն դեպքում, երբ հաշվետու ժամանակաշրջանին նախորդող ամսվա կամ հաշվետու ամսվա միջին օրական հաշվարկով բանկի.
ա. առևտրական նպատակներով պահվող և վաճառքի համար մատչելի ակտիվների հանրագումարը գերազանցում է ընդհանուր հաշվեկշռային ակտիվների 3 տոկոսը, կամ
բ. առևտրական նպատակներով պահվող և վաճառքի համար մատչելի ակտիվների հանրագումարը գերազանցում է բանկի նորմատիվային ընդհանուր կապիտալի 20 տոկոսը:
Գ լ ու խ 2
Արտարժութային ռիսկի հաշվարկ
4. Կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկման նպատակով արտարժութային ռիսկը հաշվարկվում է արտարժութային ռիսկի հաշվարկման Ստանդարտ կամ ՎաՌ մեթոդաբանության համաձայն:
5. Բանկերը տարին մեկ անգամ ընտրում են այն մեթոդաբանությունը (Ստանդարտ կամ ՎաՌ մեթոդաբանություն), որով պետք է հաշվարկեն արտարժութային ռիսկը՝ այդ մասին տեղեկացնելով Կենտրոնական բանկին մինչև յուրաքանչյուր տարվան նախորդող տարվա դեկտեմբերի 31-ը:
6. Ստանդարտ մեթոդաբանության համաձայն արտարժութային ռիսկի հաշվարկ.
6.1. Ակտիվները կամ պարտավորությունները պարունակում են արտարժութային ռիսկ, երբ դրանց մեծությունները, դրանց գծով ստացվելիք կամ վճարվելիք գումարները դրամային արտահայտությամբ ժամանակի ընթացքում կարող են փոփոխվել արտարժույթի՝ Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ փոխարժեքի փոփոխությամբ պայմանավորված: Ընդ որում, արտարժութային ռիսկի հաշվարկման իմաստով` արտարժութային ռիսկ են պարունակում նաև թանկարժեք մետաղների բանկային կամ ստանդարտացված ձուլակտորները, մետաղական հաշիվները, ինչպես նաև թանկարժեք մետաղների բանկային կամ ստանդարտացված ձուլակտորներով արտահայտված ակտիվները և պարտավորությունները:
(6.1 կետը խմբ. 08.02.11 թիվ 26-Ն)
6.2. Արտարժութային դիրքերի հաշվարկում ակտիվների և պարտավորությունների մեջ ընդգրկվում են նաև արտարժութային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունները՝ հետհաշվեկշռում արտացոլված արժեքի չափով:
6.3. Արտարժութային դիրքը բանկի արտարժութային ռիսկ պարունակող ակտիվների և արտարժութային ռիսկ պարունակող պարտավորությունների միջև եղած տարբերությունն է: Արտարժութային դիրքերը սահմանվում են՝
ա. երկար, եթե տարբերությունը մեծ է զրոյից,
բ. կարճ, եթե տարբերությունը փոքր է զրոյից,
գ. փակ, եթե տարբերությունը հավասար է զրոյի,
դ. բաց, եթե տարբերությունը մեծ կամ փոքր է զրոյից:
6.4. Արտարժութային առավելագույն դիրքը ներքոհիշյալ մեծությունների հանրագումարն է՝
ա. արտարժութային երկար դիրքերի հանրագումարի և արտարժութային կարճ դիրքերի հանրագումարի բացարձակ մեծություններից առավելագույն մեծություն,
բ. թանկարժեք մետաղների բանկային կամ ստանդարտացված ձուլակտորների և մետաղական հաշիվների բաց դիրքերի բացարձակ մեծությունների հանրագումար:
(6.4 կետը փոփ. 08.02.11 թիվ 26-Ն)
6.5. Արտարժութային դիրքի հաշվարկն իրականացվում է արտարժույթների առանձին տեսակներով: Արտարժութային ռիսկի հաշվարկման իմաստով բանկային ոսկին, ոսկու ստանդարտացված ձուլակտորները, որոնց հարգը փոքր չէ 999-ից, դրանցով արտահայտված պահանջներն ու պարտավորությունները և մետաղական հաշիվները դիտվում են որպես արտարժույթի մեկ տեսակ: Ընդ որում, արտարժութային դիրքերի հաշվարկում չեն ընդգրկվում արտարժութային ռիսկ պարունակող այն միջոցները, որոնք նվազեցվում են հիմնական կապիտալի հաշվարկից:
(6.5 կետը լրաց. 08.02.11 թիվ 26-Ն)
6.6. Արտարժութային դիրքերը հաշվարկվում են յուրաքանչյուր օրվա դրությամբ և արտահայտվում են Հայաստանի Հանրապետության դրամով:
6.7. Ստանդարտ մեթոդաբանության համաձայն կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկում ընդգրկելու նպատակով արտարժութային ռիսկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
ԱՌ=առավելագույն (ԱԱԴ1, ԱԱԴ2, …, ԱԱԴՆ),
որտեղ՝
ԱՌ-ստանդարտ մեթոդաբանության համաձայն հաշվարկված արտարժութային ռիսկն է,
ԱԱԴ1, ԱԱԴ2, …, ԱԱԴՆ արտարժութային առավելագույն դիրքի 12 տոկոսն է՝ ըստ հաշվետու ժամանակաշրջանի օրերի,
«Ն» - հաշվետու ամսվա օրերի թիվն է:
6.8. Այն օրերին, երբ բանկի հաշվեկշիռը փոփոխություններ չի կրել (ներառյալ ոչ աշխատանքային օրերը), օրական տվյալների հաշվարկում ընդգրկվում են նախորդ օրվա տվյալները:
7. ՎաՌ մեթոդաբանության համաձայն՝ արտարժութային ռիսկը հաշվարկելու նպատակով բանկերը պետք է հաշվարկեն 7.1-ից 7.8-րդ կետերով սահմանված մեծությունները՝ օրական պարբերականությամբ.
7.1. Հաշվարկել բանկի արտարժութային դիրքերը՝ արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով՝ համաձայն սույն հավելվածի 6.1, 6.2 և 6.3-րդ կետերով սահմանված կարգի: Հիմք ընդունելով հաշվարկված դիրքերը՝ պետք է կառուցել արտարժութային դիրքերի միաչափ «1xԱ» մատրիցան.
Դ = (Դ1, Դ1, …, ԴԱ),
որտեղ՝
«(Դ1 , Դ2 , . . . , ԴԱ ) - արտարժույթների դիրքերի մեծություններն են՝ ըստ արտարժույթների տեսակների,
«Ա» - արտարժույթի տեսակներն են:
(7.1 կետը փոփ. 23.05.08 թիվ 163-Ն)
7.2. Ձևավորել այն արտարժույթների՝ Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ Կենտրոնական բանկի հայտարարած օրական փոխարժեքների ժամանակային շարքերը, որոնց գծով հաշվետու ժամանակաշրջանում եղել է բաց դիրք: Ժամանակային շարքերը պետք է կազմված լինեն տվյալ օրվա և արտարժութային ռիսկի հաշվարկմանը նախորդող 250 աշխատանքային օրերի տվյալներից: Փոխարժեքների հաշվարկման համար հիմք են ընդունվում Կենտրոնական բանկի հայտարարած` Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ համապատասխան արտարժույթների փոխարժեքները, իսկ թանկարժեք մետաղների բանկային կամ ստանդարտացված ձուլակտորների և մետաղական հաշիվների համար` Կենտրոնական բանկի հայտարարած թանկարժեք մետաղների հաշվարկային գները:
(7.2 կետը խմբ. 23.05.08 թիվ 163-Ն, 08.02.11 թիվ 26-Ն)
7.3. Արտարժույթի յուրաքանչյուր տեսակի համար հաշվարկել տվյալ արտարժույթի՝ Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ Կենտրոնական բանկի կողմից հայտարարված արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքի տատանումների բնական լոգարիթմական մեծություններն՝ ըստ օրերի.
Ln (ՓՕ / ՓՕ-1 );
որտեղ՝
«ՓՕ » տվյալ արտարժույթի՝ Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ Կենտրոնական բանկի կողմից հայտարարված արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքն է՝ տվյալ օրվանից «Օ» օր առաջ,
«Օ» արտարժութային ռիսկի հաշվարկման օրն է կամ դրան նախորդող 250 աշխատանքային օրերից մեկը:
(7.3 կետը խմբ. 23.05.08 թիվ 163-Ն)
7.4. Արտարժույթի յուրաքանչյուր տեսակի համար հաշվարկել տվյալ արտարժույթի՝ Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ Կենտրոնական բանկի հայտարարած փոխարժեքի տատանումների բնական լոգարիթմական մեծությունների (շարքի երկարությունը՝ 250 աշխատանքային օր) մաթեմատիկական սպասումը: Վերջինս հաշվարկվում է ստորև ներկայացված բանաձևով՝
ԵԻ= |
1 250 |
250 ∑ Ln (ՓԻՕ/ ՓԻՕ-1),Օ=1 |
որտեղ՝
«ԵԻ»-«Ի»-րդ արտարժույթի տատանման բնական լոգարիթմական մեծությունների մաթեմատիկական սպասումն է,
Ln (ՓԻՕ/ ՓԻՕ-1) - «Ի»-րդ արտարժույթի տատանման բնական լոգարիթմական մեծությունն է՝ ըստ օրերի:
7.5 Հաշվարկել արտարժույթների միջև բոլոր հնարավոր կովարիացիաների գործակիցները: Կովարիացիաների գործակիցների հիման վրա պետք է կառուցել արտարժութային «ԱXԱ» չափանի կովարիացիոն մատրիցան, որտեղ «Ա»-ն արտարժույթների տեսակների քանակն է: Կովարիացիայի գործակիցը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
ԿովԻԺ= |
1 250 |
250 ∑ (Ln (ՓԻՕ/ ՓԻՕ-1)-ԵԻ)(Ln (ՓԺՕ/ ՓԺՕ-1)-ԵԺ)Օ=1 |
որտեղ՝
ԿովԻԺ- «Ի»-րդ և «Ժ»-րդ արտարժույթների միջև կովարիացիայի գործակիցն է,
«ԵԻ», «ԵԺ», համապատասխանաբար, «Ի»-րդ և «Ժ»-րդ արտարժույթների մաթեմատիկական սպասումներն են` հաշվարկված սույն հավելվածի 7.4-րդ կետի համաձայն:
7.6 ՎաՌ մեթոդաբանությամբ արտարժութային ռիսկի հաշվարկման համար հիմք պետք է ընդունել 99% վստահության միջակայքը:
7.7 Տվյալ օրվա համար բանկի արտարժութային ՎաՌ-ը (այսուհետև՝ արտարժութային օրական ՎաՌ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
ՎաՌ = 2.33√Դ*Կով*ԴՏ
որտեղ՝
«Դ»-բանկի արտարժութային դիրքերի մատրիցան է,
«Կով»-բանկի արտարժութային կովարիացիոն մատրիցան է,
«ԴՏ»-բանկի արտարժութային դիրքերի տրանսպոնացված մատրիցան է:
7.8 Կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկման նպատակով ՎաՌ մեթոդաբանության համաձայն՝ արտարժութային ռիսկը հաշվարկում է հետևյալ բանաձևով՝
Արտարժութային ռիսկը = 3*(առավելագույն | (ՎաՌ-10; Գ |
1 Ն |
Ն ∑ ՎաՌԻ))Ի=1 |
որտեղ՝
«ՎաՌ-10»-ը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա տասնօրյա ՎաՌ-ն է՝ հաշվարկված հետևյալ բանաձևով՝
ՎաՌ-10 = √10*ՎաՌՆ,
«Ն»-հաշվետու ժամանակաշրջանի օրերի թիվն է,
«Ի»-հաշվետու ժամանակաշրջանի օրերն են,
«Գ» ընդունում է ներքոհիշյալ արժեքները՝ կախված այն բանից, թե հաշվետու ամսվա վերջին օրվան նախորդող 250 աշխատանքային օրերի ընթացքում քանի օր է փոխարժեքի փոփոխության պատճառով բանկի օրական զուտ կորուստների մեծությունը գերազանցել տվյալ օրվա արտարժութային ՎաՌ-ը:
Աղյուսակ 1
Գերազանցող օրերի քանակը |
Գ |
4 և 4-ից փոքր |
3 |
5 |
3.4 |
6 |
3.5 |
7 |
3.65 |
8 |
3.75 |
9 |
3.85 |
10 և ավելի |
4 |
(7.8 կետը լրաց. 23.05.08 թիվ 163-Ն)
Գ լ ու խ 3
Տոկոսադրույքի ռիսկի հաշվարկ
8. Տոկոսադրույքի ռիսկը հաշվարկվում է որպես տոկոսադրույքի հատուկ ռիսկի և ընդհանուր ռիսկի հանրագումար, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
ՏՌ = ՏՀՌ+ՏԸՌ,
որտեղ`
ՏՌ - տոկոսադրույքի ռիսկն է` ամսվա միջին օրական հաշվարկով,
ՏՀՌ - տոկոսադրույքի հատուկ ռիսկն է՝ ամսվա միջին օրական հաշվարկով,
ՏԸՌ - տոկոսադրույքի ընդհանուր ռիսկն է՝ ամսվա միջին օրական հաշվարկով:
9. Տոկոսադրույքի հատուկ և ընդհանուր ռիսկերը հաշվարկվում են առևտրական նպատակներով պահվող և վաճառքի համար մատչելի արժեթղթերի նկատմամբ: Ընդ որում, պարտքային արժեթղթերը դիրքերի հաշվարկում ընդգրկվում են ընթացիկ շուկայական արժեքով:
10. Սույն կանոնակարգի իմաստով՝ պարտքային արժեթղթերի թվին են դասվում.
ա. պետական պարտատոմսեր և մուրհակներ,
բ. այլ պարտատոմսեր և մուրհակներ (բացառությամբ փոխարկվող պարտատոմսերի և այլ արժեթղթերի),
գ. ավանդային սերտիֆիկատներ,
դ. ոչ փոխարկելի արտոնյալ բաժնետոմսեր,
ե. բաժնային արժեթղթեր չհամարվող այն արժեթղթերը, որոնք պարունակում են տոկոսադրույքի ռիսկ:
11. Պարտքային արժեթղթերի դիրքերի հաշվարկում ընդգրկվում են նաև ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերը, գրավադրված պարտքային արժեթղթերը, ինչպես նաև այն հետհաշվեկշռային ածանցյալ գործիքները, որոնց հիմքում ընկած է պարտքային արժեթուղթ: Պարտքային արժեթղթերի դիրքերի հաշվարկում չեն ընդգրկվում ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերը, ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերի գծով պարտավորությունները, որպես գրավ ստացված, ինչպես նաև բանկի կողմից հավատարմագրային կառավարվող պարտքային արժեթղթերը:
(11-րդ կետը խմբ. 23.05.08 թիվ 163-Ն)
12. Պարտքային արժեթղթերի դիրքը բանկի պարտքային արժեթղթերի (ներառյալ հետհաշվեկշռային ածանցյալ գործիքների հիմքում ընկած պարտքային արժեթղթերի) և որպես պարտավորություն հանդիսացող պարտքային արժեթղթերի (ներառյալ հետհաշվեկշռային ածանցյալ գործիքների հիմքում ընկած պարտքային արժեթղթերի) մեծությունների տարբերությունն է: Պարտքային արժեթղթերի դիրքերը սահմանվում են.
ա. երկար, եթե տարբերությունը մեծ է զրոյից,
բ. կարճ, եթե տարբերությունը փոքր է զրոյից,
գ. փակ, եթե տարբերությունը հավասար է զրոյի:
Պարտքային արժեթղթերի համախառն դիրքը հաշվարկվում է որպես պարտքային արժեթղթերի երկար և կարճ դիրքերի բացարձակ մեծությունների հանրագումար:
13. Տոկոսադրույքի ռիսկի հաշվարկման նպատակով պարտքային արժեթղթերի դիրքերը պետք է հաշվարկվեն ներքոհիշյալ սկզբունքներով խմբավորված պարտքային արժեթղթերի նկատմամբ: Միևնույն դիրքերի հաշվարկին մասնակցող պարտքային արժեթղթերը պետք է.
13.1. թողարկված լինեն միևնույն անձի կողմից, և
13.2. արտահայտված լինեն միևնույն արժույթով, և
13.3. ունենան միևնույն եկամտաբերությունը, կամ եկամտաբերությունների միջև տարբերությունը չպետք է գերազանցի 0.2 տոկոսային կետը, և
13.4. մինչև մարումն ընկած ժամկետայնությունները պետք է բավարարեն հետևյալ պայմաններին.
ա. ունենան միևնույն ժամկետայնությունները, եթե մինչև մարումը ընկած ժամկետը փոքր կամ հավասար է մեկ ամսի, կամ
բ. ժամկետայնությունների միջև տարբերությունը չպետք է գերազանցի 7 օրը, եթե վեջիններիս ժամկետայնությունը մեկից տասներկու ամիս է, կամ
գ. ժամկետայնությունների միջև տարբերությունը չպետք է գերազանցի 30 օրը, եթե ժամկետայնությունները մեկ տարուց ավելի են:
14. Տոկոսադրույքի ռիսկի հաշվարկի ընթացքում պարտքային արժեթղթերի՝ մինչև մարումներն ընկած ժամկետները հաշվարկվում են հետևյալ կերպ.
14.1. ֆիքսված տոկոսադրույք ունեցող պարտքային արժեթղթերի դեպքում հիմք է ընդունվում պարտքային արժեթղթերի՝ մինչև մարումն ընկած օրերի թիվը (մասնակի մարման արժեթղթերի դեպքում հիմք է ընդունվում յուրաքանչյուր մասնակի մարմանը մնացած օրերի թիվը),
14.2. փոփոխվող տոկոսադրույք ունեցող պարտքային արժեթղթերի դեպքում հիմք է ընդունվում տոկոսադրույքի առաջիկա վերանայմանը մնացած օրերի թիվը,
14.3. ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերի դեպքում հիմք է ընդունվում պարտքային արժեթղթերի մինչև մարումն ընկած ժամկետայնությունը,
(14.3 կետը խմբ. 23.05.08 թիվ 163-Ն)
14.4. հետհաշվեկշռային ածանցյալ գործիքների հիմքում ընկած պարտքային արժեթղթերի դեպքում հիմք է ընդունվում ածանցյալ գործառնության՝ մինչև կատարումն ընկած ժամկետայնությունը:
15. Տոկոսադրույքի հատուկ ռիսկի հաշվարկ.
15.1. Տոկոսադրույքի հատուկ ռիսկի հաշվարկման նպատակով պարտքային արժեթղթերի դիրքերի հաշվարկն իրականացվում է սույն հավելվածի 13-րդ կետով սահմանված սկզբունքներով խմբավորված պարտքային արժեթղթերի նկատմամբ:
15.2. Դիրքերի հաշվարկից հետո հաշվարկվում է պարտքային արժեթղթերի համախառն դիրքը:
15.3. Համախառն դիրքի հաշվարկում պարտքային արժեթղթերը տարբերակված կշիռներով ընդգրկելու նպատակով դասակարգվում են հետևյալ դասերի: Պարտքային արժեթղթերի դասերն են.
ա. պետական պարտքային արժեթղթեր՝ պետությունների/կառավարությունների, կենտրոնական բանկերի և տեղական կառավարման մարմինների պարտքային արժեթղթեր,
բ. հուսալի պարտքային արժեթղթեր: Հուսալի պարտքային արժեթղթերի թվին են դասվում սույն կանոնակարգի 3-րդ հավելվածի 6.6-րդ կետով սահմանված՝ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից թողարկված պարտքային արժեթղթերը, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների և օտարերկրյա բանկերի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի պարտքային արժեթղթերը, օտարերկրյա բանկի կողմից թողարկված /ԲԲԲ-/Բաա3/ և ավելի բարձր վարկանիշ ունեցող պարտքային արժեթղթերը, օտարերկրյա ոչ բանկ կազմակերպության կողմից թողարկված /Ա-/Ա3/ և ավելի բարձր վարկանիշ ունեցող պարտքային արժեթղթերը, ինչպես նաև Կենտրոնական բանկի կողմից «Բ-» և ավելի բարձր վարկանիշ ստացած ոչ բանկ կազմակերպությունների պարտքային արժեթղթերը,
գ. այլ պարտքային արժեթղթեր, որոնք չեն դասվում պետական պարտքային և հուսալի պարտքային արժեթղթերի շարքին:
15.4. Համախառն դիրքի հաշվարկում պարտքային արժեթղթերի դիրքերն ընդգրկվում են սույն հավելվածի 2-րդ աղյուսակի 4-րդ սյունակով սահմանված կշիռներով:
Աղյուսակ 2
Պարտքային արժեթղթերի տեսակներ |
Թողարկող/վարկանիշ |
Մինչև մարումն ընկած ժամկետայնություն |
Կշիռը |
(1) |
(2) |
(3) |
(4) |
1. Պետական պարտքային արժեթղթեր
|
1.1 Հայաստանի Հանրապետության դրամով Կենտրոնական բանկի թողարկած արժեթղթեր, Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսեր, |
< 1 տարի |
1 |
≥ 1 տարի, < 5 տարի |
2 | ||
≥ 5 տարի |
4 | ||
1.3 Արտարժույթով Կենտրոնական բանկի թողարկած արժեթղթեր, Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսեր, |
< 1 տարի |
2 | |
≥ 1 տարի, < 5 տարի |
3 | ||
≥ 5 տարի |
6 | ||
1.5 /ԲԲ+/Բա1-ից /Բ-/Բ3/ վարկանիշ ունեցող օտարերկրյա կենտրոնական բանկերի, կառավարությունների, տեղական կառավարման մարմինների թողարկած պարտքային արժեթղթեր, |
- |
8 | |
|
|
| |
1.6 /Բ-/Բ3/-ից ցածր վարկանիշ ունեցող օտարերկրյա կենտրոնական բանկերի, կառավարությունների, տեղական կառավարման մարմինների թողարկած պարտքային արժեթղթեր, |
- |
12 | |
1.7 Վարկանիշ չունեցող |
- |
8 | |
2. Հուսալի պարտքային արժեթղթեր |
< 1 տարի |
2 | |
≥ 1 տարի, < 5 տարի |
6 | ||
≥ 5 տարի |
12 | ||
3. Պարտքային այլ արժեթղթեր |
- |
20 |
15.5. Տոկոսադրույքի հատուկ ռիսկը հաշվարկվում է յուրաքանչյուր օրվա դրությամբ և արտահայտվում Հայաստանի Հանրապետության դրամով:
15.6. Տոկոսադրույքի հատուկ ռիսկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
ՏՀՌ= (ՏՀՌ1+ ՏՀՌ2+…+ ՏՀՌՆ)/Ն,
որտեղ՝
ՏՀՌ-տոկոսադրույքի հատուկ ռիսկն է` ամսվա միջին օրական հաշվարկով,
ՏՀՌ1,ՏՀՌ2,…, ՏՀՌՆ պարտքային արժեթղթերի համախառն դիրքն է՝ ըստ օրերի: Ընդ որում, համախառն դիրքի հաշվարկում պարտքային արժեթղթերի դիրքերը ընդգրկվում են 15.4-րդ կետով սահմանված կշիռներով,
«Ն» - հաշվետու ամսվա օրերի թիվն է:
15.7. Այն օրերին, երբ բանկի հաշվեկշիռը փոփոխություններ չի կրել (ներառյալ ոչ աշխատանքային օրերը),
օրական տվյալների հաշվարկում ընդգրկվում են նախորդ օրվա տվյալները:
16. Տոկոսադրույքի ընդհանուր ռիսկի հաշվարկ
16.1. Տոկոսադրույքի ընդհանուր ռիսկի հաշվարկման նպատակով պարտքային արժեթղթերի դիրքերի հաշվարկն իրականացվում է սույն հավելվածի 13-րդ կետով սահմանված սկզբունքներով դասակարգված պարտքային արժեթղթերի նկատմամբ: Ընդ որում, պարտքային արժեթղթերի համախառն զուտ դիրքը հաշվարկվում է որպես պարտքային արժեթղթերի երկար դիրքերի հանրագումարի և կարճ դիրքերի հանրագումարի (բացարձակ մեծությամբ) տարբերություն:
16.2. Պարտքային արժեթղթերի դիրքերի հաշվարկից հետո պարտքային արժեթղթերի երկար կամ կարճ դիրքերը բաշխվում են սույն հավելվածի 3-րդ աղյուսակի 3-րդ սյունակով սահմանված՝ մինչև մարումը ընկած ժամանակաշրջաններում՝ համապատասխան կշիռներով.
Աղյուսակ 3
Ժամկետային գոտիներ |
N |
Պարտքային արժեթղթերի մինչև մարումը ընկած ժամանակաշրջաններ |
Կշիռ |
(1) |
(2) |
(3) |
(4) |
1-ին գոտի |
1 |
մինչև մեկ ամիս |
0 |
2 |
2-ից 3 ամիս |
0.5 | |
3 |
4-ից 6 ամիս |
1 | |
4 |
7-ից 12 ամիս |
2 | |
2-րդ գոտի |
5 |
1-ից մինչև 2 տարի |
3 |
6 |
2-ից մինչև 3 տարի |
4 | |
7 |
3-ից մինչև 4 տարի |
6 | |
3-րդ գոտի
|
8 |
4-ից մինչև 5 տարի |
7 |
9 |
5-ից մինչև 7 տարի |
8 | |
10 |
7-ից մինչև 10 տարի |
10 | |
11 |
10-ից մինչև 15 տարի |
11 | |
12 |
15-ից մինչև 20 տարի |
13 | |
13 |
20 տարի և ավելի |
15 |
(16.2-րդ կետը փոփ. 18.09.07 N 297-Ն)
16.3. Պարտքային արժեթղթերի դիրքերը սույն հավելվածի 16.2-րդ կետով սահմանված կշիռներով հաշվարկելուց հետո հաշվարկվում են 16.4-16.10-րդ կետերով սահմանված մեծությունները:
16.4. Աղյուսակ 3-ով սահմանված՝ մինչև մարումը ընկած յուրաքանչյուր ժամանակաշրջանի համար պարտքային արժեթղթերի նվազագույն դիրքը տվյալ ժամանակաշրջանի բոլոր երկար դիրքերի հանրագումարի և կարճ դիրքերի հանրագումարի (բացարձակ մեծությամբ) նվազագույն մեծությունն է:
16.5. Աղյուսակ 3-ով սահմանված՝ մինչև մարումը ընկած յուրաքանչյուր ժամանակաշրջանի համար պարտքային արժեթղթերի զուտ դիրքը (երկար կամ կարճ) տվյալ ժամանակաշրջանի բոլոր երկար դիրքերի հանրագումարի և կարճ դիրքերի հանրագումարի (բացարձակ մեծությամբ) տարբերությունն է:
(16.5 կետը խմբ. 23.05.08 թիվ 163-Ն)
16.6. Աղյուսակ 3-ով սահմանված յուրաքանչյուր ժամանակային գոտու համար պարտքային արժեթղթերի նվազագույն դիրքը տվյալ ժամանակային գոտու ժամանակաշրջանների պարտքային արժեթղթերի երկար զուտ դիրքերի հանրագումարի և պարտքային արժեթղթերի կարճ զուտ դիրքերի հանրագումարի (բացարձակ մեծությամբ) նվազագույն մեծությունն է:
(16.6 կետը փոփ. 23.05.08 թիվ 163-Ն)
16.7. Աղյուսակ 3-ով սահմանված յուրաքանչյուր ժամանակային գոտու համար պարտքային արժեթղթերի զուտ (երկար կամ կարճ) դիրքը տվյալ ժամանակային գոտու ժամանակաշրջանների պարտքային արժեթղթերի երկար զուտ դիրքերի հանրագումարի և պարտքային արժեթղթերի կարճ զուտ դիրքերի հանրագումարի տարբերությունն է:
(16.7 կետը փոփ. 23.05.08 թիվ 163-Ն)
16.8. Աղյուսակ 3-ով սահմանված առաջին և երկրորդ գոտիների միջև նվազագույն դիրքը հաշվարկվում է որպես առաջին գոտու երկար զուտ (կամ կարճ) դիրքի (բացարձակ մեծությամբ) և երկրորդ գոտու կարճ զուտ (կամ երկար) դիրքի (բացարձակ մեծությամբ) նվազագույն մեծություն:
(16.8 կետը փոփ. 23.05.08 թիվ 163-Ն)
16.9. Աղյուսակ 3-ով սահմանված երկրորդ և երրորդ գոտիների միջև նվազագույն դիրքը ներքոհիշյալ մեծություններից նվազագույնն է.
ա. (երկրորդ գոտու զուտ դիրք (բացարձակ մեծությամբ)) - (առաջին և երկրորդ գոտիների միջև նվազագույն դիրք),
բ. (երրորդ գոտու զուտ դիրք (բացարձակ մեծությամբ)):
16.10. Աղյուսակ 3-ով սահմանված առաջին և երրորդ գոտիների միջև նվազագույն դիրքը ներքոհիշյալ մեծություններից նվազագույնն է.
ա. (առաջին գոտու զուտ դիրք (բացարձակ մեծությամբ)) - (առաջին և երկրորդ գոտիների միջև նվազագույն դիրք),
բ. (երրորդ գոտու զուտ դիրք (բացարձակ մեծությամբ)) - (երկրորդ և երրորդ գոտիների միջև նվազագույն դիրք):
16.11. Տոկոսադրույքի ընդհանուր ռիսկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
ՏԸՌ= (ՏԸՌ1+ ՏԸՌ2+…+ ՏԸՌՆ)/Ն,
որտեղ՝
ՏԸՌ-տոկոսադրույքի ընդհանուր ռիսկն է՝ ամսվա միջին օրական հաշվարկով,
ՏԸՌ1, ՏԸՌ2,…,ՏԸՌՆ- տոկոսադրույքների ընդհանուր ռիսկերն են՝ ըստ օրերի,
«Ն» - հաշվետու ամսվա օրերի թիվն է:
16.12. Տվյալ օրվա տոկոսադրույքի ընդհանուր ռիսկը ներքոհիշյալ մեծությունների հանրագումարն է.
ա. մինչև մարումն ընկած յուրաքանչյուր ժամանակաշրջանի նվազագույն դիրքի 10 տոկոս,
բ. առաջին գոտու նվազագույն դիրքի 40 տոկոս,
գ. երկրորդ գոտու նվազագույն դիրքի 30 տոկոս,
դ. երրորդ գոտու նվազագույն դիրքի 30 տոկոս,
ե. առաջին և երկրորդ գոտիների միջև նվազագույն դիրքի 40 տոկոս,
զ. երկրորդ և երրորդ գոտիների միջև նվազագույն դիրքի 40 տոկոս,
է. առաջին և երրորդ գոտիների միջև նվազագույն դիրքի 150 տոկոս,
ը. պարտքային արժեթղթերի համախառն զուտ դիրքի 100 տոկոս:
16.13. Այն օրերին, երբ բանկի հաշվեկշիռը փոփոխություններ չի կրել (ներառյալ ոչ աշխատանքային օրերը), օրական տվյալների հաշվարկում ընդգրկվում են նախորդ օրվա տվյալները:
Գ լ ու խ 4
Կապիտալի գործիքների գնային ռիսկի հաշվարկ
17. Բաժնային արժեթղթերի (այսուհետև՝ կապիտալի գործիքներ) համար հիմք է ընդունվում ՀՀՄՍ 39-ում տրված սեփական կապիտալի գործիքների սահմանումը:
Կապիտալի գործիքների գնային ռիսկը հաշվարկվում է առևտրական նպատակներով պահվող և վաճառքի համար մատչելի կապիտալի գործիքների նկատմամբ:
(17-րդ կետը լրաց. 23.05.08 թիվ 163-Ն, փոփ. 19.03.10 թիվ 54-Ն)
18. Սույն հավելվածի իմաստով՝ կապիտալի գործիքների թվին են դասվում.
18.1. բաժնետոմսեր (բացառությամբ ոչ փոխարկելի արտոնյալ բաժնետոմսերի),
18.2. իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում բաժնեմասի, անդամակցության կամ նման այլ մասնակցության իրավունք տվող այլ արժեթղթեր,
18.3. 18.1-րդ և 18.2-րդ կետերում նշված արժեթղթերի փոխարկվող պարտատոմսեր և այլ արժեթղթեր,
18.4. 18.1-րդ և 18.2-րդ կետերում նշված արժեթղթերին բաժանորդագրվելու կամ այն գնելու օպցիոն կամ այլ համաձայնություն (իրավունք),
18.5. այլ ֆինանսական գործիքներ, որոնք կարող են ճանաչվել որպես կապիտալի գործիք:
19. Կապիտալի գործիքների դիրքերի հաշվարկում ընդգրկվում են նաև ռեպո համաձայնագրերով վաճառված կապիտալի գործիքները, գրավադրված կապիտալի գործիքները, ինչպես նաև այն հետհաշվեկշռային ածանցյալ գործիքները, որոնց հիմքում ընկած են սույն հավելվածի 18-րդ կետով սահմանված կապիտալի գործիքները: Կապիտալի գործիքների դիրքերի հաշվարկում չեն ընդգրկվում ռեպո համաձայնագրերով ձեռք բերված կապիտալի գործիքները, ռեպո համաձայնագրերով ձեռք բերված կապիտալի գործիքների գծով պարտավորությունները, որպես գրավ ստացված, ինչպես նաև բանկի կողմից հավատարմագրային կառավարվող կապիտալի գործիքները:
(19-րդ կետը խմբ. 23.05.08 թիվ 163-Ն)
20. Կապիտալի գործիքների գնային ռիսկի հաշվարկման նպատակով կապիտալի գործիքների դիրքերը պետք է հաշվարկվեն ներքոհիշյալ սկզբունքներով խմբավորված կապիտալի գործիքների նկատմամբ: Միևնույն դիրքերի հաշվարկում մասնակցող կապիտալի գործիքները պետք է.
ա. թողարկված լինեն միևնույն անձի կողմից,
բ. թողարկված լինեն մինույն արժույթով:
21. Կապիտալի գործիքների դիրքը որպես ակտիվ հանդիսացող կապիտալի գործիքների (ներառյալ հետհաշվեկշռային ածանցյալ գործիքների հիմքում ընկած կապիտալի գործիքների) և որպես պարտավորություն հանդիսացող կապիտալի գործիքների (ներառյալ հետհաշվեկշռային ածանցյալ գործիքների հիմքում ընկած կապիտալի գործիքների) մեծությունների տարբերությունն է: Կապիտալի գործիքների դիրքերը սահմանվում են՝
ա. երկար, եթե տարբերությունը մեծ է զրոյից,
բ. կարճ, եթե տարբերությունը փոքր է զրոյից,
գ. փակ, եթե տարբերությունը հավասար է զրոյի:
(21-րդ կետը լրաց. 23.05.08 թիվ 163-Ն)
22. Կապիտալի գործիքների համախառն դիրքը հաշվարկվում է որպես կապիտալի գործիքների տարբեր դիրքերի (երկար և կարճ) բացարձակ մեծությունների հանրագումար:
23. Կապիտալի գործիքների համախառն զուտ դիրքը հաշվարկում է որպես կապիտալի գործիքների երկար դիրքերի հանրագումարի և կարճ դիրքերի հանրագումարի (բացարձակ մեծությամբ) միջև տարբերություն:
24. Կապիտալի գործիքները դիրքերի հաշվարկում ընդգրկվում են ընթացիկ շուկայական արժեքով:
25. Կապիտալի գործիքների դիրքերը հաշվարկվում են յուրաքանչյուր օրվա դրությամբ և արտահայտվում Հայաստանի Հանրապետության դրամով:
26. Կապիտալի այն գործիքները, որոնք նվազեցվել են հիմնական կապիտալի հաշվարկից, չեն ընդգրկվում կապիտալի գործիքների դիրքերի հաշվարկում:
27. Կապիտալի գործիքների դիրքերի հաշվարկն իրականացվում է սույն հավելվածի 20-րդ կետով սահմանված սկզբունքներով դասակարգված կապիտալի գործիքների նկատմամբ:
28. Կապիտալի գործիքների գնային ռիսկը կապիտալի գործիքների գնային ընդհանուր ռիսկի և կապիտալի գործիքների գնային հատուկ ռիսկի հանրագումարն է, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
ԿԳԳՌ = (ԸՌ1+ ԸՌ2+…+ԸՌՆ)/Ն + (ՀՌ1+ՀՌ2+…+ՀՌՆ)/Ն,
որտեղ՝
ԿԳԳՌ - կապիտալի գործիքների գնային ռիսկն է` ամսվա միջին օրական հաշվարկով,
ԸՌ1, ԸՌ2,...,ԸՌՆ - կապիտալի գործիքների գնային ընդհանուր ռիսկն է՝ ըստ օրերի,
ՀՌ1,ՀՌ2,…,ՀՌՆ- կապիտալի գործիքների գնային հատուկ ռիսկն է՝ ըստ օրերի,
«Ն» - հաշվետու ամսվա օրերի թիվն է:
29. Տվյալ օրվա համար կապիտալի գործիքների գնային ընդհանուր ռիսկը հավասար է տվյալ օրվա կապիտալի գործիքների համախառն զուտ դիրքի 8 տոկոսի բացարձակ մեծությանը:
30. Տվյալ օրվա կապիտալի գործիքների գնային հատուկ ռիսկը հավասար է տվյալ օրվա կապիտալի գործիքների համախառն դիրքին՝ հաշվարկված սույն հավելվածի 33-րդ կետի կշիռներով:
31. Համախառն դիրքի հաշվարկում կապիտալի գործիքները տարբերակված կշիռներով ընդգրկելու նպատակով դասակարգվում են հետևյալ դասերի.
ա) իրացվելի և դիվերսիֆիկացված կապիտալի գործիքներ,
բ) այլ կապիտալի գործիքներ:
32. Կապիտալի գործիքները դասվում են իրացվելի և դիվերսիֆիկացված կապիտալի գործիքների շարքին, եթե միաժամանակ բավարարվել են հետևյալ պայմանները.
ա) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկի, վարկային կազմակերպության կապիտալի գործիք է կամ /ԲԲԲ-/Բաա3/ և ավելի բարձր վարկանիշ ունեցող բանկի կապիտալի գործիք, որը մտնում է սույն կանոնակարգի 3-րդ հավելվածով սահմանվող որևէ բորսայական ինդեքսի մեջ, կամ Կենտրոնական բանկի կողմից «Գ -» և ավելի բարձր վարկանիշ ստացած ոչ բանկ կազմակերպության կապիտալի գործիք է, կամ /Ա-/Ա3/ և ավելի բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա ոչ բանկ կազմակերպության կապիտալի գործիք, որը մտնում է սույն կանոնակարգի 3-րդ հավելվածով սահմանվող որևէ բորսայական ինդեքսի մեջ, և
բ) սույն հավելվածի 32-րդ կետի «ա» ենթակետով սահմանված ցանկացած կապիտալի գործիքի դիրքը (կարճ կամ երկար) չի գերազանցում կապիտալի գործիքների համախառն դիրքի 10 տոկոսը:
(32-րդ կետը փոփ. 18.09.07 N 297-Ն)
33. Կապիտալի գործիքների գնային հատուկ ռիսկի հաշվարկման ընթացքում համախառն դիրքի հաշվարկում կապիտալի գործիքների դիրքերը (բացարձակ մեծությամբ) մտնում են հետևյալ կշիռներով.
ա) սույն հավելվածի 31-րդ կետի «ա» ենթակետով սահմանված կապիտալի գործիքների շարքին դասվող կապիտալի գործիքների դիրքերը՝ 4 տոկոս,
բ) սույն հավելվածի 31-րդ կետի «բ» ենթակետով սահմանված կապիտալի գործիքների շարքին դասվող կապիտալի գործիքների դիրքերը՝ 8 տոկոս:
34. Այն օրերին, երբ բանկի հաշվեկշիռը փոփոխություններ չի կրել (ներառյալ ոչ աշխատանքային օրերը), օրական տվյալների հաշվարկում ընդգրկվում են նախորդ օրվա տվյալները:
Հավելված 5 |
Գործառնական ռիսկի հաշվարկ
Գ լ ու խ 1
Գործառնական ռիսկի հաշվարկ
1. Գործառնական ռիսկը հաշվարկվում է հիմնական բնութագրիչների կամ ստանդարտացված մոտեցման համաձայն:
2. Բանկերը տարին մեկ անգամ ընտրում են այն մոտեցումը (հիմնական բնութագրիչների կամ ստանդարտացված), որով պետք է հաշվարկեն գործառնական ռիսկը՝ այդ մասին տեղեկացնելով Կենտրոնական բանկին մինչև յուրաքանչյուր տարվան նախորդող տարվա դեկտեմբերի 31-ը:
Գ լ ու խ 2
Գործառնական ռիսկի հաշվարկման հիմնական բնութագրիչների մոտեցում
3. Հիմնական բնութագրիչների մոտեցման համաձայն՝ գործառնական ռիսկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
ԳՌ = (ԶԵՏ*Գ+ԶԵՏ-1*Գ+ԶԵՏ-2*Գ)/Ն,
որտեղ՝
ԳՌ-հիմնական բնութագրիչների մոտեցման համաձայն հաշվարկված գործառնական ռիսկն է,
ԶԵՏ-կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկմանը նախորդող տարվա հունվարից դեկտեմբերն ընկած տարվա (այսուհետև՝ հաշվետու տարի) զուտ եկամուտն է,
ԶԵՏ-1-կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկմանը նախորդող 2-րդ հաշվետու տարվա զուտ եկամուտն է,
ԶԵՏ-2-կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկմանը նախորդող 3-րդ հաշվետու տարվա զուտ եկամուտն է,
«Գ» = 15%,
«Ն»-վերջին երեք տարիների՝ 0-ից բարձր զուտ եկամուտ ունեցած տարիների թիվն է:
4. Եթե որևէ տարվա զուտ եկամուտը փոքր է 0-ից, ապա տվյալ տարվա զուտ եկամուտը չի ընդգրկվում գործառնական ռիսկի հաշվարկում:
5. Եթե հաշվետու ամսվան նախորդող երեք տարիներից յուրաքանչյուրում բանկի զուտ եկամուտները փոքր կամ հավասար են եղել 0-ի, ապա տվյալ տարվա ընթացքում գործառնական ռիսկը չի հաշվարկվում:
6. Տվյալ տարվա զուտ եկամուտը հաշվարկվում է որպես զուտ տոկոսային եկամուտների և զուտ ոչ տոկոսային եկամուտների հանրագումար: Տվյալ տարվա զուտ եկամտի հաշվարկին չեն մասնակցում արժեթղթերի իրացումից ստացված շահույթը/վնասը, ինչպես նաև որպես փոխհատուցում ստացված ապահովագրական եկամուտները, արտասովոր ծախսերը/եկամուտները:
Գ լ ու խ 3
Գործառնական ռիսկի հաշվարկման ստանդարտացված մոտեցում
7. Ստանդարտացված մոտեցման համաձայն՝ գործառնական ռիսկի հաշվարկման նպատակով սույն հավելվածի 6-րդ կետով սահմանվող զուտ եկամուտը պետք է բաժանել հետևյալ խմբերի.
7.1. Կորպորատիվ ֆինանսներ (ԿՖ): Այս խմբում ընդգրկվում են հետևյալ գործառնությունների/գործիքների գծով ձևավորված եկամուտները/ծախսերը. կապիտալի գործիքներ, բաժանորդագրական գործունեություն, ակտիվների արժեթղթավորում, արժեթղթերի առաջնային տեղաբաշխում, ֆինանսական և ինվեստիցիոն խորհրդատվություն:
7.2. Առք ու վաճառք (ԱՎ): Այս խմբում ընդգրկվում են առևտրական նպատակով պահվող ակտիվների և պարտավորությունների գծով ձևավորված եկամուտները/ծախսերը:
7.3. Վճարահաշվարկային ծառայություն (ՎՀԾ): Այս խմբում ընդգրկվում են վճարահաշվարկային ծառայությունների (այդ թվում՝ դրամական փոխանցումներ) գծով ձևավորված եկամուտները/ծախսերը:
7.4. Հավատարմագրային (լիազորագրային) կառավարում, բրոքերային և պահառուական գործունեություն (ՀԲՊ): Այս խմբում ընդգրկվում են ֆինանսական գործակալի (ներկայացուցչի) ծառայության, հավատարմագրային (լիազորագրային) կառավարման, բրոքերային և պահառուական գործունեությունների գծով ձևավորված եկամուտները/ծախսերը:
7.5. Հիմնական բանկային գործունեություն (ՀԲԳ): Այս խմբում ընդգրկվում են այն գործառնությունների գծով ձևավորված եկամուտները/ծախսերը, որոնք չեն ընդգրկվում սույն հավելվածի 7.1-7.4 կետերում:
8. Ստանդարտացված մոտեցման համաձայն հաշվարկվող զուտ եկամտի խմբերը և դրանց համապատասխան «Գ» գործակիցները:
Աղյուսակ 1
N |
Զուտ եկամտի խմբեր |
Գ | |
I |
Կորպորատիվ ֆինանսներ (ԿՖ) |
Գ1 |
18% |
II |
Առք ու վաճառք (ԱՎ) |
Գ2 |
18% |
III |
Վճարահաշվարկային ծառայություն (ՎՀԾ) |
Գ3 |
18% |
IV |
Հավատարմագրային (լիազորագրային) կառավարում, բրոքերային և պահառուական գործունեություն (ՀԲՊ) |
Գ4 |
18% |
V |
Հիմնական բանկային գործունեություն (ՀԲԳ) |
Գ5 |
14% |
9. Ստանդարտացված մոտեցման համաձայն՝ գործառնական ռիսկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
ԳՌ =( |
Ն ∑Տ=1 |
5 ∑ (ԶԵԻՏ* ԳԻ ))/ՆԻ=1 |
որտեղ՝
ԳՌ - ստանդարտացված մոտեցման համաձայն հաշվարկված գործառնական ռիսկն է,
«Ի» - սույն հավելվածի 7-րդ կետով սահմանված զուտ եկամտի խմբերն են,
ԶԵԻՏ - «Ի»-րդ խմբի համար հաշվարկված դրական զուտ եկամուտն է՝ նորմատիվի հաշվարկմանը նախորդող «Տ»-րդ հաշվետու տարում,
«ԳԻ» - սույն հավելվածի 8-րդ կետով սահմանված «Ի»-րդ խմբի «Գ» գործակիցն է,
«Տ» - նորմատիվի հաշվարկմանը նախորդող հաշվետու տարիներն են,
«Ն» - վերջին երեք տարիների՝ 0-ից բարձր զուտ եկամուտ ունեցած հաշվետու տարիների թիվն է:
10. Եթե որևէ խմբի ինչ-որ հաշվետու տարվա համար հաշվարկված զուտ եկամուտը փոքր է 0-ից, ապա վերջինիս մեծությունը չի ընդգրկվում գործառնական ռիսկի հաշվարկում:
11. Սույն հավելվածի 7-րդ կետով սահմանված խմբերի զուտ եկամուտը հաշվարկվում է որպես տվյալ խմբի գծով ձևավորված զուտ տոկոսային եկամուտների և զուտ ոչ տոկոսային եկամուտների հանրագումար: Տվյալ տարվա զուտ եկամտի հաշվարկին չեն մասնակցում արժեթղթերի իրացումից ստացված շահույթը/վնասը, ինչպես նաև որպես փոխհատուցում ստացված ապահովագրական եկամուտները, արտասովոր ծախսերը/եկամուտները:
Հավելված 6 |
50/75 տոկոս ռիսկի կշռին բավարարող հիփոթեքային վարկերի տրամադրման նվազագույն պայմաններ
(Վերնագիրը լրաց. 19.03.10 թիվ 54-Ն)
Բանկի կողմից տրամադրված հիփոթեքային վարկը (այսուհետ՝ վարկ) համարվում է «50/75 տոկոս ռիսկի կշռին բավարարող հիփոթեքային վարկերի տրամադրման նվազագույն պայմաններին» համապատասխանող, եթե բավարարում է հետևյալ պայմաններին միաժամանակ՝
1. Վարկը տրամադրվել է ֆիզիկական անձին (այսուհետ՝ վարկառու) Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բնակելի տան կամ բնակարանի (այսուհետ՝ գույք) ձեռքբերման կամ վերանորոգման նպատակով և ապահովված է այդ նույն գույքի առաջնային գրավով:
2. Վարկը տրամադրվել է առնվազն տասը տարի ժամկետով՝ բացառությամբ վերանորոգման նպատակով տրամադրված վարկերի:
3. Վարկի տրամադրման պահից մինչև վարկային պայմանագրի գործողության ավարտը վարկառուն (համավարկառուն) գույքի նկատմամբ ունի սեփականության իրավունք:
(3-րդ կետը խմբ. 23.05.08 թիվ 163-Ն, լրաց. 19.03.10 թիվ 54-Ն)
4.(4-րդ կետն ուժը կորցրել է 23.05.08 թիվ 163-Ն)
5. Վարկի տրամադրման պահից առավելագույնը երկու ամիս առաջ գույքը գնահատվել է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:
(5-րդ կետը խմբ. 23.05.08 թիվ 163-Ն)
6. Վարկի գումարը տրամադրման պահին չի գերազանցում գույքի՝ գնահատված շուկայական արժեքից կամ ձեռքբերման գնից նվազագույնի յոթանասուն տոկոսը:
(6-րդ կետը խմբ. 23.05.08 թիվ 163-Ն)
7. Վարկի գծով մարումների (մայր գումար, տոկոսագումար, ապահովագրության վճարներ) ամսական մեծությունը չի գերազանցում վարկառուի (համավարկառուի) ամսական եկամտի (համախառն եկամուտ՝ հանած բոլոր հարկերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները) քառասուն տոկոսը:
(7-րդ կետը խմբ. 23.05.08 թիվ 163-Ն)
8. Վարկի գծով մարումների (մայր գումար, տոկոսագումար, ապահովագրության վճարներ) և վարկառուի այլ վարկային պարտավորությունների գծով կանոնավոր մարումների ամսական մեծությունների հանրագումարը չի գերազանցում վարկառուի (համավարկառուի) ամսական եկամտի (համախառն եկամուտ՝ հանած բոլոր հարկերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները) հիսուն տոկոսը:
(8-րդ կետը խմբ. 23.05.08 թիվ 163-Ն)
9. Վարկային պայմանագրի համաձայն վարկի տրամադրման պահից մինչև վարկային պայմանագրից բխող պարտավորությունների լրիվ կատարումն ընկած ժամկետի ցանկացած պահի դրությամբ գույքն ապահովագրված է ոչնչացման, վնասի և փչացման ռիսկերից՝ նվազագույնը վարկի մնացորդային արժեքի չափով:
(9-րդ կետը խմբ. 23.05.08 թիվ 163-Ն)
Հավելված 7
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2007 թվականի փետրվարի 9-ի
թիվ 39-Ն որոշմամբ
Պարտադիր պահուստավորման օրացույցի ձԵՎ
Պարտադիր պահուստավորման օրացույցը ——— թ. համար
Հ/հ |
ՀՀ դրամ |
Արտարժույթ |
Փաստացի օրերի քանակը | ||
Հաշվետու ժամանակա-հատված |
Փաստացի ժամանակա-հատված |
Հաշվետու ժամանակա-հատված |
Փաստացի ժամանակա-հատված | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
տտ-1 |
օօ1 .աա1 .տտ1 -օօ2.աա2.տտ2 |
օօ1 .աա1 .տտ1 -օօ2.աա2.տտ2 |
օօ1 .աա1 .տտ1 -օօ2.աա2.տտ2 |
օօ1 .աա1 .տտ1 -օօ2.աա2.տտ2 |
… |
տտ-2 |
… |
… |
… |
… |
… |
… |
… |
… |
… |
… |
… |
տտ-11 |
… |
… |
… |
… |
… |
տտ-12 |
… |
… |
… |
… |
… |
(Հավելվածը լրաց. 18.11.08 թիվ 325-Ն, խմբ. 27.07.10 թիվ 171-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|