ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 8-ին
«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-135-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-17-րդ կետերով.
«15) տեղական արտադրության, սպանդից գոյացած և չվերամշակված, թարմ կամ պաղեցված կամ սառեցված, փաթեթավորված և մակնշված մսեղիքի, կիսամսեղիքի, քառորդ մսեղիքի, տեսակավորված ոսկրոտ և անոսկր մսի, աղացած և ծեծած մսի, պոչի և դմակի, վերջույթների՝ նախաբազկի և սրունքի հոդերից անջատված, ներքին օրգանների (լյարդ, փայծաղ, սիրտ, երիկամ, թոք, ըմպան, շնչափող, ստոծանի, թռչնի ստամոքս, որոճող կենդանիների կտրիչ), ենթամաշկային և ընդերային ճարպի, ուղեղի, արյան, լեզվի, ամորձիների, գլխի, կրծի դեպքում՝ սպանդանոցի անվանումը, սպանդի ամսաթիվը.
16) տեղական արտադրության, սպանդից գոյացած և չվերամշակված, թարմ կամ պաղեցված կամ սառեցված, չփաթեթավորված և չմակնշված մսեղիքի, կիսամսեղիքի, քառորդ մսեղիքի, տեսակավորված ոսկրոտ և անոսկր մսի, աղացած և ծեծած մսի, պոչի և դմակի, վերջույթների՝ նախաբազկի և սրունքի հոդերից անջատված, ներքին օրգանների (լյարդ, փայծաղ, սիրտ, երիկամ, թոք, ըմպան, շնչափող, ստոծանի, թռչնի ստամոքս, որոճող կենդանիների կտրիչ), ենթամաշկային և ընդերային ճարպի, ուղեղի, արյան, լեզվի, ամորձիների, գլխի, կրծի դեպքում՝ տեղեկատվական թերթիկում կամ ուղեկցող փաստաթղթում նշվում են սպանդանոցի անվանումը, սպանդի ամսաթիվը.
17) սպանդից գոյացած մթերքի վերամշակման դեպքում կիսապատրաստվածքի և մսամթերքի մեջ նաև մսի տեղական արտադրության, սպանդանոցային ծագման և (կամ) ներմուծված լինելու մասին տեղեկատվությունը՝ բաղադրության մեջ տեղական արտադրության կամ ներմուծված մսի համամասնությամբ:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2017 թ. դեկտեմբերի 25 Երևան
ՆախագահՍ. Սարգսյան
ՀՕ-255-Ն