Գլխավոր տեղեկություն
Համար
N 3-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.01.2009-28.03.2019)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.01.21/4(670) Հոդ.77
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.01.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.01.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.01.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հունվարի 2009 թվականի N 3-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1294-Ն ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1233-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիuի 25-ի «Հայաuտանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ uտեղծելու, Հայաuտանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաuտատելու մասին» N 1294-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) քաղաքաշինության քաղաքականության և տարածքների պլանավորման վարչությունը և ճարտարապետության բաժինը միաձուլել և բաժանման ձևով վերակազմակերպել քաղաքաշինության քաղաքականության և տարածական պլանավորման վարչության, ճարտարապետության քաղաքականության և քաղաքաշինական հատուկ կարգավորման օբյեկտների համակարգման վարչության ու արտաքին կապերի և միջազգային համագործակցության բաժնի.

2) գիտատեխնիկական քաղաքականության վարչությունը և տեխնիկական նորմավորման և ստանդարտացման բաժինը միացման ձևով վերակազմակերպել գիտատեխնիկական քաղաքականության վարչության.

3) բնակարանային և կոմունալ քաղաքականության վարչությունը վերանվանել բնակարանային ապահովման, բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ քաղաքականության վարչություն.

4) քարտուղարությունը բաժանման ձևով վերակազմակերպել քարտուղարության և առաջին բաժնի.

5) իրավաբանական վարչությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել իրավաբանական բաժնի.

6) գործերի կառավարման վարչությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել տնտեսական և տեխնիկական սպասարկման բաժնի.

7) լիցենզավորման կենտրոնը (բաժինը) վերանվանել լիցենզավորման բաժին:

Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1294-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1233-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) քաղաքաշինական պետական տեսչության նորմատիվատեխնիկական փաստաթղթերի վերահսկողության բաժինը և քաղաքաշինական փաստաթղթերի վերահսկողության բաժինը միացման ձևով վերակազմակերպել քաղաքաշինական պետական տեսչության նորմատիվատեխնիկական և քաղաքաշինական փաստաթղթերի վերահսկողության բաժնի.

2) քաղաքաշինական պետական տեսչության վերլուծական բաժինը և ընդհանուր վերահսկողության բաժինը միացման ձևով վերակազմակերպել քաղաքաշինական պետական տեսչության իրավական ակտերի, վերլուծության և ընդհանուր վերահսկողության բաժնի.

3) քաղաքաշինական պետական տեսչության Արաբկիրի, Քանաքեռ-Զեյթունի, Ավանի և Նոր Նորքի, Աջափնյակի և Դավթաշենի, Շենգավիթի և Մալաթիա-Սեբաստիայի, Կենտրոնի և Նորք-Մարաշի, Էրեբունու և Նուբարաշենի տարածքային բաժինները միացման ձևով վերակազմակերպել քաղաքաշինական պետական տեսչության Երևանի տարածքային բաժնի:

Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1233-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի առաջին բաժինը կարող է ունենալ առնվազն երկու հաստիքային միավոր:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հունվարի 10

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունվարի 8-ի N 3-Ն որոշման

 

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2002 թվականի

հուլիսի 25-ի N 1294-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

Քաղաքաշինության քաղաքականության և տարածական պլանավորման վարչություն

Գիտատեխնիկական քաղաքականության վարչություն

Բնակարանային ապահովման, բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ քաղաքականության վարչություն

Շինարարության քաղաքականության վարչություն

Ճարտարապետության քաղաքականության և քաղաքաշինական հատուկ կարգավորման օբյեկտների համակարգման վարչություն

Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչություն

Քարտուղարություն

Իրավաբանական բաժին

Անձնակազմի կառավարման բաժին

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Արտաքին կապերի և միջազգային համագործակցության բաժին

Լիցենզավորման բաժին

Տնտեսական և տեխնիկական սպասարկման բաժին

Առաջին բաժին

 

II. Առանձնացված ստորաբաժանում

 

Քաղաքաշինական պետական տեսչություն»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան
 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունվարի 8-ի N 3-Ն որոշման

 

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2002 թվականի

հուլիսի 25-ի N 1233-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

Նորմատիվատեխնիկական և քաղաքաշինական փաստաթղթերի վերահսկողության բաժին

Իրավական ակտերի, վերլուծության և ընդհանուր վերահսկողության բաժին

 

II. Տարածքային ստորաբաժանումներ

 

Երևանի տարածքային բաժին

Արարատի տարածքային բաժին

Արմավիրի տարածքային բաժին

Արագածոտնի տարածքային բաժին

Գեղարքունիքի տարածքային բաժին

Լոռու տարածքային բաժին

Կոտայքի տարածքային բաժին

Շիրակի տարածքային բաժին

Սյունիքի տարածքային բաժին

Վայոց ձորի տարածքային բաժին

Տավուշի տարածքային բաժին»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան