«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունիսի 2005 թվականի N 782-Ա
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Մուղնու առողջության կենտրոնի գույքը (այսուհետ` գույք) (քաղ. Աշտարակ, Մուղնու թաղամաս)` համաձայն հավելվածի, օտարել մրցույթով:
2. Սահմանել`
ա) 2004 թվականի դեկտեմբերի 13-ին հաշվեկշռային մեթոդով գնահատված գույքի արժեքը` 24475 հազ. դրամ,
բ) մրցույթով օտարման ենթակա գույքի նվազագույն գինը` 24475 հազ. դրամ:
3. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
օտարվող գույքի համար առաջարկվող գինը,
ներդրումների չափը` տարիների կտրվածքով,
սոցիալական երաշխիքներ` տարիների կտրվածքով,
անավարտ շինարարության օբյեկտների շինարարության ավարտի ժամկետը:
4. Սահմանել, որ մրցույթի հաղթողը պարտավոր է`
ա) գույքի ներդրմամբ` եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն,
բ) իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպության ստեղծումից հետո ապահովել սույն որոշմամբ և առուվաճառքի պայմանագրով ստանձնած պարտավորությունների փոխանցումը կազմակերպությանը:
5. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է օտարվող գույքի գնահատված արժեքի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
6. Մրցույթի հաղթողը գույքի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստորագրելու պահից եռամսյա ժամկետում:
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
7.1. մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
7.2. եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.
7.3. սույն որոշման 6-րդ կետում նշված վճարումը կատարելուց հետո մեկամսյա ժամկետում մրցույթի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր.
7.4. պայմանագրում նախատեսել`
ա) որ գնորդը պարտավոր է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 577400 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
բ) որ գնորդը պարտավոր է շինարարության ավարտից հետո գույքն առնվազն 5 տարվա ընթացքում օգտագործել Հայաստանում երեխաների և պատանիների հոգեկան առողջության բարելավման ոլորտում երեխաների և պատանիների անմիջական թերապիայի, ընտանեկան թերապիայի, հոգեբանական և հոգեբուժական ուսումնասիրությունների իրականացման, հոգեկան առողջության վերականգնման, այդ բնագավառի բժիշկների արհեստավարժ ուսուցման կազմակերպման և համանման այլ ծառայությունների մատուցման նպատակներով: Նշված ծառայությունները պետք է մատուցվեն անվճար, և գործունեության ընդհանուր շրջանառության մեջ այդ ծառայությունների արժեքի տեսակարար կշիռը պետք է կազմի մինչև 50 տոկոս.
գ) սահմանված պարտավորությունների մասին հաշվետվությունների ներկայացման կարգը և ժամկետները:
8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
ա) սույն որոշման 7.3-րդ կետով նախատեսված պայմանագրի կնքումից հետո գնորդի հետ կնքել սույն որոշման 7.4-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան ծառայությունների անվճար մատուցման պայմանագիր.
բ) ապահովել ծառայությունների անվճար մատուցման պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողությունը:
9. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
|
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
ՄՈՒՂՆՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՒՅՔԻ
NN |
Գույքի անվանումը |
Գնահատված մեծությունը |
Տարածքը |
1. | Վարչական շենք | 5670.99 | 451.9 |
2. | Կարգավորման փական | 103.73 | 21.7 |
3. | Կարգավորման փական | 19.60 | 4.1 |
4. | Պոմպակայան | 13.86 | 2.9 |
5. | Էլ. ենթակայան | 965.56 | 69.3 |
6. | Մասնաշենք | 1920.60 | 255.1 |
7. | Մասնաշենք | 2352.72 | 312.6 |
8. | Անցում-սրահ | 995.20 | 208.2 |
9. | Ճաշարան | 1977.42 | 157.6 |
10. | Մասնաշենք | 7117.42 | 567.3 |
ընդամենը | 21136.68 |
2050.7 | |
11. | Ջրամբար | 149.136 | |
12. | Ջրամբար | 147.224 | |
ընդամենը | 296.36 | ||
կառուցման ընթացքում գտնվող | |||
13. | Մասնաշենք (50% պատրաստվածության աստիճան) | 514.2 | |
14. | Մասնաշենք (50% պատրաստվածության աստիճան) | 698 | |
ընդամենը | 3041.99 | 1212.2 | |
Ընդամենը | 24475 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
24.06.2010, N 783-Ա | 30.06.2010, N 782-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|