ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2017 թվականի հոկտեմբերի 27-ին
«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-189-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետից հանել «գործողության ժամկետի,» բառերը:
Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասը, 22-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը և 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի «երեք տարի ժամկետով» բառերը փոխարինել «անժամկետ» բառով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2017 թ. նոյեմբերի 9 Երևան
Նախագահ
Ս. Սարգսյան
ՀՕ-153-Ն