ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 21-ին
«ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի ՀՕ-122-Ն օրենքի հավելվածի 2-րդ մասում՝
1) «ամսվա ընթացքում» և «տվյալ ամսվա» բառերը փոխարինել համապատասխանաբար «տարվա ընթացքում» և «տվյալ տարվա» բառերով.
2) 1-ին կետի «2-րդ կետով նախատեսված դեպքի» բառերը փոխարինել «2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերի» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3) արեգակնային և հողմային էներգիայի աղբյուրների կիրառմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայանների դեպքում` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից արեգակնային էներգիայի աղբյուրի կիրառմամբ արդյունաբերական մասշտաբի էլեկտրակայանների համար սահմանված գործող սակագներից ամենացածր սակագնին հավասար` սույն մասի 1-ին կետով նախատեսված 50 տոկոսի չափից ցածր լինելու դեպքում:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության 2017 թ. դեկտեմբերի 26 Երևան ՀՕ-261-Ն
ՆախագահՍ. Սարգսյան